17:17 05.08.2021
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է բնակարանային գողության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:23 05.08.2021
«ԵՄ-ն` Երևանի համար. արևային համայնք» ծրագրով շենքերի վերելակները, բակերում նոր անցկացված արտաքին լուսավորության համակարգերը, ինչպես նաև բոլոր հարկերում տեղադրված սենսորային լուսատուները սնվում են արևային ֆոտովոլտային կայաններից: Կանաչ՝ մաքուր, էներգիան կմտնի մայրաքաղաքի 90 շենք: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
18:15 04.08.2021
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու 3-րդ զանգվածի ամառանոցներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
17:45 04.08.2021
Նա պատմում է, որ իրեն ամենուր ճանաչում են՝ անվանելով «Բեյրութի հարսնացուն», սակայն դա իրեն չի ուրախացնում:
15:27 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին նախարարի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Իհարկե, նաև այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ և իր գործունեությունը շարունակելու է այդ կարգավիճակով: Եվ, իհարկե, այս բերումով […]
14:32 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արդարադատության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռուստամ Բադասյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել Կարեն Անդրեասյանին արդարադատության նախարար նշանակվելու առիթով: Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նշել, որ ի վերջո արդարության և արդարադատության ներկայության զգացումն ամենակարևոր խնդիրներից է, որ ժողովուրդն […]
20:46 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին: Ինչպես տեղեկացրին վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և շնորհավորել Արշակ Կարապետյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Վարչապետը նշել է, որ ինչպես Վաղարշակ Հարությունյանը, այնպես էլ Արշակ Կարապետյանը […]
19:48 03.08.2021
Ադրբեջանում անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառային տնտեսության տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը: Հաղորդվում է, որ առայժմ չի հաջողվել տեղայնացնել նաև Յարդիմլիի շրջանում օգոստոսի 2-իմ բռնկված հրդեհը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ այս շրջանում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված […]
19:29 03.08.2021
Պենտագոնի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, մի քանի մարդ է վիրավորվել, հայտնում են լրատվամիջոցները: Պաշտպանական գերատեսչության շենքը շրջափակված է: Քաղաքացիներին կոչ է արվում խուսափել այդ տարածքում գտնվելուց: Պենտագոնի անվտանգության վարչությունը հայտարարության մեջ նշում է, որ միջոցներ են ձեռնարկվել «տարանցիկ կենտրոնում տեղի ունեցած միջադեպի» կապակցությամբ:
15:47 03.08.2021
Դաժան վրաերթ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին (լուսանկարներ, տեսանյութ) 2021 թ․ օգոստոսի 02-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Տավուշի մարզի 64-ամյա բնակիչն իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սևան քաղաքի 37-ամյա բնակչուհուն, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է […]
14:38 03.08.2021
«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Առաջինը ներկայացվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը: Նա ելույթ է ունեցել և պատասխանել պատգամավորների հարցերին:
17:57 02.08.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության ու տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչներ Տ. Ա․-ն և Վ. Ա․-ն, նախնական համաձայնության գալով իրար հետ, օգտվելով այն հանգամանքից, որ իրենց լիազորություններն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր Ս. […]
17:47 02.08.2021
8-րդ գումարման ԱԺ-ի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածուները «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներն են: Նրանք առաջադրել են Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները: Հիշեցնենք, որ առաջին նիստի օրակարգում ընդգրկված են ԱԺ նախագահի, տեղակալների, հանձնաժողովների ձևավորման վերաբերյալ հարցերը: Այն վարում է տարիքով ավագ պատգամավոր, «Քաղաքացիական […]
17:30 02.08.2021
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ամփոփել է վերջին 3-4 ամսում կատարած աշխատանքը: Ջհանգիրյանն անդրադարձել է Դատական օրենսգրքի լրամշակմանը, թվել ավտոմատ մակագրման համակարգի առավելություններն ու թերությունները, խոսել դատարանների շենքային պայմաններից։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:29 02.08.2021
Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրով կկառուցի 4.8 կմ նոր կոյուղագիծ: Համայնքային բյուջեից այս նպատակին հատկացվել է 343 մլն դրամ: Աշխատանքների այս տարվա ծավալները մոտ 3.5 անգամ գերազանցում են նախորդ տարվանը:
13:29 02.08.2021
Մեկնարկել են 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները: Հիշեցնենք, այն ձևավորել են երեք խմբակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Նիստի օրակարգում ընդգրկված են ԱԺ նախագահի, տեղակալների, հանձնաժողովների և մյուս մարմինների ձևավորման վերաբերյալ հարցերը: Անդրանիկ նիստը վարում է տարիքով ավագ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը: Առաջին նիստի մեկնարկը հարթ չի եղել: Մինչ օրակարգին […]
23:21 01.08.2021
Մարմարիսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող թուրքական Տուրունչ ավանն ամբողջությամբ տարհանել են մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ի թղթակիցը, շուտով ճանապարհը, որով դուրս են գալիս տեղի բնակիչները, կփակեն, քանի որ կրակը չափազանց մոտ է դրան: Շուտով հնարավոր կլինի դուրս գալ բնակավայրից միայն նավակով։ Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավում անտառային հրդեհ է բռնկվել Անթալիայի […]
22:00 01.08.2021
4 մլրդ տարի է պահանջվել, մինչև որ Երկիր մոլորակը դարձել է մարդկանցով ու կենդանիներով բնակեցված: Գիտնական Դևիդ Ռոբերտսը 4 րոպեում ցույց է տվել, թե ինչպես է փոխվել մեր մոլորակը: Երկիր մոլորակի պատմությունը սկսվում է 4,5 մլրդ տարի առաջ: Սկզբում այն, ըստ գիտնականի, հրե գունդ է եղել: Հետո աստիճանաբար ջերմաստիճանը մոլորակի վրա սկսել է նվազել և […]
21:10 01.08.2021
Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի, իսկ վիրավորների թիվը՝ 864 -ի,հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: «Մանավգաթում (Անթալիա նահանգ) բռնկված հրդեհների հետևանքով ունենք ընդամենը յոթ մահ: Մարմարիսում ունենք մեկ զոհ»,- գրել է Քոջան Twitter- ում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին մարվել է 107 […]