ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունն ավարտվեց․ դատարանը հրապարակեց դատավճիռները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունն ավարտվեց․ դատարանը հրապարակեց դատավճիռները

12:34 24.02.2021

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեղադրանքով Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող քրեական գործի դատավարությունն ավարտվեց: Հիշեցնենք՝ այս վարույթով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Էդվարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը:

Դատարանը վճռեց՝

Պավել Մանուկյանին դատապարտել 7 տարվա 8 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Վարուժան Ավետիսյանին՝ 7 տարվա 4 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Մխիթար Ավետիսյանին ՝ 7 տարվա 6 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Արայիկ Խանդոյանի մասով քրեական գործի վարույթը կարճել մահվան հիմքով, Գագիկ Եղիազարյանին՝ 7 տարվա 5 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Արեգ Կյուրեղյանին՝ 7 տարվա 1 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Արմեն Բիլյանին՝ 4 տարվա 6 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Բիլյանը արդարացվեց սսպանության մեղադրանքով, Սմբատ  Բարսեղյանին՝ 25 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Էդվարդ Գրիգորյանին՝ 6 տարվա 6 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Սեդրակ Նազարյանին՝ 8 տարվա 2 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Հիշեցնենք՝  դատավարությունը սկսվել էր չորս տարի առաջ՝ հունիսի 8-ին: Ամբաստանյալները 31-ն են: Քրեական գործը բաժանվել էր երեք վարույթի: Ամբաստանյաներին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու, կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու և պահելու, դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև երկուսից ավելի անձանց պատանդ վերցնելու և պահելու, զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու, հրկիզման եղանակով դիտավորությամբ տրանսպորտի միջոցներ ոչնչացնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ զինված խումբը հանցավոր գործունեությունն ավարտել է 2016թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել է պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP