TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+33.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

21-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել 51-ամյա կնոջը. ոստիկանները բացահայտել են սպանությունը

13:59 14.06.2021

Հունիսի 12-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից Արտաշատի Ղուկասյան փողոց շտապօգնության խումբ մեկնեց։ Փողոցի մի տնից հիվանդանոց տեղափոխվեց 51-ամյա կնոջ դի։ Այդ մասին ահազանգ հնչեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Բուժհաստատությունից հայտնեցին, որ կնոջ մարմնին կտրած-ծակած վերքեր կան։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Պարզվեց, որ 51-ամյա կնոջը սպանել են։ Հարուցվեց քրեական գործ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին արնանման […]

̰
Ռոբերտ Քոչարյանը Լոռու մարզում ներկայացրել է աղետի գոտու վերականգնման իր մոտեցումներն ու խոսել քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին

22:50 12.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպել է Լոռու մարզի՝ մասնավորապես Սպիտակի, Վանաձորի և Տաշիրի բնակիչների հետ: Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը Վանաձորում հիշեցրել է 88-ին սկսված Ղարաբաղյան շարժումը, երբ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ղեկավարել ու մասնակցել է ռազմական գործողություններին, այլև ստեղծել անվտանգության գոտին, որը տարիներ շարունակ հուսալի վահան […]

̰
Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը

22:38 12.06.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել գերեվարված 15 մարդ: Հայտնի է նաև, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել Ակնայի ականապատ տարածքների քարտեզը։ Հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ: Լուրը հաստատել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում նախընտրական հանդիպումների ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Քաղաքացու որոշում»-ը քարոզարշավի հերթական օրը կազմակերպել է երաժշտական ֆլեշմոբ

22:24 12.06.2021

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի հերթական օրը կազմակերպել է երաժշտական ֆլեշմոբ։ Այս կուսակցության ներկայացուցիչների կարծիքով՝ Հայաստանում ատելության մթնոլորտ է տիրում և ֆլեշմոբով նրանք փորձել են դրական և հուսադրող էմոցիաներ մատուցել մարդկանց։ Նրանք բուկլետներ են բաժանել, որոնցում ներկայացված է Հայաստանի վերականգնման իրենց ծրագիրը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ալեքսան Մինասյանը խոսել է սերնդի զարգացման, առողջ և պինդ քաղաքացի ունենալու մասին

22:05 12.06.2021

«Վերելք» ռազմաքաղաքական կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում հերթական անգամ տեսաուղերձ է հղել։ Այս անգամ կուսակցության հիմնադիր Ալեքսան Մինասյանը խոսել է սերնդի զարգացման, առողջ և պինդ քաղաքացի ունենալու մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին ուղղված դաշինքի ծրագրերին

21:54 12.06.2021

Քարոզարշավի շրջանակներում «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր հերթական մամուլի ասուլիսն է հրավիրել։ Այս անգամ բանախոսը դաշինքի ներկայացուցիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն էր, ով հիմնականում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին ուղղված դաշինքի ծրագրերին։ Ոսկանյանի խոսքերով՝ ներկայումս առողջ ընդդիմությունը, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» դաշինքն է ստանձնել անվտանգության խնդիրները հասարակությանը ներկայացնելու և քայլեր մշակելու գործընթացի պատասխանատվությունը։

̰
Դավիթ Սանասարյանը պատասխանել է՝ ինչո՞ւ քաղաքացիները պետք է ընտրեն իրենց քաղաքական ուժը

21:46 12.06.2021

Ինքնիշխան Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ևս այսօր Գյումրիում են եղել, շրջել քաղաքի փողոցներով, զրուցել մարդկանց հետ ու ներկայացրել իրենց ծրագրերը։ Կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը հարցազրույց է տվել և պատասխանել հարցին` ինչո՞ւ գյումրեցիները և ընդհանրապես Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրեն իրենց քաղաքական ուժը։

̰
Տիգրան Ուրիխանյանը՝ իրենց ծրագրերի և ընտրությունների օրվա անելիքների մասին

21:18 12.06.2021

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանն այս օրերին հանդես է գալիս տարբեր ասուլիսներով։ Նա երկրի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում առաջին տեղում տեսնում է անվտանգության հարցը։ Այսօրվա ասուլիսին Ուրիխանյանն անդրադարձել է նաև անցկացվող նախընտրական քարոզարշավի որակին, ընտրությունների օրն իրենց վերահսկողության շտաբի և ակտիվի կազմի գործունեությանն ու անելիքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արդար հարկային ու վարկային համակարգեր և բարձր վարձատրվող աշխատատեղեր․ ԱԺԲ-ի ծրագրային առաջնային դրույթները

20:56 12.06.2021

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը հանրահավաք է հրավիրել Երևանի Ազատության հրապարակում, որի ընթացքում կուսակցության ներկայացուցիչները խոսել են իրենց նախընտրական ծրագրի մասին։ Արդար հարկային ու վարկային համակարգեր և բարձր վարձատրվող աշխատատեղեր․ սրանք կուսակցության ծրագրային առաջնային դրույթներից են։

̰
«Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր շրջել են Երևանում և բուկլետներ բաժանել քաղաքացիներին

20:39 12.06.2021

«Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր շրջել են Երևանում և բուկլետներ բաժանել քաղաքացիներին` հորդորել մասնակցել ընտրություններին և քվեն տալ «Արդար Հայաստան» կուսակցությանը։ Կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը ելույթ է ունեցել նաև կառավարության շենքի առջև։

̰
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները՝ Գյումրիում

20:25 12.06.2021

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ էլ եղել են Գյումրիում՝ ընտրողներին հորդորելով ճիշտ կողմնորոշվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Բարգավաճ Հայաստանն» այս անգամ էլ նախընտրական քարոզարշավ է անցկացրել Վայոց ձորում

20:15 12.06.2021

«Անվտանգ հայրենիք, հզոր պետություն»․ «Բարգավաճ Հայաստանն» իր կարգախոսով այս անգամ էլ նախընտրական քարոզարշավ է անցկացրել Վայոց ձորի մարզում։ Կուսակցության նախընտրական ծրագրում կարևորությունը տրված է նախ անվտանգության, ապա նաև՝ գյուղատնտեսության, սոցիալ-առողջապահական, կրթական հարցերին։ Վայոց ձորում կայացած հանդիպմանը ևս առաջ է քաշվել և քննարկվել վարկառու քաղաքացիների հարցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. կառավարության տեսանյութը

16:39 12.06.2021

«Հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով: Մինչև հունիսի 21-ը կենսաթոշակառուները պետք է մոտենան իրենց նախընտրելի բանկ կամ Հայփոստ»,-տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Կառավարությունը ներկայացնում է հարցազրույց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ:

̰
ԱՆ տեսանյութը կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին

15:47 12.06.2021

COVID-19 համավարակից մեկ տարի անց պարզ է, թե այն ինչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանը խոսում է կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին:

̰ ̰
Վրացական կողմի հետ քննարկվել են մաքսային ոլորտում էլեկտրոնային տվյալների փոխանակմանը և համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

12:09 12.06.2021

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է հայկական կողմի հրավերով Հայաստանի սահմանային անցակետ ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը: Օրակարգում աշխատանքային հարցեր են, որոնք վերաբերում են կորոնավիրուսով պայմանավորված ոչ սովորական տարվա ընթացքում […]

̰
Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավը շարունակել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում

22:57 11.06.2021

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավը շարունակել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում: Հանրահավաքին ելույթ ունեցողներից մեկը նշել է, որ «Հայաստան» դաշինքը առանձնանում է պրոֆեսիոնալ ու սկզբունքային անդամներով, մարդկանցով, ովքեր երբեք չեն վախեցել ճշմարտությունն ասելուց: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՔՊ-ն Տավուշի  մարզում էր․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ընտրողների ու համակիրների հետ

22:48 11.06.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն այսօր անցկացրել է Տավուշի մարզում: Տասնյակ համայնքներում պլանավորված ու չնախատեսված կանգառների ընթացքում կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է պաշտպանության, անվտանգության և այլ ոլորտների խնդիրների ու անելիքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Անդրիաս Ղուկասյանը թվարկել է երկրի զարգացման այն դրույթները, որոնք ներառված են իրենց նախընտրական ծրագրում

22:35 11.06.2021

«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ասուլիսով։ Պատասխանելով  օգտատերերի հարցերին` նա անդրադարձել է տարբեր ոլորտների և թվարկել երկրի զարգացման այն դրույթները, որոնք ներառված են իրենց նախընտրական ծրագրում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռազմարդյունաբերության կոմիտեն պետք է անցնի բանակի վերահսկողության տակ․ Մհեր Տերտերյան

22:26 11.06.2021

«Ռազմարդյունաբերության կոմիտեն պետք է անցնի բանակի վերահսկողության տակ և բավարարի բանակի կարիքները»․ այս տեսակետն է հայտնել «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչները՝ Վարդենիսում

22:19 11.06.2021

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչներն իրենց նախընտրական ծրագրերն այս անգամ էլ ներկայացրել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչներն ամփոփել են քաղաքացիների հետ ունեցած հանդիպումները

22:03 11.06.2021

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները այսօրերին շրջում են մայրաքաղաքի փողոցներով, զրուցում քաղաքացիների հետ։ Ի՞նչ են տալիս այդ շփումները և ինչպիսի՞ եզրահանգման են եկել կուսակցության ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները՝ Հրազդանում

21:52 11.06.2021

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավով եղել են Հրազդան քաղաքում։ Կուսակցության առաջնորդն էլ նրանց միացել է տեսակապի միջոցով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԼՀԿ-ն Երևանում շարունակում է միասնական դառնալու կոչեր հղել

21:30 11.06.2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են մայրաքաղաքի փողոցներով շրջել ու միասնական դառնալու կոչեր հղել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կրթության ոորտում ի՞նչ փոփոխություններ է նախատեսում «Ազատական»-ը իշխանության գալու պարագայում

21:18 11.06.2021

«Ազատական»  կուսակցությունը իր նախընտրական ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացրել նաև կրթության ոլորտին։ Ոլորտային ի՞նչ փոփոխություններ է նախատեսում այս քաղաքական ուժը իշխանության գալու պարագայում։

̰
Հունիսի 7-11-ը անցկացվել է ոստիկանության մինի ֆուտբոլի առաջնությունը

19:24 11.06.2021

Հունիսի 7-11-ը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց մինի ֆուտբոլի ոստիկանության առաջնությունը։ Մասնակցում էին Հայաստանի ոստիկանության և Արցախի ներքին գործերի նախարարության հավաքական թիմերը։ Երրորդ տեղը զբաղեցրեց Արցախի ՆԳՆ թիմը։ Եզրափակչում ուժերը չափեցին ոստիկանության զորքերի և Երևան քաղաքի վարչության թիմերը։ Խաղն ավարտվեց 4։2 հաշվով. ոստիկանության զորքերի թիմը նվաճեց հաղթողի կոչումը։ Հաղթող թիմին հանձնվեց փոխանցիկ գավաթը, թիմի անդամներն էլ […]

̰
Զավեշտալի միջադեպ Լեհաստանում. պարաշյուտիստը դեղին քարտ է ստացել ֆուտբոլի դաշտում վայրէջք կատարելու համար

18:06 11.06.2021

Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Լեհաստանի Էլբլագ քաղաքում: Ֆուտբոլային խաղի ժամանակ պարաշյուտիստը վայրէջք է կատարել հենց խաղադաշտում: Մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը: Նա մոտեցել է վայրէջք կատարած պարաշյուտիստին և կատակելով՝ դեղին քարտ է ցույց տվել նրան:

̰
ԱԻՆ-ՊՆ սպասվող նոր համագործակցություն. ՃԿՊԱ ուսանողները հնարավոր է համալրեն բանակի սպայակազմը

17:40 11.06.2021

Արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարների պաշտոնակատարներ Անդրանիկ Փիլոյանը և Վաղարշակ Հարությունյանը հունիսի 11-ին հյուրընկալվել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Առաջիկայում բուհի ուսանողները հնարավորություն կստանան սպայական կոչումով աշխատել պաշտպանական գերատեսչությունում: Երկու կառույցների ղեկավարները շրջել են լսարաններով, այցելել ակադեմիայի գրադարան, նաև հանդիպել ավարտական կուսի ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին: Նախարարների պաշտոնակատարների մասնակցությամբ ՃԿՊԱ-ում անցկացվել է խորհրդակցություն […]

̰
Ինտենսիվ այգեգործության զարգացմանն ուղղված ծրագիրը կմեկնարկի 2022 թվականից

17:00 11.06.2021

Հաստատվել է «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների ծրագիրը»: Տնտեսավարողների առաջարկությամբ ծրագրում ներառվել են հետևյալ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերը՝ ▪️ ծնեբեկ ▪️ պրասասոխ ▪️ ռուկոլա ▪️ բրյուսելյան կաղամբ ▪️ պեկինյան կաղամբ ▪️ կոլրաբի ▪️ գանգրակաղամբ ▪️ ցուկինի և պատիսոն ▪️ քաղցր եգիպտացորեն։ Ինտենսիվ […]

̰
Ոստիկանության բաժիններում քաղաքացիները ինքնաձիգներ և այլ հրազեն են կամավոր հանձնել

15:42 11.06.2021

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բնակչության շրջանում բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի շնորհիվ Կարանիս համայնքի բնակիչներից մեկը բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ և 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը. Դրախտիկ գյուղի մի բնակիչ հանձնել է հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ Սևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանների […]

̰
BACK_TO_TOP