17:49 26.02.2021
ԱԺ կրթության, գիտության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ավարտին ԿԳՄՍ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանք հետաքրքրվել են, թե արդյոք նախարարությունը պատշաճ կատարել է շախմատային ոլորտում ունեցած պարտականությունները և ինչ թերացումների պատճառով է շախմատային գրոստմայստեր Լևոն Արոնյանը որոշել հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո: Մանրամասները՝ տեսանյութում:
15:41 26.02.2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել: Սակայն ԱԺ խորհրդի նիստը չի կայացել: Խմբակցությունների ղեկավար անդամները ներկայացրել են իրավիճակն ու մեկնաբանել իշխանական խմբակցության դիրքորոշումը: Մանրամասները՝ տեսանյութում։
14:00 26.02.2021
Ես երբեք չեմ խոստացել կոնկրետ ժամկետներ վերադառնալու համար, բայց եթե խոստանամ՝ կանեմ: Ես միշտ պահում եմ իմ խոստումը, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նրա խոսքերով՝ ինքը միշտ պատրաստ էր օգնել, սակայն չէր ցանկանում միջամտել ընդդիմության միասնությանը, քանի որ Վրաստանում որոշ ընդդիմադիր կուսակցությունների դուր չի գալիս նրա ժողովրդականությունը: «Այո, ճիշտ է, որ ես բացարձակ […]
13:24 26.02.2021
Փետրվարի լույս 26-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք ունի։ Նա, ընկերոջ հետ, նույն օրը հայտնաբերվեց Գայի պողոտայում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, օպերատիվ տվյալները հավաստի էին. մեքենայում հայտնաբերվել է գործարանային […]
23:08 25.02.2021
Արդեն 10 օր է, ինչ Արցախում դադարեցվել են զոհվածների դիերի որոնման աշխատանքները: Ադրբեջանը չի արտոնում աշխատանքների վերսկսումը: Մանրամասներ է ներկայացնում հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը։
22:12 25.02.2021
Անցած գիշեր «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, մահվան ելքով: Ավտովթարը տեղի է ունեցել կեսգիշերին։ 27-ամյա Մարտին Դանիելյանը «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել, գետնանցումի երկու հենապատերին, դրանց վրայով թռիչք կատարել և հարվածել «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Մեքենայի վարորդը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։ Բախման հետևանքով […]
21:17 25.02.2021
Ինչպես ընդգծել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, հրթիռների զինամթերքի ամբողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում:
20:24 25.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ ու վառարաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում: Նրանք գիշերն անցկացնելու են այնտեղ: Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչ է արել այնտեղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել: Պողոտայի մի մասը շարունակում է փակ մնալ: Ազգային ժողովի երկու մուտքերի մոտ ոստիկանները հերթապահություն են […]
18:43 25.02.2021
Նախապես հայտարարված ժամը 16-ից մի փոքր ուշ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքից և մոտեցել Հանրապետության Հրապարակում արդեն տեղադրված հարթակին: Խոսքը սկսելուց առաջ, Փաշինյանի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողների հիշատակը: Ելույթը տևել է ավելի քան երեսուն րոպե Իր խոսքում Փաշինյանը դարձյալ սեղմ ներկայացրել է ստեղծված իրավիճակը, դարձյալ շեշտելով, որ իր […]
18:29 25.02.2021
Փետրվարի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Խաղաղ Դոնի փողոցի բնակիչներից մեկը ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Հիշյալ ստորաբաժանման և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, 36-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի՝ 45 և 7․62 մմ տրամաչափի 40 […]
18:23 25.02.2021
Զինված ուժերի գլխավոր շտաբի և վարչապետի հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» կոչով իր համակիրներին հավաքել էր Ազատության հրապարակում: Հանրահավաքում շարժման ղեկավարները հայտարարել են, որ ողջունում են Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը և իրենց զորակցությունը հայտնում Զինված ուժերին՝ հորդորելով զինծառայողներին շարունակել կատարել Հայաստանի սահմանների ամուր պաշտպանության իրենց առաքելությունը։ Շարժման ղեկավարները Ազատության […]
16:44 25.02.2021
Տարածաշրջանային խմորումներին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: «Ես այսպես կասեմ: Ամեն դեպքում, Ռուսաստանը կանգնեցրեց այս պատերազմը, ուղղակի ոչ այն ժամանակ, երբ մենք դա քննարկում էինք: Հենց սկզբից մի բան պարզ էր, որ Ղարաբաղի ստատուս-քվոն խախտված է: Այն ստատուս քվոն, որը կար 30 տարի, […]
15:52 25.02.2021
«Հեռանկարի» տաղավարում ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը խոսել է այն մասին, թե արդյոք այս չորս տարիների ընթացքում, բոլոր պատմություններից՝ ձերբակալումից, ադրբեջանական բանտից ազատումից հետո ունեցել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական շփում ադրբեջանցիների հետ։ «Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների և լրագրողների հետ, իհարկե, ունեցել եմ: Կան որոշակի քանակի ծանոթներ, որոնց հետ ես պարբերաբար շփվում եմ, բայց նրանք բոլորն ապրում […]
15:15 25.02.2021
Արդեն ժամը 14-ի հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքից և իր կողմնակիցների հետ միասին երթով անցել Երևանի փողոցներով: Նրա կողքին է եղել նաև որդին՝ Աշոտ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրախոսով դիմել է ներկաներին, ողջունել նրանց: Նա շեշտել է, որ ինքը և իր ընտանիքը չեն պատրաստվում ոչ մի տեղ մեկնել, ասել է […]
14:50 25.02.2021
Ի՞նչն է այս անգամ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Հայաստան բերել. «Հեռանկարի» տաղավարում վերջինս խոսել է այդ մասին։ «Երբ այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում՝ պատերազմներ, քաղաքական պայքար, կոնֆլիկտներ, սա հենց այն ժամանակն է, երբ բլոգերն ու լրագրողը կարող է իրեն իրացնել: Այսինքն՝ սա իմ աշխատանքն է, իմ մասնագիտական պարտականությունն է: Քանի այսպիսի վիճակ է Հայաստանում, ես […]
09:19 25.02.2021
Փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային […]
22:47 24.02.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 23-ի երեկոյան ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ Ծակքար գյուղի հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, ենթադրելով վատագույն սցենար, նաև հետագա հնարավոր զարգացումները կանխելու նպատակով՝ բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, սակայն, որ հարսանյաց արարողության ժամանակ, ժամը 17.30-ի սահմաններում, Վարդաձոր գյուղի […]
22:39 24.02.2021
3 տարի 8 ամիս տևած դատավարությունից հետո այսօր հրապարակվել են ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատավճիռները: Դատարանը վճռել է Պավել Մանուկյանին դատապարտել 7 տարի 8 ամիս, Վարուժան Ավետիսյանին՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանին՝ 7 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին ՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանին՝ 7 տարի 1 ամիս, Սմբատ Բարսեղյանին՝ 25 […]
22:10 24.02.2021
Ավարտվել է Ադրբեջանի արտգործնախարարի այցը Թուրքիա: Ջեյհուն Բայրամովն Անկարայում Թուրքիայի ղեկավարների հետ քննարկել է նաև արցախյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Ո՞րն էր այցի նպատակը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
18:11 24.02.2021
Եթե մի պահ պատկերացնենք, որ տարածաշրջանը ապաշրջափակվել է, արդյո՞ք մեր ներքին ցանցը, ճանապարհները պատրաստ են դրան, թե՛ երկաթուղային և թե՛ ավտոմոբիլային, պատրա՞ստ են մեծածավալ բեռների փոխադրումներ իրականացնել։ Հարցն այսօր կայացած ասուլիսի ժամանակ բարձրացրել է ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը։ Այս համատեքստում նախկին նախարարը ընդգծում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի անավարտ լինելը, Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածի վերակառուցման ընթացքը և […]
17:48 24.02.2021
Ապաշրջափակման դեպքում երթևեկը, բեռների փոխադրումը դեպի արևելք և արևմուտք՝ Ադրբեջան և Թուրքիա, ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը չի տեսնում։ Փոխարենը՝ նախկին նախարարը դրա հնարավորությունը տեսնում է դեպի հյուսիս և հարավ՝ Իրանի տարածք կամ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։ Նրա խոսքերով՝ հաճախ, սակայն, մտածում ենք, եթե տեխնիկական խնդիրները լուծեցինք, ապա ամեն ինչ դրանով ավարտվեց, կարելի է […]
17:37 24.02.2021
Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հետաձգված խաղում Վանաձորի «Լոռին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց Երևանի «Ալաշկերտին»: Առաջին խաղակեսի վերջնամասում «Ալաշկերտին» հաջողվեց բացել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Տանկովը: Ի դեպ, մինչ այդ երևանյան թիմը մնացել էր 10 հոգով: 30-րդ րոպեին Դավիդ Դավիդյանը հեռացվել էր խաղադաշտից կոպիտ խաղի համար: Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» միավորների քանակը […]
17:34 24.02.2021
Փետրվարի 20-ին՝ ժամը 15.40-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Դեպքի վայրը Գյումրու Մանուշյան փողոցում էր։ Մեկնած օպերատիվ-քննչական խմբերին ահազանգողը հայտնեց, որ մի քանի օր տանը չեն եղել, ու հենց այդ ընթացքում էլ գողացել են իրենց ոսկեղենը։ Դռան փականը վնասված չէր։ Հենց այս հանգամանքն էլ բացահայտման գործում ուղենշային դարձավ։ Կումայրիի քրեական […]
16:43 24.02.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Մ.-ն՝ տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Դ. Վ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է՝ խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021 թվականի հունվարին վերջինիս հորը՝ Գ. Վ.-ին հայտնել է, թե իբր […]
16:32 24.02.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները առաջարկում են կարգավորել դատավորների կենսաթոշակի չափը: Նախկինում նախատեսված է եղել, որ դատավորների կենսաթոշակը պետք է համարժեք լինի իրենց աշխատավարձի 55 տոկոսին: Հետագայում ՍԴ-ն այս կարգավորումը ճանաչել է հակասահմանադրական, ինչի արդյունքում վերջին տարիներին դատավորները ստիպված են ընդհանուր հիմունքներով դիմել կենսաթոշակ ստանալու: Կարգավորման վերաբերյալ առաջարկությունների շուրջ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում երկար ու […]
16:26 24.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում գիտության ոլորտի հեռանկարների մասին: «Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը: Քննարկել ենք գիտության ոլորտի զարգացման հեռանկարները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
14:32 24.02.2021
Ո՞ր ընտանիքներին և որքան հատուցում է տրամադրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո։ Ինչքանով են բավարար միջոցները հետագա հատուցումերի համար: Այս թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։