TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Գվատեմալայում սկսվել է Ֆուեգո հրաբխի ժայթքումը

22:24 23.09.2021

Գվատեմալայում սկսվել է Կենտրոնական Ամերիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկի՝ Ֆուեգո հրաբխի ժայթքումը։ Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտնում է TeleCinco պորտալը։ Ժայթքումն ուղեկցվում է մոխրի հսկայական սյուներով։ Ֆուեգոն գտնվում է Գվատեմալայի մայրաքաղաքից մոտ 45 կմ արևմուտք։ Քաղաքի իշխանությունները Ֆուեգոյի մերձակայքում գտնվող շրջանների բնակիչներին խորհուրդ են տալիս նախազգուշական միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար և պատրաստ լինել տարհանմանը: […]

̰
Բալեկյանի ակումբը դուրս է եկել Արգենտինայի գավաթի կիսաեզրափակիչ

20:07 23.09.2021

«Բոկա Խունիորսը» Արգենտինայի գավաթի 1/4 եզրափակչի խաղում հաղթել է «Պատրոնատոյին» և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հանդիպմանը հենց սկզբից մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Նա  փոխարինվել է 77-րդ րոպեին։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են եղել «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստները։  

̰
ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը անդրադարձել է միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությանը

20:01 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ տարիներ ի վեր ձևավորված բազմաշերտ համագործակցության կապակցությամբ և նշել, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման ու մարդու իրավունքների […]

̰
Դեպքից րոպեներ անց Դավթաշենի ոստիկանները բռնել էին լուսարձակները գողացողին

18:27 23.09.2021

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 5-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի 4-րդ թաղամասի բակերից մեկում գողացել են «Մերսեդես» մակնիշի մեքենայի լուսարձակները: Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի ծառայողները արագ մեկնել էին դեպքի վայր, որտեղ նկատել էին «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։ Վարորդը իրավապահներին տեսնելով՝ մեքենայով դիմել էր փախուստի, շենքերից մեկի մոտ վնասել […]

̰
Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում հանձնել են հրազեն ու ռազմամթերք

18:19 23.09.2021

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ […]

̰
Կողոպուտ Իսահակյան փողոցում. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

17:53 23.09.2021

Սեպտեմբերի 18-ին՝ երեկոյան ժամը տասին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Իսահակյան փողոցի ռեստորանից գողացել են բջջային հեռախոս: Ոստիկանության Կենտրոնական բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր որոշ հանգամանքներ։ Ռեստորանի բացօթյա հատվածում տեղադրված սեղանի վրայից անհայտ մեկը վերցրել էր թանկարժեք բջջայինն ու փախել։ Սեղանակիցները հետապնդել էին, բայց՝ անարդյունք։ Փախչողի արտաքին նկարագիրն էլ շատ […]

̰
Մասիսի ոստիկանները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել

17:23 23.09.2021

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Քրեական հետախույզները Արարատի մարզի Գեղանիստ գյուղից, «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ, Մասիսի բաժին բերման ենթարկեցին երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Կապան քաղաքի, մյուսը՝ Երևանի բնակիչ։ Կապանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց բյուրեղանման զանգված։ Պարզվեց՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք էր բերել «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով։ Պայմանավորվածության […]

̰
Գուգարքի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

17:14 23.09.2021

Սեպտեմբերի 21-ի գիշերը ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները Գուգարք համայնքի տարածքում, ապօրինի որս կատարելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի ՈՒԱԶ մակնիշի մեքենան։ Մեքենայում հայտնաբերվել է նապաստակ, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և նույն տրամաչափի 7 փամփուշտ։ Պարզվել է՝ 35-ամյա տղամարդը նշված հրացանով նապաստակը որսացել էր Քարաբերդ գյուղ տանող ճանապարհին։ Նա զենք պահելու, կրելու, […]

̰
Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում, դիմակ եք կրում, որովհետև պատվաստված մարդն էլ կարող է վարակվե՞լ. քննարկում ԱԺ-ում

15:40 23.09.2021

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում քննարկում է կազմակերպվել կորոնավիրուսով պայմանավորված խստացումների թեմայով: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստման հավաստագիր, կա՛մ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն: Քննարկման մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել առողջապահության նախարարին։ Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում,  դիմակ եք կրում, […]

̰
Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք COVID-19-ով վարակման մոտ 5930 նոր դեպք. Ռոմելլա Աբովյան

14:12 23.09.2021

Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք COVID-19-ով վարակման մոտ 5930 նոր դեպք, նրանց 30%-ը կհոսպիտալացվեն, իսկ վերջիններիս 3%-ը կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք: Այս մասին ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

̰
Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին

11:43 23.09.2021

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, տեղելացնում են ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական առաձնաշնորհյալ հարաբերություններին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային […]

̰
Ի՞նչ կեղծիքներ են տեղ գտել վերջին շրջանի թուրքական ու ադրբեջանական քարտեզներում և գիտական գրականությունում

10:41 23.09.2021

Հայաստանի ազգային գրադարանում քարտեզագետ, պատմաբան, Ռուբեն Գալչյանը ներկայացրել է իր «Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» երկլեզու աշխատությունը, անդրադարձել նաև քարտեզագիտության ժամանակակից խնդիրներին։ Ի՞նչ կեղծիքներ են տեղ գտել հատկապես վերջին շրջանի թուրքական ու ադրբեջանական քարտեզներում և տարածքների պատմությանն ու մշակույթին առնչվող գիտական գրականությունում։ Ռուբեն Գալչյանը մինչ մեր օրերին անցնելը հիշեցնում է, որ […]

̰
̰ ̰
Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր

22:03 22.09.2021

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ այդ առումով ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում կա մեծ, սակայն դեռևս չիրացված ներուժ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն […]

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը

21:36 22.09.2021

ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզրոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը, այս առումով […]

̰
Դավիթ Չալոյանը նույնպես բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է

20:52 22.09.2021

Դավիթ Չալոյանը նույնպես բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է: Նրա մրցակիցը ևս մեկ բրազիլացի Ջոել Սիլվա Ռամոսն էր։ Բոլոր 3 ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը նախաձեռնողի դերում էր և մի շարք ուժգին հարվածներ հասցրեց մրցակցին: Ունենալով հսկայական առավելություն` Չալոյանը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը:

̰ ̰
Բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը

19:51 22.09.2021

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը: 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, որը նախ առաջին փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, ապա 1/16 եզրափակչում առավելության հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, ¼ եզրափակչում մրցեց Բրազիլիայի ներկայացուցիչ Լուիս Սիլվա Ռոդրիգեսի հետ: Մենամարտն անցավ բավականին համառ ու անզիջում պայքարում: Ի […]

̰
Ոստիկանության զորքերի հերթական զորախումբն է մեկնել մարտական հերթապահության

15:23 22.09.2021

Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը մեկնեց մարտական հերթապահության: Մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը: Նա իր ելույթում ընդգծեց ոստիկանության զորքերի սահմանապահ առաքելության կարևորությունը, ինչը ծառայողներով հպարտանալու, նրանց նկատմամբ երախտագիտությամբ լցվելու առիթ է։ Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց Տերունական աղոթքը‚ ինչից հետո ոստիկանության զորքերի զինծառայողները երդվեցին անձնվիրաբար պահել մեր սահմանների մարտական […]

̰ ̰
̰
Բայդենի և Ջոնսոնի հանդիպումն ավարտվել է սկանդալով

14:00 22.09.2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների նկատմամբ միասնական մոտեցման մասին: Սակայն նրանց հանդիպումն ավարտվեց իսկական սկանդալով։ Ամերիկացի լրագրողներին թույլ չեն տվել հարցեր տալ, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։ Այն բանից հետո, երբ առաջնորդները շփվել են բրիտանացի լրագրողների հետ, Բայդենի […]

̰
Հոկտեմբերի 1-ից ի՞նչ պահանջներ են սահմանվելու հանրապետությունում

12:59 22.09.2021

Թեստավորում կամ պատվաստում. հոկտեմբերի 1-ից ի՞նչ պահանջներ են սահմանվելու հանրապետությունում։ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու, պետություն-գործատու-աշխատակից իրավահարաբերությունները հստակեցնելու և սահմանված նոր կարգի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով միասնական ասուլիսով են հանդես եկել ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰
Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախն ապրեն. վարչապետի ուղերձը ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ

21:18 21.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, փոխվարչապետները, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ։   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձով, որում նշել է.   «Հայաստանի Հանրապետության […]

̰ ̰
̰
Վարազդատ Հարոյանը ասել է, որ շատ լավ է զգում «Կադիս»-ում

17:27 21.09.2021

«Կադիս»-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասնակցությամբ։ «Շատ լավ եմ ինձ զգում «Կադիս»-ում։ Ինձ լավ են ընդունել, հարմարվել եմ արդեն թիմին, քաղաքին։ Ամեն ինչ շատ լավ է»,- ասել է Հարոյանը:

̰
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ

16:15 21.09.2021

Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը:

̰
BACK_TO_TOP