TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Աբովյան քաղաքի հարակից բնակավայրերում երեկ դիտված պտտահողմը

14:01 25.05.2021

Հիդերոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է երեկ Աբովյան քաղաքի հարակից բնակավայրերում դիտված պտտահողմի տեսանյութ։

̰
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Աճեմյանի լիազորությունները դադարեցվել են

13:09 25.05.2021

Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Աճեմյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը: Զեկուցողը նախ իրավական հիմնավորումներն է ներկայացրել՝ ընդգծելով Աճեմյանի բացակայությունները: Այնուհետև շեշտել է նաև հարցի քաղաքական բաղադրիչը: Չնայած մի շարք ընդդիմադիր անդամներ իրենց ելույթներում դեմ են արտահայտվել նման մոտեցմանը, բայց որոշումն ընդունվել է:

̰
ԿԸՀ-ն ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին է տրամադրել էլեկտրոնային քվեարկության ծրարները

21:13 24.05.2021

ԿԸՀ-ն այսօր ԱԳՆ-ի և ՊՆ-ի ներկայացուցիչներին է տրամադրել 2021թ-ի հունիսի 20-ին կայանալիք էլեկտրոնային քվեարկության ծրարները: Արտահերթ նիստի օրակարգում է եղել նաև Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու մասին արձանագրությունը, որի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքով ընտրված Էդգար Բարսեղյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին՝ Նարեկ Պետրոսյանին: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է փակ տարածքներում դիմակների կրման պարտադիր պահանջի պայմաններում […]

̰
Պտտահողմ, կարկուտ, հեղեղ. տարերքը վնասներ է հասցրել հանրապետության մի շարք բնակավայրերում

21:07 24.05.2021

Երեկ տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևը լուրջ վնաս են հասցրել Արմավիրի մարզի շուրջ 2 տասնյակ  բնակավայրերում: Վնասվել են այգիներ, ցանքատարածություններ: Երևանում ու մի շարք մարզերում առատ տեղումներն ուղեկցվել են նաև ուժգին քամով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ոսկե շղթա էր բացահայտ հափշտակել․ Մեծամորի ոստիկանները բացահայտել են կողոպուտը

17:59 24.05.2021

Մայիսի 9-ի երեկոյան Մեծամոր քաղաքում կողոպուտ էր կատարվել։ Ժամը 22։30-ի սահմաններում Միկրոշրջան 1-ին թաղամասի սուպերմարկետի մոտ մի կնոջ պարանոցից հափշտակել էին ոսկե շղթա՝ կախազարդով, և դիմել փախուստի: Տուժողը ոստիկանության Մեծամորի բաժին էր ահազանգել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել, որոնց արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ կողոպուտը կատարել է Վայք […]

̰
Արագ արձագանքման շնորհիվ գողը բռնվել է հենց դեպքի վայրում․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

17:56 24.05.2021

Մայիսի 23-ին՝ ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ մոնիթորինգի կենտրոնից Մալաթիայի պահպանության բաժին ահազանգ է ստացվել, որ միացել է Բաբաջանյան փողոցի գեղեցկության սրահի ազդանշանային համակարգը: Ոստիկանության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողները բաժնի քրեական հետախույզների հետ դեպքի վայր են մեկնել։ Ոստիկանները գեղեցկության սրահ են հասել այն պահին, երբ հանցամիտը կոտրել էր մուտքի դռան փականը և փորձում էր գողություն […]

̰
Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

16:20 24.05.2021

Մայիսի 20-ին և 21-ին ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ու պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներից պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա, այդ թվում՝ բեռնատար։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ […]

̰
Արա Այվազյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը

10:06 24.05.2021

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իրանական […]

̰
Վնասներ՝ քամու հետևանքով

23:39 23.05.2021

Մայիսի 23-ին` ժամը 16։22-ից սկսած. Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Կասյան, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան, Հալաբյան, Միքայելյան, Արարատյան, Դրոյի փողոցներում, Արարատի մարզում, Արմավիրի մարզի Մարգարա գյուղում, Աբովյան քաղաքում, Ջրվեժ գյուղում, Գյումրի քաղաքում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր։ Դեպքի վայր […]

̰
Մ-23 ԵԱ. 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը ամենաուժեղն էր

21:58 23.05.2021

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին է մոտենում Մ-23 Եվրոպայի առաջնությունը:Այսօր մրցումային վերջին օրն է: Armsport.am-ի փոխանցմամբ՝ 72 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Մալխաս Ամոյանը այս մրցաշարում՝ իր քաշային կարգում ամենաուժեղն էր: Եզրափակչում աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրը 6-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Կուլիկին ու կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:

̰
Միլիարդավոր ցիկադներ գրոհել են ԱՄՆ-ն

13:45 23.05.2021

Ամերիկյան մի քանի նահանգների բնակիչներ մտահոգություն են հայտնել ցիկադների՝ մորեխանման միջատների  ներխուժման կապակցությամբ: Օգտատերերը համացանցում ակտիվորեն հրապարակում են միջատների հարձակումների  կադրեր Միացյալ Նահանգների տարբեր մասերում: NBC News- ը հայտնում է, որ միջատներն առավել ակտիվ են Վիրջինիան Մերիլենդ և Ջորջիա նահանգներում, սակայն առաջիկայում ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց դրանք կակտիվանան երկրի Արևելյան ափի մեծ մասում, ուստի սպասվում է […]

̰
Եվրատեսիլ-2021-ի հաղթողը ուրախությունից հենց բեմում պատռել է տաբատը 

12:15 23.05.2021

«Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի տոնակատարության ժամանակ իտալական Maneskin ռոք խմբի մենակատարը պատռել է տաբատը: Տեսանյութը տեղադրվել է մրցույթի պաշտոնական Twitter- ում: Տեսանյութում երևում է, որ ռոք խմբի երաժիշտները չեն կարողանում զսպել իրենց հուզմունքն ու ուրախությունը, ցատկում  են բեմում։ Խմբի բաս կիթառահար Վիկտորյա Դե Անջելիսը հանկարծ նկատում է մենակատար Դեվիդ Դամիանոյի պատռված  տաբատը, ինչը ծիծաղ է […]

̰
̰ ̰
Երկրաշարժեր Չինաստանում․ կան ավերածություններ

08:33 22.05.2021

Մոտ 13 հազար շենք-շինություն է վնասվել ուրբաթ Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգի Յանբի-Իյսկի ինքնավար շրջանում տեղի ունեցած 5,6 -6,4 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների շարքի հետևանքով։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Տարերային աղետի հարվածից նյութական վնաս է կրել տարածաշրջանի ավելի քան 72․3 հազար բնակիչ։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 21 բնակիչ։ Տուժածներից 3-ի վիճակը […]

̰
Ռուսաստանում արհեստական ինտելեկտով մարտական ռոբոտներ են ստեղծել

22:17 21.05.2021

ՌԴ-ում սկսվել է արհեստական ինտելեկտով մարտական ռոբոտների սերիական արտադրությունը, որոնք կարող են ինքնուրույն կռվել մարտնչել, հայտնել է պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: «Արդեն հայտնվել են ոչ թե պարզապես փորձարարական նմուշներ, այլ ռոբոտներ, որոնք իսկապես կարելի է ցուցադրել ֆանտաստիկ ֆիլմերում», — հայտարարել է նախարարը: Նրա խոսքով ՝ մեծ աշխատանք է տարվում նաև «վաղվա զենքի» ոլորտում։ […]

̰
Կուսակցություններ ու դաշինքներ, որոնք մտնում են թեժ ընտրապայքարի մեջ

21:17 21.05.2021

Մեկ տասնյակից ավելի կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում են կայացրել: Գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը: Այս ընտրությունը բացառիկ է նրանով, որ անկախ Հայաստանի երեք ղեկավարներ մասնակցելու են ընտրապայքարին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Թույլատրվելու է արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջանառությունը. ԱԺ-ում հարցը դրական եզրակացություն է ստացել

19:25 21.05.2021

«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների միջոցով երկրում թույլատրվելու է արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջանառությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը, սահմանվում են քվոտավորման պահանջները, նախատեսված են բացառապես գյուղատնտեսական ու արտադրական նշանակության համար: Հարցն այսօր քննարկվել ու դրական եզրակացություն է ստացել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ զեկուցողին. ընդգծվել է հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

19:19 21.05.2021

Մայիսի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին (Իռլանդիա), որը զեկույցի նախապատրաստական շրջանում Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ: Ավետ Ադոնցը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: […]

̰
Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող մեքենաները պետք է լինեն մինչև 7 տարեկան, սպիտակ գույնի. քննարկում խորհրդարանում

18:51 21.05.2021

Տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող ծառայությունների և անհատ ձեռնարկատերների համար օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու հավասար պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն առաջարկում է տրամադրել լիցենզիա, որի տուրքը տարեկան սահմանվում է 200 հազար դրամ: Հարցն այսօր քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Ինչպես հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն է ներկայացրել, օրինագիծը սահմանում է, որ […]

̰
Իջևանի ոստիկանները ավտոլվացման կետից արված գողություն են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

18:41 21.05.2021

Մայիսի 19-ի լուսադեմին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել և արագ իրացրել։ Օպերատիվ խումբը շտապել է բաժնի սպասարկման տարածքում գտնվող Բերքաբեր գյուղ՝ կասկածվողներին հայտնաբերելու։ Հիշյալ գյուղից, մեքենայով հանդերձ, Իջևանի բաժին բերման է ենթարկվել 3 երիտասարդ։ Բաժնում պարզվել է, որ նրանք Վանաձորի բնակիչ են՝ 20, 21 և 23 տարեկան։ Պարզվել է, որ […]

̰
Վաղարշապատի ոստիկանները տարբեր վայրերում կանեփի 250-ից ավելի թուփ են հայտնաբերել

18:26 21.05.2021

Մայիսի 19-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Էջմիածնի Եսայան փողոցի տներից մեկում հայտնաբերել են կանեփի 21 թուփ։ Ըստ տան 27-ամյա բնակչի՝ հայտնաբերվածն ինքն էր աճեցրել ու խնամել՝ թմրանյութ պատրաստելու նպատակով։ Մայիսի 20-ին բաժնի քրեական հետախույզներն էին օպերատիվ տվյալներ ստացել, որ Գեղակերտ գյուղի մի բնակիչ կանեփ է […]

̰
Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

18:06 21.05.2021

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Լոռու մարզի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ օրերս ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտվեց: Մայիսի 17-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձորի անտառտնտեսության աշխատակիցների հետ Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում ստուգել են Վահագնի գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» […]

̰
Բնակարանից հեռախոս էր գողացել ու բռնվել․ Էրեբունու ոստիկանների բացահայտումը

17:48 21.05.2021

Մայիսի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ռուսթավելու փողոցի 30-ամյա մի բնակիչ վարչական շրջանի մի տնից գողություն է արել։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նա, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, Խորենացու փողոցի մի տնից բջջային հեռախոս էր գողացել՝ տանտիրոջը պատճառելով 150 000 […]

̰
Անհրաժեշտ է ապահովել միության երկրներին ռազմավարական կարևորության դեղամիջոցներով. Փաշինյան

14:24 21.05.2021

«Այսօր կարող ենք համոզված ասել, որ կազմակերպության անդամ և երրորդ երկրների միջև Ազատ առևտրի վերաբերյալ և առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիրն ապացուցել են իրենց պահանջված լինելը»,- Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Հերթական անգամ հաստատում ենք համատեղ ծրագրերի իրականացման և նպատակաուղղված և հետևողական աշխատանքի միջոցով կազմակերպությունը ավելի հանրաճանաչ դարձնելու և […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդգծում է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը

13:53 21.05.2021

Հայաստանը մեծապես կարևորում է Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել որոշ հարցերի վրա, որոնք, մեր տեսանկյունից, մեծ նշանակություն ունեն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Մենք մեծապես կարևորում ենք Միության համար գազի ընդհանուր շուկայի […]

̰
Բաքուն սպառնում է Հնդկաստանին հայամետ կեցվածքի համար

21:50 20.05.2021

Պաշտոնական Բաքուն խիստ քննադատել է Հնդկաստանի արտգործնախարարությանը հայամետ կեցվածքի համար: Ադրբեջանի արտգործնախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց. ԱԺ արտահերթ նիստի հայտարարությունը

20:03 20.05.2021

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում, քննարկվում է 2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին նախագիծը: Էդմոն Մարուքյանը ներկայացրել է հայտարարության տեքստը, այնուհետ պատասխանել պատգամավորների հարցերին, իրավիճակի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ […]

̰
Գողացել էր մարտական դիրքերը սնուցող հոսանքի մալուխը. ոստիկանության բացահայտումը

17:52 20.05.2021

Մայիսի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 13-ին Բերդավան գյուղի հանդամասերից մեկի տարածքից գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը, որով հոսանք էր մատակարարվում մարտական դիրքեր։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, համագործակցելով Բազումի բաժնի գործընկերների հետ, բերման ենթարկեցին Վանաձորի մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։ Նա խոստովանեց արարքն ու մեքենայի սրահից ոստիկաններին […]

̰
BACK_TO_TOP