17:00 04.07.2021
Ղրիմի հարավ-արևմուտքում գտնվող Բախչիսարայի շրջանում ավելի քան 50 մասնավոր տներ են հեղեղվել: Հայտնել է Ղրիմի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության ղեկավար Արկադի Օժիգինը: «Կույբիշևո գյուղում ջրհեղեղ էր: Հեղեղվեց ավելի քան 50 մասնավոր տնային տնտեսություն: Տեղում աշխատում են փրկարարները: Տեղական իշխանությունների հետ միասին աշխատանքներ են տարվում հեղեղված տներից բնակչությանը տարհանելու համար»,- ասել է նա՝ շեշտելով, որ […]
18:59 03.07.2021
«Այս ընտրությունները Հայաստանին քաղաքական կայունություն չեն բերելու, մենք էլ չենք դադարելու պայքարել»․ այս տեսակետն է հայտնել խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ ասուլիսով հանդես եկած «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա, ընտրություններն անցկացվել են 7-10 տոկոս խախտումներով, որն էլ իրենց դաշինքին հիմք է տվել դիմելու ՍԴ և վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Աշոտյանը խոսել է երկրում […]
19:05 02.07.2021
Հուլիսի լույս 1-ի գիշերը Վերին Արտաշատ գյուղում հրավառություն էր եղել։ Լռության կանոնների խախտման հետքերով գյուղ մեկնած Արտաշատի ոստիկանները պարզել են, որ հրավառությունը իրականացրել է գյուղի երիտասարդներից մեկը, որը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ «Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք համակեցության կանոնները»,- հորդորում են ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
18:14 02.07.2021
Այսօր նորակոչիկների հերթական խումբն է մեկնել ծառայության: Հիշեցնենք` ամառային զորակոչը սկսվել է հունիսի 21-ից: Նորակոչիկներն այսօր էլ բուժզննում են անցել, մասնակցել վիճակահանության` պարզելու, թե որ զորամաս են մեկնելու ծառայության: Հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի պայմաններում: Նա տեղեկացրել է, որ վարակվածներ դեռ չեն եղել: Հայտնաբերվելու դեպքում […]
17:27 02.07.2021
«Հայաստան» դաշինքն այսօր ՍԴ է մուտքագրել դիմում՝ ԿԸՀ-ի 2021թ․-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ճեպազրույց է տվել՝ ներկայացնելով մանրամասներ ՍԴ մուտքագրված դիմումի վերաբերյալ։ Նրա տեղեկացմամբ, այսօր ՍԴ մուտքագրված դիմումը բաղկացած է 12 կետից, կից ներկայացվել են նաև փաստաթղթեր և տեսանյութեր պարունակող կրիչներ։ Վարդևանյանի հավաստմամբ, ՍԴ-ում քննության առարկա են […]
15:11 02.07.2021
Հունիսի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 18-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ և դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում […]
13:11 02.07.2021
Հուլիսին Հայաստանում ևս շոգ է լինելու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը: «Հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասում ենք հերթական տաք հոսանքների ներթափանցմանը Իրաքից: Ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է»,- ասել է Սուրենյանը։ Անդրադառնալով հուլիս ամսվա եղանակային կանխատեսումներին` Սուրենյանը նշեց, որ կրկին շոգ է լինելու, սակայն ի տարբերություն հունիսի՝ կլինեն […]
12:52 02.07.2021
Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու հետ կապված՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկություններ չունի: Այս մասին հայտնել է կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը: Նժարի մեկ կողմում Սևան լճի պահպանությունն է, մյուս կողմում` տնտեսությունն է, որը պետք է ապահովենք ջրով, որ գյուղատնտեսության վիճակը չվատանա: «Սևանա լճի այս տարվա առավելագույն մակարդակը գրանցվել է հունիսի 8-ին` 1900,91 մետր, իսկ հունիսի […]
12:50 02.07.2021
2021թ. ապրիլ-հունիս ամիսներին բոլոր հիդրոօդերևութաբանական պայմանները նպաստավոր էին, որ այս տարի լիներ միջին ջրառատության տարի, սակայն մայիսի երրորդ տասնօրյակից հանրապետությունում հաստատվեցին անոմալ շոգեր, տեղումների սակավություն, ինչով պայմանավորված ձնհալքը տեղի ունեցավ աստիճանական, առանց էական հոսք առաջացնելու, և հիմնական ձնհահալքի արդյունքում ձևավորված ջուրը ներծծվեց, և մակերևությաին հոսքի ձևավորում տեղի չունեցավ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել […]
12:37 02.07.2021
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված շուրջօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը։ Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, մասնակցությամբ` Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների, մաքսային հսկողության են ենթարկել Իրանի Իսլամական […]
20:22 01.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՊՊԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ․ «Այսօր Պետական պահպանության ծառայության եւ նրա ստորաբաժանումների ղեկավարությունը կոմպետենտ է, իրավասու է կատարել իր առջեւ դրված խնդիրները: Մենք միասին պետք է ապահովենք Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը: Այն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից մեկը»,- ֆեյսբուքյան […]
16:47 01.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով. «Պարոն Թորոսյանն այդ պաշտոնն ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: […]
13:15 01.07.2021
Հունիսի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և Չարբախի բաժանմունքի համայնքային ոստիկանները Կորի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Ավանեսովի փողոցի 55-ամյա մի բնակչի։ Պարզվել է՝ նա հունիսի 22-ին, օգտվելով Կորի փողոցի տներից մեկի դուռը բաց լինելու հանգամանքից, պատուհանագոգից դրամապանակ էր գողացել, որի մեջ եղել էր փող և բանկային քարտեր: Պարզվել է նաև, որ հունիսի […]
22:04 30.06.2021
Ազգային ժողովը մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր գումարել: «Իմ քայլը» խմբակցությունից Գևորգ Պապոյանը նիստի անհրաժեշտությունը հիմնավորել է անհետաձգելի օրինագծերի, ինչպես նաև այն նախագծերի ընդունմամբ, որոնց հեղինակները հաջորդ՝ 8-րդ գումարման խորհրդարանում չեն լինելու: Մանրամասները՝ տեսանյութում։
21:46 30.06.2021
Արցախի Հանրապետության ԱԺ-ի հերթական նիստում ներկայացվել է պարտադիր քննարկման 6 հարց, այդ թվում՝ ԱՀ նախագահի 2020 և 2021 թվականների գործունեության, միջոցառումների ծրագրի ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է այն ծանր հետևանքների մասին, որ թողել են կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:38 30.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական բյուջեի հետ կապված ընթացիկ վիճակին, հարկային հավաքագրումների գործընթացին, 2022 թվականի բյուջեի նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն պետք է սկսել պլանավորել 2022 թվականի բյուջեի նախագծի ձևավորման գործընթացը: Մանրամասները՝ տեսանյութում։
18:09 30.06.2021
Մայր ու աղջիկ որոնվում են որպես անհետ կորած, տեղեկացնում են ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:36 30.06.2021
Լուսանկարում պատկերված անձինք կասկածվում են կողոպուտ կատարելու մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:00 30.06.2021
Փոթորիկներով ուղեկցվող հեղեղներ են սկսվել Գերմանիայի հարավում և արևմուտքում: Այս մասին հայտնում է TSN-ը չորեքշաբթի՝ հունիսի 30-ին: Բավարիայում հեղեղվել են մի քանի բնակավայրեր. մարդիկ նկուղներից ջուրը դուրս են թափում ու փողոցներից տոննաներով կեղտ հեռացնում: Շտուտգարտում օպերային թատրոնի շենքում տանիքը մասնակիորեն պոկվել է, և մի քանի քանդակներ տապալվել են: Այդ պահին օպերայում համերգ է եղել, դահլիճում […]
12:37 30.06.2021
Ազգային ժողովը մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: «Իմ քայլը» խմբակցությունից Գևորգ Պապոյանը նիստ գումարելու անհրաժեշտությունը հիմնավորեց անհետաձգելի օրինագծերի, ինչպես նաև այն նախագծերի ընդունմամբ, որոնց հեղինակները հաջորդ՝ 8-րդ գումարման խորհրդարանում չեն լինելու: Օրակարգում 18 հարց է, որոնց մի մասը երկրորդ ընթերմամբ են քննարկվելու: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև «Իմ քայլը» խմբակցության մի քանի […]
12:20 30.06.2021
Տնտեսական գործունեության կանոնների նույնիսկ ամենափոքր շեղումն անմիջապես Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվում: Այս անգամ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ուշադրությունը գրավել է Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում: Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների և մատակարարման հասցեների բացակայությունը: Իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ՀՕՀ վարչության […]