22:17 16.05.2021
Երուսաղեմի Գիվաթ Զեև արվարձանի սինագոգում կիրակի՝ մայիսի 16-ին, տրիբունան է փլուզվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Տրիբունան փլուզվել է աղոթքի ժամանակ։ «Միջադեպը կապված չէ երկրում վերջին օրերի էքստրեմալ իրադարձությունների հետ»,- նշել է Զինգերմանը: Իսրայելի ԿԱՆ պետական ռադիոն հաղորդում է, որ առնվազն երկու մարդ է զոհվել, ավելի քան 50-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Նրա […]
15:26 16.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մասնակցել է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումին։ «Մենք մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի արդեն ավելի լայն քննարկման։ Այդտեղ առանցքային դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման, կարելի է ասել միակ ճանապարհ, որովհետև մեր փոքր բնակչություն ունեցող փոքր երկրում ուժեղ տնտեսություն ունենալու համար […]
12:56 16.05.2021
Էսկալացիայի սկզբից ի վեր Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումները իսրայելական տարածքի ուղղությամբ արձակել են շուրջ 2 900 հրթիռ, որոնցից 1 150-ը որսացել է հակահրթիռային պաշտպանության համակարգը, հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը: «Մինչ օրս Գազայի հատվածից Իսրայելի վրա արձակվել է 2900 հրթիռ, որոնցից 1150-ը ՀՕՊ-ը որսացել է, իսկ 450 հրթիռ ընկել է հենց Գազայում», – ասված […]
16:54 15.05.2021
Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները ներկայացնում են, թե ինչ ծրագրեր, արտոնություններ և նախագծեր են իրականացվում և նախատեսվում՝ ընտանիքների բարեկեցության ապահովման և հզորացման համար։ «Խաղաղություն և բարօրություն բոլոր ընտանիքներին»։
16:37 15.05.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Առանց մեկնաբանության ներկայացնում ենք կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը Ամերիկայի Միացյալ Նահանգներում»:
16:29 15.05.2021
Մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։ Ողջունելով փոխվարչապետ Թալաբանիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական է պատմական ամուր կապերով միահյուսված հայ֊քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը […]
19:58 14.05.2021
ԱԺ-ն պատգամավորների նախաձեռնությամբ անցկացնում է արտահերթ նիստ: Օրակարգում «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» հայտարարության նախագիծն է, որը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նիստին ներկա է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը ևս […]
18:51 14.05.2021
Մայիսի 14-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին։ Ողջունելով դեսպանին՝ ոստիկանության պետը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել։ Վահե Ղազարյանն ընդգծել է, որ սա Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին այցն է ոստիկանություն, ինչը կնպաստի երկու կողմերի համագործակցության զարգացմանը։ Ոստիկանության պետը նշել է, որ […]
16:47 14.05.2021
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս կամ այն կերպ հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածք։ «Մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։ Այնուամենայնիվ, մենք պետք է նաև պատրաստ լինենք […]
16:02 14.05.2021
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ ավարտին է մոտենում գերության մեջ գտնվող մի քանի սփյուռքահայերի գործով հետաքննությունը: Նրա խոսքերով` շուտով գործերը կփոխանցվեն դատարան: Քանի գերեվարված սփյուռքահայ կա հիմա Ադրբեջանում, ու ինչո՞ւմ են իրենց մեղադրում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
13:22 14.05.2021
2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում […]
12:59 14.05.2021
Մայիսի 12-ին Սուրենավան գյուղի ձկնաբուծարանի վարչական շենքում հրդեհ էր բռնկվել: Հրշեջների հետ ահազանգով դեպքի վայր էին մեկնել նաև ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները: Աշխատասենյակներից մեկն էր հրդեհվել: Կրակը մարելուց հետո միջոցառումներ էին ձեռնարկվում դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ, երբ երեկոյան նույն ձկնաբուծարանի շենքի վերաբերյալ նոր ահազանգ ստացվեց: Տնօրենը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր հրդեհված աշխատասենյակում […]
12:21 14.05.2021
2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում […]
10:57 14.05.2021
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունները չվճարելու հերթական դեպքը, այս անգամ գազալցավորման ծառայությունների մատուցման ոլորտում: ՊԵԿ քննչական վարչությունում հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը առանձնապես խոշոր չափերով չվճարելու և կանխամտածված սնանկության հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքում գազալցավորման գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտը, առանձնապես խոշոր չափով՝ ավելի քան […]
22:01 13.05.2021
Քաղաքական ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը` հերթական անգամ լարվածություն առաջացնելով Սյունիքի սահմաններին: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:31 13.05.2021
Կիևի մետրոյի «Лесная» կայարանում մի կին ծննդաբերել է, հաղորդում է «Интерфакс- Украина-ն: Կայարանի հերթապահ ոստիկանները օգնության ճիչեր են լսել: Նրանք վայրկենապես արձագանքել են ու ստորգետնյա անցումում նկատել պառկած մի կնոջ՝ նորածնի հետ: Ոստիկանները ծածկոց, ջուր և անհրաժեշտ հիգիենայի պարագաներ են բերել կնոջ համար: Մինչ բժիշկների գալը ոստիկաններն ու անցորդներից մեկը հերթապահել են կնոջ ու երեխայի մոտ: […]
20:13 13.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Սիրելի հայրենակիցներ, Արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Պատճառն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել […]
17:57 13.05.2021
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալներ՝ նախկինում կատարված գողության վերաբերյալ: Դեռևս 2010 թվականին տեղի ունեցած հանցագործությունը չէր բացահայտվել այն պարզ պատճառով, որ տուժած սեփականատերը հարկ չէր համարել դիմել ոստիկանություն: Ըստ ստացված տվյալի` Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա տղամարդը գողություն էր արել Աշտարակի […]
17:17 13.05.2021
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է, որի շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը ոստիկանության Ջերմուկի բաժնում հանձնել է Ջերմուկի 37-ամյա մի բնակիչ: Ըստ նրա՝ հրազենը բերել էր անցած տարի Արցախից ու պահել նկուղում։ Ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ […]
16:47 13.05.2021
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին: Փաշինյանը հորդորել է իրավիճակին շատ լուրջ վերաբերվել, քանի որ, նրա ձևակերպմամբ, սա ճգնաժամ է, որը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել են ՀՀ պետական սահմանը Սև […]
16:42 13.05.2021
Մայիսի 11-ին ոստիկանության Մուշի բաժնի ՀՈ բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գյումրու Մադոյան և Հալաբյան փողոցների երկու բնակիչ ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են պահում։ Հարուցվեցին քրեական գործեր, որոնց շրջանակներում մայիսի 12-ին կատարվեցին խուզարկություններ։ Գյումրու Հալաբյան փողոցի 41-ամյա բնակչի տանը հայտնաբերվեցին գործարանային համարով երկփողանի հրացան, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ։ Մադոյան փողոցի 24-ամյա բնակչի տան խուզարկությամբ էլ […]
16:21 13.05.2021
Ոստիկանության Արարատի բաժնում գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել, որոնք իրացվեցին մայիսի 12-ին։ Հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Կոտայքի և Արմավիրի մարզի երկու բնակիչ։ Ըստ տեղեկությունների՝ նրանք գողացել էին Փոքր Վեդիի «Արարատ» ջրօգտագործողներ ընկերության ոռոգման ջրերը սնուցող կայանի պղնձե մալուխները: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ նրանք ապրիլի 23-ի գիշերը գողացել են […]
11:51 13.05.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ստեղծված իրավիճակին և նշել. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության՝ 2021 թվականի մայիսի 13-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգին, օրակարգի հարցերին անդրադառնալը՝ ուզում եմ տեղեկատվություն փոխանցել […]
00:15 13.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ […]
23:21 12.05.2021
Այսօր Իլհամ Ալիևը կրկին այցելել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող արցախյան տարածքներ: Շուշիում նա տարբեր միջոցառումների է մասնակցել: Ինչի՞ հետ է կապված այս այցը: Ինչ օրակարգ է ունեցել այցելությունը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:33 12.05.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամենաբարձրաստիճան օտարերկրացի պաշտոնյան է, որը 44-օրյա պատերազմից հետո այցելում է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորում է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Այնուհետև Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը Բաղրամյան 26–ում սպասվում էր հանդիսավոր ընդունելություն։ Հնչում են երկու երկրների հիմները, քայլերթով անցնում է պատվոպահակախումբը։ Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ […]
22:17 12.05.2021
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ «Ես հեռախոսով շփվել եմ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ և շնորհակալություն հայտնել նրան այն բանի համար, որ ամերիկյան կողմը պաշտպանել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- ասված է հաղորդագրության մեջ, որը մարտի 26-ին հրապարակվել է Իսրայելի վարչապետի Twitter-ի պաշտոնական էջում: Երկուշաբթի օրվանից Գազայի հատվածում իսրայելական […]