TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ

15:15 24.03.2021

Մարտի 23-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը և մարզերը սպասարկող ստորաբաժանումների, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ հայտնաբերվեցին մի քանի տասնյակ խախտումներ, այդ թվում՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 6, թաղանթապատված դիմապակիով՝ 3, առանց համարանիշերի՝ 1 մեքենա։ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 6 տրանսպորտային միջոց։ Ուժեղացված […]

̰
Լրագրողները պիտի զգույշ լինեն՝ իմանալով, որ ունենք իշխանություն, որը նրանց փորձելու է ծեծել. Ուրիխանյան

14:39 24.03.2021

Կառավարությունն ԱԺ է ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ընդլայնվում են լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքում նախատեսվող պատասխանատվության սահմանները: Քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար, երկրորդ մասը պատասխանատվություն է սահմանում, եթե կատարվել է պաշտոնատար անձի կողմից, երրորդ մասը նախատեսում է, որ քրեական պատասխանատվություն է առաջանում նույն […]

̰
Ծեծկռտուք ռուս-վրացական սահմանին. ենթադրաբար հայ վարորդ է սպանվել

13:38 24.03.2021

Վրաց-ռուսական սահմանին բեռնատարների վարորդների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է «360» հեռուստաալիքը: Նախնական տեղեկություններով՝ բախումը տեղի է ունեցել Ռազմավիրական ճանապարհի սահմանային անցակետում գտնվող չեզոք գծում: Հաղորդվում է, որ կոնֆլիկտի կողմերը Ռուսաստանից կամ Վրաստանից չեն: «360»-ի տեղեկություններով՝ կռվի հետևանքով բեռնատարներից մեկի վարորդը, ենթադրաբար ազգությամբ թուրք, սպանել է հայ վարորդի: […]

̰
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն քննադատում է ԱԺ-ին՝ ընտրությունների ընթացքում քաղաքական տրամադրություններով շարժվելու համար

11:28 24.03.2021

ԱԺ-ը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Հիշեցնենք՝ սա երկրորդ փուլն է։ Առաջին փուլի ընթացքում խորհրդարանը հայտարարեց, որ քաղաքական հայտարարություններից ու իրադրությունից ելնելով՝ չի ընտրելու 3 թեկնածուներից որևէ մեկին: Այսօր առաջինը ելույթ ունեցավ Արմեն Հայկյանցը, ով առավելագույն ձայներ ստացած թեկնածուներից մեկն էր: Մյուսն Արսեն Մկրտչյանն է: Հայկյանցը իր ծրագիրը ներկայացնելու փոխարեն անդրադարձավ խորհրդարանի […]

̰
Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք

10:58 24.03.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ-ն, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության մայորի հատուկ կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ակնհայտ ապօրինի գործողության համար ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից ընդունել է կաշառք ստանալու առաջարկն ու ստացել […]

̰
Հայաստանում ռազմական դրությունը վերացվեց. «Իմ քայլը» կողմ քվեարկեց ընդդիմության օրինագծին

10:45 24.03.2021

ԱԺ-ն այսօր, ի թիվս այլ նախագծերի, քվեարկեց նաև «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» հարցը: Մինչ քվեարկությունը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Իմ քայլն այս նախագծին կողմ կքվեարկի»: Նախագիծն ընդունվեց 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հիրավի, անիմանալի են ճանապարհներն Աստծո»: Նշենք, որ […]

̰
 Փոխե՞լ, թե՞ չփոխել Ընտրական օրենսգիրքը․ ընդդիմության ու իշխանության բանավեճը «Հեռանկարի» տաղավարում

22:48 23.03.2021

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվող քաղաքական ուժերի համար այսօր թիվ մեկ քննարկման թեմա է դարձել ընտրական օրենսգիրքը։ Փոխել, թե չփոխել օրենսգիրքը, ընտրությունների գնալ համամասնական փակ, թե բաց ցուցակներով, այս հարցերի շուրջ այսօր «Հեռանկարի» տաղավարում բանավիճել են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սպիտակ տնից եկող ազդակները թույլ են տալիս հուսալ, որ ապրիլի 24-ին Բայդենը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը

21:23 23.03.2021

Մեկ ամիս է մնացել մինչև ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ամերիկահայերը  մեծ հույս ունեն, որ ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Ջոզեֆ Բայդենը երիտթուրքերի կատարած ոճրագործությանը վերջապես կտա համապատասխան իրավական ու քաղաքական գնահատական: Սպիտակ տնից եկող տեղեկատվական արտահոսքերը նման լավատեսության համար որոշ հիմքեր են տալիս: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ծեծկռտուք և դանակահարություն Էջմիածնում․ տուժողները հայր ու որդի են․ դանակահարողը ձերբակալվել է

20:44 23.03.2021

Մարտի 19-ին, ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով Նավասարդյան փողոցի 40 և 18 տարեկան երկու բնակիչ են բուժօգնության դիմել, որոնք հայր ու որդի են։ Հայրը գոտկային շրջանում կտրած-ծակած վերքով էր հիվանդանոց տեղափոխվել, որդին՝ կրծքավանդակի սալջարդով։ Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, […]

̰
Ո՞վ է ավելի շատ պարգևավճար ստացել. բանավեճ ԱԺ-ում

18:52 23.03.2021

ԱԺ-ում այսօր դարձյալ բուռն քննարկման թեմա են դարձել պարգևավճարները: Անդրադարձը սկսվել է իշխանության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ելույթից, որն իր խոսքում խոսել է ԱԺ ինստիտուտը կարևորելուն, նշել ընդդիմության ստացած տարեկան պարգևավճարների չափը: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները թվերով հակադարձել են՝ պետական կառույցներին տրված հավելավճարները ներկայացնելով: Որքան էլ օրակարգում նման հարց չի եղել, տարբեր օրինագծերի քննարկման միջակայքում պատգամավորները հասցրել […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

17:09 23.03.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերը, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:

̰
Դատարանը սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ

14:53 23.03.2021

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանը քննել է փետրվարի 23-ին Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության հարցը: Հիշեցնենք, որ նշված օրվան նախորդող նիստին Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ նույն օրը՝ փետրվարի 23-ին, ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում նույնպես նիստ է նշանակված Ալեքսանյանի մասնակցությամբ, հետևաբար՝ չի […]

̰
Վստահ եմ, որ իշխանությունները կընդունեն այս նախագիծը, բայց երբ իրենք նախաձեռնեն․ Մարուքյան

14:08 23.03.2021

ԱԺ-ն այսօր սկսել է լիագումար նիստի աշխատանքները, նախ ներկայացվել են գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած օրինագծերը, որոնք մեծամասնությունը կրկին մերժել է: Այս առնչությամբ ընդդիմությունը հայտնել է իր դժգոհությունը, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ իրենց նախագծերն իշխանությունը մերժում է նախընտրական շրջանում իր անունից ներկայացնելու նպատակով, տեղի է ունեցել բանավեճ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

12:59 23.03.2021

Սահմանադրական դատարանն այսօր ժամը 11-ից գրավոր ընթացակարգով սկսել է Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների քննությունը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրության համապատասխանության վերաբերյալ: Նիստին չի մասնակցել դատավոր Վահե Գրիգորյանը, քանի որ նրա վերաբերյալ այս գործով կայացվել է մասնակցության անհնարինության որոշում: Դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդել է քննությունն անցկացնել բանավոր բաց […]

̰
Խորհրդարանը ցրելու մասին Սիսակ Գաբրիելյանի հայտարարությունը զայրացրեց Գևորգ Պետրոսյանին

11:53 23.03.2021

Այսօր ԱԺ-ում ներկայացվեց Սերգեյ Բագրատյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում էր պատասխանատվության միջոցներ կիրառել կառավարության այն անդամների նկատմամբ, ովքեր հրաժարվում են ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողովների նիստերին: Հարցը գլխադասային հանձնաժողովում մերժվել էր, մերժվեց նաև լիագումար նիստերի ընթացքում: Ի պատասխան` «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց՝ քանի որ որոշվել է ցրել խորհրդարանը, կարիք կա խմբակցություններով քննարկել, թե ինչ […]

̰
Հնդկաստանում տրիբունայի փլուզման հետևանքով մոտ 100 մարդ Է տուժել

22:53 22.03.2021

Մոտ 100 մարդ է տուժել Հնդկաստանի Թելանգանա նահանգի Սուրիապետ քաղաքի մարզադաշտում փայտե տրիբունայի ընկնելու հետևանքով: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Հնդկաստանի կաբադդիի ազգային առաջնության բացման արարողության ժամանակ։ Նախնական տվյալներով ՝ տրիբունայում եղել է մոտ 1,5 հազար մարդ։ Տուժածներին անմիջապես տեղափոխել են շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերվում։

̰
Ադրբեջանը «Եվրատեսիլ 2021»-ում ներկայացնող երգչուհին հայատյացության քարոզի մասնակից է եղել

21:14 22.03.2021

Ադրբեջանը պաշտոնապես ներկայացրել է այն երգը, որով երկիրը հանդես է գալու «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում: Այստեղ ևս սկանդալից խուսափել չի հաջողվել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Բացահայտվել է «Տելեգրամով» թմրանյութեր վաճառող խումբ․ մի խումբ անձինք կալանավորվել են

20:39 22.03.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել համացանցի միջոցով կատարվող ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ։ Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները ամենօրյա միջոցառումների արդյունքում պարզեցին, որ «Տելեգրամում» գրանցված «Նարկո սմայլ» էջը պատկանում […]

̰
Ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն. Արման Թաթոյանի տեսաուղերձը

16:38 22.03.2021

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Տեսաուղերձում նշվել է, որ Ադրբեջանում առկա է իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային […]

̰
Գորիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են հայտնաբերել

15:45 22.03.2021

Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ  տվյալները, Տեղ համայնքում ստուգել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի 27-ամյա մի բնակչի «Օպելը»։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 և 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտով։ Զենք-զինամթերքը առգրավվեց և ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։ Գորիսի ոստիկանները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների և ռազմական ոստիկանների […]

̰
Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան. վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին

12:48 22.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախարար, հարգելի գործընկերներ, պարոնայք գեներալներ և սպաներ, Այսօր հավաքվել ենք, որպեսզի ներկայացնեմ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իհարկե նորություն չկա, որովհետև արդեն […]

̰
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքի տեսախցիկները կրկին ֆիքսել են Նեո հովազին

11:55 22.03.2021

Նեո հովազին շարունակում են ֆիքսել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) թակարդ-տեսախցիկները։ CWR անտառապահ Մանուկ Մանուկյանի տեսախցիկի կողմից նկարահանված հովազը Նեոն է, որն արդեն երկար ժամանակ գտնվում է մասնավոր կերպով պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որտեղ և 2020թ․- ին նկարահանվել է կովկասյան հովազի հավանաբար էգ առանձնյակ՝ Նովան։ Հովազի այս երկու առանձնյակների երկարատև գտնվելը CWR տարածքում լավագույն վկայությունն […]

̰
Նիժնեվարտովսկ քաղաքում արջը վազել է անցորդի ետևից

21:50 21.03.2021

Ռուսաստանի Նիժնեվարտովսկ քաղաքում արջն ընկել է անցորդի ետևից: Այս մասին հայտնում է Megapolis Telegram ալիքը: «Նիժնևարտովսկում արջ է վազում: Կենդանուն տեսել են Ավիատորովի վրա գտնվող KIA կենտրոնի տարածքում: Ականատեսների խոսքով, կենդանին հետապնդում էր մի մարդու», – ասվում է հաղորդագրության մեջ: Անցորդին հաջողվել է կտրվել արջից և վազել ճանապարհի մյուս կողմը: Ճանապարհին ավտոբուսը վրաերթի է ենթարկել […]

̰
Պուտինը վարել է ամենագնաց մեքենա և Շոյգուի հետ շրջել տայգայում

16:56 21.03.2021

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցում պատմել է  այն մասին, թե ինչպես են հանգստանում Սիբիրյան տայգայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Տեսանյութի կադրերում երևում է՝ ինչպես է Պուտինը Շոյգույի ուղեկցությամբ վարում ամենագնաց մեքենան՝ շրջելով տայգայում: Զբոսանքի ընթացքում նրանք այցելել են այն արհեստանոցը, որտեղ Շոյգուն զբաղվել էր իր […]

̰
Զոհերի պաշտոնական թվի, պատասխանատվության, ընտրությունների մասին.Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ

22:17 20.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Արագածոտնի մարզում: Մի քանի բնակավայրերում հանդիպում-քննարկումներ է ունեցել բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին, խոսել պատերազմի հետևանքով առաջացած ներքին ու արտաքին խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Facebook- ը ստեղծել է խելացի ապարանջան, որը կառավարվում է մտքի ուժով

22:00 20.03.2021

Facebook- ը սարքի հայեցակարգ է ներկայացրել, որը դաստակի նյարդային ազդակները վերափոխում է թվային հրամանների: Ընկերությունից պատմել են նոր տեխնոլոգիայի մասին: Ապարանջանները կստանան Facebook- ի խելացի ակնոցների հետ ինտեգրում, որոնք նախատեսվում է թողարկել 2021 թվականին: Սա թույլ կտա օգտատիրոջը փոխազդել վիրտուալ և AR աշխարհների հետ, որոնք նախագծվում են ակնոցների միջոցով՝ ձեռքի և մատների շարժումների միջոցով: Ապարանջանը կարող […]

̰
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկային նիստը

21:00 20.03.2021

Մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում անդրանիկ նիստով կայացավ Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկը: Հանձնաժողովի կազմում հասարակական հիմունքներով ներգրավված են հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից: Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրեց նախաձեռնության նպատակը և աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է հնարավորինս բազմազանել և ակտիվացնել միջազգային համագործակցությունը, մասնավորապես մշակույթի […]

̰
Պաշտոնապես  հաստատված ունենք  3250 զոհ. Նիկոլ Փաշինյան

18:20 20.03.2021

«Պատերազմից հետո  թվեր են հայտարարում, սկզբից ասում էին՝ 4.000, հետո  դառավ 5․000, հիմա  էլ  ասում են  10․000 զոհ ենք ունեցել:  Ամեն շաբաթ   ավելացնում  են: Էսօրվա դրությամբ պաշտոնապես  հաստատված ունենք  3․250 զոհ՝ մահվան վկայականներով  արձանագրված: էսօրվա  դրությամբ ունենք 189  ընտանիք, ովքեր  ԴՆԹ նմուշ են  հանձնել ու սպասում են պատասխանի, ունենք  անհետ  կորածների  բավական մեծ ցուցակ,  բայց  […]

̰
Մենք կանգնել ենք էնքան ժամանակ, ինչքան հնարավոր  էր կանգնել.Նիկոլ Փաշինյան

17:59 20.03.2021

«Մեզ  մեղադրում են  և հող  հանձնելու,  և հող  չհանձնելու  համար: Մենք կանգնել ենք  էնքան ժամանակ, ինչքան հնարավոր  էր կանգնել,  որոշում  ենք կայացրել  էն ժամանակ, երբ պետք  էր  կայացնել, հակառակը կլիներ  մեծ աղետ»,- Արագածոտնի մարզում բնակիչների  հետ հանդիպման ժամանակ ասել է  ՀՀ Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը: Նա  շեշտել է , որ Ղարաբաղի  հարցը  լուծված չէ:  Նաև ասել […]

̰
Բացվել է Արտավազդ Փելեշյանի աստղը

16:00 20.03.2021

Երևանի Թումանյան 31 հասցեում այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը: Այս խաչմերուկից է սկսվել մեծանուն վարպետի ճանապարհը դեպի կինո: Աստղի բացումը նախաձեռնել է «Արև Ֆիլմ Ստուդիայի» ղեկավար, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Արտավազդ Փելեշյանը, նրա հարազատները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, միջոցառման կազմակերպիչներն […]

̰
BACK_TO_TOP