18:33 13.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ նախագահի առաջին տեղակալ Արմեն Նիկողոսյանին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ մեր հանրությունը տեսնում է իրական և էական փոփոխություններ: «Պետք է ընդգծեմ, որ կառավարությունը ողջունում է այդ փոփոխությունները, քանի որ դրանք բերում են շատ կարևոր արդյունքներ: Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ ֆուտբոլի ազգային հավաքականը մեր երկրի համար չափազանց ծանր և դժվար ժամանակաշրջանում իր հաղթանակներով, ըստ էության, դարձավ երկրի և ժողովրդի դրական զգացողությունների վերադարձի առաջամարտիկը:
Իհարկե, այդ գործառույթի դերը դժվար է գերագնահատել, մյուս կողմից չեմ ուզում, որ մենք մեր ֆուտբոլի հավաքականի ուսերին դնենք շատ ծանր բեռ և հետագա մրցապայքարի ժամանակ նրան կաշկանդենք: Բայց նաև կարևոր եմ համարում, որ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք՝ ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականը շատ կոնկրետ արդյունքներ արձանագրի: Մեր ակնկալիքն է, որ մինչև այդ ժամանակաշրջանը հավաքականը ոչ միայն դուրս կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, այլև կկարողանա դառնալ մրցանակակիր:
Իհարկե, հասկանալի է, որ սա բավականին բարդ և երկար ճանապարհ է, բայց ամեն դեպքում ֆուտբոլային տնտեսության և ենթակառուցվածքների զարգացումը կարևոր է ոչ միայն զուտ մարզական, այլև երկրի սոցիալ-տնտեսական կյանքը կազմակերպելու առումով: Այնպես որ, կարող եք համարել, որ այդ ծրագրերում ունեք կառավարության աջակցությունը և, բնականաբար, մեր ուժերի ներածին չափով կաջակցենք, որպեսզի այն պրոցեսները, որ սկսվել են մեր ֆուտբոլային կյանքում՝ շարունակվեն և ունենան կոնկրետ հանգուցալուծում»:
Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականների համար:«Իրականում մենք պատերազմյան և հետպատերազմյան ամենածանր պահերին զգացել ենք կառավարության, տարբեր մարմինների աջակցությունը, որովհետև առանց այդ աջակցության՝ նման բարդ իրավիճակում նույնիսկ հնարավոր չէր լինի կազմակերպել այն հանդիպումները, որոնք մենք պարտավորված էինք անցկացնել միջազգային ասպարեզում:
Մեզ համար շատ կարևոր է, որ իրոք ծանր պահերին ֆուտբոլը որպես սոցիալական ֆենոմեն կարողացել է որոշակի աջակցություն բերել Հայաստանին: Այժմ ավելի կայուն փուլում մենք ունենք մեր նպատակները: Ասեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարությունը գրված է մինչև 2025 թվականը, և պատրաստվում ենք մինչև այդ ժամանակահատվածը՝ 2022-ին կամ 2024-ին նվազագույն խնդիրը կատարել՝ դուրս գալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Դա արտացոլված է մեր ռազմավարության մեջ:
Իհարկե, այս ամենը հնարավոր չէ անել միմիայն ֆուտբոլի ֆեդերացիայի ուժերով, և մենք շնորհակալ ենք աջակցության ու ապագա աջակցության համար, որը վստահ եմ՝ կլինի, և մենք կփորձենք կատարել մեր առջև դրված խնդիրը, որովհետև այս պահի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականն աննախադեպ արդյունքի է հասել հայկական ֆուտբոլի պատմության մեջ:
Հաջորդ տարի նշելու ենք ՀՖՖ-ի, ազգային հավաքականի հիմնադրման 30-ամյակը: Մեկնարկային երեք խաղերում ազգային հավաքականի երեք հաղթանակ ունի, իհարկե, դեռ շատ դժվար խաղեր են սպասվում մեզ աշնանը, բայց ամեն դեպքում և ֆուտբոլիստները, և մարզչական կազմն ու ՀՖՖ վարչական հատվածի ներկայացուցիչները հասկանում են երկրի համար այս հաղթանակների կարևորությունը»:
Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ ղեկավարները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք միտված են հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան ֆուտբոլին, երիտասարդական ու ազգային հավաքականների առաջընթացի ապահովմանը, ինչպես նաև ակումբային ֆուտբոլի զարգացմանը:
21:09 18.06.2025
Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […] ...
21:02 18.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրելԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակը դեռ չի անցել, և Թեհրանը կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դեռ ուշ չէ», – պատասխանել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Ամերիկացի առաջնորդը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ուշ է դրանց վերսկսման համար։ Թրամփի խոսքով, […] ...
20:54 18.06.2025
Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...
20:41 18.06.2025
Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել ՕմանԻրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...
20:25 18.06.2025
Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...
20:14 18.06.2025
«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...