17:55 28.04.2021
«Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացատրական աշխատանք են իրականացրել ՝ համագործակցելով Արցախի ոստիկանության գործընկերների հետ։ Արդյունքում՝ Նոր Խարբերդում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփշտատուփեր, որոնք, ըստ նրա, բերել էր անցած տարի Արցախից։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Սիսիանի բնակիչներից մեկը […]
17:40 28.04.2021
Ապրիլի 27-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Լոռու մարզի Խնձորուտ գյուղում մասնակցել է ծառատունկի՝ ի նշանավորումն Լիտվայի Անկախության վերականգնման 30-ամյակի և Լիտվայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
14:57 28.04.2021
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել ու քվեարկել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը, որով նախատեսվում է ավելի խիստ պատիժ սահմանել ընտրական գործընթացներին, այդ թվում՝ քարոզարշավին խոչընդոտելու դեպքում, ընդհուպ քրեական պատասխանատվության ենթարկել նման վարք դրսևորողներին: Նախագծի հեղինակի առաջարկությամբ՝ այն կքննարկվի հատուկ ընթացակարգով, այսինքն՝ երկրորդ ընթերցումը կկազմակերպվի առաջին […]
14:40 28.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում: Խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, փոխմարզպետները, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները: Մինչ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու հետագա անելիքներին անդրադառնալը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցանկանում եմ […]
12:57 28.04.2021
Ընտրական գործընթացներին, այդ թվում՝ քարոզարշավին խոչընդոտելու դեպքում առաջարկվում է ավելի խիստ պատիժ սահմանել, ընդհուպ քրեական պատասխանատվության ենթարկել նման վարք դրսևորողներին: Այս մասին է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը, որն այսօր քննարկման առարկա է դարձել ԱԺ արտահերթ նիստում: Նախագծի հեղինակի առաջարկությամբ՝ այն կքննարկվի հատուկ ընթացակարգով, այսինքն՝ երկրորդ […]
22:59 27.04.2021
Վարձկանների միջոցով պատերազմներ վարելու թուրքական քաղաքականությունը այսօր էական խնդիրներ է ստեղծել Մերձավոր Արևելքի շատ երկրներում: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բայդենի հայտարարության, Մերձավոր արևելքի երկրների արձագանքի և վարձկանների մասին Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:13 27.04.2021
Այսօր Սյունիքի մարզում դատարանը քննել է Արցախում պատերազմի օրերին կալանավորված արաբ երկու վարձկանների կալանքը երկարացնելու հարցը: Հիշեցնենք՝ Սիրիայի 2 քաղաքացիները մեղադրվում են նյութական հատուցում ստանալու դիմաց կազմակերպված խմբով Ադրբեջանի զինված ուժերի կազմում Արցախի դեմ պատերազմին մասնակցելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 27.04.2021
ԱՄՆ նախագահի կողմից օրերս արված հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին: Թուրքիայում կիսո՞ւմ են Պենտագոնի մամուլի խոսնակի կարծիքը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:03 27.04.2021
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ումիթ Օզդաղը հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ սպառնալիքներ է հնչեցրել: «Կգա ժամանակ և դու՝ Կարո Փայլան, կապրես նույն փորձությունը, ինչ ապրեցին քո հայրենակիցները Թալեաթի օրերին»,- ասել է թուրք պատգամավորը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ:
17:37 27.04.2021
Ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տաշիր քաղաքի 30-ամյա մի բնակիչ թե՛ իր բնակավայրում և թե՛ Վանաձորում պարբերաբար ապօրինի կերպով ատրճանակ է կրում։ Ձեռք բերված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելուց հետո հարուցվեց քրեական գործ։ Ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոցից կասկածվողը, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին: Խուզարկությամբ մեքենայից հայտնաբերվեց […]
17:31 27.04.2021
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով կառավարությունը հստակեցնում է իրական շահառուների, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը, ընդլայնում պատասխանատվության ենթակա կուսակցական, իրավաբանական, դիվանագիտական և այլ գործունեությամբ զբաղվողների ցանկը: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Այն միաձայն դրական եզրակացություն է ստացել: Մանրամասները՝ տեսանյութում:
17:25 27.04.2021
Հանրապետության դպրոցները ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում են: Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ուսուցում է իրականացնում Երևանի 50 դպրոցներում, սակայն այս տարվա փետրվարին տեղի ունեցած երկրաշարժն այն փոփոխությունների է ենթարկել. ավելացվել է պարապմունքների հաճախականությունը: Վարչության պետը նշում է, որ իրենց ծառայությամբ հետաքրքրվող հիմնարկների թիվն օրեցօր աճում է: Բացի դրանից՝ կառույցն իրականացնում […]
15:48 27.04.2021
Ապրիլի 25-ին՝ ժամը 1։30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Ենոքավան գյուղում ստուգել են Գետահովիտ գյուղի 28-ամյա բնակչի՝ 8 խմ փայտանյութով բեռնված «ԶԻԼ-131» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։ Նույն օրը, գիշերային շրջայցի ժամանակ, ոստիկանները ստուգել են Աչաջուր գյուղի 35-ամյա բնակչի՝ 5 խմ […]
13:12 27.04.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Տեղեկությունների համաձայն՝ Գյումրու Շչեդրինի փողոցի բնակիչ մի պատանի խոսելու պատրվակով մի տղամարդուց բջջային հեռախոս էր խնդրել, իսկ հեռախոսը ստանալուց հետո փախել էր։ Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 23-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակում։ Կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել […]
20:26 26.04.2021
Օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններ ստացան, որ մի խումբ անձինք զբաղվում են ապօրինի թմրաշրջանառությամբ։ Նրանց հայտնաբերման միջոցառումներին ներգրավվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, ինչպես և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Նախ ապրիլի 20-ին բերման ենթարկվեցին 27 և 30 տարեկան երկու տղամարդիկ՝ երկուսն էլ […]
16:54 26.04.2021
Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց, երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատար Վարդինե Օհանյանի հետ: Արա Այվազյանն առանձնահատուկ կարևորել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին որպես Լիբանանի նախագահի անձնական ներկայացուցիչ նախարարի այցի խորհուրդը՝ ի նշան Ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու Լիբանանի հաստատակամության, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների […]
16:23 26.04.2021
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշների անօրինական իրացման հերթական փորձը: Այսպես, վարչությունը տվյալներ է ստացել, որ Երևանում և տարբեր մարզերում գրանցված 7 տնտեսվարող սուբյեկտներ հարկային մարմին են ներկայացրել «տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների տրամադրման հայտ և օգտագործման մասին հաշվետվություն, համաձայն որի՝ տնտեսվարողները պահանջել էին […]
15:53 26.04.2021
ԱԺ-ում տեղի է ունեցել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ի տարբերություն նախորդ նստաշրջանների՝ այս նստաշրջանում հաջողվել է քննարկման դնել հայ ռազմագերիների և փախստականների թեման, որի ընթացքում բոլոր ելույթ ունեցող եվրոպացի պատգամավորները հստակորեն դիրքորոշում են արտահայտել առ այն, որ հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն: «Նաև տեղի ունեցավ ԵԽԽՎ […]
09:57 26.04.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ` բացահայտել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք՝ զինապարտ քաղաքացուն ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար: Այսպես. Քաղաքացի […]
14:00 25.04.2021
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կորոնավիրուսային հիվանդների բուժման համար նախատեսված հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 82-ի, հայտնում է իրաքյան INA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարության հաղորդագրությունը։ Իրաքի ՆԳՆ տվյալներով ՝ Բաղդադի Իբն ալ-Խաթիբ հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով ևս 110 մարդ վիրավորվել է: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, հրդեի առաջացման պատճառը թթվածնի բալոնի պայթյունն է եղել,իսկ մահվան դեպքերի […]
23:20 24.04.2021
Այսօր Ծիծեռնակաբերդ է այցելել նաև Հայաստանի երկրորդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանը հուշահամալիր է այցելել տիկնոջ և թոռների հետ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:53 24.04.2021
Ինչպես է ներկայացվել Հայաստանը հնագույն քարտեզներում, երբվանից է քարտեզներում հայտնվել Ադրբեջանը, ինչո՞ւ է այդ երկիրը սեփականացրել Իրանի հարևան նահանգի անունը։ Այս հարցերի շուրջ բաց դասախոսությամբ հանդես է եկել աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Անվանի գիտնականն անդրադարձել է նաև խորհրդայնացումից հետո Ադրբեջանի կեցվածքին ու նկրտումներին, Ստալինի օգնությամբ մեր սահմանային խնդիրների հանգուցալուծման փաստերին: Մանրամասները՝ տեսանյութում։
16:38 24.04.2021
Ինչպե՞ս է ներկայացվել Հայաստանը հնագույն քարտեզներում, երբվանի՞ց է քարտեզներում հայտնվել Ադրբեջանը, ինչու՞ է այդ երկիրը սեփականացրել Իրանի հարևան նահանգի անունը։ Այս հարցերի շուրջ բաց դասախոսությամբ հանդես է եկել աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Անվանի գիտնականը անդրադարձել է նաև խորհրդայնացումից հետո Ադրբեջանի կեցվածքին ու նկրտումներին, Ստալինի օգնությամբ մեր սահմանային խնդիրների հանգուցալուծման փաստերին: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում: