18:57 01.05.2021
Չինաստանում ուժեղ քամին թռիչքուղում կայանված ինքնաթիռը շեղել է տեղակայման վայրից, գրում է տեղական Red Star թերթը: Դեպքը տեղի է ունեցել Նանտուն շրջանի օդանավակայանում, տուժածներ չկան։ Ինքնաթիռը պատկանում է չինական Donghai Airlines ավիաընկերությանը: Փոխադրողի ներկայացուցիչները հայտնել են, որ ինքնաթիռը լիովին սպասարկման ենթակա է: Նախորդ գիշեր փոթորկի հետ ամպրոպը հարվածել է Ցզիանսու նահանգի Նանտուն քաղաքին: Որոշ շրջաններում […]
16:12 01.05.2021
Այսօր՝ մայիսի 1-ին, Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները հավաքվել են Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Նրանք շքերթով հասել են Ստեփան Շահումյանի անվան հրապարակ, հնչեցրել ելույթներ։ Աշխատավորի օրն առաջին անգամ նշվել է 1890թ․-ին։ Այժմ տոնը նշվում է աշխարհի 142 երկրում: Հայաստանում ևս մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է: Մանրամասները՝ […]
15:59 01.05.2021
«Բավականին մշակված լուծումներ կան, և կսկսվի այդ հարցի շրջանառությունը, խոսքը վերաբերում է նրան, որ վարկային պատմությունների փոխանակում իրականացվի, ինչը հնարավորություն է տալիս ԵԱՏՄ ցանկացած երկրում հաճախորդի համաձայնությամբ վարկային պատմության վերաբերյալ զեկույց ստանալ, ըստ այդմ, ԵԱՏՄ ցանկացած երկրի ցանկացած բանկ հնարավորություն կստանա ունենալ տեղեկատվություն այլ երկրի քաղաքացու վարկային պատմության մասին, եթե ցանկանում է վարկ ստանալ»,- այս […]
15:11 01.05.2021
Ինչու՞ ադրբեջանական պատվիրակությունը չմասնակցեց Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստին, այն դեպքում, երբ մինչ այդ բավական շատ էր քննարկվում ու չէր բացառվում այդ երկրի մուտքը ԵԱՏՄ։ Կազանում SHANTNEWS.am-ի այդ հարցին պատասխանել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ «Ադրբեջանի՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հարցում կոնսենսուս չի եղել, Հայաստանը չի համաձայնել, այդ պատճառով էլ այդ […]
12:17 01.05.2021
Ապրիլի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել «Վեոլիա ջուր» ընկերության տեղամասի պետը: Ըստ նրա` գիշերը մտել են Ավշար գյուղում տեղակայված տեղամաս և գողացել ջրի պոմպ: Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Բաժնի համայնքային ոստիկանների ստացած տվյալի համաձայն` գողությունը կատարել են Արարատ քաղաքի բնակիչներ, 41 և 29 տարեկան […]
21:26 30.04.2021
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով ըստ էության միջազգային հանրությունից պահանջում է ջանքեր գործադրել Մեծամորի ատոմակայանի փակման համար: Ինչո՞վ են հիմնավորում այս պահանջը ու ի՞նչ նպատակ է այն իրականում հետապնդում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
17:57 30.04.2021
Կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Նոա»-«Ալաշկերտ» պատասխան հանդիպումը: Հյուրերը հաղթանակ տարան 1-3 հաշվով և դուրս եկան եզրափակիչ։ Առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: Խաղի հաշիվը հենց հանդիպման մեկնարկում բացեցին հյուրերը․ աչքի ընկավ Ռումյան Հովսեփյանը։ Հանդիպման 41-րդ րոպեին տանտերերը կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը Ջիասիի գոլի շնորհիվ։ Սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան ևս 2 գնդակ […]
16:07 30.04.2021
«Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնության շրջանակներում, այսօր 15 երկրների 30 քաղաքներում բողոքի լուռ ակցիաներ են իրականացվում։ Երևանում նախաձեռնության անդամներին են միացել նաև գերեվարվածների հարազատները։ Պահանջն է՝ անհապաղ և առանց նախապայմանների հայ ռազմագերիներին վերադարձնել հայրենիք։ Ակցիայի մասնակիցները երթով անցել են միջազգային տարբեր կազմակերպությունների երևանյան գրասենյակների, դեսպանատների հարակից տարածքներով, ներկայացրել իրենց պահանջներն ու հանձնել նամակներ։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:00 30.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Նա հակիրճ անդրադարձել է Միության համար արդիական մի շարք հարցերի: Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստականությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների հետագա ընդլայնման և Միության ինտեգրման ներուժի հետևողական բացահայտման համար: Մանրամասները՝ տեսանյութում։
14:29 30.04.2021
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է դատախազության 2020 թվականի գործունեության մասին զեկույցը: Գլխավոր դատախազը նախ ներկայացրել է հանցավորության ընդհանուր պատկերն անցած տարում և փաստել, որ կա նվազում: Զեկույցից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարց է ուղղել, թե այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը ոչ […]
13:26 30.04.2021
Սեպտեմբերի 27-ից սկսած տեղի ունեցան մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ, որոնք պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ էին. այս մասին 2020-ի տարեկան զեկույցում մանրամասն խոսել է ՄԻՊ Արման Թաթոյանը: Նշել է, որ ՄԻՊ աշխատակազմն անցել է միանգամից հատուկ ռեժիմով աշխատանքի, հրապարակել է տասնյակ զեկույցներ, միջնորդություններ: Ընդգծել է, որ այս պատերազմի ընթացքում, բացի արգելված զինատեսակների, վարձկանների օգտագործումներից, […]
12:43 30.04.2021
Շարունակվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, որտեղ ընթանում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները։ Ապրիլի 30-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նշենք, որ նեղ կազմով հանդիպումը կայացել էր ապրիլի 29-ին։ Ընդլայնված նիստի մասնակիցներն են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, […]
12:27 30.04.2021
Ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ […]
12:00 30.04.2021
Օրերս Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության կողմից բացահայտվել էր կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման փորձ: Կոմիտեն հերթական անգամ հորդորել էր քաղաքացիներին զերծ մնալ անօրինական գործունեությունից։ Սակայն, ևս մի դեպքով նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 19 բաժնում հաշվառված անհատ ձեռնարկատերը հարկային մարմին ներկայացրած ակցիզային […]
09:28 30.04.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան մարգագետնից խատուտիկ է պոկել կնոջ՝ Ջիլի համար ու նվիրել նրան մինչ Marine One ավիատրանսպորտ բարձրանալը։ Ամուսինները, ովքեր եղել են պաշտպանիչ դիմակներով, մի քանի բառ են փոխանակել և շարունակել ճանապարհը։ Նախագահի ռոմանտիկ ժեստը չի վրիպել օպերատորների աչքից։ Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը։ Նշվում է, որ նախագահական զույգը մեկնել է Ջորջիա։
23:59 29.04.2021
Երեկ խորհրդարանը փոփոխություններ կատարեց Քրեական օրենսգրքում, որով էականորեն խստացվեցին ընտրակեղծիքների համար սահմանված պատժաչափերը: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է նախագծի համահեղինակ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
18:26 29.04.2021
Աշխատանքային այցով Կազանում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
18:17 29.04.2021
Հաստատված կարգի համաձայն` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում, տարեկան մեկ անգամ, ոստիկանության տեսուչը ստուգում է զենքի առկայությունն ու պահպանման պայմանները, կազմում համապատասխան արձանագրություն: Ապրիլի 27-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Արգել գյուղի բնակիչներից մեկի տանը «ՍԿՍ» տեսակի 7,62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենի առկայությունը, օրինականությունն ու պահպանությունը ստուգելիս երկաթյա պահարանում նշված զենքից զատ […]
17:57 29.04.2021
Ապրիլի 23-ին՝ օրը ցերեկով, Գևորգ Քոչարի փողոցի հարակից զբոսայգում մի կնոջ պարանոցից հափշտակել էին ոսկե շղթան՝ ոսկե զարդով ու խաչով և բիժուտերիա, և դիմել փախուստի։ Դեպքից հինգ ժամ անց տուժողը ոստիկանության Կենտրոնական բաժին կատարվածի վերաբերյալ հաղորդում էր տվել։ Իրավապահները զբոսայգում օպերատիվ հարցումներ իրականացրին։ Ոչ ոք ոչինչ չէր տեսել, իսկ ովքեր տեսել էին, վաղուց արդեն այգում […]
17:50 29.04.2021
Ապրիլի 26-ին ոստիկանություն զանգած երիտասարդը հայտնել էր, որ Ազատության հրապարակում իր ընկերոջը երկու հոգի դանակով սպառնացել են և գողացել բջջային հեռախոսը: Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ 16-ամյա մի պատանի ընկերների հետ եղել է Ազատության հրապարակում, երբ նրանց է մոտեցել անծանոթ մի տղա և խնդրել բջջային հեռախոսը: […]
15:31 29.04.2021
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց համաներում տալու մասին նախագծին: Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նշել է, որ առաջարկվում է համաներումը հայտարարել այն անձանց նկատմամբ, ում 27 տարին լրացել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը: […]
14:56 29.04.2021
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույց ունեցավ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա տեղեկացրեց, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020-ի հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020-ի դեկտեմբերի 31-ից՝ վեց ամիս ժամկետով: «Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի […]
12:06 29.04.2021
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրեական գործ: Որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է […]
10:32 29.04.2021
«Արդեն մեկ տարի է՝ մենք ապրում ենք կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Մեր ռազմավարությունը եղել է այն, որ պետք է սովորել ապրել համավարակի պայմաններում: Սակայն ռազմավարությունն ունի 2-րդ մաս՝ խոսքը պատվաստման մասին է: Հիմա ունենք պատվաստման մեծ պոտենցիալ, բայց այդ պոտենցիալը պատշաճ չափերով չի իրացվում: Ժամանակակից աշխարհում տնտեսական զարգացման չափանիշները, մասնավորապես՝ որպես զբոսաշրջության ուղղություն, գնահատվում են այն […]