Կա կարծիք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունները ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ են. Արման Աբովյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+19.09 oC

Կա կարծիք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունները ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ են. Արման Աբովյան

12:37 30.06.2021

Ազգային ժողովը մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: «Իմ քայլը» խմբակցությունից Գևորգ Պապոյանը նիստ գումարելու անհրաժեշտությունը հիմնավորեց անհետաձգելի օրինագծերի, ինչպես նաև այն նախագծերի ընդունմամբ, որոնց հեղինակները հաջորդ՝ 8-րդ գումարման խորհրդարանում չեն լինելու:

Օրակարգում 18 հարց է, որոնց մի մասը երկրորդ ընթերմամբ են քննարկվելու: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների հեղինակած՝ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Այն վերաբերում է ձերբակալման ինստիտուտին:

«Կա կարծիք, որ սա ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է», – անդրադառնալով նախագծին` ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Պատասխանելով Աբովյանի ելույթին` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  նշեց, որ այս նախագիծը որևէ եղանակով չի ընդլայնում կամ չի սահմանափակում քրեական արդարադատություն իրականացնող դատարանի լիազորություններն այս կամ այն հարցում։

«Այն պարզապես հստակեցնում է չափանիշները, հիմքերը, դեպքերը, որոնց պարագայում ձերբակալությունը կարող է լինել իրավաչափ, որոնց պարագայում՝ ոչ»,-հայտարարեց Վարդանյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP