15:37 05.03.2021
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մարտի 5-ին ժամանել է Բաղդադ: Այդ մասին հայտնում է INA գործակալությունը: Նշվում է, որ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազեմին հովվապետին դիմավորել է Իրաքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու միակ ղեկավարն է, որն այցելել է Իրաք՝ Աբրահամ մարգարեի ծննդավայրը:
15:12 05.03.2021
«Covid 19. Հայաստանը կրկին հատում է կարմիր գիծը» թեմայով այսօր առցանց քննարկում էր կազմակերպվել Մեդիա կենտրոնում։ Մասնագետների բնորոշմամբ՝ վերջին օրերին հանրապետությունում նոր դեպքերի կտրուկ աճ է նկատվում։ Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել էր 3487 դեպք, ինչը 55 տոկոսով ավելի է նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ։ Հատկապես մեծ աճ է գրանցվել վերջին 3 օրում։ Թվերը, սակայն, […]
13:42 05.03.2021
ԱԺ նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ է գումարել, որի օրակարգում եղել է հանձնաժողովի աշխատանքների ժամկետը ևս 6 ամիս երկարաձգելու մասին հարցը: Հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է, որ հանձնաժողովի ձևավորմանը հաջորդել են հերթական արձակուրդն […]
13:13 05.03.2021
Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի` 5-7 կմ տարածությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նշել է, որ դա ապացույցների վրա հիմնված հաշվարկ է: «Այս հարցը ես ներկայացրել եմ միջազգային կառույցներին: Դրանից առաջ ներկայացրել էի մարդու իրավունքների խախտումները: Ես մի շարք մեր գործընկերներից ստացել ենք արդեն […]
13:00 05.03.2021
Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մեջբերելով իրենց կողմից արված ուսումնասիրությունները և ապացույցները: Թաթոյանն ասել է, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվում են ատելություն պարունակող, հայատյացություն քարոզող տեքստեր: Դրանցից մի քանիսն անգամ նշանաբան են դարձել ու հեշթեգի վերածվել ամբողջ աշխարհում ապրող […]
21:42 04.03.2021
Բաքվում կտրուկ աճել է Արցախի ադրբեջանցիների կողմից վերահսկվող շրջաններ այցելելու համար հարուցված քրեական գործերի թիվը: Հակառակ Իլհամ Ալիևի վարչակազմի սահմանած արգելքի՝ ադրբեջանցիներն այդ տարածքներ են մեկնում թալանի նպատակով: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
20:38 04.03.2021
Մարտի 4-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը […]
18:09 04.03.2021
Թալինի բաժնի համայնքային ոստիկանները գողության կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Մաստարա գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդու։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում պահեստավորված ավազից գողացել էր մի քանի խորանարդ մետր։ Պարզվեց, որ ավազը նախատեսված էր «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության համար։ Գողոնը տան բակ էր տարել համագյուղացու բեռնատարով։ Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։ Այս մասին հայտնում են […]
17:44 04.03.2021
Փետրվարի 21-ին Արմավիրի մարզում կողոպուտի դեպք էր գրանցվել։ Ժամը 20։40-ի սահմաններում 20-ամյա մի աղջիկ Ակնալիճ գյուղից Արմավիր գնալու համար տաքսի էր նստել։ Ճանապարհին՝ կիսաքանդ շինության մոտ, վարորդը նրան իջեցրել էր մեքենայից, վերցրել բաճկոնն ու պայուսակը, որի մեջ անձնագիր, փող, բջջային հեռախոս և այլ իրեր էին։ Կատարվածի մասին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում ստացվեց, ինչից հետո բաժնի […]
17:39 04.03.2021
44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են, որ իրենց որդիների ծառայությունը կիսով չափ կրճատվի: Լրագրողների հետ հանդիպմանը նրանք նշել են, որ զինվորները հոգեբանական ու ֆիզիկական խնդիրներ ունեն: Նրանց հավաստիացմամբ՝ այս հարցը բարձրացրել են կառավարության անդամների հետ հանդիպմանը, սակայն մինչ օրս խնդիրների լուծման տեսանկյունից տեղաշարժ չեն տեսնում: Մանրամասները՝ տեսանյութում:
17:26 04.03.2021
Ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ ձեռք բերվեցին առանձնապես խոշոր չափերի հերոինի և ափիոնի ապօրինի շրջանառության վերաբերյալ։ Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության […]
17:18 04.03.2021
Կառավարության նիստն այսօր սկսվել է կորոնավիրուսի դեպքերի ավելացման մասին տեղեկությամբ: Հունվար-փետրվարի համեմատ նոր դեպքերի թիվը կրկնակի ավելացել է: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ անհրաժեշտ է կրկին խստորեն կրել դիմակներ ու պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները: «Պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքները շարունակվում են, ռուսական կողմի հետ պայմանագիրը կնքման փուլում է»,- տեղեկացրել է նախարարը: Կառավարության նիստի այլ մանրամասներ՝ […]
15:25 04.03.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության և լրատվության հետ վարչությունից, իր խոսքում վարչապետը նշել է. «Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Պիտի անկեղծ ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Ձեր հայտարարություններն էին: […]
14:47 04.03.2021
Այսօր ԱԺ-ում շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու, որոնցից մեկն ինքնաբացարկ էր հայտնել: Հարցի քննարկումը սկսվել էր մարտի 2-ին, շարունակվել՝ երեկ ամբողջ օրն ու ավարտվել այսօր: Ավելի քան 7 ժամ քննարկման ընթացքում պատգամավորների հարցերն ուղղվել են ոչ թե թեկնածուներին, այլ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որն այսօր արդեն չի […]
13:27 04.03.2021
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում ցուցմունք չի տվել և որևէ հարցի չի պատասխանել: Այս մասին նա հայտնեց Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։ «Թե որտեղ են քննիչները հանցակազմ տեսել, խոսակցություն չգնաց, պարզաբանում չեղավ, որովհետև ոչ մի հարցի չեմ պատասխանել»,- ասել է նա: Այլ մանրամասներ հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նրա գնահատմամբ՝ հարուցված […]
12:28 04.03.2021
«Հայրենիքի փրկության շարժման» համակիրները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ Հանրահավաք, սակայն, այսօր և վաղը նախատեսված չէ։ Ինչպես երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, առաջիկա օրերին հանդիպումներ կիրականացնեն մարզերում։ Իսկ ինքը՝ Վազգեն Մանուկյանը, այսօր ներկայացել է Քննչական կոմիտե։ Հիշեցնենք՝ նա ներգրավվել է որպես մեղադրյալ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը […]
12:15 04.03.2021
«Երեկվա դրությամբ՝ 2922 հետազոտվածներից ունենք 491 նոր դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե հունվար-փետրվարին ունեինք թեստավորվածների 5-7 տոկոս դրական դեպքեր, այժմ այդ թիվը հասել է 16-ի: Մեր կանխատեսումներով՝ այս թիվը կավելանա: Ներկայում ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը: Պիտի վերադառնանք դիմակներին ու այլ կանխարգելիչ միջոցառումներին»,- կառավարության նիստում այսօր տեղեկացրել է ՀՀ առողջապահության […]
11:33 04.03.2021
ԱԺ-ն այսօր վերսկսել է Վռճաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հարցի քննարկումը: Հիշեցնենք՝ առաջադրված թեկնածուներից մեկն ինքնաբացարկ էր հայտնել, պատգամավորները ընտրություն են կատարելու մյուս երկուսի՝ Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի միջև: Այսօր պատգամավորները վերջինիս հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Իսկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նիստին ներկա չի գտնվել: Ըստ կանոնակարգի՝ պատգամավորները նրան այլևս հարցեր չէին կարող տալ, […]
08:34 04.03.2021
SpaceX ընկերությունը չորեքշաբթի կարողացել է ուղղահայաց իջեցնել դեպի Մարս առաքելությունների համար նախատեսված Starship տիեզերանավի նախատիպը, սակայն մի քանի րոպե անց այն պայթել է։ Starship SN10-ն արձակվել էր Տեխասի Բոկա-Չիկա շրջանից։ Մոտ 4 րոպեի ընթացքում այն բարձրացել է 10 կմ, այնուհետև վայևէջք կատարել արձակման համալիրի մոտ գտնվող հարթակի վրա։ Փորձարկումը տևել է 6 րոպե 29 վայրկյան։ […]
22:17 03.03.2021
Մոտավորապես ե՞րբ եք պատկերացնում արտահերթ ընտրությունների անցկացումը և արդյոք այս մասով քննարկումներ ընթանում են քաղաքական ուժերի հետ: Սա միակ հարցն էր, որին պատասխանեց վարչապետ Փաշինյանը: Եթե խորհրդարանական ընդդիմությունն ընդունի մեր առաջարկը, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ կընթանան համաձայնեցված ժամկետներում, նշեց վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:07 03.03.2021
Բաղրամյան պողոտայի մի հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է. «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի մի շարք ներկայացուցիչներ անցած գիշերը ևս անցկացրել են այնտեղ տեղադրված վրաններում: Այսօր շարժման անդամները հերթական հանրահավաքն են անցկացրել, որի մեկնարկից առաջ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ իրենց դիրքորոշումը:
18:25 03.03.2021
Շարունակվում է Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը: Խորհրդարանում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղղված հարցերին, սակայն, պատասխանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներից մեկը պատերազմի ընթացքում «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ հարց է ուղղել: Ավինյանը պատասխանել է, որ վարչապետի մամուլի խոսնակը դրա ավարտուն պատասխանը տվել է, ավելացնելու ոչինչ չկա: Փոխվարչապետը հիշեցրել է նաև ռուսական կողմի անդրադարձը, […]
18:19 03.03.2021
ԱԺ-ն այսօր միաձայն կողմ է քվեարկել գերիների հայրենադարձությունը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարությունն ընդունելու մասին հարցին: Խորհրդարանի այլ որոշումներով դատարան հայց ներկայացնելու պետական տուրքը կբարձրանա, իսկ ՊԵԿ աշխատակիցները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս զենք կրելու իրավունք կստանան: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է այս և երեկ քննարկված բոլոր նախագծերը: Քվեարկություններից հետո շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության […]
16:31 03.03.2021
Փետրվարի 27-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բակում գողացել են «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկվեցին: Հաղորդումից մեկ ժամ անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը […]
16:17 03.03.2021
Փետրվարի 26-ին՝ ժամը 09։00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի շուկայի մոտ խնդիրներ կան, և խնդրել էր ոստիկան ուղարկել: Ահազանգով մեկնած ոստիկանները պարզել են, որ Շիրվանզադեի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է ծագել Լեռնանցք գյուղի բնակիչ երկու եղբայրների և 26-ամյա մի երիտասարդի միջև, որի ընթացքում երիտասարդը ձեռքերով, ոտքերով և […]
22:10 02.03.2021
ԱԺ-ում այսօր վերջին նիստի ժամանակ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով։ Գրանցվել է 20 պատգամավոր։ Հայտարարությունների գերակշիռ մասը վերաբերել է վերջին օրերի զարգացումներին, և երեկվա երկու հանրահավաքներին։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:47 02.03.2021
ԱԺ-ն այսօր փակ նիստում քննարկել է Գերիների հայրենադարձությանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու հարցը: Այս և այլ հարցերի քննարկումները ուղեկցվել են սուր հարցերով ու քննադատություններով: Մանրամասները՝ տեսանյութում։
19:10 02.03.2021
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն» հասարակական կազմակերպության նախագահն ու 16 անդամներ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, համաձայնության գալով միմյանց հետ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ռազմական գործողություններին մասնակցած անձանց Հայաստանի կառավարության […]