21:10 12.05.2021
Գազայում տեղի ունեցող ռազմական գործողություններին զուգահեռ ծանր վիճակ է տիրում նաև իսրայելական մի շարք քաղաքներում։ Պաղեստինյան կողմի կրակի տակ հայտնված այդ քաղաքներում նաև մեր հայրենակիցներն են ապրում: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի, ինչպես նաև տեղի հայկական համայնքների մասին տեղեկություններ կտրամադրի հեռուստամեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում։
17:55 12.05.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Վրաստանի կառավարության ղեկավարը ժամանել է Բաղրամյան 26, որտեղ նրան դիմավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վրաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Սիրելի Իրակլի Ողջունում եմ […]
17:37 12.05.2021
Մայիսի 10-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները նախաքննական մարմնի աշխատակիցների հետ Հարժիս գյուղի տներից մեկում խուզարկություն կատարեցին։ Տան նկուղից հայտնաբերվեցին մեկփողանի որսորդական հրացան, դետոնացիոն քուղ, փամփուշտի 37 պայթուցիչ, 11 էլեկտրական պայթուցիչ, որսորդական հրացանի 12 պարկուճ, հրացանի փամփուշտի 2 լիցքավորիչ, տարբեր տրամաչափի 130 փամփուշտ, վառոդի և արճճի նմանվող զանգվածներ: Ըստ տանտիրուհու՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը […]
10:31 12.05.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին և տևելու է մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24։00-ն: Ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև հունիսի 10-ը` ժամը 18։00-ը: Ընտրական պրոցեսի մեկնարկի և կազմակերպչական խնդիրների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի […]
10:14 12.05.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորականը կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ինչպես նաև ստեղծելով կազմակերպված խումբ, առանց պետական գրանցման, հաշվառման և հատուկ […]
23:15 11.05.2021
Ղրիմում զինված դիմադրության փորձի ժամանակ ոչնչացրել են միջազգային ահաբեկչական կազմակերպության մասնակցին։Այս մասին հայտնում է Անվտանգության դաշնային ծառայությունը։ Նա կրակ է բացել ԱԴԾ երեք աշխատակիցների վրա, որոնք օպերատիվ միջոցառում էին անցկացնում։ Քննիչները պարզում են հանցագործության հանգամանքները և դրան նախորդած իրադարձությունները։ Ղրիմի ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կյանքի նկատմամբ ոտնձգության վերաբերյալ: Նշվում է, […]
22:41 11.05.2021
Բաքվում շարունակում են ամփոփել Ռուսաստանի արտգործանախարարի այցը: Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Ի՞նչ է հայտնի այցի արդյունքների մասին: Պատահակա՞ն է արդյոք այն, որ Լավրովի այցից ժամեր առաջ Իլհամ Ալիևը մեկնել էր Նախիջևան ու այնտեղ կրկին խիստ հակահայկական հայտարարություններով հանդես եկել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
17:15 11.05.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների հետ մայիսի 7-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել ու, մեքենայով հանդերձ, Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել Թալինի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի, որն անցած տարվա հունիսից հետախուզվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով: Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական […]
14:35 11.05.2021
Մայիսի 7-ին` ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները գիշերային շրջայցի ժամանակ նկատել էին, որ երկու երիտասարդ լինգով փորձում են բացել Բուլվարային թաղամասի ավտոտնակներից մեկի դուռը: Երկուսին էլ բռնել էին և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: Երիտասարդները Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասի բնակիչ էին, մեկը`18, մյուսը՝ 20 տարեկան: Անձնական խուզարկությամբ 20-ամյա երիտասարդի ուսապարկից […]
14:03 11.05.2021
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքներով: Արմեն Գևորգյանը ներկա չի եղել՝ առողջական խնդիրներով պայմանավորված: Նրա պաշտպանն ասել է, որ Գևորգյանը ամբուլատոր բուժում է ստանում: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ միջնորդել է դատարանին հաջորդ նիստը նշանակել հունիսի […]
12:45 11.05.2021
Կազանում ուսումնական հաստատությունում կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին РИА Новости-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից: Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի մասին: Երրորդ հարկից ցատկելու հետևանքով 2 աշակերտ է մահացել։ Միևնույն ժամանակ, Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը հայտարարել է 7 զոհի՝ 4 տղաների և 3 աղջիկների մասին, բոլորը՝ 8-րդ դասարանի աշակերտներ: Ըստ […]
21:17 10.05.2021
Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության հատուկ նիստին․ «Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ: Ես ուզում եմ մի արձանագրում անել: Վերջին մեկ ամսվա ընթացքում ես այս ամբիոնից շատ երկար, ըստ էության, ժամերով խոսել եմ Ղարաբաղի հարցի գործընթացից՝ բովանդակային առումով, խոսել եմ պատերազմից և դրա կարևոր հանգամանքներից՝ բովանդակային առումով և խոսել եմ վերջին երեք տարիներին Հայաստանում […]
21:04 10.05.2021
Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները քաղաքական համագործակության հռչակագիր են ստորագրել այն մասին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով: Իր ելույթում Քոչարյանը պարզաբանել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր որոշումը: ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ ինքն ունի կառավարման մեծ փորձ ճգնաժամային իրավիճակներում, ինչպես նաև բավարար գիտելիքներ անվտանգության, […]
20:45 10.05.2021
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրման նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտ ընթացակարգեր ապահովելն է: Այս մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, իսկ Փաշինյանը խորհրդարանում մեկ ժամ տևած ելույթի ընթացքում արձագանքել է կառավարության հասցեին հնչած մեղադրանքներին: Պատգամավորները վարչապետի պաշտոնակատարին հարցեր են ուղղել արտաքին, սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական մարտահրավերների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:35 10.05.2021
Մարտի 16-ին մի տղամարդ ոստիկանության Ապարանի բաժին դիմում էր ներկայացրել, որ բջջային հեռախոսը կորցրել է։ Բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումներով պարզել էին, որ հեռախոսը գողացել են։ Նրանք շարունակել էին միջոցառումներն ու նոր տեղեկություններ ձեռք բերել կասկածվողի ինքնության ու բնակության վայրի վերաբերյալ։ Ապարանի ոստիկանների տեսադաշտում էր հայտնվել Երևանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ, որը մայիսի 7-ին հայտնաբերվեց […]
17:55 10.05.2021
Ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները շարունակում են ուժեղացված ծառայությունները։ Հերթականն իրականացվեց մայիսի 7-ին և 8-ին՝ Վանաձոր, Արմավիր, Աբովյան, Աշտարակ և Սևան քաղաքներում։ Հայտնաբերվեց ճանապարհային երթևեկության կանոնների 330-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվեց 32 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց ոչ սթափ՝ 41, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 անձ, ինչպես և առանց համարանիշերի՝ 1, համարանիշերը ոչ […]
17:30 10.05.2021
Մայիսի 6-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները շրջիկ ծառայության ընթացքում Ավետիս Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 49-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեքենայի կողային հայելի և պտուտակահան: Պարզվեց, որ հայելին գողացել էր Դրոյի փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայից։ Հետագա միջոցառումներով պարզ դարձավ, որ մայիսի 3-4-ը նա Ռուբինյանց […]
17:15 10.05.2021
Հանցագործությունների և իրավախախտումների նախականխման, կանխման ու բացահայտման նպատակով մայիսի 4-7-ը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները Գեղարքունիքի մարզում կազմակերպել և իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ներգրավված էին ՃՈ Գեղարքունիքի մարզը սպասարկող ստորաբաժանման ծառայողները։ Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել մի քանի անձ։ Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել է սառը զենք […]
16:38 10.05.2021
Ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարտ-ապրիլ ամիսներին Երասխահուն, Վարդանաշեն, Արգավանդ, Մարգարա գյուղերի հակակարկտային կայաններից գողացել են 7 մարտկոց՝ ՊՈԱԿ-ին պատճառելով 240.000 դրամի վնաս: Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 27-ամյա մի բնակիչ։ Նա Էջմիածնի Զվարթնոց թաղամասից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին […]
16:11 10.05.2021
Մայիսի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի խանութներից մեկը գող է մտել։ Նրանք քրեական հետախույզների հետ շտապել են դեպքի վայր։ Տեղեկությունը ճիշտ էր. խանութ մտած տղամարդը տեղում բռնվել ու բերման է ենթարկվել բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Աբովյանի բնակիչ էր, […]
10:29 10.05.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացումը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են ծանր հանցագործության հերթական դեպքը: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Հ. Ք-ի և Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ի միջև տարիների ընթացքում ձևավորված փոխհարաբերությունների բնույթը վերջինիս հնարավորություն է տվել մշտապես ընդգծել իր անձնային առավելությունը […]
20:04 09.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն համայնքներ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։ Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների […]
18:08 09.05.2021
Մայիսի 9-ին` ժամը 13:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։04-ին, մարել՝ 14։07-ին։ Այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., […]
17:48 09.05.2021
Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հանրահավաքը: Իր ելույթի սկզբում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այսօր դաշինքի ձևավորման մեկնարկն են տալիս: «Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի վաղ «Երևան» հյուրանոցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան […]
17:33 09.05.2021
Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները`ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով: Իր ելույթում Քոչարյանը նշեց, որ պետք են մարդիկ, որոնք բավարար փորձ ունեն առկա մարտահրավերները հաղթահարելու համար: «Ինչու ես: Ունեմ կառավարման մեծ փորձ ճգնաժամային իրավիճակներում,ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ անվտանգության ու պաշտպանության համակարգում, ինչպես նաև տնտեսական ճգնաժամ […]
17:08 09.05.2021
«Երևան» հյուրանոցում ստորագրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ստորագրեցին «Հայաստան» դաշինքի ձևավորման հուշագիրը: Դաշինքը ընտրություններին կմասնակցի «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով: Ազատության հրապարակում մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հանրահավաքը: Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում էր կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական […]
15:53 09.05.2021
Թուրքիայում 16 տարի 7 ամիս ժամկետով բանտարկվելուց հետո պոլսահայ մտավորական Սևան Նշանյանը 2017-ի հուլիսի 14-ին Ֆոչայի բաց ռեժիմի բանտից թույլտվությամբ դուրս է եկել և չի վերադարձել։ Հետագայում նրա ֆեյբուքյան և թվիթերյան էջում հայտնվել է մի գրառում՝ «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»։ Արդեն 4 տարի է, ինչ Նշանյանը ապրում և ստեղծագործում է Հունաստանում։ Մի քանի […]