12:35 10.08.2021
Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ գյումրեցի, 54-ամյա մի տղամարդ Աբովյան փողոցի իր տնակի բակում կանեփ է աճեցնում, ապա բույսից պատրաստում է թմրանյութ և օգտագործում: Ստացված տեղեկություններն իրացնելով` օգոստոսի 4-ին քրեական հետախույզները նշված վայրում հայտնաբերեցին կանեփի 12 ցողուն: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն ինքն է ցանել, աճեցրել` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է […]
09:31 10.08.2021
Լոնդոնյան հանրահայտ բացվող Թաուեր կամուրջը չեն կարողանում փակել այն բանից հետո, երբ այն բացվել է մոտեցող նավին ընդառաջ։ Կամրջով ավտոմոբիլային և հետիոտնային երթևեկությունը փակ է, ինչը ողջ քաղաքում խցանումների պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշենք, որ կամուրջը կապում է Լոնդոնի կենտրոնական և հարավային մասերը։ Թաուեր կամուրջը, որը ձգվում է Թեմզա գետի […]
17:41 09.08.2021
Օգոստոսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի առանձնատներից մեկում մարդ է մահացել: Ահազանգով նախ դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ապա ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության։ 48-ամյա տանտիրոջ մարմնին ծակած-կտրած վերքեր կային. նա դանակի մի քանի հարված էր […]
17:16 09.08.2021
Օգոստոսի լույս 4-ի գիշերը ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ոստիկաններից մեկը Իջևանի բաժին հայտնել էր, որ Իջևանի Երևանյան փողոցի վարկային կազմակերպություններից մեկի ահազանգման համակարգը միացել է։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից և Իջևանի բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին վարկային կազմակերպություն։ Պարզվեց հետևյալը. վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած տղամարդը նռնակի նմանվող առարկայով սպառնալով՝ փող էր պահանջել։ Այդ ընթացքում աշխատակիցը սեղմել […]
16:48 09.08.2021
Օգոստոսի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանը, Վարդան Մովսիսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ։ Այցի […]
14:23 09.08.2021
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չկարողացավ զսպել արցունքները՝ հայտարարելով կատալոնական ակումբից հեռանալու մասին, որտեղ նա անցկացրել է 21 տարի: Նա մամուլի ասուլիս էր հրավիրել «Բարսելոնայից» հեռանալու վերաբերյալ: Արգենտինացին ընտանիքի հետ լաց եղավ և հայտարարեց, որ ցնցված է նոր պայմանագիր կնքելու անհնարինությունից: Ֆուտբոլիստի խոսքերով՝ առաջիկա տարիներին նա մտադիր է վերադառնալ ակումբ, իսկ այլ թիմ տեղափոխվելու հարցը դեռ […]
12:16 09.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում է Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: 2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, […]
14:42 08.08.2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան Ամերիկյան Մինեսոտա նահանգի Վիկտորիա քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Վթարի կադրերը հայտնվել են ինքնաթիռի անկման տեղանքում գտնվող տեսախցիկների օբյեկտիվում: Կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը բախվել բնակելի շենքի դիմացի սիզամարգին, այնուհետև պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել: Ըստ տեղի իրավապահ մարմինների՝ չորս տեղանոց ինքնաթիռում գտնվող […]
13:53 08.08.2021
Ամերիկյան Մինեսոտա նահանգի Վիկտորիա քաղաքում մեկ շարժիչով Mooney M20 ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա: Այս մասին օգոստոսի 8-ին հայտնել է FOX 9 հեռուստաալիքը: Նշվում է, որ ինքնաթիռը և տունը հրդեհվել են: Ոստիկանության տվյալներով՝ ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել. զոհերի թիվը ճշտվում է: Ինչպես հայտնում են վթարի ականատեսները, ինքնաթիռը սկսել է մասերի բաժանվել օդում: […]
17:42 07.08.2021
Գյումրիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածները երիտասարդ ամուսիններ են։ Դեպքի վայրից SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է , որ նախնական տվյալներով տղամարդը զինծառայող էր և Ալավերդյան 70 տանը մշտական բնակություն չեն հաստատել, այստեղ են անցկացրել ամառային արձակուրդի օրերը։ Ամուսիններն ունեն հինգ տարեկան երեխա, նա չի տուժել։ Շիրակի մարզի դատախազի հաղորդմամբ, դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ […]
14:45 07.08.2021
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Ռոբերտ Պետրոսյանն ամփոփել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովի ելույթը: «Բաչկովն անցկացրեց գերազանց մենամարտեր, նա ավելիին էր արժանի: Մրցակիցը կեղտոտ մենամարտ էր վարում և Բաչկովին թույլ չտվեց 100 տոկոսով օգտագործել իր հնարավորությունները: Երկրորդ ռաունդում մրցավարները նախապատվությունը տվել էին մեզ, սակայն երրորդում Բաչկովը չկարողացավ […]
19:40 06.08.2021
Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։ Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։ […]
12:26 06.08.2021
Երրորդ փոխնախագահ ընտրելուց հետո ԱԺ-ն անցավ հանձնաժողովների ձևավորման հարցին: Ներկայացվել է հանձնաժողովների ձևավորման երկու նախագիծ, մեկը՝ ՔՊ-ն, մյուսը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները միասին: Իշխող քաղաքական ուժի նախագծով ձևավորվում է 12 հանձնաժողով, 1-ով ավելի, քան նախորդ գումարման ԱԺ-ում էր: Այս նախագծով նախորդ գումարման ԱԺ-ի 10 հանձնաժողովները պահպանվում են, իսկ Առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի […]
12:16 06.08.2021
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հայտնաբերել են «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած մաքսային հսկողության արդյունքում ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից 24 գրամից ավելի ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի […]
11:23 06.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում մեր օրակարգն էականորեն փոխվել է և առաջնային խնդիրներից մեկը համարել ենք Արցախում բնականոն կյանքի […]
18:30 05.08.2021
Օգոստոսի լույս 3-ի գիշերը ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողը ոստիկանության Կումայրիի բաժնում հայտնել էր, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցի ոսկերչական խանութ-սրահի հետնամասի պատուհանը կոտրել են։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզեց հետևյալը։ Անհայտ անձինք, օգտագործելով տեխնիկական միջոցներ, կոտրել էին պատուհանն ու ներս մտել։ Գողության պահին անվտանգության ձայնազդանշանային համակարգը միացել էր, նրանք էլ փախել էին: Տեղում կազմվեց […]
18:20 05.08.2021
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության: Ըստ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետ Արմեն Գևորգյանի, կապված սահմանային հրդեհների հետ` սահմանամերձ գոտիներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն: Խոտածածկ և անտառապատ տարածքներում անցկացվելու է մշտադիտարկում, որպեսզի սահմանակից պետությունների տարածքներում առաջացող հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք: Մանրամասները՝ տեսանյութում:
18:15 05.08.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի որոշ բնակիչներ մշակումն արգելված կանեփ են ցանել ու մշակում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները օգոստոսի 3-ին Հայթաղ գյուղի 38-ամյա մի բնակչի հողամասում հայտնաբերեցին կանեփի 12 բույս: 52 և 56 տարեկան ևս երկու բնակչի հողամասերի զննությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին կանեփի 17 բույս: Ժամեր անց քրեական […]
17:58 05.08.2021
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ։ «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 2-4 հաշվով զիջեց «D.C. Յունայթեդին»։ Տանտերերի կազմում երկրորդ գոլը խփեց Լուկաս Զելարայանը։ «Կոլամբուսը» 24 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։