16:31 10.02.2021
Գիտնականները միավորել են գեոմագնիսական և աշխարհագրական տվյալները, որոնք տեսահոլովակի միջոցով ցույց են տալիս միլիարդավոր տարիների ընթացքում Երկիր մոլորակի վրա լեռնային զանգվածների ու երկրակեղևի տեղաշարժը, հայտնում է Earth-ScienceReviews ամսագիրը: Այդ տեսանյութն առաջինն է, որ ամբողջական պատկերում է այդպիսի երկար ժամանակահատվածում տեղի ունեցող փոփոխությունները: «Երկրակեղևը շարժվում է եղունգի աճման արագությամբ, բայց երբ միլիարդավոր տարիները ներկայացվում են 40 […]
16:14 10.02.2021
Կորոնավիրուսից տուժած ոլորտներից է նաև տուրիզմը։ Համաճարակով պայմանավորված Հայաստանը վերջին մեկ տարում չունեցավ տուրիստներ, ինչպես նաև հայաստանցիները չայցելեցին այլ երկրներ։ Արդյո՞ք այն գումարները, որ մեր քաղաքացիները պետք է դրսում ծախսեին իրենց հանգստի և շրջագայության նպատակով, ծախսել են Հայաստանում։ Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ տուրիստներն ավելի շատ դրսում են ծախսում, այնինչ երկրի ներսում չբացահայտված շատ վայրեր կան։ «Անցած […]
15:52 10.02.2021
Արդյո՞ք Հայաստանն ունի հավակնոտ ծրագրեր և բավարար ռեսուրսներ Երևանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու համար։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ի պատասխան Արամ Աբրահամյանի այս հարցին, նշեց, որ սերունդները նայելու են արդյունքներին, ոչ թե պատճառներին, ուստի հավակնոտ ծրագրերի ժամանակն է և հարկավոր է առաջին հերթին գտնել այն «խելքը», կարողությունները, ռեսուրսները, որոնք Հայաստանում կօգնեն հասնել մեծ արդյունքի։ […]
15:13 10.02.2021
ԱԺ-ն այսօր քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որով մի շարք էական փոփոխություններ են կատարվում բարձրագույն կրթական համակարգում: Ըստ այդմ՝ փոխվում է բուհերի ֆինանսավորման կարգը, կառավարման խորհուրդների կազմը, ԵՊՀ-ին տրվում է հատուկ կարգավիճակ, Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներին ինքնավարության հնարավորություն է տրվում: Օրենքով նաև քաղաքական սահմանափակումներ են դրվում. բուհերում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի […]
15:03 10.02.2021
«Հեռանկարի» տաղավարում հյուրընկալված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ շատ կարևոր է, թե Հայաստանն ինչպես է խոսում ներդրողների հետ։ Մի բան, որն ըստ Քերոբյանի, մինչև հիմա լավ չի արվում, փոխարենը, նախարարի կարծիքով ներդրողին պետք է խնդրել-համոզել, որ ներդրում անի։ «Դա շատ լավ երևում է պետական կառավարման բազմաթիվ օղակներում։ Ես դա համեմատում եմ, պատկերավոր ասած, […]
14:46 10.02.2021
Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու տղամարդ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տարհանված և Հայաստանում գտնվող ԱՀ երեք քաղաքացու ներկայանալով որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական՝ փախստականների համար նախատեսված համապատասխան […]
14:41 10.02.2021
Արդյո՞ք ներդրողները գնում են այնպիսի երկրներ, որտեղ ապահով է և չկա պատերազմի վտանգ։ «Հեռանկար»-ի շրջանակում տված հարցազրույցում, ի պատասխան Արամ Աբրահամյանի այս հարցին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ այո և ոչ։ Ըստ նրա՝ ներդրողներին կարելի է բաժանել 2 խմբի՝ հայ կամ հայաստանյան ներդրողներ, իսկ մյուսը՝ միջազգային ներդրողներ։ «Առաջին խմբի համար այդքան էլ կարևոր չէ, […]
14:14 10.02.2021
Փետրվարի 2-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը Բաղրամյան փողոցի մի խանութից գողություն են արել։ Իրավապահները մեկնել էին դեպքի վայր։ Պարզվել էր՝ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր խանութի դուռը, գողացել թանկարժեք խմիչք ու ծխախոտ։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ հանցամիտը արծաթագույն «Օպել Աստրա» […]
13:55 10.02.2021
ԱԺ-ն այսօր աշխատանքները շարունակել է «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի քննարկմամբ: Նախագծում էական փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ ամրագրվել է իրավունքի չարաշահման սկզբունքը, այն կկիրառվի կողմերի նկատմամբ դատական նիստերի անհարկի ձգձգումների դեպքում, կներդրվի նաև պահեստային դատավորի գաղափարը և այլն: Նախագծի հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու փոխարեն քննադատել է օրինագծի մի շարք […]
12:30 10.02.2021
«ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն անցյալ տարվա ընթացքում գրանցել է բացահայտումների աննախադեպ աճ, թեև կորոնավիրուսի համավարակով ու երկրում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ նվազել են ներմուծումները,- այսօր կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը։ Նա նշել է, որ անցյալ տարվա ընթացում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 426 դեպք, ինչը […]
10:28 10.02.2021
Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժից տուժած համայնքների բնակիչները սպասում են իշխանությունների համարժեք քայլերին։ Էպիկենտրոնին մոտ գտնվող մի քանի համայնքներում լուրջ վնասներ են կրել բնակելի տները, դպրոցական ու վարչական շինությունները։ Այդ համայնքներ են այցելել Գավառի մեր գործընկերները: Փետրվարի 5-ի երկրաշարժից վնասներ են կրել Գեղարքունիքի մարզի 6 գյուղեր։ Առավել շատ տուժել են Շողակաթը, Արտանիշն ու […]
23:03 09.02.2021
Վերանայվել է օտարերկրյա քաղաքացիների Արցախ այցելելու կարգը: Այդ կապակցությամբ պարզաբանումներ է արել Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:47 09.02.2021
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ ապօրինի որսի վերաբերյալ։ Տվյալներն իրացնելիս բաժնի ծառայողները համագործակցեցին մարզային ոստիկանության գործընկերների և «Վայոց ձորի անտառտնտեսության» աշխատակիցների հետ։ Միջոցառումների արդյունքում փետրվարի 4-ի երեկոյան, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Հերմոն գյուղից բերման ենթարկվեց Եղեգիս գյուղի բնակիչ, 25-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ։ Քիչ ավելի ուշ նույն կասկածանքով […]
21:41 09.02.2021
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։ Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ: Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։
19:20 09.02.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին փետրվարի 6-ի երեկոյան: Ժամը 18.50-ին մայրաքաղաքի Անդրանիկ Իոսիֆյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկվեց նույն փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ` իր «Մերսեդեսով» հանդերձ: Նրա մոտից հայտնաբերվեց «Լիրիկա» հոգեներգործուն դեղահաբ և պլաստիկ տարա` «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով: Նշանակվեցին տոքսիկոքիմիական և դատաքիմիական […]
18:40 09.02.2021
Երևանի ավագանու այսօրվա նիստում՝ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև ավտոկայանատեղիները վաճառքի և վարձակալության համար նախատեսված մեքենաներով ծանրաբեռնելուն։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը տրանսպորտի վարչության պետից հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր չէ՞ զգուշացնել այդ մեքենաների սեփականատերերին դրանք համապատասխան վայրեր տեղափոխելու համար։ Նա նկատել է, որ այդ մեքենաները խանգարում են նաև փողոցների […]
18:20 09.02.2021
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն անդրադարձել է երկու օր առաջ «Իմ քայլը» խմբակցության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ հայտարարությանը: «Այդ հայտարարությամբ արձանագրվում էր, որ խորհրդարանական ընդդիմությունը և հանրային շրջանակներից եկող ազդակները վկայում են, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի զգացվում: Սա ոչ ավելին է, քան իշխանությունների հերթական մանիպուլյացիան […]
17:58 09.02.2021
Փետրվարի 8-ին՝ ժամը 18։55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մի տղամարդ ահազանգել էր 1-02 ու հայտնել, որ Նորագավիթի 1-ին փողոցի տանն իր մորաքույրը մահացել է։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու դատաբժիշկը տեղում պարզեցին, որ 81-ամյա Լուսյա Մկրտչյանի պարանոցին կտրած-ծակած վնասվածքներ կային. միայնակ ապրող կնոջը սպանել էին։ Դեպքի առթիվ տարածքային […]
17:32 09.02.2021
Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին բաժին է ներկայացել 25-ամյա մի երիտասարդ ու կամավոր հանձնել գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ հայտնելով, որ այն իր հետ բերել էր Արցախից։ Ագարակ քաղաքի 60-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձել է «ՏՕԶ» տիպի հրացան ու տարբեր տրամաչափի և հրազենների 200-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, ձեռք […]
15:04 09.02.2021
Երևանի քաղաքապետարանը ինքնակամ շինությունների մասով ստացել է 27 հազար դիմում, ինչն աննախադեպ քանակ է: Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա ասել է, որ որքան էլ մեծացնեն հաստիքացուցակը, հնարավոր չէ միանգամից բոլոր 27 հազարին սպասարկել, բայց վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատում են այդ ոլորտում հաստիքացուցակի փոփոխությունը վերջնական ի մի […]
14:32 09.02.2021
Երբ քաղաքական գործիչը հայտարարություն է անում, որ «մենք պետք է իշխանության հասնենք հակասահմանադրական ճանապարհով», այդ արտահայտությանը ձեր դիրքորոշումն ինչպիսին է: ԱԺ նիստի ընթացքում այս հարցը տվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին: Թադևոսյանը նախ ճշտեց, թե արդյոք այդ հարցադրումը կոնկրետ գործին է վերաբերում: Պողոսյանը բացասական պատասխան տվեց: «Դուք ինձանից […]
12:10 09.02.2021
ԱԺ-ն քննարկել է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրել է ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ստեփան Միքայելյանը: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե ինչու՞ ԲԴԽ նախագահն ինքը չի ներկայացնում Վճռաբեկ դատարանի թեկնածուին: Ստեփան Միքայելյանը հայտնեց, որ Վարդազարյանն առողջական խնդիրներ ունի: «Պարոն Վարդազարյանն իմ […]
10:52 09.02.2021
Քաղաքացիներն արդեն շուրջ 6 ամիս կարողանում են անձնական օգտագործման նպատակով դեղ ներմուծել միջազգային փոստային փոխադրումներով և փոխադրողի միջոցով: 2020թ. օգոստոսի 17-ից ուժի մեջ մտած ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ` տեղափոխման համար թույլատրող փաստաթուղթ անհրաժեշտ չէ: Օգոստոսից մինչև տարեվերջ այս հնարավորությունից օգտվել է շուրջ 1500 քաղաքացի: Միայն 2021թ. հունվարին դեղ պարունակող 150 ծանրոց է ստացվել: Նախկինում դեղերի […]
10:23 09.02.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ.-ն տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Ս. Խ.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին՝ անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021 թվականի փետրվարի 3-ին վերջինիս հորը՝ Հ. Խ.-ին վստահություն ներշնչելու […]
22:46 08.02.2021
Փետրվարի 4-ին Ճամբարակի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված-չորացված զանգված՝ մի քանի գրամ քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ […]
20:57 08.02.2021
Այս հանգստյան օրերին եվրոպական քաղաքների երկինքը վերածվել է նարնջագույնի, ցիկլոնը Սահարա անապատից ավազ է բերել: Տեսանյութը հրապարակել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը՝ WMO-ն: Բնական երևույթի արդյունքում երկինքը, տներն ու ձյունը ձեռք են բերել նարնջագույն երանգ: Ցիկլոնը ավազի ամպը բերել է Ֆրանսիա, որը հետագայում սկսել է շարժվել դեպի արևելք` Իտալիայի և Մալթայի միջով դեպի Բալկաններ և Հունաստան:
19:40 08.02.2021
Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանն անդրադարձ կանենք ճանապարհային քարտեզն ամփոփելիս: Այս մասին ԱԺ միջանցքներում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Երեկ խմբակցությունը վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ հանրության շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: Այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես են որոշել հանրային պահանջը: Մակունցի խոսքերով՝ խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական ընդդիմության […]
19:30 08.02.2021
Փետրվարի 3-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի մի խանութից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ փետրվարի 2-3-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին խանութի դուռը, գողացել փող և օծանելիք: Հարուցվեց քրեական գործ։ Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց, որոնց […]