21:33 16.02.2021
Իրանի պետական մարմինները սկսել են նախապատրաստել փաստաթղթերի փաթեթը, որը անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միաթյանը անդամակցելու հարցի պայմանների վերաբերյալ բանակցությունների համար: Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի նախագահը տեղեկացրել էր, որ նախապատրաստական աշխատանքը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի վերջ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
17:59 16.02.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներից ու Նիդեռլանդներից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծելու տաբեր տեսակի թմրամիջոցներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց նաև ներկրողի ինքնությունը։ Գործն ավարտին հասցնելու համար վարչության աշխատակիցները համագործակցեցին Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների […]
17:57 16.02.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ևս Ազատության հրապարակ է գնացել, զրուցել աջակիցների հետ: Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում տեսակետ է հայտնել համանախագահող երկրների՝ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, խոսել իրենց շարժման ինտենսիվությունից և պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանն իր նախորդ հանդիպումներից մեկում առաջարկել էր Ազատության հրապարակը […]
15:49 16.02.2021
Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դատավարության ընթացքում այսօր վատացել է Խաչատուրովի առողջական վիճակը։ «Շտապօգնության բրիգադ է կանչվել դատարան, ինչի պատճառով հայտարարված ընդմիջումը մի փոքր երկար է տևել,- տեղեկացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը։ Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 23-ին, թեև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը խնդրեց այդ օրը նիստ չնշանակել, քանի որ […]
15:08 16.02.2021
Այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը: Քննարկվել է երկու հարց, ներկայացվել հանձնաժողովի անդամների ու փորձագետների կողմից կառավարությանը ներկայացրած հարցաշարի բովանդակությունը: Իշխանության պատգամավորները դժգոհել են ընդդիմության առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքից: Մանրամասները՝ տեսանյութում:
15:05 16.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Դռնփակ նիստից հետո հայտարարվեց 10 րոպե ընդմիջում, որի ընթացքում Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնեց դատավոր Դանիբեկյանը, ավելացնելով, որ առկա են տեղեկություններ Խաչատուրովի առողջական վիճակի […]
14:57 16.02.2021
Փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի, դրա հետցնցումների վերաբերյալ այսօր հեռահար քննարկում է տեղի ունեցել ոլորտի մասնագետների հետ: Խոսելով բնակֆոնդերի մասին՝ մասնագետները նշել են, որ բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը ենթակա է վերակառուցման, որոշ դեպքերում էլ՝ ապամոնտաժման: Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող մեր երկրում, ըստ նրանց, պետք է լինեն 9 բալ սեյսմակայունությամբ շենքեր:
14:45 16.02.2021
ԵՄ-ն արդեն ծանուցել է Հայաստանին, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է. համաձայնագիրը լիարժեքորեն գործում է, և դա կլինի մարտի մեկից։ Ի՞նչ է դա գործնականում նշանակում։ «Հեռանկարի» տաղավարում այս հարցին է անդրադարձել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ «Նախ նշեմ, որ այն համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնելու այս տարվա մարտի մեկից, […]
14:31 16.02.2021
Կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը 251 հարց է ուղղել պետական տարբեր կառույցներին: Դրանք վերաբերում են ոչ միայն վարակվածների թվին ու վիճակին, այլև հարուցված քրեական գործերին, ծախսված միջոցներին և այլ հարցերի: Այսօրվա նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները դժգոհել են հարցերի քանակից և հայտարարել են, որ դրանց […]
14:02 16.02.2021
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դատավարությունը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով շարունակվում է դռնփակ։ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին միջնորդություն ունի, և խնդրեց, որ այն քննվի դռնփակ ռեժիմով։ Դատավորը տեղեկացրեց նաև, որ Արմեն Գևորգյանի պաշտպանից ևս միջնորդություն […]
13:00 16.02.2021
Կարո՞ղ են խոչընդոտներ առաջանալ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացում՝ հաշվի առնելով ԵՄ-ՌԴ վերջին լարումները։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի անդրադարձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին, որը լիարժեքորեն […]
12:31 16.02.2021
Տնտեսության հետ կապված ի՞նչ ծրագրեր են նախատեսված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին ծանուցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։
12:23 16.02.2021
Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին, որը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի 1-ից: Ի՞նչ է գործնականում դա նշանակում։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի անդրադարձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։
22:50 15.02.2021
Երեք օրում ավելի քան 110 հետցնցում, սպասվում են փոքր ու միջին ուժգնությամբ նոր ցնցումներ: Սեյսմիկ պաշտպանություն տարածքային ծառայություն մասնագետ Հրաչյա Պետրոսյանը ներկայացրել է հետաքրքիր մանրամասներ:
21:35 15.02.2021
Ադրբեջանը սկսել է դեպի Նախիջևան տանող երկաթգծի շինարարությունը: Շինարարության մեկնարկի աշխատանքներին մասնակցել է Իլհամ Ալիևը: Որտեղո՞վ է անցնելու այդ ճանապարհը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
20:56 15.02.2021
Մերձավոր Արևելքում թուրքական գործոնի աշխուժացումը վտանգավոր է հայկական կազմակերպված համայնքի գործունեության համար, այսօր «Հորիզոնի» տաղավարում այս մասին Սագօ Արեանի հետ զրույցում ասել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նա անդրադարձել է մի շարք այլ հարցերի ևս, այդ թվում՝ Լիբանանում կառավարության ձևավորմանը, Տրիպոլի քաղաքում թուրքական միջամտության արդյունքներին և այլն: Մանրամասները՝ տեսանյութում։
15:30 15.02.2021
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության նախարարությունը հայտնել է, որ Ժողովրդական ոստիկանության գումարտակներից մեկի հրամանատարի մեքենայի պայթյունի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։ Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական ոստիկանությունից հայտնել էին, որ Գորլովկայում դեպարտամենտի բաժիններից մեկի հրամանատարի նկատմամբ հարձակում է կատարվել: Նրա մեքենայում պայթուցիկ սարք է գործի դրվել, նա բեկորային բազմաթիվ վնասվածքներ է ստացել ոտքերին: […]
14:57 15.02.2021
Ավելի քան մեկ միլիոն Տեխասի բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի՝ նահանգում ձնաբքի պատճառով, հայտնում է poweroutage.com մասնագիտացված պորտալը: Ըստ ռեսուրսի, փետրվարի 15-ի դրությամբ, Տեխասում 12 միլիոն սպառողներից առանց լույսի է մնացել 1 075 085 բնակիչ: Տեխասի էլեկտրական սարքավորումների հուսալիության խորհուրդը (ERCOT) կիրակի օրը հաղորդել է նահանգի հողմաղացների կեսի խափանման մասին, որոնց տուրբինները սառել էին: Սա […]
14:45 15.02.2021
Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 38 համարի երթուղին։ Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին առավոտյան 07։00-ից կաշխատի Ծարավ Աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ […]
11:49 15.02.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական կերպով շարունակելով հանրային տարբեր բնագավառներում առկա հանցավոր դրսևորումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ իր գործառույթների անշեղ իրացումը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզել է, որ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի […]
15:28 14.02.2021
Ինֆորմատիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի (CSAIL) ինժեներները մշակել են համակարգ, որը կարող է արտադրել ռոբոտներ, անօդաչու թռչող սարքեր և լրիվ ֆունկցիոնալ այլ սարքեր: LaserFactory- ի արտադրանքը պատրաստ է աշխատանքի անմիջապես հավաքման գծից: Նախ, օգտվողները պետք է նախագծեն իրենց ցանկացած առարկան 2D խմբագրում. գրադարանից ընտրել մասեր, տարրերը կապեն գծերով և նշեն կտրված հատվածները: Այնուհետև սարքը լազերային […]
13:57 14.02.2021
Մոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 59 սանտիմետրի, մարզում ՝ մինչև 72 սանտիմետր, ինչը նորմայից մեկուկես-երկու անգամ բարձր է, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը: «Տեղումների քանակը գերազանցել է 100%-ը։ Փետրվարի կեսերին մենք նորմը 22 տոկոսով գերազանցել ենք», – ասել է օդերևութաբանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայի օդանավակայաններում 92 […]
23:43 13.02.2021
Հայաստանում կորոնավիրուսային համավարակը կարծես թե նահանջելու միտում ունի, սակայն մասնագետները չեն բացառում, որ հնարավոր է երրորդ ալիքի բռնկում լինի։ Դա նշանակում է, որ զգոնությունը չպետք է թուլանա: Համաճարակային ներկայիս վիճակին, Հայաստանում պատվաստվելու հնարավորություններին «Հեռանկարում» անդրադարձել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի մասնագետ Գայանե Սահակյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:45 13.02.2021
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ այս օրերին տեղեկություններ են հրապարակել, ըստ որոնց՝ Անկարայի ուղղակի միջամտությամբ Սիրիայի հյուսիսում կառուցվելու է բժշկական կենտրոն, որը գործելու է Ստամբուլի առողջապահական հիմնարկի հովանու ներքո: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
22:00 13.02.2021
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնվում է Աստվածահայտնությունից 40 օր հետո: Տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ, այնուհետ՝ Անդաստանի արարողություն՝ եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյաց եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ:
20:56 13.02.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել նաև Ճապոնիայում, որի հետևանքով առնվազն քսան մարդ է տուժել։ Էպիկենտրոնում՝ Ֆուկուսիմայում, այն կազմել է 7,1 մագնիտուդ: Դրանից հետո օդերևութաբանները զգուշացրել են հնարավոր ցունամիի մասին, միաժամանակ նախնական տվյալներ կան, որ առափնյա շրջանների համար այն վտանգ չի ներկայացնի: Երկրաշարժից հետո ուսումնասիրություններ են սկսվել Ֆուկուսիմայի ատոմակայանում: Հիշեցնենք, […]