21:13 02.02.2021
Ինչ ազդեցություն ունեցան պատերազմն ու կորոնավիրուսը տնտեսության վրա: Դրանց հետևանքերի մասին խոսել է ԿԲ նախագահը՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ վարկավորմանն ու գնաճին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:39 02.02.2021
ԱՄՆ-ում New Flyer ընկերությունը ներկայացրել է իր Xcelsior AV ավտոմատացված ավտոբուսը: Հայտնում է Daily Mail- ը: Դրա չափը հասնում է գրեթե 12,5 մետրի: Այն կարող է տեղավորել 40 մարդու, կա նաև լրացուցիչ տարածք կանգնած ուղևորների համար և երկու տեղ անվասայլակների համար: Ըստ մշակողների՝ ավտոբուսը կարող է ինքնուրույն շարժվել որոշակի տարածքում: Գովազդային հոլովակում Xcelsior-ի ղեկին մարդ […]
20:21 02.02.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Երևանի Սարի թաղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ հունվարի 26-ին գողություն է կատարել: Տվյալները ստուգելուց հետո տղան բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանեց արարքը: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա, միայնակ և այլ անձանց հետ, կատարել է նաև այլ […]
17:56 02.02.2021
Հունվարի 29-ին Արթիկ քաղաքի ոսկու խանութում կողոպուտ էր եղել: Ժամը 16։30-ի սահմաններում մի տղամարդ մտել էր Բաղրամյան փողոցի ոսկու խանութը, գնելու պատրվակով վաճառողուհուց վերցրել հավանած ոսկե խաչն ու շղթան և, բացահայտ հափշտակելով ոսկեղենը, դիմել էր փախուստի։ Կատարվածի վերաբերյալ դեպքից ժամեր անց ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում ստացվեց: Քրեական հետախույզները մեկնեցին Բաղրամյան փողոց: Իրավապահները զրուցեցին վաճառողուհու հետ։ […]
17:20 02.02.2021
Պայքարը կոռուպցիայի դեմ առավել արդյունավետ դարձնելու համար արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն դատարաններ և Հակակոռուպցիոն կոմիտե։ Նոր ինստիտուտները կձևավորվեն մինչև տարեվերջ։ Կառավարությունը ներկայացրել է հարցազրույց ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
14:56 02.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան ՕՀանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Պաշտպանական կողմը դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմնավորմամբ, որ վերջինս հրապարակել է բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն: Խոսքը 2020 թվականի հունիսի 9-ի դատական նիստի մասին է, երբ Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան […]
12:36 02.02.2021
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կատարելագործման և միջազգային համագործակցության ուղղությամբ 2020թ. իրականացված աշխատանքներին է այսօր անդրադարձել ՊԵԿ նախագահի տեղակալը: Աշոտ Մուրադյանը նշել է, որ, ինչպես մյուս ոլորտներում, ՊԵԿ-ի աշխատանքները նույնպես ինչ-որ չափով առնչվել են համավարակով առաջացած խնդիրների հետ: Մյուս կողմից, սակայն, հենց համավարակի հետ կապված խնդիրներն են փաստում, թե ինչ կարևոր տեղ են գրավում ժամանակակից […]
11:58 02.02.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 5.349.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 670.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, […]
22:27 01.02.2021
Խորհրդարանում այսօր անցկացվել են «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ: Այն նախաձեռնել է Կրթության, գիտության, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը: Հրավիրվել են կրթության ու անվտանգության ոլորտի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում նրանք անդրադարձել են առկա իրավիճակին, խոսել անհրաժեշտ քայլերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:09 01.02.2021
Լավ լուր Մոսկվայից: Ռուսաստանի տիեզերագնացների ջոկատի անդամ է դարձել մեր հայրենակիցը: Դա նշանակում է, որ Հարություն Կիվիրյանը շուտով կդառնա առաջին զտարյուն հայը, ում կվիճակվի նվաճել տիեզերքը: Թեմայի շուրջ զրույց Արտյոմ Երկանյանի հետ։
17:48 01.02.2021
Այսօրվանից մինչև մարտի 1-ը հնարավոր է օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Հարկավոր է ունենալ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան (առավելագույնը 72 ժամ վաղեմության), որը մուտքագրված կլինի «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում։ Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:
17:42 01.02.2021
Հունվարի 27-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երևան քաղաքի Օրբելու փողոցից, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ջրվեժ համայնքի 59-ամյա մի բնակչի։ Պարզվել է՝ նա դեկտեմբերի 22-ին հարմարեցված բանալիով բացել էր Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկի դուռը և ննջարանից հափշտակել չհրկիզվող պահարան, որի մեջ եղել էին փամփշտակալ՝ որսորդական 12 […]
17:26 01.02.2021
Ոստիկանության Սպիտակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 45-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից փորձել է գողություն անել։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունվարի 26-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին: Պարզվել է, որ նա, օգտվելով այն հանգամանքից, որ տանտերերն արտասահմանում են, կացնով կոտրել էր Շիրակամուտ գյուղի տներից մեկի պատուհանը, մտել ներս, […]
15:20 01.02.2021
Համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021-ի հունվարի 26-ի N 140-P որոշման` 2021-ի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ տարածք։ ՌԴ կառավարության վերը նշված որոշման 1-ին կետի в) ենթակետի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածք կարող են մուտք գործել «Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածի առկայության պայմաններում։ Դեպի ՌԴ չվերթների վերսկսումը «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ուղեկցվել […]
13:31 01.02.2021
Խորհրդարանում անցկացվում են «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ: Այն նախաձեռնել է Կրթության, գիտության, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը։ Հրավիրվել են կրթության ու անվտանգության ոլորտի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են գոյություն ունեցող իրավիճակին, խոսել անհրաժեշտ քայլերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
09:58 01.02.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ […]
13:15 31.01.2021
Ավստրալիայում, Քվինսլենդ նահանգի Ազգային պարկի ափամերձ հատվածում, քարերի մեջ է մնացել աշխարհում ամենամեծ շնաձուկը: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը: Շնաձուկը լողացել է սերֆերներին, հանգստացողներին ու ափին շատ մոտ: Դրոնից նկարած կադրերում երևում է, թե ինչպես է հսկայական ձուկը պտտվում մարդկանց մոտակայքում, հետո լողում դեպի քարքարոտ ափը ու մնում քարերի տակ: Տեղի բնակիչնեը նկատել են, որ […]
16:30 30.01.2021
Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նիստը վարում էր ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Կոլեգիայի նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ […]
10:09 30.01.2021
Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն: Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից: Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: […]
23:32 29.01.2021
Լիբանանում իրավիճակը շարունակում մտահոգիչ մնալ: Երկրի երկրորդ քաղաք Տրիպոլիում սկսված ցույցերը լայնածավալ բնույթ են ստացել: Լիբանանի քաղաքական տարբեր հարթակներից հնչում են կոչեր լարվածությունը քաղաքական ճանապարհով լուծելու մասին։ Թեմայի շուրջ զրույց Լիբանանի զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանի հետ։
19:30 29.01.2021
Գառնու երկրաֆիզիկական դիտարանի 60 մետր խորության վրա գտնվող հատուկ թունելախորշում, որտեղ ամբողջ տարվա ընթացքում պահպանվում է կայուն 18 աստիճանը, գտնվում է տարածաշրջանում եզակի երկբաղադրիչ կվարցային դեֆորմոգրաֆը, որը ֆիքսում է երկրակեղևի շարժը` որպես հնարավոր երկրաշարժի ազդակ: Սեյսմիկ ակտիվությանը հետևող դիտարանն այցելուների վերջին կանգառն է՝ երկրաշարժերի ծագմանը, կանխատեսման հնարավորություններին, դրանցից պաշտպանվելու կանոններին տեսականորեն ծանոթանալուց հետո: Ըստ հետազոտությունների, […]
18:20 29.01.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու շրջանակում ՃՈ հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացվել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ ՃՊԾ բաժնի, երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարնիշներով՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, թաղանթապատված դիմապակիով 4 տրանսպորտային միջոց։ 9 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ […]
15:44 29.01.2021
«Սա պարոն Լըմուանի 5-րդ այցելությունն է Հայաստան, իսկ վերջին երկու ամիսների ընթացքում՝ երկրորդ այցելությունը»,- խոսելով Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպման արդյունքների մասին՝ «Հանրային հեռուստաընկերությանը» ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Նախարարը հիշեցրել է, որ մեր ամենածանր ժամանակներում՝ վերջերս, Ֆրանսիայից պատվիրակությունների հոսքը անդադար է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիայի […]
15:24 29.01.2021
Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում ստեղծված նոր ստատուս-քվոն խորացրել է տարածաշրջանային անվտանգության և կայունության մարտահրավերները, որոնք, ըստ փորձագետների, անհանգստացնում են նաև հարևան Իրանին: Այսօր հեռավար քննարկման ժամանակ նրանք վերլուծել են Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան, խոսել Հայաստանի նկատմամբ Իրանի դիրքորոշման և նոր ռիսկերի ու հնարավորությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
14:07 29.01.2021
«Շատ կարևոր է, երբ մարդը զգում է, որ ինքն արժեք է ստեղծում». Լոռու մարզում բացվել է բաճկոնների «Made In Kurtan» արտադրությունը։ Մանրամասները՝ կառավարության տեսանյութում։
13:43 29.01.2021
Կառավարության շենքի առաջ են հավաքվել Քաշաթաղի շրջանի բնակիչները: Նրանք ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանին և իրենց բնակարանների խնդիրները լուծելու ուղղությամբ վարչապետից տեղեկություններ ունենալ: Բնակիչները նշում են, որ իրենք արդեն երկու անգամ վերաբնակեցվել են և հիմա անվտանգության երաշխիքներն իրենց այնքան էլ չեն բավարարում: Քաշաթաղի վարչական ղեկավարն էլ նշել է, որ թե՛ բնակարանների, և թե՛ կեցության ապահովման […]
12:49 29.01.2021
2020 թվականին ՊԵԿ-ի հետաքննիչների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 7 միլիարդ դրամ, ինչը 2,1 տոկոսով ավել է 2019 թվականի ցուցանիշից։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետը։ Վահան Չարխիֆալակյանը, խոսելով ստվերային շրջանառության մասին, ասել է, որ այդպիսի դեպքերը հիմնականում մանրածախ առևտրի և շենքերի […]
10:29 29.01.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի` օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ […]
23:43 28.01.2021
Ժամեր առաջ կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան: 2018թ-ին Ապրիլյան պատերազմից հետո Գյումրու դրամատիկական թատրոնում բեմադրված ու լուրջ հաջողության հասած ներկայացումը, որը բեմ էր բարձրացել ավելի քան 65 անգամ, այսօր մեծ էկրաններին է: Ֆիլմն ու ներկայացումը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է: Ֆիլմի առաջին ցուցադրությունը ևս տեղի է ունեցել լեփ-լեցուն […]
21:36 28.01.2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիջմեդին Սադիքովին պաշտոնից հեռացնելու փաստը: Մինչ այդ մամուլ էին թափանցել տեղեկություններ գեներալի ձերբակալության ու նույնիսկ ֆիզիկական ոչնչացման մասին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։