TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բացահայտվել են երեխաների խոշտանգման ու շահագործման փորձի դեպքեր

17:36 20.05.2021

Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են երեխաների խոշտանգման ու բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով շահագործման փորձի դեպքեր։ Մասնավորապես, հիմնավորվել է, որ Երևանում բնակվող 30-ամյա կինը ոչ միայն պատշաճ չի իրականացրել իր երեխաների խնամքն ու դաստիարակությունը, այլև ծեծել […]

̰
Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը

17:24 20.05.2021

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք հիմնականում վերաբերում էին հարկման ռեժիմների ընտրությանը և ՀԴՄ շահագործման կանոնների խախտմանը: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ շատ են դեպքերը, երբ հարկ վճարողները սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ […]

̰
Կառավարությունն առաջարկում է կարճել պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վերաբերյալ վարույթները. օրինագիծը քննարկվել է ԱԺ-ում

14:21 20.05.2021

Պատերազմի հետևանքով պարտապանի զոհվելը, հաշմանդամ դառնալը, անհետ կորած ճանաչվելը կարող են հիմք դառնալ բանկերի ու այլ վարկային կազմակերպությունների կողմից պարտքը ներելու համար, բայց կան դեպքեր, երբ մինչ պարտքը ներելը հարուցվել են կատարողական վարույթներ: Կառավարությունն առաջարկում նշված անձանց և նրանց հարազատների վերաբերյալ վարույթները կարճել: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել ու դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետաիրավական հարցերի […]

̰
Սոցփաթեթի շահառուները և քաղծառայողները կկարողանան օգտվել նաև մարզասրահներից, մարել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերը

14:05 20.05.2021

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը։ Օրենքի համապատասխան նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։ Դրանով սահմանվում է, որ սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին կավելացվի ևս երկուսը՝ մարզա-առողջարարական ու սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարումը: Դրանից […]

̰
Չինական երկնաքերը կրկին սկսել է ճոճվել

13:21 20.05.2021

Չինական Շենչեն քաղաքի երկնաքերերից մեկը կրկին սկսել է ճոճվել: Առավոտյան 12.30-ի դրությամբ  35,55 և 60-րդ  հարկերում գտնվող հիմնարկների աշխատողները պարզ զգացել են շարժումը: United News պորտալի տվյալներով՝ աշխատակիցների տրամադրած տեսանյութում տեսանելի է, թե ինչպես են շենքի էլեկտրական օդափոխիչները շարժվում ու նաև ինչպես է անկանոն շարժվում ակվարիումների ջուրը: Վերին հարկերի բոլոր աշխատակիցները իջել են ներքևի հարկեր: […]

̰
Քաղաքացիներն այլևս չեն կարողանա վարկով մեքենա ձեռք բերել և մաս-մաս վաճառել արտասահմանում. օրենքի նախագիծ ԱԺ-ում

12:52 20.05.2021

Քաղաքացիներն այլևս չեն կարողանա վարկով մեքենա ձեռք բերել և մաս-մաս վաճառել արտասահմանում, եթե պայմանագրում սահմանված չէ սահմանը հատելու իրավունքը. այս բովանդակությամբ օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Նպատակը հանցավոր ճանապարհով վարկային պարտավորություններից խուսափելը կանխելն է: Հանձնաժողովում կողմ են եղել նախագծին, սակայն պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկել է երկրորդ ընթերցման ռեժիմում գտնվող օրինագիծը […]

̰
Ես այդ թուղթը ստորագրելու եմ, եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի. Փաշինյան

12:25 20.05.2021

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս պահին 500-600 ադրբեջանցի զինվորականներ գտնվում են Հայաստանի տարածքում: Փաշինյանը նաև խոսել է միջազգային գործընկերների հետ ձեռքբերված նախնական համաձայնությունների մասին և ավելացրել, որ եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, ինքը փաստաթուղթ է ստորագրելու:

̰ ̰
Հարգանքի տուրք՝ Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակին

17:50 19.05.2021

Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց Օսմանյան կայսրությունը Պոնտոսում հույների նկատմամբ իրականացրեց ցեղասպանություն: Ըստ տարբեր աղբյուրների` 1916-ից սկսվում է հույների զանգվածային բնաջնջումը: 1919 թ. մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալը` հանրապետական Թուրքիայի ապագա առաջին նախագահը, երբ ուղևորվում է Պոնտոս, հակահունական քաղաքականությունը հասնում է իր գագաթնակետին: Այդ պատճառով էլ պոնտոսցի հույները հենց մայիսի 19-ին են նշում իրենց ցեղասպանության […]

̰
«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Նիկոլ Փաշինյան

17:41 19.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Նախքան քննարկումն սկսելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրադրությանը և նշել. «Պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն է տալիս հանրությանը՝ ստեղծված իրավիճակի մասին: Իրադրությունը կայուն է, բայց լարված, և, մյուս կողմից, պետք […]

̰
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր. ԱՆ հորդորը

17:35 19.05.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր»:

̰
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին

17:26 19.05.2021

Մայիսի 17-ին հաղորդվել էր 1938 թ. ծնված Մկրտիչ Մուրադյանի անհետ կորելու մասին: Մայիսի 18-ին՝ ժամը 14։35-ին, ոստիկանության Տարոնի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում՝ դպրոցի մոտ փոսն ընկած մարդ կա: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը մոտ 6 մետր խորության փոսի մեջ հայտնաբերել է Մկրտիչ Մուրադյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել […]

̰
Տրամադրությունները Գեղարքունիքի մարզում. «Հեռանկար»-ի հյուրը մարզպետ Գնել Սանոսյանն է

17:20 19.05.2021

Թեև հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող խնդրի բանակցություններն ընթանում են Սյունիքի մարզում, սակայն այդ բանակցությունների մաս է կազմում նաև Գեղարքունիքի մարզը, որտեղ ևս ադրբեջանական զինված ուժերը, խախտելով սահմանը, փորձում են իրականացնել նույն սադրիչ գործողությունը: Արամ Աբրահամյանը թեմայի շուրջ հեռավար զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Տերյան փողոցի մի բնակարանից փող ու ոսկեղեն էր գողացել․ Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

15:45 19.05.2021

Մայիսի 5-ին Տերյան փողոցի շենքերից մեկում գողություն էր կատարվել։ Քաղաքացին երեկոյան տուն էր եկել ու տեսել, որ իր վարձակալած բնակարանի դռան փականը կոտրված է, տնից էլ գողություն են արել։ Սենյակները տակնուվրա անելուց հետո ոսկե շղթա, օծանելիք ու փող էին գողացել: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ, պարզեցին, որ գողությունն […]

̰
ՔՈ գլխավոր վարչության ծառայողները պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք են բացահայտել

12:45 19.05.2021

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը, շահադիտական դրդումներով, չի կազմակերպել և իրականացրել իր և բաժնի աշխատակիցների անմիջական պարտականությունների կատարումը, ինչի արդյունքում չեն փոխվել հյուրանոցային գործունեություն իրականացնելու նպատակով իր կողմից դեռևս […]

̰
̰ ̰
Չինաստանում ցնցվող երկնաքերը վախեցրել է հազարավոր մարդկանց

21:15 18.05.2021

Չինաստանի Շենչժենի մեգապոլիսում հազարավոր մարդկանց են տարհանել երկնաքերից, որն անսպասելիորեն սկսել է ցնցվել։ Նշված է, որ շենքում տեղակայված են բազմաթիվ գրասենյակներ և խանութներ։ Մարդիկ շտապել են հեռանալ 73 հարկանի երկնաքերից, որի բարձրությունը կազմում է ավելի քան 300 մետր։ SEG Plaza-ն Չինաստանում բարձրությամբ 104-րդ շենքն է, աշխարհում՝ 212-րդը։ Տեղի իշխանությունները դեռ չգիտեն, թե որն է տեղի […]

̰
Իսպանիան բանակի և ոստիկանության միջոցով պայքարում է անօրինական ներգաղթյալների դեմ

16:43 18.05.2021

Իսպանիան Աֆրիկայի հյուսիսային ափի մոտ գտնվող ինքնավար Սեուտա քաղաքում նախապատրաստել է բանակն ու ոստիկանությունը անօրինական ներգաղթյալների դեմ պայքարելու համար, հաղորդում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ մեկ օրում Իսպանիա է եկել 5000 անօրինական ներգաղթյալ, որոնցից 1.500-ը՝ անչափահաս: Նրանք լողալով հասել են մինչև Իսպանիայի տարածք, որպեսզի այնտեղից ուղևորվեն Եվրոպա: Տեղի իրավիճակը պատկերող տեսանյութը հրապարակել է РИА Новости-ն: Կադրերում […]

̰ ̰ ̰
Ծեծկռտուք, դանակահարություն Մասիս քաղաքում․ հանցագործությունը բացահայտվել է

22:44 17.05.2021

Մայիսի 17-ի գիշերը Մասիս քաղաքի Կենտրոնական խաչմերուկում մի խումբ անձանց միջև ծագած վեճն ավարտվեց դանակահարությամբ։ Կատարվածի վերաբերյալ ժամը 1.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց։ Հայտնում էին, որ որովայնի կտրած-ծակած վերքով 24-ամյա երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Րոպեներ անց օպերատիվ խումբը բժշկական կենտրոնում էր։ Դեպքը գարեջրատան մոտ էր եղել։ Ուշ գիշերով ականատես վկաներ հայտնաբերելը […]

̰
Երուսաղեմում կարգավիճակի որևէ փոփոխություն չի  բխում հայկական շահերից. Շահան Գանտահարյան

22:18 17.05.2021

Ինչ դիրքորոշում ունեն Մերձավոր Արևելքում բնակվող հայերը հակամարտության վեաբերյալ և որքանով է ազդում այդ դիրքորոշման վրա պաշտոնական Երևանի տեսակետը, ինչպիսի դեր է խաղում Թուրքիան հակամարտության մեջ։ Այս  ամենի մասին Բեյրութի  «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է  Սագօ Արեանի հետ։

̰
Ինչքանով կարող են Հայաստանին օգնել կամ խանգարել հարևանների ու խոշոր խաղացողների դիրքորոշումները․ քննարկում

22:10 17.05.2021

Հայաստանի սահմանին ստեղծված լարվածության հարցում որքանով Հայաստանին կարող են օգնել կամ խանգարել հարևանների ու խոշոր խաղացողների դիրքորոշումները: Թեմայի շուրջ քննարկում «Հեռանկարի» տաղավարում:  

̰
Քաղաքացիները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում հրազեններ են հանձնել

17:38 17.05.2021

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը։ Գորիսի բաժին զանգած տղամարդը հայտնել է, որ Արցախյան 2-րդ պատերազմից հետո զենք-զինամթերք էր բերել, որոնք թողել է Քարահունջ բնակավայրի ցուցանակի տակ։ Այդ տարածքում ոստիկանները հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 270 փամփուշտով։ ՊՊԳՎ Գորիսի պահպանության բաժնի ծառայողների […]

̰
ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների

17:18 17.05.2021

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ տեղեկություն են ստացել, որ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով անցած տարվա հունիսից հետախուզվող երկու երիտասարդ թաքնվում են Պռոշյան գյուղի առանձնատներից մեկում։ Տեղեկություններն իրացվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ։ Տեղեկությունը հավաստի էր։ Մայիսի 14-ին Պռոշյան գյուղում հայտնաբերվել ու բերման են ենթարկվել Երևանում հաշվառված՝ 22, և Թալինում […]

̰
Երևանում ուժեղացված ծառայության է իրականացվել

15:27 17.05.2021

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը և մարզերը սպասարկող 1-ին ու 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ, մայիսի 14-ի գիշերը Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ […]

̰
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՝ հարկային կարգապահության բարելավման միջոց

12:26 17.05.2021

Աշխարհում լայն տարածում ունեցող հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումը, 2020 թվականից կիրառվում է նաև Հայաստանում։ Տրանսֆերային գնագոյացման գլխավոր նպատակներից է փոխկապակցված անձանց միջև շահույթի տեղաշարժի կանխումը և հարկային կարգապահության բարելավումը։ Հարկային վարչարարության այս նոր գործիքի կիրառման տեսանկյունից՝ առաջին քայլը այդ անձանց շրջանակը պարզելն է: Կազմակերպության փոխկապակցված անձանց շրջանակի նույնականացումն անհրաժեշտ է իրականացնել հաշվետու տարվա […]

̰
Դմանիսիում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

11:03 17.05.2021

Մայիսի 16-ին Վրաստանի Դմանիսի քաղաքում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես երևում է քաղաքի խանութներից մեկի տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութում, տասնյակ անձինք ֆիզիկական բռնություն են կիրառել նաև փայտյա մահակներով, հայտնում է Aliq.ge-ն։ Դմանիսիի քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլիի հայտարարությամբ, ծեծկռտուքը տեղի է ունեցել երիտասարդների միջև և չի ծագել էթնիկ հողի վրա: Հակառակն են պնդում […]

̰
Իսրայելում սինագոգի տրիբունայի փլուզումից հետո 219 մարդ է հոսպիտալացվել

08:34 17.05.2021

Երուսաղեմի Գիվաթ-Զեև արվարձանում երեկ սինագոգի տրիբունայի փլուզումից հետո 219 մարդ է հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում է պետական ԿԱՆ հեռուստառադիոընկերությունը։ Տուժածներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ավելի վաղ հաղորդվել էր 50 վիրավորի մասին։ Կա 2 զոհ, որոնցից մեկը 12, մյուսը՝ 40 տարեկան են։ Տրիբունան փլուզվել է աղոթքի ժամանակ։ Նշվում է, որ միջադեպը կապված չէ երկրում վերջին […]

̰
BACK_TO_TOP