12:34 24.02.2021
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեղադրանքով Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող քրեական գործի դատավարությունն ավարտվեց: Հիշեցնենք՝ այս վարույթով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Էդվարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը: Դատարանը վճռեց՝ Պավել Մանուկյանին դատապարտել 7 տարվա 8 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Վարուժան Ավետիսյանին՝ 7 […]
23:50 23.02.2021
Հայտնի ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ընտանեկան հուզիչ կադրեր է հրապարակել իր երկվորյակների՝ Մաքսի և Էմմայի ծննդյան օրվա առթիվ: Լոպեսը Instagram- ի իր էջում երեխաների հետ տեսանյութ է տեղադրել: Տոնի առթիվ (փետրվարի 22-ին երեխաները դարձել են 13 տարեկան), աստղային մայրը նրանց նախաճաշ է բերել անկողին և շնորհավորանքներով բացիկներ հանձնել: «Չեմ կարող հավատալ, որ արդեն […]
21:58 23.02.2021
44-օրյա պտերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմական ու տնտեսական իրավիճակն է ԱԺ-ում ներկայացրել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Հարցը քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Նախարարի ելույթից հետո նիստը շարունակվել է փակ ռեժիմով, որից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:24 23.02.2021
Ինչպե՞ս է Վրաստանի կառավարությունը պատրաստվում հաղթահարել քաղաքական ճգնաժամն ու ինչո՞ւ է երկրի նոր վարչապետը այդքան կարևորում Ադրբեջանը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:16 23.02.2021
Ինչպե՞ս դառնալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու և ում, ի՞նչ ու որքա՞ն հատուցում է տրամադրել այս հիմնադրամը մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո։ Այս և այլ հարցերի վերաբերյալ այսօր կայացած ասուլիսում անդրադարձել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ Զինծառայողների ապահովագրության հիմադրամի տնօրենն այսօր «Հեռանկարում» կպատասխանի Արամ Աբրահամյանի հարցերին:
20:41 23.02.2021
Փետրվարի 22-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի հաղորդում է տվել, որ փետրվարի 19-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողն իր փաստացի հաշվառումն արագ իրականացնելու պատրվակով իրենից պահանջել է 200 ԱՄՆ դոլար կաշառք։ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ՔՈԳ վարչության և տարածքային բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, ոստիկանության ավագ լեյտենանտը փետրվարի 22-ին՝ […]
19:20 23.02.2021
Տարածաշրջանում տրանսպորտային ու հաղորդակցության միջոցների ապաշրջափակումն էապես կազդի Եվրասիական տարածաշրջանի վրա, այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է արտաքին գերատեսչության ղեկավար Արա Այվազյանը: Ըստ նրա՝ եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետն իրականացվի համապարփակ կերպով, ապա հնարավորություն կլինի օգտագործել ներուժն՝ առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների: Նախարարն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում վերջին […]
16:59 23.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է շրջակա միջավայրի նախարարություն գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Նախքան շրջակա միջավայրի նախարարության գործունեության քննարկումը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ոլորտի կարևորությանը. «Շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում […]
15:24 23.02.2021
Ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տվյալ էր ստացվել, որ Մովսես գյուղի մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի: Տվյալը ստուգվեց փետրվարի 16-ին: Բաժնի թույլտվության ավագ տեսուչը կեսօրին մոտ այցելեց որսորդմիության անդամ, 69-ամյա տղամարդուն, ստուգման ենթարկեց զենքի պահպանման մետաղյա պահարանը և հայտնաբերեց անօրինական պահվող փողը կարճեցված մեկփողանի որսորդական հրացան ու սվին-դանակ: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Արցախյան […]
13:54 23.02.2021
Որտե՞ղ պետք է դիմել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում ստանալու համար, այն դեպքում, երբ հիմնադրամի կայքում նշված է, որ Երևանի բնակիչները պետք է փաստաթղթերը ներկայացնեն իրենց թաղապետարանի իրավաբանական բաժին, մինչդեռ այդտեղ չեն ընդունում, իսկ պաշտպանության նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ ուղղորդում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Այս հարցին այսօր անդրադարձել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը․ […]
13:38 23.02.2021
Եթե Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պոտենցիալ շահառուները ինչ-ինչ պատճառներով դեռ չեն դիմել, հիմնադրամը, տեղական ինքնակառավարման մարմինները այստեղ անելիքներ ունե՞ն, ինչ-որ ժամանակ սահմանվա՞ծ է դիմումների համար։ Հարցն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ուղղվեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանին։ «Դիմելու համար ժամկետ սահմանված չէ, այսինքն՝ վաղեմության ժամկետներ չկան, երբ էլ դիմեն, եթե զինծառայողը զոհվել է, հաշմանդամ է դարձել կամ անհետ […]
13:25 23.02.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման պահից մինչ օրս 1528 ընտանիքների է սպասարկում։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Նա հիշեցրել է, որ հիմնադրամը հատուցումներ է կատարում 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար, ինչպես նաև պետական բյուջեի հետ համաֆինանսավորում են 2008-2016 թվականները ներառյալ զոհված ու հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների […]
12:41 23.02.2021
Վրացական ընդդիմությունը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկանոր (Նիկա) Մելիային ձերբակալելուց հետո պատրաստվում է բողոքի ակցիաներ անցկացնել: Այս մասին երեքշաբթի, փետրվարի 23-ին, լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր Գիգա Բոկերիան: «Բողոքի ակցիաները կսկսվեն, և դրանք կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել արդյունքի՝ նոր ընտրությունների», – նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: Իր հերթին ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից […]
12:22 23.02.2021
44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմական ու տնտեսական իրավիճակն ԱԺ-ում ներկայացրել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Հարցը քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Նիստի օրակարգում եղել է մեկ հարց՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում: Նախարարի ելույթից հետո նիստը շարւնակվել է փակ ռեժիմով: Մանրամասները՝ […]
10:10 23.02.2021
Հայաստանում թաքստոցներին ու ապաստարաններին վերաբերող առցանց քննարկում է երեկ տեղի ունեցել: Մասնակիցները կարծում են, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա: Մասնագետները կարևոր են համարել, որ կառուցվող շենք-շինությունների համար պարտադիր կերպով նախատեսվի ապաստարանների կամ թաքստոցների կառուցումը: Մեր երկրում մի կողմից ապաստարանների ու թաքստոցների, մյուս կողմից էլ՝ իրազեկվածության խնդիր կա. թե ինչ քայլեր պիտի անեն վտանգի դեպքում, քաղաքացիները […]
22:49 22.02.2021
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը խիստ հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել: Նա բացահայտ մեղադրել է հայերին ռուսատյացության մեջ ու հայտարարել, թե իբր արցախահայերը սեփականացրել են ու հայացրել են Շուշի քաղաքի ռուսական պատմական ժառանգությունն և ռուս ուղղափառ եկեղեցու տաճարները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:31 22.02.2021
Փետրվարի 17-ին, ժամը 13.10-ին, ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել ոստիկանության Սիսիանի բաժնում: Ժամը 12.55-ին Սիսիանի Նժդեհի փողոցի առևտրի սրահ էր մտել դանակով զինված մի տղամարդ և 48-ամյա վաճառողուհու կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էր զգալի չափերի ոսկյա զարդեր փախել: Մարմնական վնասվածքներ ստացած վաճառողուհին տեղափոխվել էր հիվանդանոց: Սիսիանի քննչական բաժնում ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական […]
20:35 22.02.2021
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը․ «Տիկին նախագահ, Տիկին Բարձր Հանձնակատար, Մարդու իրավունքների խորհրդի հարգելի անդամներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք միանալով նախորդ բանախոսներին` շնորհավորել դեսպան Նազաթ Շամիմ Խանին՝ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այս կարևոր առաքելությունում։ Այն փաստը, որ […]
17:48 22.02.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի, ինչպես և Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային մարմիններում քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մայրաքաղաքի բնակիչ Մարիամ Անանյանը 2018-2020 թվականների ընթացքում կատարել է 3 տասնյակից ավելի խարդախություններ և մինչ օրս շարունակում է խաբեությամբ տիրանալ քաղաքացիների գումարներին։ Մասնավորապես, ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում […]
15:50 22.02.2021
Թուրքիան մտադիր է ինը ընդդիմադիր պատգամավորի զրկել անձեռնմխելիությունից։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է ընդդիմադիր «Ահվալ» կայքը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
14:58 22.02.2021
Առաջին ատյանի դատարան հայցադիմում ներկայացնելու համար նախկին 2 տոկոսի փոխարեն քաղաքացին պետք է վճարի 3 տոկոս պետական տուրք, սահմանվել է նաև առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Այս և հայցագնի վերաբերյալ բազմաթիվ այլ փոփոխություններ ներկայացված են «Պետական տուրքի մասին» օրենքում: Այն այսօր քննարկվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: «Մեր գործող օրենքով […]
10:51 22.02.2021
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և «Ագարակ» սահմանային անցակետի հսկողությունն իրականացնող աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Հ.Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Արդյունքում ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում առկա դրամապանակի միջից […]
00:00 22.02.2021
Մեքսիկայի Վերակրուս նահանգում ռազմական ինքնաթիռ է ընկել, զոհվել է 6 մարդ: Այս մասին հայտնել է նահանգի քաղաքացիական պաշտպանության նախարարությունը: «Հաղորդվում է Էմիլիանո Սապատայի մունիցիպալիտետում ինքնաթիռի ընկնելու մասին», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ և նշվում է, որ ներկայում տեղում աշխատում են մասնագետները: Universal թերթի աղբյուրների տվյալներով ՝ խոսքը Մեքսիկայի ռազմաօդային ուժերի Learjet ինքնաթիռի մասին է, […]
20:53 21.02.2021
King Air 350 ինքնաթիռը, որը սպասարկում է Նիգերիայի ռազմաօդային ուժերին, Աբուջայում վթարի է ենթարկվել թռիչքուղու մոտ: Նիգերիայի ավիացիայի նախարար Հադի Սիրիկան հայտարարել է, որ ռազմական ինքնաթիռի շարժիչը խափանվել է: «Կարծես զոհեր կան: Մենք պետք է հանգստություն պահպանենք և սպասենք հետաքննության արդյունքներին», – գրել է նախարարը Twitter- ում: Ինքնաթիռն ուղևորվում էր Նիգերիայի Միննա քաղաք: Տեղական Vanguard […]
23:15 20.02.2021
Ինդոնեզիայի մայրաքաղաքը և դրա հարակից քաղաքները հեղեղվել են տեղատարափ անձրևներից: Տարերային աղետի հետևանքով ավելի քան 1300 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Ափերից դուրս են եկել միանգամից մի քանի գետեր, հեղեղվել՝ մի քանի թաղամասեր: Ջակարջայի որոշ շրջաններում ջուրը բարձրացել է ավելի քան 2 մետրով: Տուժածների և զոհերի մասին առայժմ չկան տեղեկություններ: Այս մասին հայտնել […]
22:53 20.02.2021
Վրաստանում ներքաղաքական լարվածությունը պահպանվում է։ Հարևան երկրում ծավալվող իրադարձությունները քննարկվ ել են «Հեռանկարի» տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում։
20:30 20.02.2021
Այսօր՝ ժամը 15։00-ին, Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքը: Ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հավաքը տևել է երկու ժամ: Հավաքի ողջ ընթացքում ձյուն է տեղացել: Մինչ այս, վերջին օրերին «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը այցելում էր Ազատություն հրապարակ և պատասխանում այստեղ հավաքվող քաղաքացիների հարցերին: Մանրամասները՝ ռեպորտաժում։
16:21 20.02.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքին ելույթ ունենալով՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրել է երկու պլան, որոնցով պետք է առաջնորդվեն իրենք հետագա քայլերում: Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք հրաժարական չի տա: Հետևաբար իշխանափոխության երկու ճանապարհ են տեսնում. պլան Ա-ի համաձայն՝ պատրաստվում են կոտրել իշխանության երեք հենարանները, այն է՝ իշխանությանը հարող հայրենակիցների հատվածին, ուժային […]
15:45 20.02.2021
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքը: Հարթակից ելույթ է ունեցել վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Դիմելով ներկաներին՝ Վազգեն Մանուկյանը ելույթը սկսել է պատմական ակնարկով և հիշեցրել, որ Ազատության հրապարակում երեք տասնամյակ առաջ կրկին հավաքվել է ժողովուրդը և որոշել Արցախի ապագան: Այնուհետև Վազգեն Մանուկյանն իր դժգոհությունն է արտահայտել երկրում տիրող իրավիճակի շուրջ […]