TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

76-ամյա թոշակառու հարևանը հայհոյել է, ապա նաև գազային ատրճանակով օդ կրակել

16:18 05.05.2021

Մայիսի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ «911» ծառայություն է զանգել Չարենցի փողոցի առանձնատներից մեկի բնակիչ մի կին և հայտնել, որ կողքի տան բնակիչը ատրճանակը ձեռքին սպառնում է սպանել հարևաններին: Բաժնից և Մարաշի բաժանմունքից շտապ մեկնել են դեպքի վայր: Օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից րոպեներ առաջ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, […]

̰
Գողություն վարսավիրանոցից․ ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

15:54 05.05.2021

Մայիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակի Սիսակյան փողոցի գեղեցկության սրահից գողություն էին արել։ Գողացել էին հեռուստացույց, փող, վարսահարդարման սարքեր ու հարդարանքի պարագաներ։ Բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն 23 և 30 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Դիլիջան քաղաքի, մյուսը Երևանի բնակիչ են։ Ինչպես տեղեկացնում […]

̰
Ինչպես է Ադրբեջանը փորձում վերացնել հայկական հետքը Արցախի գրավյալ տարածքներից

22:32 04.05.2021

Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը ապամոնտաժվել է: Այս գործողության նպատակների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեր մոլորակի միլիարդ տարվա էվոլյուցիան` 40 վայրկյանում

22:10 04.05.2021

Երկրաֆիզիկոսները հրապարակել են տեսանյութ, որն առաջին անգամ ցույց է տալիս Երկրի տեկտոնական թիթեղների շարունակական, անընդհատ շարժումը վերջին միլիարդ տարիների ընթացքում:   Մանրակրկիտ ուսումնասիրության ժամանակ կարելի է տեսնել շատ հետաքրքիր մանրամասներ: Օրինակ,  ժամանակակից Անտարկտիդան, որը մենք սովոր ենք ընկալել որպես սառը տարածաշրջան, նախկինում գտնվել է հասարակածի մոտ: Սա նշանակում է, որ այն ժամանակներում Անտարկտիդան եղել է […]

̰
ԱԺ-ում բարձրացրել են Սբ․ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ապամոնտաժման հարցը

21:45 04.05.2021

ԱԺ-ի օրակարգում առավել ուշադրություն են գրավել բացասական եզրակացություն ստացած նախագծերը: Իշխանությունը բարձրացրել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ապամոնտաժման հարցը, ընդդիմությունը թեման վիճաբանության առիթ է դարձրել : Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
«The New York Times»-ը Ցեղասպանության մասին ուսուցողական ծրագիր է ձեռնարկել. Սագօ Արեանի մեկնաբանությունը

21:20 04.05.2021

Ամերիկյան առաջատար պարբերականներից մեկը՝ The New York Times-ը Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու նպատակով նոր արշավ է ձեռնարկել։ Նախաձեռնության մասին մանրամասներ է ներկայացնում Սագօ Արեանը։

̰
Ցմահ ազատազրկում՝ վարձկան-ահաբեկիչներին

21:09 04.05.2021

Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի դեմ պատերազմի ժամանակ կալանված սիրիացի 2 վարձկաններին: Նիստն անցկացվել է դռնփակ: Ըստ մեղադրական եզրակացության՝ վարձկանները կազմակերպված խմբով մասնակցել են Արցախի դեմ պատերազմին և նրանց գործողություններն ուղղված են եղել  քաղաքացիական անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, խաղաղ բնակչությանն ահաբեկելուն: Այս պահին հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ավելի քան 30 […]

̰
Առողջապահության նախարարի պաշտոնակատարն այցելել է Արագածոտնի մարզ

17:57 04.05.2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել տեղի պոլիկլինիկաների աշխատակիցների հետ: Մանրամասները՝ նախարարության տեսանյութում:  

̰
Համաշխարհային շուկայում նորից նկատվում է գների աճ․ ԿԲ նախագահ

17:45 04.05.2021

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքերով՝ համաշխարհային շուկայում այժմ 80 տոկոս գնաճ կա ձեթի և յուղերի ոլորտում, 40 տոկոս շաքարավազի գնի աճ է նկատվում, գնաճ կա նաև կաթնամթերքի, հացահատիկի ոլորտում։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ այդ գները ՀՀ-ն` որպես փոքր ներմուծող երկիր, չի կարող անտեսել։ «Մենք չունենք ներքին արտադրությունը, որն ուղղված է […]

̰
Արցախի հայության անվտանգ գոյությունը Ադրբեջանի կազմում անհնար է. խորհրդարանում անդրադարձել են Շուշիի եկեղեցու գմբեթի ապամոնտաժմանը

17:23 04.05.2021

Ադրբեջանցիների կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ապամոնտաժումը Արցախի օկուպացված տարածքներում տեղի ունեցող բարբարոսության շարունակությունն է. այս մասին ԱԺ-ում հերթական նիստերի ընթացքում հայտարարել են «Իմ քայլը» խմբակցության անդամները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքել է, իրենց գնահատմամբ, հայամետ փոփոխությանը: Իշխանական խմբակցությունը բուռն է արձագանքել նման ձևակերպմանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԿԲ-ն փորձում է զսպել Հայաստանում աճող գները․ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին բարձրացվեց

16:49 04.05.2021

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 6%: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԿԲ նախագահը։ Այս միջամտությունը պայմանավորված է պահպանվող գնաճով։ Մարտին Գալստյանի խոսքերով, սակայն, ԿԲ կանխատեսմամբ` 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում արագացումից հետո աստիճանաբար կնվազի։ «2021թ. մարտին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի […]

̰
Մալաթիայի բաժին բերման ենթարկվածի մոտ «Մակարով», իսկ մեքենայում՝ փամփուշտներ կային

14:26 04.05.2021

Ապրիլի 30-ին «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, Անդրանիկի փողոցում հայտնաբերեցին և, մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի […]

̰
Մեխիկոյում մետրոկամուրջ է փլուզվել․ կան զոհեր

09:59 04.05.2021

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մետրոկամուրջ է փլուզվել, որի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Տեղեկությունը հաստատել է քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը, փոխանցում է Milenio հեռուստաալիքը։ Հաղորդվում է շուրջ 70 վիրավորի մասին։ Քաղպաշտպանության նախարարության տվյալներով՝ բժիշկները 34 մարդու են հոսպիտալացրել։ Փրկարարական օպերացիան շարունակվում է։ Կոնստրուկցիան գնացքի հետ ընկել է քաղաքի հարավ-արևելքում՝ Օլիվոս և Տեսոնկո կայարանների շրջանում։ Նշենք, որ Մեխիկոյի […]

̰
ԱՄՆ վարչակազմը դեմ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին․ 907 ուղղումը չի գործի ևս մեկ տարի

23:24 03.05.2021

ԱՄՆ վարչակազմը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ ենթադրող հայտնի 907 ուղղման գործողությունը չկիրառելու ռեժիմը: Սպիտակ տան որոշումը դեռ պետք է հաստատի Կոնգրեսը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան ատյոմ Երկանյանի հետ։

̰
Արթիկի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

20:42 03.05.2021

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Արթիկի ոստիկանները։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արթիկի Ղարիբջանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Ապրիլի 30-ին նա Ղարիբջանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգված և […]

̰
Անվտանգության խնդիրներ, Արցախի հարց, պատերազմի պատճառներ․ անկախ պատգամավորների ուղղած հարցերը վարչապետի թեկնածուին 

19:54 03.05.2021

  ԱԺ հատուկ նիստին ներկա երկու խմբակցությունների պատգամավորները Նիկոլ Փաշինյանին հարցեր չեն ուղղել, ելույթներ չեն ունեցել, առավել ակտիվ են եղել անկախ պատգամավորները: Նրանք բարձրացրել են սահմաններին, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, պատերազմի պատճառներին վերաբերող հարցեր, որոնց ինչպես հարցուպատասխանի ժամանակ, այնպես էլ եզրափակիչ ելույթում արձագանքել է Նիկոլ Փաշինյանը:  

̰
Խուզարկությամբ երիտասարդի մոտ Արցախից բերված «Մակարով» է հայտնաբերվել

17:55 03.05.2021

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում բնակվող 23-ամյա մի երիտասարդ ապօրինի հրազեն ունի։ Տեղեկություններն իրացվել են մայիսի 1-ի երեկոյան։ Կասկածվողը մայրաքաղաքի Դանիել Վարուժանի փողոցում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «Մակարով» ատրճանակ […]

̰
Արա Այվազյանը հանդիպել է Իրաքի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

17:51 03.05.2021

Մայիսի 3-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամմադ Սալեհի և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր նաև Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեհան Հաննա Այուբը: Ողջունելով հյուրերին՝ Արա Այվազյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանականների նման ներկայացուցչական պատվիրակության այցը նոր էջ է բացելու […]

̰
Եղեգնաձորում 28-ամյա երիտասարդի էին հրազենով սպանել․ տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

17:20 03.05.2021

Մայիսի 1-ի երեկոյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոց է հնչել: Անմիջապես դեպքի վայր են մեկնել բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում՝ գինու գործարանի տարածքում, արնանման հետքեր, հրազենից վնասված մեքենաներ են եղել։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Եղեգնաձորի ոստիկանները պարզել են հետևյալը. նախնական տվյալներով՝ Եղեգնաձորում բնակվող 50-ամյա տղամարդը միջանձնային […]

̰
Նոր Խարբերդ գյուղում երիտասարդի են դանակահարել․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

16:54 03.05.2021

Մայիսի 1-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նստամկանի կտրած-ծակած վերքերով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է՝ երբ և որտեղից էր տեղափոխվել երիտասարդը: Ըստ նախնական տվյալների՝ Նոր Խարբերդ գյուղում նրան դանակահարել էին: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ գյուղի դաշտում, անասնապահության շուրջ ծագած […]

̰
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

16:25 03.05.2021

Ապրիլի 27-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 2։30-ի սահմաններում քրեական հետախույզները Վայք քաղաքի Ջերմուկի խճուղուց, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Երևան քաղաքի 23-ամյա մի բնակչի՝ Չարենցավանում բնակվող 18-ամյա ուղևորի հետ: 23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված և գորշ […]

̰
«Իմ քայլը» պատրաստ է քննարկել ընտրություններն առանց կեղծիքների անցկացնելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած տեքստը

15:35 03.05.2021

Հայաստանյան ընտրական պրոցեսներում նախկինում եղած բարքերը բացառելու համար առաջին պատասխանատուն իշխանությունն է: Նիստի ընթացքում այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքերով` ձեռքբերված պայմանավորվածություններից որևէ շեղում չի եղել: Նա հանդես է եկել նաև առաջարկությամբ, որին դրական է արձագանքել «Իմ քայլը» խմբակցության անունից հանդես եկող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսից պաշտպանվելու համար․ Փաշինյան

10:35 03.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանրության շրջանում պատվաստվելու պատրաստակամությունը մեծացել է: Ի պատասխան՝ տիկին Ավանեսյանը զեկուցել է, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է: Վարչապետի պաշտոնակատարն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, […]

̰
Չինաստանում փոթորիկ է մոլեգնել, որի զոհ է դարձել 11 մարդ, ևս 102-ը վիրավորվել են

11:19 02.05.2021

Չինաստանի արևելքում փոթորիկ է մոլեգնել, որի զոհ է դարձել 11 մարդ, ևս 102-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ի բրիտանական ծառայությունը: Ըստ առկա տվյալների ՝ զոհվածները խեղդվել են գետում կամ տուժել են ընկնող ծառերից և էլեկտրական սյուներից: Նշվում է, որ 9 մարդ համարվում է անհետ կորած: Ձկնորսական նավի խորտակման հետևանքով ջրում 11 մարդ է հայտնվել որոնցից […]

̰
Բեռլինում ցույցի մասնակիցներն աղբամաններ են այրել, ոստիկանների վրա քարեր և շշեր նետել․ կան ձերբակալվածներ

23:41 01.05.2021

Բեռլինում ոստիկանները մայիսմեկյան ցույցի մասնակիցների խիստ ձերբակալություններ են իրականացրել, այդ թվում ՝ հատուկ միջոցների օգնությամբ, ասվում է քաղաքային ոստիկանության Twitter-ում: Այն բանից հետո, երբ ուժայինները ցուցարարների մի մասին դուրս են հանել շարքից սանիտարական պահանջների խախտումների համար, մասնակիցների մեծ մասը հեռացել է, սակայն առանձին խումբ փորձել է ոստիկանների վրա քարեր և շշեր նետել»։ Ցույցի մասնակիցները պայթեցրել […]

̰ ̰ ̰
Չինաստանում փոթորիկը պտտել է թռիչքուղում գտնվող ինքնաթիռը

18:57 01.05.2021

Չինաստանում ուժեղ քամին թռիչքուղում կայանված ինքնաթիռը շեղել է տեղակայման վայրից, գրում է տեղական Red Star թերթը: Դեպքը տեղի է ունեցել Նանտուն շրջանի օդանավակայանում, տուժածներ չկան։ Ինքնաթիռը պատկանում է չինական Donghai Airlines ավիաընկերությանը: Փոխադրողի ներկայացուցիչները հայտնել են, որ ինքնաթիռը լիովին սպասարկման ենթակա  է: Նախորդ գիշեր փոթորկի հետ ամպրոպը հարվածել է Ցզիանսու նահանգի Նանտուն քաղաքին: Որոշ շրջաններում […]

̰
Մայիսի 1-ը Երևանում

16:12 01.05.2021

Այսօր՝ մայիսի 1-ին, Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները հավաքվել են Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Նրանք  շքերթով հասել են Ստեփան Շահումյանի անվան հրապարակ, հնչեցրել ելույթներ։ Աշխատավորի օրն առաջին անգամ նշվել է 1890թ․-ին։ Այժմ տոնը նշվում է աշխարհի 142 երկրում: Հայաստանում ևս մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է: Մանրամասները՝ […]

̰
Վարկային պատմությունների փոխանակում․ ԵԱՏՄ-ն կհեշտացնի միության տարածքում անդամ պետությունների քաղաքացիների համար վարկ ստանալը

15:59 01.05.2021

«Բավականին մշակված լուծումներ կան, և կսկսվի այդ հարցի շրջանառությունը, խոսքը վերաբերում է նրան, որ վարկային պատմությունների փոխանակում իրականացվի, ինչը հնարավորություն է տալիս ԵԱՏՄ ցանկացած երկրում հաճախորդի համաձայնությամբ վարկային պատմության վերաբերյալ զեկույց ստանալ, ըստ այդմ, ԵԱՏՄ ցանկացած երկրի ցանկացած բանկ հնարավորություն կստանա ունենալ տեղեկատվություն այլ երկրի քաղաքացու վարկային պատմության մասին, եթե ցանկանում է վարկ ստանալ»,- այս […]

̰
BACK_TO_TOP