12:50 02.07.2021
2021թ. ապրիլ-հունիս ամիսներին բոլոր հիդրոօդերևութաբանական պայմանները նպաստավոր էին, որ այս տարի լիներ միջին ջրառատության տարի, սակայն մայիսի երրորդ տասնօրյակից հանրապետությունում հաստատվեցին անոմալ շոգեր, տեղումների սակավություն, ինչով պայմանավորված ձնհալքը տեղի ունեցավ աստիճանական, առանց էական հոսք առաջացնելու, և հիմնական ձնհահալքի արդյունքում ձևավորված ջուրը ներծծվեց, և մակերևությաին հոսքի ձևավորում տեղի չունեցավ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։
«Հունիսին գետերի մեծ մասում միջին ամսական ելքերը նորմայի նկատմամբ 20-50 տոկոս ավելի պակաս են։ Օրինակ՝ Ազատ գետում ունեցանք նորմայի 20 տոկոսը, այսինքն՝ 5 անգամ պակաս ջուր, Հրազդանի ավազանում նորմայից 2.5 անգամ պակաս ջուր»,-ասել է նա։
Նա նաև տեղեկացրել է, որ ընդհանուր ջրամբարների ջրալցվածությունը նախորդ տարվա համեմատ բավականին ցածր է։
«Մեր կողմից մոնիթորինգ իրականացվող 5 խոշոր ջրամբարներում մոտ 210 մլն խմ պակաս ջուր կա, քան նախորդ տարվա այս օրերին, իսկ 2019 թվականի հետ համեմատած՝ մոտ 350 մլն խմ պակաս ջուր։ Արաքս–Ախուրյան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում 180 մլն խմ պակաս ջուր կա, իսկ Սևան–Հրազդան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում` մոտ 30 մլն խմ»,-ասել է Ազիզյանը:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...