18:00 13.02.2021
‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության›› տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը այսօր գրանցված երկրաշարժի ու նաև հետցնցումային ակտիվության մասին, ժամը 17։30-ի տվյալներով, «Հորիզոնին» մանրամասներ է փոխանցել։ Մանրամասները՝ ձայնագրությունում։
16:56 13.02.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր` տեղական ժամանակով ժամը ժամը 15:29-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, […]
22:25 12.02.2021
Թուրքական առաջատար հեռուստաալիքներից մեկն իր վերլուծական ծրագրում ցուցադրել է մի քարտեզ, որում ներկայացված է Թուրքիան այն սահմաններում, որոնց ձգտելու է լինել 2050 թվականին: Վերականգնված Օսմանյան կայսրությունը տարածվում է հարևան մի շարք պետությունների, այդ թվում՝ նաև Հայաստանի վրա: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
18:37 12.02.2021
Հունվարի 11-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Աշտարակում բնակվող մի կին ահազանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ տաքսու վարորդն իրենից փող է հափշտակել։ Տուժողի հետ զրույցից պարզ դարձավ, որ տղամարդը նրանից 20 հազար դրամանոց է վերցրել, որ մանրի, բայց փողը բացահայտ հափշտակել ու փախել է։ Ավանի քրեական […]
17:10 12.02.2021
«Նոր տրանսպորտային ցանցի նախագծով Երևանում գործելու է 850 ավտոբուս, որից 450-ը լինելու է 7.5-8.5 մետրանոց, մնացածը` 12 և 18 մետրանոց»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա ասել է, թե պետք է ձերբազատվել միկրոավտոբուսներից: Այսօր Երևանի 2021 թվականի բյուջեում փոփոխություններ են արվել, վերաբաշխումը կապված է նաև ավտոբուսների ձեռքբերման հետ: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում:
17:00 12.02.2021
Ըստ որոշ կանխատեսումների՝ մոտակա տարիներին Հայաստանը ունենալու է արտագաղթ կամ, այլ կերպ ասած, աշխատունակ մարդկանց մեկնում, մյուս կողմից՝ կենսաթոշակային տարիքի մարդկանց կտրուկ աճ։ Արդյո՞ք իմաստ չկա Հայաստանում բարձրացնելու կենսաթոշակային տարիքը։ Այս հարցին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Չեմ կարծում, թե մենք հիմա պատրաստ ենք քննարկել կենսաթոշակային տարիքի փոփոխության հարց, առավել ևս […]
16:48 12.02.2021
2021 թվականի վերջում Հայաստանի պետական պարտքը կանցնի 9 միլիարդ դոլարը և կկազմի ՀՆԱ-ի շուրջ 70 տոկոսը։ Դա, ըստ փորձագետների, մտահոգիչ է, երբ չկա վերադարձնելու սցենար։ Այս մտահոգություններին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ «Չեմ կարծում, թե պարտքի անվանական մեծությունը բավարար է, որպեսզի դատողություն արվի պարտքի որակի վերաբերյալ։ Էական ցուցանիշներից մեկը վերցվում է […]
15:58 12.02.2021
ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, Գրեմմիի 23 մրցանակների դափնեկիր Չիկ Կորեան: Ամերիկացի երաժշտի կարիերան տևել է ավելի քան հինգ տասնամյակ: Նրա վերջին ալբոմը թողարկվել է 2020 թվականին: 1968-ին Կորեան ելույթ է ունեցել Miles Davis խմբի հետ, իսկ մեծ ժողովրդականություն է սկսել վայելել այն բանից հետո, երբ 1972 թվականին […]
15:45 12.02.2021
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման […]
15:31 12.02.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի երեկ կատարած հայտարարությամբ՝ այսօր ժամը 15-ից Ազատության հրապարակում հանրահավաք է սկսվել: Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակ հասնելուն պես ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Ի պատասխան այն հարցին, թե ինչու է հավաքված անձանց թիվը սակավ և արդյո՞ք մարել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի աջակիցների հետաքրքրությունն ու ոգևորությունը, […]
14:06 12.02.2021
Խորհրդարանական խմբակցությունները այսօրվա ճեպազրույցներում անդրադարձել են լիագումար նիստերի օրակարգում տեղ գտած խնդրահարույց նախագծերին և քաղաքական այլ հարցերի, մասնավորապես համացանցում տարածում գտած Արցախի և Սյունիքի վերաբերյալ փաստաթղթին: Մանրամասները՝ տեսանյութում։
13:33 12.02.2021
Երևանի ավագանու որոշման նախագծով՝ Երևանի 2021 թվականի բյուջեում փոփոխություններ են արվում: «Նախատեսել ենք 15 մլրդ 693 միլիոն 410 հազար դրամ բաշխումը հետևյալ սկզբունքով՝ ավտոբուսների ձեռքբերումների մասով նախատեսել ենք նախորդ 8 միլիարդից 4 միլիարդն ունեինք, 3 միլիարդ 200 միլիոն ավելացնել, գումարած դրան՝ նախատեսվել է ավտոբուսների ձեռքբերման մասով 6 միլիարդ 421 միլիո»,- ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ […]
23:30 11.02.2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Ապա բուռն քննարկում է ընթացել օրակարգում ընդգրկված այլ նախագծերի շուրջ: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել 5 մլն դրամի փոխհատուցում՝ նախկին 1 մլն դրամի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 մլն դրամի փոխարեն […]
22:54 11.02.2021
Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի ու Հայաստանի իշխանություններին` տեղեկացնելով, որ չճանաչված այդ հանրապետությունը պատրաստ է քննարկել Հայաստանը Ռուսաստանի հետ կապող երկաթգծի վերագործարկման հնարավորությունը: Ինչո՞ւ է Աբխաիան հանկարծ ակտիվացել այդ հարցում, որքանո՞վ է ռեալ ճանապարհի վերագործարկման հեռանկարը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:14 11.02.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն օրվա տարբեր ժամերին հավաքվել են կառավարության դիմաց: Նրանք դժգոհել են, որ արդեն 4 ամիս է իրենց որդիներից լուր չունեն, իսկ պատասխանատու կառույցների կողմից համապատասխան գործողությունների ընթացքը դանդաղում է: Ծնողներից մի քանիսը հանդիպել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ: Ինչպես նրանք են նշել, այդ հանդիպումն իրենց չի գոհացրել, սակայն […]
20:08 11.02.2021
Հետպատերազմյան շրջանի մի շարք խնդիրներով, օրինակ՝ գերիների վերադարձ, Արցախից տարհանված քաղաքացիների բնակարանային հարցեր և այլն, զբաղվում են պատկան մարմինները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ «Ոստիկանության և ԱԱԾ վերջին շրջանի բացահայտումները, սակայն, փաստում են, որ որոշ հանցավոր տարրեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից։ Մասնավորապես, չարաշահելով խոցելի վիճակում հայտնված անձանց վստահությունը, տարբեր հարցեր լուծելու խոստումներով […]
18:28 11.02.2021
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում կավելացվի ևս 39 համայնք։ Դրանք Գեղարքունիքի և Սյունիքի մարզի համայնքներն են։ Իսկ առաջիկա օրերին կառավարությունը գրավոր ընթացակարգով կընդունի Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ նոր որոշում: Ըստ որի՝ մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի յուրաքանչյուր անձին 68 հազար դրամ աջակցություն: Ծրագրի համար բացառություն են արական սեռի 18-63 տարեկան […]
18:27 11.02.2021
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Սիսիանի ոստիկանների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ Սիսիանում բնակվող 63-ամյա մի տղամարդ փետրվարի 11-ին կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը, ըստ նրա, գտել էր տարիներ առաջ ու պահել խորդանոցում։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում նույնպես «Կալաշնիկովի» ինքնաձիգ է կամավոր հանձնվել։ Այն բաժին բերած տղամարդը հանձնել է նաև […]
18:25 11.02.2021
Փետրվարի 8-ին Թալինի բաժնի համայնքային ոստիկանները Թալին-Արտենի խաչմերուկի կանգառի հետնամասից բերման են ենթարկել երկու տղամարդու` առանց համարանիշերի «Օպելով» հանդերձ: Կասկածանքը` թմրանյութ ապօրինի պահելն ու օգտագործելը: Երկուսն էլ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ են՝ 27 և 38 տարեկան: Զննության ժամանակ 38-ամյա տղամարդը մեքենայի սրահից ներկայացրել է հինգուկես գրամ քաշով մարիխուանայի նմանվող մանրացված զանգված և հայտնել, որ […]
17:38 11.02.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսանկարում պատկերված կինը կասկածվում է դրամապանակ գողանալու մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:34 11.02.2021
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կզրոյացվի գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները։ Այս որոշումը կայացվել է տեղի ունեցած կառավարության հերթական նիստում։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքերով՝ 2020-ին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը մարտի 26-ին ընդունել էր որոշում, որով պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկերն ու լիզինգը տնտեսվարողներին հասանելի դարձան 0 տոկոս տկոսադրույքով, որի արդյունքում պետական աջակցությամբ […]
12:41 11.02.2021
Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը։ 4 զեկուցվող հարցերից 2-ը վերաբերել են գյուղատանտեսությանը։ Դրանցից մեկով գործադիրն ընդունել է լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու որոշումը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ծրագիրը բավական պահանջված է, և մեկնարկից՝ 2018-ից սկսած մինչև 2020 թվականի դեկտեմբեր հաստատվել է 201 շահառուի 293 լիզինգի հայտ՝ […]
23:40 10.02.2021
Ամերիկացի սենատորները դիմել են նախագահ Բայդենին` կոչ անելով կոշտացնել Թուրքիայի հանդեպ Վաշինգտոնի քաղաքականությունը: Պատճառների թվում նաև Արցախյան հարցում Անկարայի ապակառուցողական դերն է: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:45 10.02.2021
ԱԺ-ն այսօր աշխատանքները շարունակել է «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմամբ: Նաև քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որով մի շարք էական փոփոխություններ են կատարվում բարձրագույն կրթական համակարգում: Վիճահարույց նախագծերի քննարկումն առանց սուր քննադատությունների չի անցել: Մանրամասները՝ տեսանյութում։
18:17 10.02.2021
«Նոր իրողություն է, նոր իրավիճակ: Մեր առջև բարձրացվում են նոր մարտահրավերներ».- այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Վիճակը շատ բարդ է, մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որ ՀՀ և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի: Դա հեշտ հարց չի, քանի որ սա ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի արտացոլումն է: Որպես […]
18:12 10.02.2021
Խոսում ենք հազարավոր մեր եղբայրների կյանքերի մասին, զինված ուժերի զգալի հատվածի կորստի մասին և չե՞նք ուզում քննել, իմանալ, ճշմարտությունը մեր ժողովրդին ներկայացնել: Այս հարցը տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ փաշինյանին: «Այս պահին պատերազմին առնչվող 1000-ից ավելի քրեական գործ կա քննվող: Կարծում եմ՝ քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ: […]
17:50 10.02.2021
Պատերազմի օրերին 6 ամսով արգելվեց թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ այդ որոշումից տուժվելու փոխարեն օգուտներ պետք է քաղենք։ «Այդ որոշման տնտեսական էֆեկտը նրանում է, որ մենք պետք է հնարավորինս շատ ընկերությունների օգնենք, որպեսզի իրենք տեղայնացնեն այն ապրանքները, որոնք առաջ ներմուծվում էին Թուրքիայից։ Մեկ տարում հնարավոր է հիմնել տարբեր արտադրություններ, և մենք […]
17:46 10.02.2021
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանել է մոբռեսուրսների վճարման հետ կապված հարցին: «Այսօր չի վճարվել մոբռեսուրսների մոտ 3-4 տոկոսը: Պատճառը. առաջին՝ նա, ով չի ներկայացրել անձնական տվյալները, երկրորդը՝ նա, ով դուրս է եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ ու զորամաս չի հասել: Բնական է՝ այստեղ հաշվառման հարց է առաջանում: Այդ գործընթացը գնում է: Մենք համարում […]
17:40 10.02.2021
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Նալբանդյան գյուղից բաժին բերման են ենթարկել 31-ամյա մի տղամարդու՝ «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ: Բացի վարորդից մեքենայում էին ևս երեք հոգի` Արմավիրի մարզի տարբեր գյուղերի բնակիչներ: Նրանցից մեկի` Արմավիր գյուղի 35-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է ծխած գլանակ` լցված յուրահատուկ սուր հոտ ունեցող, դեղնականաչավուն մարիխուանայի նմանվող զանգվածով: […]
17:06 10.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հեռանկարի» տաղավարում փակագծեր է բացել, թե ինչպես փոխշահավետ համագործակցություն ծավալել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ըստ նրա՝ հայաստանցիները Իրանի հետ կարող են բացառիկ հնարավորություններով համագործակցել, քանի որ Իրանում կա ամենամեծ հայկական համայնքը, այնինչ այսօր Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը մոտ 400 միլիոն դոլար է, որը ամենափոքր թիվն է Իրանի ու իր հարևաններից […]