14:29 02.08.2021
Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրով կկառուցի 4.8 կմ նոր կոյուղագիծ: Համայնքային բյուջեից այս նպատակին հատկացվել է 343 մլն դրամ: Աշխատանքների այս տարվա ծավալները մոտ 3.5 անգամ գերազանցում են նախորդ տարվանը:
13:29 02.08.2021
Մեկնարկել են 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները: Հիշեցնենք, այն ձևավորել են երեք խմբակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Նիստի օրակարգում ընդգրկված են ԱԺ նախագահի, տեղակալների, հանձնաժողովների և մյուս մարմինների ձևավորման վերաբերյալ հարցերը: Անդրանիկ նիստը վարում է տարիքով ավագ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը: Առաջին նիստի մեկնարկը հարթ չի եղել: Մինչ օրակարգին […]
23:21 01.08.2021
Մարմարիսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող թուրքական Տուրունչ ավանն ամբողջությամբ տարհանել են մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ի թղթակիցը, շուտով ճանապարհը, որով դուրս են գալիս տեղի բնակիչները, կփակեն, քանի որ կրակը չափազանց մոտ է դրան: Շուտով հնարավոր կլինի դուրս գալ բնակավայրից միայն նավակով։ Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավում անտառային հրդեհ է բռնկվել Անթալիայի […]
22:00 01.08.2021
4 մլրդ տարի է պահանջվել, մինչև որ Երկիր մոլորակը դարձել է մարդկանցով ու կենդանիներով բնակեցված: Գիտնական Դևիդ Ռոբերտսը 4 րոպեում ցույց է տվել, թե ինչպես է փոխվել մեր մոլորակը: Երկիր մոլորակի պատմությունը սկսվում է 4,5 մլրդ տարի առաջ: Սկզբում այն, ըստ գիտնականի, հրե գունդ է եղել: Հետո աստիճանաբար ջերմաստիճանը մոլորակի վրա սկսել է նվազել և […]
21:10 01.08.2021
Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի, իսկ վիրավորների թիվը՝ 864 -ի,հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: «Մանավգաթում (Անթալիա նահանգ) բռնկված հրդեհների հետևանքով ունենք ընդամենը յոթ մահ: Մարմարիսում ունենք մեկ զոհ»,- գրել է Քոջան Twitter- ում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին մարվել է 107 […]
18:42 31.07.2021
Թուրքիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 400 -ը, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: Ավելի վաղ հաղորդվել էր տարերային աղետի 6 զոհի եւ 185 վիրավորի մասին: «Այս պահին մենք ունենք 410 մարդ, ովքեր տուժել են հրդեհներից: 400 մարդ դուրս է գրվել, 10-ը գտնվում են հիվանդանոցում»,- Twitter- ում գրել է նա: Իսկ […]
18:10 31.07.2021
Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։ Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։ 1/8 եզրափակիչում Բաչկովը կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ։ Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան ներկայացրել է տեսանյութ […]
16:46 31.07.2021
«Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի զարգացումը, մեր առջև կանգնած մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է ապահովել միայն բարձր հավելյալ արժեք ապահովող ուղղությամբ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտով»։ «Այս ամիսների ընթացքում մենք ստեղծել ենք որոշակի ենթակառուցվածք, որպեսզի ռազմարդյունաբերության ոլորտում որևէ գաղափար դուրս չմնա ուշադրությունից և մտնի մասնագիտական քննարկման դաշտ. այստեղ կարևոր է մասնավորի հետ շփման հարթակների զարգացումը»։ «Մեր նպատակն է, որ ՀՀ […]
15:24 31.07.2021
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում, տեղեկացնում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջը: Այցի նպատակը մարզային դատարանների աշխատակիցների խնդիրներին, շենքային պայմաններին առնչվող հարցերին տեղում ծանոթանալը և դատարանների նորնշանակ նախագահներին ներկայացնելն էր: Գագիկ Ջհանգիրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նաև Կարգադիրչների ծառայության նորանշանակ պետ՝ Սուրեն Բաղդասարյանին: Հանդիպումների ընթացում ԲԴԽ նախագահի […]
19:42 30.07.2021
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչի ապօրինությունները։ Ճանապարհային ոստիկանությունը ևս հետևողական պայքար է մղում սեփական շարքերն արատավոր երևույթներից մաքրելու ուղղությամբ։ Մասնավորապես, պարզվել է, որ հիշյալ ավագ տեսուչը 2019-2020 թվականների ընթացքում ՃՈ տեսուչների կողմից տեղում գանձված վարչական […]
19:36 30.07.2021
Միջազգային հանրությունը շարունակում է հետևել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերին տիրող իրավիճակին: Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի անպատասխանատու հայտարարությունները, ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել առկա խնդիրները լուծել խաղաղությամբ, իսկ Իրանի արտգործնախարարությունը կողմերին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Մանրամասները՝ տեսանյութում:
18:46 30.07.2021
Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացրել՝ խաղարկելով Երևանում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար, համաձայն որի՝ ձևավորվել է վրանային ավան: Թիմերն իրականացրել են հետախուզական ու փրկարարական աշխատանքներ՝ յուրաքանչյուր տեղամասի համար կիրառելով տարբեր սարքավորումներ, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
18:33 30.07.2021
Հուլիսի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ 2021 թվականի առաջին կիսամյակի ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։ 2021 թ. առաջին կիսամյակում ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. ձեռնարկված […]
17:28 30.07.2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Սլովակիայի «Ժիլինան» հաղթահարել է կիպրոսյան «Ապոլոնի» արգելքը և դուրս եկել հաջորդ փուլ, որտեղ կմրցի ղազախական «Տոբոլի» հետ: Սլովակիայում տեղի ունեցած պատասխան խաղում գրանցվել է 2:2 հաշիվը: Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին, իսկ 79-րդ րոպեին դարձել է գոլային […]
16:50 30.07.2021
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները հուլիսի 29-ի առավոտյան օպերատիվ տվյալներ ստացան, որ գիշերը Շատջրեք գյուղում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների մասնակցությամբ։ Պարզվեց, որ գյուղի բնակիչներից մեկն ու Վարդենիսում բնակվող մի տղամարդ վիճել են, իսկ երբ վարդենիսցին մեքենայով փորձել էր հեռանալ, Շատջրեքի բնակիչը ապօրինի ինքնաձիգից կրակոցներ էր արձակել […]
16:25 30.07.2021
Հուլիսի 29-ին՝ ժամը 14։14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Ամիրյան փողոցի 7/35 հասցեի վարկային կազմակերպությունում ավազակային հարձակում է եղել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմը, օպերատիվ-քննչական խմբեր, դատախազության ծառայողներ, փորձաքրեագետներ ու հրշեջ փրկարարներ։ Տեղում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ դիմակավորված երկու անձ մտել են տարադրամի փոխանակման կետ ու նռնակով սպառնալով՝ փող […]
15:35 30.07.2021
«Պետական սահմանի մասին» օրենքում կատարված փոփոխություններով, սահմանային հատվածներում լուսանկարահանումներ և անօդաչու թռչող սարքերով տեսանկարահանումներ անելու համար այսուհետ տուգանք կսահմանվի մինչև 100 հազար դրամի չափով: Համապատասխան օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ այսօր կայացած ԱԺ արտահերթ նիստում: Մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվել են ևս մի քանի օրինագծեր, իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է Քրեական […]
13:47 30.07.2021
Հուլիսի 27-ին Ապարանի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մասնաճյուղի Երնջատափ անտառպետության տարածքում մի տղամարդ բենզասղոցով սոճիներ է ապօրինի հատում։ Ապարանի ոստիկանները անտառում հայտնաբերել են 41-ամյա տղամարդուն ու բերման ենթարկել բաժին։ Նա հայտնել է, որ երկու սոճի է հատել ու բեռնել մեքենան։ Փայտանյութն ու բենզասղոցը հայտնաբերվել են։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող […]
12:42 30.07.2021
Հուլիսի 22-ին Դիլիջանի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Գետափնյա փողոցի բնակիչներից մեկն իր հողամասում կանեփ է աճեցնում: Նրանք հիշյալ վայրում հայտնաբերեցին կանեփի 6 բույս: 37-ամյա տղամարդու հայտնածով՝ դրանք ինքն էր աճեցրել: Նա ոստիկաններին ներկայացրեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։ Նշանակվել են փորձաքննություններ: Ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
11:59 30.07.2021
2021 թվականի հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ: Պետական եկամուտների կոմիտեում որոշում է կայացվել իրականացնել […]
21:29 29.07.2021
2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, ներխուժել են Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Ջի Էյ» վարկերի տրամադրման և տարադրամի փոխանակման կետ և որպես զենք օգտագործվող առարկայի` ռազմամթերք հանդիսացող մարտական նռնակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով աշխատակցից պահանջել են գումար, սակայն […]
20:58 29.07.2021
Անտառային հրդեհները դարձել են ազգային աղետ Թուրքիայի համար, այժմ դատախազությունը պարզում է, թե ինչն է հանգեցրել դրանց: Այդ մասին Twitter- ում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը: Ինչպես հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը, կրակը հասել է Բոդրումի շրջանի Գյուվերչինլիկ բնակավայրին, Այդըն նահանգի Դիդիմ ևԱլանիայի նահանգի բնակավայրերին: Այնտեղ են ուղարկվել փրկարարների եւ հրշեջների ջոկատներ: […]
20:10 29.07.2021
Պորտուգալիայում տեղի ունեցած «Պորտու»- «Ռոմա» ընկերական խաղում բախում է եղել պորտուգալական թիմի պաշտպան Պեպեի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի միջև։ Պեպեն կոշտ խաղ է դրսևորել գնդակի համար պայքարում։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր։ Նա դեղին քարտ է ստացել 69-րդ րոպեին և փոխարինվել է մեկ րոպե […]
18:50 29.07.2021
Ճապոնական Ֆուկուի քաղաքի քաղաքապետարանը տեղեկացրել է բնակիչներին սողանքների հավանականության պատճառով տարհանման մասին: Բանն այն է, որ Ճապոնիայում մի քանի օր է՝ չեն դադարում հորդառատ անձրևները,- հաղորդում է NHK. Քաղաքային իշխանության կարգադրությունը վերաբերում է 64000 ճապոնացու, որոնք բնակվում են Ֆուկուի և Էթիձեն քաղաքների 16 շրջանում: Ականատեսները պատմում են ջրասույզ եղած մեքենաների ու տների մասին: Բազմաթիվ բնակիչներ […]
18:30 29.07.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ էին ստացել, որն իրացրին հուլիսի 27-ին: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նրանք բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված և օգտագործած կաթուցիչ: Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա էր: Սրանով, սակայն, […]
18:12 29.07.2021
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր ծանոթի «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով գնում է Աբովյան քաղաք ու ավտոմեքենաների համարանիշներ գողանում, մեքենաների դիմապակիներին տելեգրամյան համար տեղադրում, ապա վերադարձնելու համար համարանիշերի տերերից շորթմամբ փող հափշտակում։ Կոտայքի ոստիկանները նախ հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին «Նիսան» մակնիշի մեքենայի տիրոջը, ապա շարունակեցին […]