TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+33.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Գավառում պատանի է դանակահարվել․ տեղի ոստիկանների բացահայտումը

16:25 10.03.2021

Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռատիկ տրավմատիկ շոկ, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2004 թ. ծնված պատանի: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գավառ քաղաքի Բունիաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 2005 թ. ծնված […]

̰
Երևանում բացվել է «Աշխարհազորային կամավորների միություն» ՀԿ-ը

14:26 10.03.2021

Այսօր Երևանում բացվեց «Աշխարհազորային կամավորների միություն» ՀԿ-ը։ Կառույցին անդամագրվել են արդեն ավելի քան 50 երիտասարդներ։ Կազմակերպության ղեկավարների հավաստմամբ` սերտորեն համագործակցելու են ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ Երկրապահ կամավորականների միության հետ և, մասնաճյուղեր են ունենալու նաև մարզերում։ ««Աշխարհազորային կամավորների միությունը» ծավալելու է ռազմահայրենասիրական գործունեություն, զբաղվելու է երիտասարդ սերնդի և նոր անդամների ներգրավմամբ։ Նպատակն է` հզորացնել մեր […]

̰
Հայաստանում, ըստ էության, արդեն գործ ունենք կորոնավիրուսի երրորդ ալիքի հետ․ Դավիթ Մելիք-Նուբարյան

22:23 09.03.2021

Բժշկական համալսարանի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի գնահատմամբ` Հայաստանում, ըստ էության, արդեն գործ ունենք կորոնավիրուսի երրորդ ալիքի հետ։ Մասնագետը նման կարծիք է հայտնել «Հեռանկարի» տաղավարում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰
Հանրահավաք Բաղրամյան պողոտայում

17:58 09.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խումբն այսօր ժամը 17-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաք է կազմակերպել: Մինչ հանրահավաքի մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույցներ են ունեցել «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հանրապետական» կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը: Վերջիններս անդրադարձել են ԳՇ պետին պաշտոնանկ անելու հրամանագրի վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը, […]

̰
Վարչապետը շրջել է Գավառում, զրուցել քաղաքացիների հետ

16:27 09.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում Գեղարքունիքի մարզ կատարած այցից տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությունից հետո շրջեցինք Գավառում»:

̰
Ի՞նչ ուղղություններով են ծախսվել «Հայաստան» հիմնադրամի՝ «Քովիդ 19 Հայաստան» դրամահավաքի միջոցները. հաշվետվություն է ներկայացվել ԱԺ քննիչ հանձնաժողովին

13:14 09.03.2021

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել, քննարկել կառավարությանն ու պետական տարբեր մարմիններին ուղարկված հարցումների պատասխանները: Հիշեցնենք, որ հանձնաժողովը 251 հարց էր ուղարկել: Պարետ Տիգրան Ավինյանից ստացվել է պատասխան, որով առաջարկվել է մինչև մարտի 30-ը ամփոփել և ներկայացնել տվյալները: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որն իրականացրել է […]

̰
Իշխան Սաղաթելյանը՝ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշման մասին

21:33 08.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակիրները ժամը 16-ին հավաքվել են Բաղրամյան պողոտայում և պողոտայի որոշ հատվածը օրեր շարունակ փակ պահող ցուցարարների հետ ավտոերթով գնացել Եռաբլուր: Ժամը 17-ին քաղաքացիները Եռաբլուրում ծաղիկներ են խոնարհել զոհված հայորդիների շիրիմներին: Իսկ մինչ այդ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել։

̰
Կընդունի՞ արդյոք ԱՄՆ Կոնգրեսը հայ գերիների ազատումը պահանջող բանաձևը

21:22 08.03.2021

Ամերիկայի հայկական վեհաժողովը ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք անդամների հետ համագործակցությամբ այսօր անց է կացնելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող կոնֆերանս: Միջոցառմանը մասնակցելու են օրենսդիրներ, դիվանագետներ, քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Լիբանանում կրկին բողոքի մեծ ալիք է

20:49 08.03.2021

Լիբանանում կրկին բողոքի մեծ ալիք է: Այսօր առավոտվանից հարյուրավոր քաղաքացիներ փակել են Բեյրութ տանող գլխավոր մայրուղիները: Իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։

̰
Բաքվում ոստիկանությունը ցրել է կանանց միջազգային օրվա ակցիան

17:50 08.03.2021

Դեռ ակցիան սկսելուց ժամեր առաջ Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված են եղել բազմաթիվ ոստիկաններ։

̰
Ճանապարհային ոստիկանների «թիրախում» կին վարորդներն էին

17:00 08.03.2021

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել՝ հետևյալ գրառմամբ. «Ճանապարհային ոստիկանների «թիրախում» կին վարորդներն էին․ շնորհավոր Մարտի 8»:

̰
Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով ցույց է տեղի ունեցել Իվանիշվիլիի առանձնատան մոտ

22:00 07.03.2021

Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի  պահանջով աղմկոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել  «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան մոտ: Ցուցարարները Թբիլիսիի Ռուսթավելի պողտայից բողոքի երթով հասել են «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն: Ակցիայի պատճառը սկանդալային ձայնագրությունն է, որում երկրի վարչապետ Ղարիբաշվիլին, Իվանիշվիլիի որդին ու պետանվտանգության ծառայության ղեկավարը խոսում են […]

̰
Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում. Արայիկ Հարությունյանն այցելել է Կարմիր շուկա

20:41 07.03.2021

Արցախի ախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը: Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»:

̰
Թբիլիսիում դիմակավորված երիտասարդները պահանջում են դադարեցնել պարետային ժամը

14:59 07.03.2021

Թբիլիսիում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների, մասնավորապես ՝ «պարետային ժամի» դեմ, որը նախատեսում է ազատ տեղաշարժի արգելք երեկոյան իննից հետո: Ցուցարարների պահանջը եղել է անփոփոխ՝ երեկոյան ժամերին սահմանափակումների վերացում: Հերթական բողոքի ակցիան, որ կազմակերպվել էր սոցցանցերի միջոցով, այսօր կայացել է Թբիլիսիի Ազատության հրապարակում: Ակցիան եղել է […]

̰
Microsoft- ը ներկայացրել է վիրտուալ իրականության հարթակ

11:51 07.03.2021

Microsoft- ը ներկայացրել է Mesh լրացված կամ վիրտուալ իրականությունում մարդկանց փոխգործակցության հարթակը: Այս մասին հաղորդվում է Microsoft-ի կայքում: Նոր արտադրանքը ցուցադրվել է Ignite համաժողովի շրջանակում: Հարթակը Microsoft- ի տարբեր ոլորտներում տարիների ուսումնասիրության և մշակումների (HoloLens- ի մշակումից մինչև կայուն հոլոգրամների և արհեստական ​​ինտելեկտի մոդելներ) արդյունքն է: Mesh հարթակը թույլ կտա օգտատերերին ստեղծելու վիրտուալ ավատարներ և […]

̰
Հայկական արտադրության ձեռքի նռնականետն այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում. ԲՏԱ նախարարություն

11:33 07.03.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Ֆեյսբուքում» տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Ձեզ ենք ներկայացնում Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը: Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։ Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։ Նորարարական մշակումների հետ զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ […]

̰
Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է «Մեծ սաղավարտ»-ի Ուզբեկստանի մրցաշարի բրոնզե մեդալակիր

23:50 06.03.2021

Հայաստանի ձյուդոյի ազգային թիմի անդամ 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է «Մեծ սաղավարտ»-ի Ուզբեկստանի մրցաշարի բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային երկու գոտեմարտերից հետո Կարապետյանը քառորդ եզրափակչում մրցեց և գերազանցեց ադրբեջանցի Ռուստամ Օրուջովի նկատմամբ: Հետագա գոտեմարտերում հայ մարզիկը պարտվեց կիսաեզրափակչում և բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ ֆրանսիացի Չեյն Գիեմի նկատմամբ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար […]

̰
Ադրբեջանցիները ՌԴ Տոմսկ քաղաքում ծեծել են հայ երիտասարդների․ Tert.am

23:30 06.03.2021

Ռուսաստանի Դաշնության Տոմսկ քաղաքի գիշերային ակումբներից մեկում ադրբեջանցիները ծեծի են ենթարկել հայ երիտասարդների՝ ազգությամբ պայմանավորված: Ծեծի ենթարկված երիտասարդների քույրը՝ Տիգրանուհի Մելքոնյանը, Tert.am-ի հետ զրույցում ներկայացրել է միջադեպից մանրամասներ: «Այդ բարում ծեծել են իմ եղբայրներին, որոնցից մեկին վիրահատել են, քանի որ նա ունեցել է ծնոտային կոտրվածք, մյուս երկու եղբայրներս ունեն մարմնական լուրջ վնասվածքներ և այտոսկրի կոտրվածք»,- […]

̰
Ժամանակավոր կառավարություն ձևավորելուց հետո պետք  է լինեն արտահերթ  ընտրություններ․Վազգեն Մանուկյան

19:20 06.03.2021

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած  հանրահավաքի  ժամանակ  «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական  թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց , որ շարունակում են առաջ տանել պայքարը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը:   «Այս Հայրենիքը միայն մերը չէ, այն նաև ձերն է: Ուզում եք միանալ, միացեք, ուզում եք համագործակցել, ուրեմն համագործակցեք: Չեք ուզում համագործակցել, ուրեմն ստեղծեք ձեր կազմակերպությունները, որոշումներ ընդունեք: Ինչքան […]

̰
Մտադիր ենք ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման արգելքը. Էկոնոմիկայի փոխնախարար

15:44 06.03.2021

«Մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանը դառնում է ԵՄ-ի գործընկեր երկիր, ինչն օտարերկրյա ներդրողների համար լուրջ երաշխիք է»։ «Մտադիր ենք ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման արգելքը»: Կառավարությունը ներկայացրել է հարցազրույց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հետ:

̰
Ալիևի այն պնդումը, թե Ադրբեջանում այլևս չկան հայ ռազմագերիներ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գնահատում է մանիպուլյատիվ

14:41 06.03.2021

Իլհամ Ալիևը շարունակաբար պնդում է, թե Ադրբեջանում այլևս չկան հայ ռազմագերիներ, կան, իր ձևակերպմամբ, միայն ահաբեկիչներ և դիվերսանտներ: Այս պնդումը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գնահատում է մանիպուլյատիվ. «Հեռանկարի» տաղավարում նա շեշտել է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

̰
Ի պաշտպանություն Օնիկ Գասպարյանի. բողոքի ակցիա ՊՆ շենքի մոտ

14:07 06.03.2021

Պաշտպանության նախարարության շենքի դիմաց են հավաքվել պահեստազորային սպաներ, նախկին զինվորականներ, քաղաքական ու մշակութային գործիչներ ու այլ քաղաքացիներ՝ աջակցելու ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և վերջինիս պաշտոնաթող անելու հրամանագրի որոշման դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու: Բողոքի ակցիայի ընթացքում հնչել են քննադատական ելույթներ, բանախոսները կոչով դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա Սահմանադրական դատարան վիճարկելու ներկայացնի Օնիկ […]

̰
Ի՞նչ դեր ունի ՄԻԵԴ-ը ռազմագերիների վերադարձման հարցում․ զրույց Եղիշե Կիրակոսյանի հետ

12:47 06.03.2021

Պատերազմի ավարտից 4 ամից անց Ադրբեջանում շարունակում են մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ և գերիներ: Նրանց վերադարձնելու ուղղությամբ աշխատում են թե՛ պետական կառույցները, թե՛ հասարակական ու միջազգային կազմակերպությունները: Ի՞նչ դեր է կատարում այդ հարցում ՄԻԵԴ-ը: Հեղինակավոր միջազգային այդ կառույցում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հեռանկարի» տաղավարում որոշ պարզաբանումներ է տվել, մասնավորապես նշել, որ ՄԻԵԴ-ի դերը […]

̰
Հնչեղ սկանդալ Բեռլինում․Ադրբեջանը կաշառել է Բունդեսթագի պատգամավորներին

21:25 05.03.2021

Գերմանիայի Բունթեսթագի պատգամավորները իրենց գործընկերներից մեկին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից: Այդ օրենսդիրը մեղադրվում է Ադրբեջանից կաշառքներ ատանալու մեջ: Ո՞վ է այդ պատգամավորը: Ի՞նչ է նրա մասին հայտնի: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. Արման Թաթոյան

18:59 05.03.2021

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թաթոյանը ասել է, որ այդ գոտու ստեղծման կարևորությունը ներկայացրել է միջազգային կառույցներին: Խոսելով սահմանների ճշգրտման գործընթացի մասին՝ նա նշել է, որ այդ հարցում պետք է պատասխանել կոնկրետ հարցերի՝ արդյո՞ք չկա սահմանում ապրող բնակչության կյանքի […]

̰
Արմավիրի ոստիկանները բնակարաններից և մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

18:15 05.03.2021

Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի երկու բնակիչ բնակարանային գողություններ են արել։ Բացահայտման միջոցառումներին միացան բաժնի քրեական հետախույզները։ Կասկածվողները հրավիրվեցին Արմավիրի բաժին, որտեղ պարզվեց հետևյալը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ երիտասարդները վերջին շրջանում միայն իրենց գյուղում մտել էին […]

̰
ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել

18:07 05.03.2021

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները, համագործակցելով ՃՈ գլխավոր վարչության ծառայողների հետ, ձեռնարկած միջոցառումներով և իրականացրած ծառայողական քննության արդյունքներով պարզել են, որ մի քաղաքացու, սահմանված կարգի խախտմամբ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչներից մեկը միջնորդել է Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի մի տեսուչի, ինչի արդյունքում նա կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ քաղաքացու գործնական […]

̰
Անհրաժեշտ է ընտրել տնտեսական զարգացման մոդել, որպեսզի ապահովված լինի Հայաստանի տնտեսական անվտանգությունը. Ազա Միհրանյան

17:43 05.03.2021

 «Տնտեսական ցուցանիշները գնահատելիս ես, իհարկե, առաջին տեղում կդնեի կորոնավիրուսի հետևանքով առաջացած սահմանափակումները և միայն երկրորդ տեղում՝ պատերազմի հետևանքները: Բանն այն է, որ Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել Արցախը՝ որպես տնտեսական տարածքի մի մաս, ու հիմա՝ պատերազմի ավարտից ու եռակողմ պայմանագրի կնքումից հետո, շատ հրատապ  է տնտեսական փոխհարաբերությունների իրավական հիմքերի ձևավորումը  այն տարածքների հետ, որոնք գտնվում են […]

̰
Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

17:15 05.03.2021

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ քննել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Նա ազատ է արձակվել։ Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության […]

̰
BACK_TO_TOP