TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացվեց

14:40 17.08.2021

Ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նիստերը տևական ժամանակ տեղի չէին ունենում՝ պայմանավորված նախընտրական և հետընտրական գործընթացներով: Իսկ վերջին մի քանի նիստերը հետաձգվում էին այն պատճառաբանությամբ, թե Արմեն Գևորգյանը պատգամավոր է և մասնակցում է ԱԺ նիստերին: Նախորդ նիստին դատավորը որոշում կայացրեց բերման ենթարկել Գևորգյանին, […]

̰ ̰ ̰
Մեկ շաբաթվա կտրվածքով կորոնավիրուսի նոր դեպքերի 35 տոկոս աճ է արձանագրվել. վարչապետ

20:59 16.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումները և պատվաստումային գործընթացը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում համաճարակային վիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, նախորդ շաբաթ, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի մոտավորապես 35 տոկոսի չափով աճ ենք ունեցել, և ակնհայտ է, որ աճի […]

̰
Թուրք բասկետբոլիստն ապաշխարում է հայերի առջև ու պահանջում Էրդողանից ճանաչել 1915-ի ցեղասպանությունը

20:40 16.08.2021

Միացյալ Նահանգներում խաղացող աշխարհահռչկակ թուրք բասկետբոլիստ Էրես Քանթերը կոչ է արել Էրդողանի վարչակազմին ապաշխարել հայերի առջև՝ ճանաչելով ու դատապարտելով 1915 թվականի ցեղասպանությունը: Քանթերի կոչը Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացրել: Անվանի մարզիկն իր անձնական արշավն է նախաձեռնել, որի նպատակն է հայցել հայերի ներողամտությունը: Սա առաջին անգամը չէ, որ Քանթերն իր համերաշխությունն է հայտնում հայերին: Կոնկրետ ի՞նչ […]

̰
Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցած կարգապահական վարույթը մերժվեց

18:52 16.08.2021

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշել է կարգապահական պատասխանատվության չենթարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին և մերժել է ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ Հիշեցնենք՝ նախարարության կողմից հարուցված կարգապահական վարույթի հիմքում դատավորի հարցրազրույցն էր, որը նա տվել էր 2021-ի մարտին ԶԼՄ-ներից մեկին: Արդարադատության նախարարության կարծիքով դատավորը թույլ էր տվել դատավարական առերևույթ խախտում, միջամտություն էր եղել արդարադատության […]

̰
Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել

18:31 16.08.2021

Օգոստոսի 16-ին՝ ժամը 5։44-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.5 մագնիտուդով երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել։ Տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է։ Հաճախ են երկրաշարժեր գրանցվում։ Հիշեցնենք, որ նախորդ երկրաշարժերը կրկին նույն գոտում էին գրանցվել՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 3:00-ին, օգոստոսի 15-ին, օգոստոսի 6-ին՝ 3-4 […]

̰
Հայկ Ավագյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով

17:53 16.08.2021

Հայկ Ավագյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման արդյունքները օգոստոսի 15-ի դրությամբ

17:44 16.08.2021

Օգոստոսի 10-ին մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Օգոստոսի 10-ից 15-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 13576 կգ կանեփի և 6 կգ-ից ավելի կակաչի վայրի աճած […]

̰
̰
Չարբախի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

17:16 16.08.2021

Հուլիսի 20-ի առավոտյան Մարկվարտի փողոցի տներից մեկի դարպասն ու մուտքի դուռը կողպված չէր եղել, ինչից էլ բնակարանագողը օգտվել էր։ Տուն էր մտել, գողացել տանտիրոջ պայուսակը, որի մեջ կար փող, անձնագիր, սոցիալական քարտ, վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրն ու չորս բանկային քարտ։ Բացի դրանից՝ հասցրել էր հափշտակել նաև տանտիրուհու դրամապանակը, որտեղ փողից զատ նրա նույնականացման […]

̰
Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

16:58 16.08.2021

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները շարունակվում են: Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ: Օգոստոսի 12-ին Գետափ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ իր առանձնատան բակում դրված արկղի մեջից ներկայացրեց ձեռքի նռնակ, խորդանոցից` գործարանային համարները ջնջված մեկփողանի և որսորդական ողորկափող հրացաններ ու փամփուշտներ, իսկ առանձնատան […]

̰
Կադրեր են հրապարակվել, թե ինչպես է երկրից հեռանում Աֆղանստանի նախագահը

21:18 15.08.2021

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին ինքնաթիռով մեկնել է երկրից։ Համացանցում օդանավակայանում արված կադրեր են հրապարակվել: Աֆղանստանում իրավիճակը վերջին շաբաթներին սրվել է երկրի խոշոր քաղաքներում «Թալիբան» շարժման հարձակումից հետո: Կիրակի ԶԼՄ-ները և աղբյուրները հայտնել են, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը։ Գրոհայիններն ավելի ուշ հայտարարել են, որ կառավարության հետ բանակցություններ են վարում Քաբուլ խաղաղ մուտք […]

̰
Աֆղանստանի արևելքում հարյուրավոր բանտարկյալներ փախել են բանտից

15:16 15.08.2021

Աֆղանստանի արևելքում հարյուրավոր բանտարկյալներ փախել են բանտից: Նրանց հաջողվել է խռովություն կազմակերպել և ազատ արձակվել կիրակի՝ օգոստոսի 15-ին։ Աֆղանստանի ոստիկանությունում հայտարարել են, որ փախուստը տեղի է ունեցել բանտի տնօրենի անփութության պատճառով։ Հսկիչները փորձել են կանգնեցնել իրավախախտներին՝ կրակ բացելով նրանց վրա։ Ընդհանուր առմամբ, բանտում գտնվել է մոտ 600 մարդ, այդ թվում ՝ «Թալիբան» շարժման գրոհայիններ: Իրավիճակի […]

̰
Կարպատներում կովը լողացել է լողավազանում

13:08 15.08.2021

Կարպատներում կովը հանկարծակի ցատկել է հանգստացողներով բացօթյա լողավազան: Միջադեպի տեսանյութը Facebook- ում հրապարակել է ականատես Ալեքսանդրա Ստասյուկը: Տեսագրության կադրերում երևում է, որ կովը գտնվել է լողավազանի եզրին և որոշել է քայլ կատարել ջրի մեջ, սակայն քիչ է մնացել ընկնի: Պահելով հավասարակշռությունը՝ կենդանին նետվել է լողավազանը: «Ամեն ինչ լավ է ավարտվել: Կովը գնացել է զբոսնելու», – […]

̰
Լիբանանի հյուսիսում լցանավ է պայթել․ զոհվել է 20 մարդ

12:39 15.08.2021

Լիբանանի Աքարա քաղաքում վառելիքային լցանավ է պայթել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս շուրջ 100 մարդ տուժել է: Այս մասին օգոստոսի 15-ին Twitter-ի իր էջում հայտնել է լիբանանյան Կարմիր Խաչը ։ «Մեր թիմերը Աքքարում լցանավի պայթյունի հետևանքով 20 դի և ավելի քան 7 տուժածների տեղափոխել են տեղի հիվանդանոցներ»,- ասված է գրառման մեջ: Դեպքի […]

̰
Սպորտային քառօրյա մրցաշար՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների մասնակցությամբ

21:35 14.08.2021

Ծաղկաձորում անցկացվել է  սպորտային քառօրյա մրցաշար՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների մասնակցությամբ։ Մրցաշարն այսօր եզրափակվել է, հաղթողները՝ խրախուսվել։ Սմբատ Կարապետյանը 44-օրյա պատերազմում վիրավորվելուց հետո սկսել է ակտիվորեն սպորտով զբաղվել: Պարալիմպիկ սպորտաձևերի մրցաշարում Սմբատն իր ուժերն է չափել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած այլ զինծառայողների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայիթիի ափերի մոտ ցունամիի վտանգ է հայտարարվել՝ 7.2 մագնիտուդով  երկրաշարժի պատճառով

18:07 14.08.2021

Հայիթիի ափերի մոտ, 7,2 մագնիտուդով երկրաշարժի պատճառով, ցունամիի սպառնալիք է հայտարարվել, հայտնում է  նախազգուշացման ամերիկյան կենտրոնը (NWS): «7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայիթիի շրջանում ։Առկա տվյալների հիման վրա  մենք կանխատեսում ենք ցունամիի վտանգավոր ալիքներ»,- ասվում է NWS- ի հայտարարության մեջ: Ավելի վաղ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է […]

̰
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը

14:36 14.08.2021

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում Հայաստանը այսօրվա դրությամբ զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: Մի քանի ամիս առաջվա դրության հետ համեմատ մեր երկիրը որոշակիորեն բարելավել է տեղը այս աղյուսակում, սակայն հիմա Հայաստանում նորից թվերի օրեցօր մեծացող աճ կա, ինչը որոշ մասնագիտական շրջանակներում մեկնաբանվում է՝ որպես համաճարակի չորրորդ ալիք: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ճապոնիայում տեղատարափ անձրևների պատճառով 1.7 միլիոն բնակչի համար անհապաղ տարհանում է հայտարարվել

13:38 14.08.2021

Հորդառատ անձրևների պատճառով Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող չորս պրեֆեկտուրայում անհապաղ տարհանում է հայտարարվել 1,7 միլիոն բնակչի համար: Ֆուկուոկա, Սագա, Նագասակի, Հիրոսիմա պրեֆեկտուրաների բնակիչները ստացել են հինգերորդ՝ ամենաբարձր մակարդակի վտանգի նախազգուշացում։ Մի շարք շրջաններում վերջին երկու օրվա ընթացքում տեղումները կազմել են 500-700 միլիմետր: Ուրեզինո քաղաքի Սագա պրեֆեկտուրայում երեք օրվա ընթացքում տեղումները 918 միլիմետր են եղել, Սագա քաղաքում […]

̰
Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության

12:55 14.08.2021

Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության: Այս մասին Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը. «Մենք վերադառնում ենք հին համակարգին, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի ճիշտ կազմակերպել մեր աշխատակազմերի աշխատանքները, այլ նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը»,-նշեց Ջհանգիրյանը: Սա, սակայն, սպասվող միակ […]

̰
̰
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 31-ի

19:46 13.08.2021

              Թուրքիայի Սև ծովի ափամերձ Կաստամոնու և Սինոպ նահանգներում տեղատարափ հեղեղումների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 31 -ի: Հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։ «Կաստամոնուում սելավների և ջրհեղեղների հետևանքով  մահացել է 29 մարդ, երկուսը մահացել են Սինոպում, մեկն Բարթինում   անհետ կորած է համարվում»,- ասվում […]

̰
Կաշեգործների փողոցում բռնկված հրդեհը մարվել է

19:14 13.08.2021

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և […]

̰
̰ ̰
Գյումրիի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է տան ձեղնահարկը

15:29 13.08.2021

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]

̰
̰
19 միլիոն դրամի վնաս՝ անտառապահի անփութության հետևանքով. Թումանյանի իրավապահների բացահայտումը

12:06 13.08.2021

Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արձանագրվել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյան» մասնաճյուղի «Դսեղի անտառպետությունում» անհայտ անձը տարբեր տեսակի և տրամաչափի 257 ծառ ու 14 ծառի ճյուղեր էր ապօրինի հատել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարածքային քննչական բաժնի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների շնորհիվ պարզվել են […]

̰ ̰
BACK_TO_TOP