22:48 12.08.2021
Օգոստոսի 10-ին և 11-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Արարատի մարզում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Օգոստոսի 11-ի ուժեղացված ծառայությանը ներգրավված էին նաև ՃՈ ուղեկցող սպայական վաշտի ծառայողները։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 31 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարած՝ 6, վարորդական իրավունքի վկայական չունեցող՝ 8 վարորդ, այդ թվում՝ 4-ը անչափահաս, որոնց տրանսպորտային […]
21:07 12.08.2021
Օգոստոսի 12-ին, ժամը 15։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի: […]
19:20 12.08.2021
Թուրքիայի Սև ծովի ափին ՝ Կաստամոնու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից զոհվել է 11 մարդ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր ինը զոհի և 13 վիրավորի մասին: 10 մարդ զոհվել է Կաստամոնու շրջանում, մեկը՝ Սինոպում, ևս մեկը անհետ կորել է Բարթին քաղաքում: […]
17:54 12.08.2021
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ծերենցի փողոցի բնակիչներից մեկը բաժին էր բերել հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու 7,62 մմ տրամաչափի 62 փամփուշտ։ Երևանում բնակվող մի տղամարդ էլ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ՝ բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական, Շենգավիթի բաժինների […]
15:39 12.08.2021
Օգոստոսի 11-ին` ժամը 09:20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ Արտաշիսյան փողոցի 54-րդ շենքի շքամուտքում դանակահարել է նախկին կնոջը։ Օպերատիվ-քննչական խմբերը շտապեցին տղամարդու նշած շենք։ Այդ ընթացքում Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ Արտաշիսյան փողոցի վերոհիշյալ շենքի շքամուտքի մոտ կին է ընկած: Մեկնած […]
12:49 12.08.2021
Խորհրդարանին դեռ չի հաջողվում սպառել առաջին նստաշրջանի օրակարգը և ավարտել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Ի տարբերություն նախորդ օրերի, սակայն, երեկ և այսօր պատգամավորներն ավելի արագ են սպառում այդ հարցերի քննարկումը` հարցերը քիչ են լինում, ելույթները՝ ևս: Այսօր էլ պատգամավորները քննարկել են Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ […]
12:44 12.08.2021
«Մեզ համար միանշանակ ընդունելի է սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը․ ակնհայտ է, որ այս պայմանների պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար»,- կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, հղում անելով հուլիսի 29-ի կառավարության նիստին արած իր հայտարարությանը, ևս մեկ անգամ խոսել է տարածաշրջանում իրավիճակի […]
19:12 11.08.2021
Ժամը 17։30-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ու հարակից շրջաններում։ Կարկտի հարվածներից զգալիորեն, իսկ որոշ տեղերում ամբողջությամբ վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաները, կոտրվել են ծառերի ճյուղերը։ Տեղ-տեղ վնասվել են տանիքներ։ Կարկտի ինտենսիվ տեղումները տևել են մոտ 15 րոպե։
16:19 11.08.2021
Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ներքին Դվին գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ իր հողատարածքում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում զենք-զինամթերք: Օգոստոսի 7-ին Արտաշատի ոստիկանները ստուգման նպատակով մեկնել են Ներքին Դվին: Հողատարածքի զննությամբ հայտնաբերվել է ապօրինի աճեցված կանեփի 11 բույս, որոնք արմատախիլ են արվել և […]
14:32 11.08.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը և հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել են Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու արդյունքներին, մեր ըմբիշների հանդեպ անարդար մրցավարությանը: Ըստ Գևորգ Ալեքսանյանի՝ թիմից գողացվել է 2 մեդալ և փոխվել մեկ մեդալի գույն։ Մարզիչը տեղեկացրել է, որ օլիմպիական արդյունքները վիճարկելու […]
13:26 11.08.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղեկալ-շտաբի պետ, գնդապետ Արման Գասպարյանը, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հովսեփ Կարապետյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, և այլք, տեղեկացնում […]
11:46 11.08.2021
Օգոստոսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին երեք երիտասարդի, որոնցից երկուսը Երևանի բնակիչներ էին, երրորդը՝ Մխչյան գյուղի։ Մխչյան գյուղի բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երեք կաթուցիչ, շագանակագույն և կանաչավուն յուրահատուկ հոտով զանգվածներ: Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ինքն […]
17:58 10.08.2021
Արմեն Կարապետյանը հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:46 10.08.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Լեոյի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել ու ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել մայրաքաղաքի Սայաթ-Նովայի փողոցում հաշվառված մի տղամարդ։ 31-ամյա տղամարդը նախորդ տարվա հունիսից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, […]
16:36 10.08.2021
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր»-ում ամփոփված զինծառայողների հիշատակին:
16:27 10.08.2021
Օգոստոսի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Օհանավան փողոցի 23-ամյա մի բնակիչ բնակարանում ապօրինի զենք է պահում: Տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները նշված բնակարանի ննջասենյակի պահարանում հայտնաբերեցին «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 28 փամփուշտով: 23-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և ձերբակալվեց: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում […]
15:48 10.08.2021
Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Հակոբյանի թեկնածությունը: Վերջինիս ուղղված պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերել են նրա կենսագրական տվյալներին և ունեցվածքին: Բնակարան Իսպանիայում, առանձնատուն Վահագնի թաղամասում, բնակարաններ Դեմիրճյան փողոցում, ավտոմեքենաներ, հողամասեր. ՔՊ-ական պատգամավորը Վահե Հակոբյանից հետաքրքրվեց. «Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը»:
14:18 10.08.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այժմ հանդիսանում է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր և մասնակցում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանին․ օբյեկտիվորեն նա հնարավորություն չունի […]
13:47 10.08.2021
Անցկացվում է Երևանի ավագանու արտահերթ նիստը, որին մասնակցում է ավագանու 37 անդամ։ Օրակարգում ընդգրկված է 4 հարց։ Առաջին հարցը վերաբերել է Երևան քաղաքի ավագանու 2020թ․-ի դեկտեմբերի 23-ի համար 310 N որոշման մեջ փոփոխություններ կատարելուն և գումար հատկացնելուն։ Որոշումն ընդունվել է ավագանու անդամների 36 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:35 10.08.2021
Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ գյումրեցի, 54-ամյա մի տղամարդ Աբովյան փողոցի իր տնակի բակում կանեփ է աճեցնում, ապա բույսից պատրաստում է թմրանյութ և օգտագործում: Ստացված տեղեկություններն իրացնելով` օգոստոսի 4-ին քրեական հետախույզները նշված վայրում հայտնաբերեցին կանեփի 12 ցողուն: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն ինքն է ցանել, աճեցրել` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է […]
09:31 10.08.2021
Լոնդոնյան հանրահայտ բացվող Թաուեր կամուրջը չեն կարողանում փակել այն բանից հետո, երբ այն բացվել է մոտեցող նավին ընդառաջ։ Կամրջով ավտոմոբիլային և հետիոտնային երթևեկությունը փակ է, ինչը ողջ քաղաքում խցանումների պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշենք, որ կամուրջը կապում է Լոնդոնի կենտրոնական և հարավային մասերը։ Թաուեր կամուրջը, որը ձգվում է Թեմզա գետի […]