17:54 08.02.2021
Փետրվարի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի մի տնից գողություն են արել։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Պարզվեց՝ փետրվարի 3-4-ը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էին տուն և գողացել երկու նոութբուք, էլեկտրական թեյնիկ, լուսանկարչական ապարատ՝ պատճառելով ընդհանուր 1.000.000 դրամի նյութական վնաս։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ […]
17:50 08.02.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր ժամը 14-ից հավաքվել են ՊՆ շենքի դիմաց և պահանջել նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում: Նախարարը հանդիպման է հրավիրել ծնողներից 5-ին և շուրջ երկու ժամ պատասխանել նրանց հարցերին: «Նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ զրուցեցինք, չնայած կուզենայինք՝ Օնիկ Գասպարյանն էլ ներկա լիներ հանդիպմանը: Նախարարին հենց սկզբից ասացինք, որ այս հինգիս ընդունելով՝ մնացած ծնողներին […]
16:35 08.02.2021
Փետրվարի 5-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Եղեգիս գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ Փետրվարի 4-ին բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Եղեգիս գյուղի 56-ամյա մի բնակիչ Արցախի Հանրապետությունից ապօրինի կերպով զենք-զինամթերք է տեղափոխել Հայաստան և պահում է գյուղում: Նույն օրը, ժամը 23.00-ին, կասկածվողը հրավիրվեց բաժին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա Եղեգիս գյուղի իրենց առանձնատնից ներկայացրեց […]
14:10 08.02.2021
Այսօր քննարկել ենք ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ մեր առաջիկա անելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
22:40 07.02.2021
Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում սառցադաշտի փլուզման հետևանքով յոթ մարդ է զոհվել և շուրջ 170-ը համարվում են անհետ կորած, հայտնել է աղետների կառավարման պետական կենտրոնը: «Յոթ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել և շուրջ 170-ը ՝ անհետ կորել Ուտարակհանդում տեղի ունեցած ջրհեղեղից հետո», – ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ: Հնդկաստանի ՆԳՆ-ի տվյալներով ՝ փլուզված սառցադաշտը հանգեցրել է Ռիշիգանգա […]
16:45 07.02.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Շուռնուխում շուտով կմեկնարկի «Նոր Վերին թաղերի» շինարարությունը. 11 տուն կկառուցվի։ Մինչև այդ՝ Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած բնակիչները միանվագ 300,000 դրամ ստանան. ևս կես տարի էլ ամսական 68 000 դրամ աջակցություն է նախատեսված։ Ծրագրի շահառու են նաև անչափահասները։
13:16 07.02.2021
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտարակհանդ նահանգում սառցադաշտի փլուզման հետևանքով ավելի քան 150 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է The Times of India-ն: Երկրի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը կոչ է արել արտակարգ իրավիճակների ծառայություններին, ինչպես նաև երկրի օդուժին՝ պատրաստ լինելու փրկարարական գործողության: Իշխանությունները տեղակայել են աղետներին արձագանքող պետական ուժերի թիմեր։
23:13 06.02.2021
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին աճուրդի է հանել իր նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի նվերը։ Խոսքը «Կուտուբիա մզկիթի աշտարակը» նկարի մասին է։ Այն նկարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Աճուրդը նախատեսված է մարտի 1-ին։ Նախնական գնահատականներով ՝ նկարի արժեքը կազմում է գրեթե 3,5 մլն դոլար։
22:10 06.02.2021
Երբ պետությունն ունի անվտանգային լուրջ խնդիրներ, գիտության ֆինանսավորումը ծայրահեղ կարևորություն ունի: «Հեռանկար»-ի շրջանակում այսպիսի կարծիք է հայտնել միջուկային ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս Արեգ Դանագուլյանը: Գիտնականի խոսքով՝ ֆինանսական միջոցներ հատկացնելուց առաջ նախ անհրաժեշտ է ունենալ տեսլական: Դանագուլյանի կարծիքով՝ տարիներ շարունակ Հայաստանում չի գնահատվել ժամանակակից աշխարհում գիտության ու տեխնոլոգիաների կարևորությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:40 06.02.2021
Առաջիկա 3 տարիներին տեղահանված արցախցիները բնակարան կունենան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահը պատասխանել է իրեն հասցեագրված հարցին, թե իր վարչապետության 10 տարիներին Արցախը որքանով է պատրաստվել ռազմական գործողություններին: Մանրամասները՝ տեսանյութում։
18:15 06.02.2021
«Տրոֆեյնայա օխոտա» յութուբյան ալիքը 3 օր առաջ տեսանյութ է հրապարակել բեզոարյան այծի որսի մասին։ Ըստ տեսանյութի, ենթադրվում է , որ կենդանու որսը կատարվել է գարնանը՝ հավանաբար ապրիլ-մայիս ամիսներին: Նշենք , որ բեզոարյան այծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և որսն արգելված է:
16:37 06.02.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ Հայաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի մասին տեսանյութ է ներկայացրել: Ըստ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետ Արա Սահակյանի, առաջիկա օրերին ՀՀ-ում և հարակից տարածքներում սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժգնության երկրաշարժերի տեսքով, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է: Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
23:51 05.02.2021
ԱՄՆ Պետքարտուղարությունը մեկնաբանել է Անկարայի մեղադրանքը Թուրքիայում 2016 թվականին հեղաշրջման փորձ հրահրելու վերաբերյալ: Ամերիկյան կողմն այդ պնդումներն անհիմն է համարել ու փոխադարձ մեղադրանքներ է ուղղել Անկարային։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:25 05.02.2021
Կորոնավիրոս և պատերազմ. Հայաստանում տուրիզմի գրեթե զրոյական մակարդակի հասնելու պատճառները քիչ չեն: Մասնագետներն այսօր ոլորտի աշխուժացման կոնկրետ ծրագրեր են ներկայացրել: Մանրամասները՝ տեսանյութում։
23:14 05.02.2021
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Կրթության, գիտության, սփյուռքի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Ներկայացնելով օրինագիծը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որպես գերակա ուղղություններ, նշել է գիտական կազմակերպություններին տրվող ազատությունը, գիտություն-աշխատաշուկա խզումը վերականգնելը և այլն: Պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերել են բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման դրույթին, որը դժգոհություն էր առաջացրել բուհերի […]
21:15 05.02.2021
Եղանակի տեսության ամերիկացի հաղորդավարուհի Լեսլի Լոպեսը գրեթե ձախողել է ուղիղ հեռարձակումը, երբ նրա 10 ամսական որդին հայտնվել է կադրի մեջ և գրկել մորը: Այդ մասին հայտնում է Metro- ն: Համավարակի պատճառով Լոպեսն աշխատում է տնից, ուստի նա եթեր էր դուրս եկել ստուդիայի վերածված սենյակից: Ինչ-որ պահի նրա ոտքը գրկել է որդին, որը նույնպես տարածքում էր: […]
18:29 05.02.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին ոստիկանության զորքերի զորամասերի հատուկ միջոցներ կիրառող ծառայողները գործնական պարապմունք են անցկացրել «Նուբարաշեն» ուսումնական կենտրոնում։ Գործնական պարապմունքին ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Պարապմունքի ընթացքում ոստիկանության զորքերի ծառայողներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հատուկ միջոցների կիրառման ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը։ Ուսումնական պարապմունքը ղեկավարվում էր ոստիկանության զորքերի մարտական պատրաստության բաժնի […]
18:10 05.02.2021
Թաիրով գյուղում 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի նոյեմբեր պարբերաբար գողություններ էին կատարվում: Անհայտ անձը կամ գուցե անձինք հիմնականում էլեկտրական, շինարարական ապրանքներ ու գործիքներ էին գողանում: Իսկ որ ձեռագիրը նույնն էր՝ փաստում էին Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում կատարված գողությունները: 2018, 2019 և 2020 թվականներին երեք անգամ Մայրաքաղաքային փողոցի նույն դիտահորից մոտ 370 մետր հեռախոսային մալուխ […]
17:36 05.02.2021
«Վերադարձ» ծրագրի շրջանակներում Երևանի պետական բժշկական համալսարանում բացվում են ականավոր ուսուցիչների, բժիշկների անունները կրող լսարաններ։ Այսօր լսարաններից մեկն անվանակոչվել է ՀՀ վաստակավոր բժիշկ, ուրոլոգ Ռոբերտ Քարամյանի անվամբ: Կարևորելով համալսարանի կողմից ուրոլոգների պատրաստման գործընթացը` Քարամյան ընտանիքը 2021/2022 ուսումնական տարվանից սահմանել է կրթաթոշակ: Կփոխհատուցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ուրոլոգիա մասնագիտությամբ սովորող 3 օրդինատորի ուսման վարձավճարը` մասնակի կամ […]
17:00 05.02.2021
Իրատեսակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանը որևէ ձևաչափով որևէ մեկի հետ բանակցի Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ «Հեռանկարի» տաղավարում այս թեմային է անդրադարձել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Բնական է, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, առնվազն տեսանելի ապագայում՝ կարճաժամկետ և միջնաժամկետ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հուսահատվենք, հիասթափվենք և ընդհանրապես պետականաշինության գործընթացով […]
16:52 05.02.2021
«Չեմ կարծում, որ ՄԽ-ի ձևաչափը սպառել է իրեն»,- «Հեռանկարի» տաղավարում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Սակայն նա նշել է տարածաշրջանում այլ հարթակներ ստեղծելու հնարավորության մասին։ «Անդրկովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման համար կարող են ստեղծվել նաև այլ հարթակներ, չեմ ասում Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, բայց հավասարակշռության համար՝ այլ ռուս-թուրքական, ռուս-իրանական և այլ հարթակներ կարող են ստեղծվել»,- […]
16:30 05.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերահսկում է հումանիտար բեռների հետ կապված աշխատանքների ամբողջ ընթացքը: Տարեսկզբից մշակված նոր կարգի համաձայն՝ ստացման և բացթողնման փաստաթղթերին կցվում են նաև լուսանկարներն ու տեսանյութերը: Նախարարությունում ստեղծվել է գործընթացը համակարգող հանձնաժողով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, բեռների բաշխումը հասցեատերերին շարունակվում է իրականացվել համայնքապետարանների միջոցով: ԱԻՆ-ն ակտիվորեն համագործակցում է մյուս գերատեսչությունների՝ մասնավորապես պաշտպանության և […]
15:55 05.02.2021
Շուտով մայրաքաղաքում կգործի վճարովի ավտոկայանատեղիների, պարզ ասած, կարմիր գծերի մասին նոր օրենք: Ըստ դրա՝ միայն Կենտրոն և Արաբկիր շրջաններում կգործի համակարգը: Մնացած 10 վարչական շրջաններում վարորդները զերծ կլինեն այդ սահմանափակումներից: Մանրամասները՝ տեսանյութում։
15:47 05.02.2021
«Վերադարձ» ծրագրի շրջանակներում Երևանի պետական բժշկական համալսարանում բացվում են ականավոր ուսուցիչների, բժիշկների անունները կրող լսարաններ։ Այսօր լսարաններից մեկն անվանակոչվել է ՀՀ վաստակավոր բժիշկ, ուրոլոգ Ռոբերտ Քարամյանի անվամբ: Կարևորելով համալսարանի կողմից ուրոլոգների պատրաստման գործընթացը` Քարամյան ընտանիքը 2021/2022 ուսումնական տարվանից սահմանել է կրթաթոշակ: Կփոխհատուցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ուրոլոգիա մասնագիտությամբ սովորող 3 օրդինատորի ուսման վարձավճարը` մասնակի կամ […]
15:14 05.02.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողները ավտոմեքենաներով փակել էին ՊՆ տանող բոլոր մուտքերը, կարճ ժամանակ անց՝ նորից բացել: Հիշեցնենք, որ ժամեր շարունակ ծնողները սպասում են նախարար Վաղարշակ Հարությունյանին: Որոշ ժամանակ անց ծնողներից երեքին ընդունել էր պաշտպանության նախարարի օգնականը և նշել, որ Վաղարշակ Հարությունյանն այժմ նախարարությունում չէ: Ներս մտած ծնողները օգնականին փոխանցել էին, որ իրենք դրսում կշարունակեն սպասել […]
22:51 04.02.2021
Երեկ՝ փետրվարի 3-ին Թբիլիսիում կայացած հակաադրբեջանական ցույցի ժամանակ ձերբակալված բոլոր ակտիվիստներն ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում էին Ադրբեջանին վրացական հողեր զիջելու դեմ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
20:57 04.02.2021
Փետրվարի 1-ին միջադեպ է եղել Նոյեմբերյան քաղաքի Ոսկեվան բնակավայրում: Այն ավարտվել էր դանակահարությամբ, սակայն ոչ հիվանդանոց, ոչ էլ ոստիկանություն դիմող չէր եղել: Նոյեմբերյանի քրեական հետախույզներն այդ մասին տեղեկացան բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցների արդյունքում: Նրանք պարզեցին, որ փետրվարի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ծագած վիճաբանության ժամանակ, նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա երիտասարդը դանակով հարվածել է Կողբ գյուղի դպրոցի 11-րդ […]