17:24 29.07.2021
Հուլիսի 29-ին՝ ժամը 13։45-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Ջրափրկարարներն ափ են դուրս բերել Կ․ Վ․-ին (ծնված 1985 թ․)։
17:17 29.07.2021
Հուլիսի 26-ին՝ ժամը 12։55-ին, ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ հայտնել էր, որ հուլիսի լույս 25-ի գիշերը իր տնից գողացել են փող, բջջային հեռախոս և հագուստ: Ահազանգով դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Խմբին հաջողվել էր պարզել, որ շենքի առաջին հարկի բնակարան մտել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով, […]
12:53 29.07.2021
Լիտվան Հայաստանին 27 հազար չափաբաժին պատվաստանյութ կնվիրաբերի: Այս մասին այսօր խոսվել է կառավարության նիստում: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ Հայաստանն օգտվում է «Քովաքս» հարթակից, սակայն այդ ծրագիրը հաշվարկված է բնակչության 10-15 տոկոսի համար: Մյուսներին ևս ապահովելու համար պետք է օգտվել և՛ նվիրատվություններից, և՛ գնել պատվաստանյութ: Կառավարությունը գումար կհատկացնի՝ համապատասխան վերաբաշխում կատարելով բյուջեում: […]
12:15 29.07.2021
Կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին դեպքերին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած միջազգային հանրության և ՀՀ կառավարության գործադրած ջանքերին՝ իրադրությունը չի կայունանում: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունն ու դրան համարժեք գործողությունները՝ անպատասխան թողնելով իրավիճակի երկարաժամկետ կարգավորման միջազգային հանրության բոլոր առաջարկները: Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանն […]
21:54 28.07.2021
«Հայ-ադրբեջանական սահմանային մարտերի քաղաքական նպատակները»․ այս թեմայով քննարկում էր կազմակերպել Երևանի մամուլի ակումբներից մեկը: Քննարկմանը մասնակցել են քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը և Բենիամին Պողոսյանը: Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում սահմանին, ցածր ինտենսիվության կոֆլիկտ է: Դա Ադրբեջանի ռազմավարությունն է և ունի կոնկրետ նպատակներ: Մանրամասները՝ տեսանյութում։
18:30 28.07.2021
Հուլիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ տրանսպորտային միջոցներով ավազի, ցեմենտի, գաջի կամ սորուն նյութերի տեղափոխման կանոնների խախտման դեպքեր հայտնաբերելու նպատակով։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է 14 բեռնատար, որոնց վարորդները տուգանվել են։ «Հիշեցնենք, որ աղբ, շինարարական […]
18:15 28.07.2021
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը հուլիսի 28-ին սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում սահմանային իրավիճակով պայմանավորված խուճապ չի նկատել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարգարյանն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում: «Հենց նոր եմ եկել բնակիչների հետ հանդիպումից, ամեն ինչ նորմալ է: Գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակոցներ դիրքերում եղել են, ձայնը լսվել է, բայց ժողովրդի […]
16:03 28.07.2021
Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարը, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, բանավոր կարգով հրահանգել է համայնքապետարանի ենթակայության տակ գործող «Ավշարի մշակութային և ընդհանուր սպասարկման բյուջետային […]
13:22 28.07.2021
2021թ. հուլիսի 27-ին` ժամը 20:15-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ուղեղի ցնցում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 59-ամյա կին, որը հայտնել է, որ խանութում իրեն ծեծի են ենթարկել: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կինը նշված վնասվածքներն ստացել է իր նկատմամբ իրականացված […]
12:47 28.07.2021
Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: «Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ […]
21:20 27.07.2021
Ադրբեջանում ընթացող դատավարությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում խնդիրը բարձրացնելու թեմաներով Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուգիչ Եղիշե Կիրակոսյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:24 27.07.2021
Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են ուրիշի բանկային քարտով փող կանխիկացնելու համար, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:40 27.07.2021
Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները տեղեկություն ստացան, որ Էրեբունու փողոցի թիվ 31 շենքի բնակիչներից մեկը թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում, տեղեկացնում են ոստիկանությունից: Տեղեկությունը ստացվեց հունիսին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները նոր թափ առան. անհրաժեշտ էր փաստական տվյալներ ձեռք բերել։ Մեկ ամիս տևած հետևողական աշխատանքն արդյունք տվեց։ Հուլիսի 22-ին մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հայտնաբերվեցին ու […]
21:52 26.07.2021
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ինքնակամ շինությունների ապամոնտաժումը։ Տեսանյութը Աջափնյակ վարչական շրջանից է։
20:57 26.07.2021
Հուլիսի լույս 6-ի գիշերը ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում էին տվել, որ Դրախտիկ գյուղի հարակից լողափից գողացել են մի տղամարդու թանկարժեք հեծանիվը։ Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել էր 1 միլիոն դրամի վնաս։ Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ գտնելով հետքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Նրանց տեսադաշտում հայտնվեց Ճամբարակի 38-ամյա մի բնակիչ, որը հրավիրվեց բաժին ու […]
17:31 26.07.2021
2021 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 18։05-ի սահմաններում, Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 1989թ․ ծնված տղամարդու կողմից վարած «Nissan Pathfinder 4.0» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել և կողաշրջվել է դաշտում, ինչի հետևանքով 1997 և 2011 թթ․ ծնված ուղևորները ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության […]
14:03 26.07.2021
Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում իրականացրին ուժեղացված ծառայություն, որը ղեկավարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման […]
21:18 24.07.2021
Հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ջարդի ձորի տարածքում: Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել դաշտը։ Մեքենայում եղել է 7 հոգի, 2-ը տեղում մահացել են, ևս մեկը Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին է մահացել։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել են […]
17:10 24.07.2021
Անհայտ անձինք կրակել են Ստավրոպոլում քրեական հետախուզության վարչության պետի տեղակալի վրա։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի գիշերը։ Բազմահարկ շենքերից մեկի մոտակայքում, ավտոկայանատեղիում, անհայտ անձը զինված մոտեցել է մեքենային և սպանել քրեական հետախուզության վարչության պետի տեղակալին։ Իսկ life.ru-ն, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը, հայտնում է , որ […]
16:48 24.07.2021
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Ռոստովին»: Հանդիպման հաշիվը խաղի 20-րդ րոպեին բացել է մոսկովյան ակումբի հայազգի հարձակվող Արսեն Զախարյանը։ Այսպիսով՝ 18-ամյա ֆուտբոլիստը դարձել է ՌՊԼ նոր մրցաշրջանի առաջին գոլի հեղինակը։ Մոսկովյան ակումբի երկրորդ գնդակը խփել է Կոնստանտին Տյուկավինը։ Նշենք նաև, որ «Ռոստովի» կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային […]
15:37 24.07.2021
Մարմնամարզության եվրոպական միությունն անդրադարձել է Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանի՝ հենացատկի վարժությունում ցուցադրած երկրորդ՝ բացարձակ անթերի ելույթին Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Հիշեցնենք՝ Դավթյանը երկրորդ ելույթի համար առավելագույն՝ 15.000 միավոր է ստացել, իսկ երկու ելույթի հանրագումարով վաստակել 14.866 միավոր՝ դուրս գալով եզրափակիչ: «Ուղղակի շքեղ էր … հիանալի էր Արթուր Դավթյան»,- ասվում է European Gymnastics-ի՝ Թվիթերում արված գրառման մեջ: