13:10 13.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խումբը այսօր ակցիա է իրականացրել ՀՀ ԱԳՆ-ի մոտ։ Նրանց տեղեկություններով վարչապետը 12։30 պետք է այցելեր ԱԳՆ։ Շարժման համակիրները, ըստ նախապես տարածված հաղորդագրության, պետք է դիմավորեին Նիկոլ Փաշինյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց և կրկին բարձրաձայնեին իրենց պահանջը։ Այս պահի դրությամբ որևէ տեղեկություն հայտնի չէ` արդյոք վարչապետն այցելե՞լ է ԱԳՆ, թե՞ ոչ։ […]
22:53 12.03.2021
Գերմանիայի Բունդեստագի ևս մեկ պատգամավոր մեղադրվել է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Խորհրդարանում Տյուրինգիա դաշնային երկրամասը ներկայացնող Մարկ Հաուփմանը, չսպասելով անձեռնմխելիությունից զրկելու մասին դատախազության միջնորդությանը, ինքնակամ վայր է դրել պատգամավորական մանդատը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
18:35 12.03.2021
Մարտի լույս 11-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները գիշերային ծառայության ժամանակ Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված հայտնաբերվեց։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի բեռնախցիկում՝ պայուսակի մեջ, ևս մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ կային՝ ընդհանուր 30 գրամից ավելի […]
16:52 12.03.2021
Չինաստանը մարտի 12-ին Հայնան նահանգի Վենչանգ կոսմոդրոմից գործարկվել է «Չանչժեն-7A Y2» հրթիռը: Այս մասին հայտնում է Синьхуа գործակալությունը: Հրթիռը պետք է փորձնական արբանյակ տանի ուղեծիր, որը պետք է կիրառվի ուղեծրում նոր տեխնոլոգիաներ, ներառյալ տիեզերական միջավայրի մոնիթորինգ իրականացնելու համար: «Չանչժեն-7A Y2»-ն «Չանչժեն-և»-ի փոփոխված տարբերակն է: Այն իրենից ներկայացնում է նոր սերնդի միջին չափի բարձր ուղեծրի հրթիռներ, […]
16:10 12.03.2021
Մարտի 1-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղի մթերային խանութից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ փետրվարի 28-ին՝ ժամը 23-ի սահմաններում, օգտվելով խանութի տիրոջ անուշադրությունից՝ դրամարկղից փող էին գողացել: Անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց։ Հաղորդումից օրեր անց գաղտնի հափշտակությունը բացահայտվեց բացառապես օպերատիվ ճանապարհով։ […]
11:48 12.03.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են․ «Հարգելի´վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները։ Վարորդներին հորդորում ենք այդ հատվածով երթևեկել անհրաժեշտության դեպքում ու բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:
23:55 11.03.2021
Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այցելել է ԱՄԷ և Կատարի Հայոց թեմի Առաջնորդարան և շրջայց կատարեց Սուրբ Նահատակաց եկեղեցում և վարժարանում: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
23:14 11.03.2021
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի 2021թ. մարտի 8-ի նիստում հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ Նման հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Տեսաուղերձից առաջ էլ խորհրդին է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի ավելի ծավալուն գրավոր զեկույցը: Թե՛ տեսաուղերձում, թե՛ գրավոր […]
23:10 11.03.2021
Մարտի 11-ին Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Այվազյանը վերահաստատեց Հայաստանի մտադրությունը՝ առավել խորացնելու հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ որպես կապող օղակ ՀՀ և Ծոցի արաբական երկրների միջև բազմաբնույթ համագործակցության […]
22:20 11.03.2021
Բաքուն նոր միջոցներ է մոբիլիզացնում Արցախյան պատերազմին մասնակցած երրորդ երկրների քաղաքացիներ հանդիսացող հայերի դեմ արշավի համար: Ֆրանսիայում հրատարակվող «Ժեներալ դե Յուրոփ» ամսագիրը տեղեկություն է տարածել, թե Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել այդ երկրի քաղաքացիների՝ Արցախյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:14 11.03.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ, ցավոք, բավական երկարատև ընդմիջումից հետո նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ է արձանագրվել. 1 օրում՝ 700-ից ավելի ախտորոշված դեպք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը […]
18:10 11.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ քաղաքում «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք է անցկացվել, գործարկվել է էլեկտրաշչակը: Այն նախորդ տարվա վերջին է տեղադրվել. 1500 մետր շառավղով ձայնածածկում է ապահովում: Այժմ աշխատանքներ են տարվում թաքստոցները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: ԱԻՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը հունվարից մինչև այսօր քաղպաշտպանության թեմայով 2 տասնյակից ավելի միջոցառումներ […]
16:21 11.03.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, համագործակցեցին Նոր Նորքի քրեական հետախույզների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ջրվեժ համայնքի Քոչինյան փողոցի ռեստորանային համալիրի մոտից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին 37-ամյա վարորդն ու 50 և 59 տարեկան ուղևորները: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ, իսկ մի ուղևորի մոտից՝ […]
15:41 11.03.2021
Կոլումբիական ESPN FC ռադիոյով եթերի ժամանակ հսկայական էկրանն ընկել է սպորտային լրագրող Կառլոս Օրդուզի գլխին: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ծանր էկրանը հանկարծ ընկնում տղամարդու վրա և սեղմում նրան սեղանին: Կառլոսը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է անհրաժեշտ օգնությունը: Ավելի ուշ լրագրողն իր Twitter- ում հրապարակել է տեսաուղերձ, որով շնորհակալություն է հայտնել բոլորին, […]
15:17 11.03.2021
Ֆրանսիայում՝ Ստրասբուրգում, մարտի 10-ի գիշերը խոշոր հրդեհ է տեղի ունեցել ամպային ծառայություն մատուցող OVH տվյալների կենտրոնում: Հայտնում է DNA-ն: OVH-ի գործադիր տնօրեն Օկտավ Կլաբան ասել է, որ հրդեհը ոչնչացրել է տվյալների մշակման կենտրոններից մեկը, իսկ երկրորդի մի մասը: OVH-ն ամպային ծառայություններ է մատուցում 1,6 միլիոն հաճախորդների 140 երկրներում: Տվյալների կենտրոնի վնասումն անհասանելի է դարձրել OVH […]
14:18 11.03.2021
SpaceX- ն իր Falcon 9 հրթիռն արձակել է մարտի 11-ին, Starlink 60 արբանյակների հերթական խմբով: Տեսանյութը տեղադրվել է ընկերության Twitter-ում: Արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի հարթակից: Արձակումը նախատեսված էր մարտի 9-ին, սակայն լրացուցիչ ստուգումների անհրաժեշտության պատճառով այն հետաձգվել է մեկնարկից մի քանի ժամ առաջ: Starlink ցանցը նախատեսված է ուղեծրում մեծ թվով արբանյակների […]
14:04 11.03.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ, ցավոք, բավական երկարատև ընդմիջումից հետո նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ է արձանագրվել. 1 օրում՝ 700-ից ավելի ախտորոշված դեպք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը […]
13:58 11.03.2021
Գործադիրը հավանություն է տվել «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացրած` Շինարարների փողոց հ.23/9 հասցեում գտնվող հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին: Ինչպես նաև համաձայնություն է տրվել Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ տվյալ հասցեում հողամասը ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելուն՝ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով: Ընկերությունը հանդիսանում է Երևանի Շինարարների փողոցի հ.23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերը, որտեղ նախատեսվում է իրականացնել […]
11:41 11.03.2021
«Բավական երկար ընդմիջումից հետո ունենք կորոնավիրուսի նոր դեպքերի էական աճ՝ 700-ից ավելի դրական ախտորոշված դեպք»,- կառավարության այսօրվա նիստում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշել է, որ երեկ իրականացած 4285 թեստավորումից դրական է եղել 748-ը: «Ինչպես կանխատեսում էինք անցած շաբաթ, ունենք հիվանդացության բավական աճ: Այս պահին մեր ակտիվ դեպքերը 6772 […]
10:35 11.03.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական ավտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Սյունիքի մարզային վարչության ծառայողները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ՝ իրականացված մեծածավալ քննչական, դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսատան բաժանմունքի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, […]
22:10 10.03.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, այժմ ընդդիմադիր գործիչ Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ խիստ քննադատել է Թուրքիայի նախագահ Էրդողանին: Այս անգամ Դավութօղլուն հունական թերթերից մեկին տված հարցազրույցում քննադատել է Էրդողանի արտաքին քաղաքականությունը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
21:45 10.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքն այսօր մեկնարկել է նախատեսված ժամից մեկ ժամ ուշ՝ ժամը 17-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այսօր տեղադրված բեմահարթակում: Սկզբում քննադատական ելույթներ են ունեցել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Մինչև հանրահավաքի սկսվելը «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը […]
20:21 10.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտապության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Գլխավոր շտաբի պետի տեղակալները, Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և այլք: Խորհրդակցության սկզբում վարչապետը դիմել է ներկաներին՝ նշելով. «Պարոնայք գեներալներ և սպաներ, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, չնայած բոլորս էլ կուզենայինք, որ մեր հանդիպումը տեղի […]
19:35 10.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամկազմի հետ: Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քննարկմանը նախորդած իր ելույթը․ «Մենք, բառիս բուն իմաստով, միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որևէ քաղաքացի, կառավարության որևէ անդամ, մեզնից որևէ մեկը չի […]
18:14 10.03.2021
Վրաստանում Ռեգբիի միության նախագահի ընտրություններն ընթացել են 2 թեկնածուների՝ Իրակլի Աբուսերիձեի և Ջոզեֆ Տկեմալաձեի համախոհների բախումների ֆոնին: Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ ընթանում էին ընտրությունները, իրավիճակը լարվել էր այն բանից հետո, երբ ռեգբիի վետերան Իրակլի Աբուսերիձեի կողմնակիցները փորձել էին ճեղքել ոստիկանության շղթան և մտնել 11 տաղավար, որտեղ գրանցված են պատվիրակները: Իրավիճակը լարվել էր այն աստիճանի, […]
18:11 10.03.2021
Վրեժ Գաբրիելյանը կհամալրի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը: Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Փ/ծ գեներալ-մայորը կարևոր առաքելություն է ստանձնել՝ ունեցած փորձն ու գիտելիքները կփոխանցի երիտասարդներին՝ պատրաստելով փրկարարներ՝ ապահովելով բնականոն սերնդափոխություն»։