TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երևանի մի քանի փողոցներում զինվորական քայլերթեր են անցկացվում

12:55 21.09.2021

Երևանի մի քանի փողոցներում նաև զինվորական քայլերթեր են անցկացվում։ Քայլերթը կեսօրից անցկացվում է Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնում` Գայի պողոտայում, ապա անցկացվելու է Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում և Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտայում։ Այս մասին նշված է կառավարության հաղորդագրության մեջ։ Ավելին քիչ անց՝ տեսանյութում։

̰ ̰ ̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

20:48 20.09.2021

Սեպտեմբերի 20-ին, ժամը 08։00-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ աշխատանքներին մասնակցում են 80 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ՊՆ ուղղաթիռ։ Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի […]

̰
2022-ին կապիտալ ծախսերի ծավալը կլինի աննախադեպ. վարչապետ Փաշինյանը մասնակցել է Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը

19:59 20.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը, որը կազմակերպել է Հայ գործարարների ասոցիացիան (ՀԳԱ)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչները, որոնց թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև ՀՀ-ում և ՌԴ-ում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են վարչապետ Փաշինյանը, […]

̰
«Արևիկ» ազգային պարկում փրկարարները ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում 5 կմ բարձրության վրա․ հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը

18:52 20.09.2021

«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտից «Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի՝ իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր օջախներից 12-ը հնարավոր է եղել մարել: Սակայն կեսօրից հետո քամու հետևանքով հրդեհը կրկին բորբոքվել է: Ռելիեֆային բարդ և վտանգավոր պայմանների պատճառով մեծ դժվարությամբ փրկարարները ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են […]

̰
ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը հայտնի է

17:17 20.09.2021

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգի մասին․ ? ժամը 09։00 – բարձրաստիճան պաշտոնյաների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն ? ժամը 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն ? ժամը 14։00-ից սկսած ՀՀ ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր մայրաքաղաքի փողոցներում ? ժամը 20:00 – Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառում. մուտքն ազատ է:

̰
ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել Պերմի բուհից, որտեղ հրաձգություն է տեղի ունեցել

15:04 20.09.2021

ՌԴ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Պերմի բուհից, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը։ Գերատեսչության YouTube-ի ալիքում ավելի քան մեկ րոպե տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես են համալսարանի տարածքում աշխատում քննիչները: Բուհի մոտ շտապ օգնության մեքենաներ են կանգնած։ Կադրերում՝ կոտրված ապակիներ և պարկուճներ։ Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեն, ուսանողը կրակ է բացել Պերմի պետական ազգային […]

̰
Իսպանական Պալմա կղզում հրաբուխ է ժայթքել․ շուրջ 100 տուն է ավերվել

13:25 20.09.2021

Իսպանական Պալմա կղզում հրաբուխ է ժայթքել, որի լավայի հոսքերն արդեն ավերել են մոտ հարյուր տուն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կղզու իշխանությունների մամուլի ծառայությունում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ լավայի հոսքերը շարժվում են մոտ 700 մ/ժ արագությամբ դեպի ափ։ Կիրակի օրը Պալմայում սկսվել է Էլ Պասո բնակավայրի շրջանում հրաբխի ժայթքումը։ Հրաբխի խառնարանից հրաբխային նյութերի ակտիվ […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

09:02 20.09.2021

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 08։00-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 07։30-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածք էին մեկնել […]

̰
Առեղծվածային երևույթի պատճառով ամերիկյան քաղաքում գետինը ցնցվել է

15:46 19.09.2021

Ամերիկյան Թենեսի նահանգի Քլարքսվիլ քաղաքում առեղծվածային երևույթի պատճառով գետինը ցնցվել է: Այս մասին հայտնում է WKRN-TV- ն: Արտակարգ իրավիճակների ծառայությունները մի քանի բողոք են ստացել պայթյունի բարձր ձայնի վերաբերյալ: Զանգահարողներից ոմանք պնդել են, թե զգացել են, որ գետինը շարժվում է: Ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը, շտապօգնության և շերիֆի գրասենյակի աշխատակիցները մի քանի ժամ փորձել են գտնել աղմուկի […]

̰ ̰
̰
Սյունիքում 79 կմ ճանապարհ է հիմնանորոգվում

20:55 18.09.2021

Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, այն Կապան-Գորիս այլընտրանքային երթուղի է. 8 մլրդ 900 մլն դրամ է ներդրվել, որ ռազմավարական նշանակության այս հատվածը հնարավորինս արագ և որակյալ կառուցվի։

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ

19:09 18.09.2021

Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Ժամը 18։45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։   Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային […]

̰
Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչությունը մարզերում բուժապահովման փոքր ստորաբաժանումներ կունենա

10:36 18.09.2021

Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչությունը մարզերում բուժապահովման փոքր ստորաբաժանումներ կունենա: Ծրագրվում է նաև շտապօգնության մեկական մեքենա տրամադրել Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի փրկարարական վարչություններին: Հրդեհների թվի աճ՝ նախորդ տարվա համեմատ: Գերակշռող մասը՝ անտառային և խոտածածկ տարածքներում: 8 ամիսների հրդեհային վիճակագրությունը ռեպորտաժում:

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

10:13 18.09.2021

Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի […]

̰
Մեկնարկել են Հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները

09:24 18.09.2021

Սեպտեմբերի 16-ից ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով մեկնարկել են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել։

̰
Ի՞նչ կտա Հայաստանին ՀԱՊԿ-ում նախագահելը

21:33 17.09.2021

Տաջիկստանում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստում Հայաստանը պաշտոնապես ստանձնել է Հավաքական անվտանգության կազմակերպության նախագահությունը: Ի՞նչ է դա ենթադրում։ Կարո՞ղ է արդյոք ՀԱՊԿ-ում նախագահությունն օգնել մեզ համար կարևոր հարցերի եթե ոչ լուծմանը, ապա գոնե բարձրաձայնմանը: Քննարկվե՞լ է արդյոք Դուշանբեում ՀԱՊԿ-ին նոր պետությունների, մասնավորապես Ադրբեջանի միանալու հնարավորության հարցը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։

̰ ̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ԱԻՆ

20:56 17.09.2021

Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 աշխատակից և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 30 և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 25 փրկարար ծառայող։ Մթության պատճառով […]

̰
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

18:45 17.09.2021

Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 աշխատակից և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 30 և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 25 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ […]

̰ ̰
Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում փակ են լինելու որոշ ճանապարհահատվածներ․ ՀՀ ոստիկանություն

16:59 17.09.2021

ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։ Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝ Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։

̰
̰
Երևան-Սևան ճանապարհին TOYOTA ALPHARD 2.4-ը բախվել է ZIL-ին․ վարորդներից մեկը տեղում մահացել է

13:07 17.09.2021

2021 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան տանող ուղեմասի վրա, TOYOTA ALPHARD 2.4 մակնիշի ավտոմեքենան բախվել է ZIL մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով TOYOTA ALPHARD 2.4-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության […]

̰
Հայրենիքի պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում

10:36 17.09.2021

Հայրենիքի պաշտպաններից հինգը մաքսային ծառայությունում աշխատելու հրավեր են ստացել։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներն ակտիվ մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։ Ձեռք բերած նոր գիտելիքները ստուգելու համար կազմակերպված թեստավորման փուլը մաքսային գծով հաղթահարել է 5 մասնակից։ Նրանց աշխատավայրը լինելու է բնակության վայրից կախված՝ Երևանում, Գոգավանում և Բագրատաշենում։ Աշխատանքն առաջարկելիս հաշվի են առնվել […]

̰
Զաքարիա Քանաքեռցու փողոցում մեքենան բախվել է ծառին

08:41 17.09.2021

Այսօր՝ ժամը 08։00-ի սահմաններում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բախվել են Opel Astra և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները։ Վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Կա 2 վիրավոր։

̰
Ոչնչից մեծ աղմուկ Այնթապ գյուղում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

22:50 16.09.2021

Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք` թոքի վնասումով, կրծքավանդակի, պարանոցի և գլխի ծակած-կտրած վերքեր, որովայնի մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Այնթապ գյուղի օղակաձև խաչմերուկի մոտակայքից հիվանդանոց է տեղափոխվել նաև նրա 38-ամյա եղբայրը: Ավագ եղբայրն […]

̰ ̰
BACK_TO_TOP