TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Թուրքիայի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է մեր տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներկայությամբ և Ադրբեջանին տրամադրվող ակտիվ ռազմական աջակցությամբ․ Զ․ Մնացականյան

22:23 12.10.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի գործընկերներ, Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին, Սերգեյ Վիկտորի, Ձեզ, ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար։ Մենք բավականին բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային, […]

̰
Ստեփանակերտում հայտնաբերվել է թուրքական և իսրայելական արտադրության շուրջ 673 ռումբ

22:11 12.10.2020

ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։ Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։ Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։ Գործընթացը լուսաբանել […]

̰
Բելգիահայ թավջութակահարը Կոմիտաս է նվագել Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում

21:54 12.10.2020

Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունն է նվագել:

̰
Կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման հարցերը շատ կարևոր ու վճռորոշ են. Ս․Լավրով

21:36 12.10.2020

Կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման հարցերը շատ կարևոր ու վճռորոշ են: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Բաքվի և Երևանի գործընկերների հետ նախագահ Պուտինի հեռախոսազրույցների ընթացքում, որոնք նախորդել էին երեք նախարարների մոսկովյան այցին, նաև վերիֆիկացիայի հարցին է անդրադարձ եղել: Այն, թե ինչպես է ապահովվելու սպասվող կրակի դադարեցման վերահսկողությունը: Եվ, ինչպես գիտեք, […]

̰
Շարունակելու ենք գործադրել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները, մաքրելու տարածաշրջանն ահաբեկիչներից. Զ․Մնացականյան

21:25 12.10.2020

Հայաստանը հավատարիմ է եղել ու հիմա էլ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը բանակցությունների ճանապարհով: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում՝ ռուսաստանցի գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ համատեղ հայտարարության ընթացքում: «Մենք կնպաստենք դրան մեր ամբողջ աշխատանքի ընթացքում: Այսօրվա ընթացքում և վաղը ես հանդիպումներ եմ ունենալու իմ գործընկերների ու համանախագահների […]

̰
Իմ հայացքն ուղղում եմ  դեպի ապագա ու գիծ եմ քաշում անցյալի վրա. Արման Դիլանյան

21:18 12.10.2020

«Չեմ ուզում շատ պաթոսային հնչի, բայց մենք պարտավոր էինք այդ քայլն անել, ու ընտրել ՍԴ նախագահ: Ես հիմա էլ եմ այն կարծիքին եմ, որ  ինձ համար ավելի գրավիչ է ՍԴ դատավորի պաշտոնը, և ՍԴ նախագահի պաշտոնն ահռելի պատասխանատվություն է: Էնպես չի, որ հիմա շատ ոգևորված եմ, որ ընտրվել եմ ՍԴ նախագահ»,- ՍԴ նախագահի ընտրության օրակարգով […]

̰
«Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը». վարչապետը` դեսպաններին

20:52 12.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մեր այսօրվա հանդիպման առիթը հասկանալիորեն Արցախում տեղի ունեցող […]

̰ ̰
Հունաստանում հարձակվել են Սաակաշվիլիի վրա

17:00 12.10.2020

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անհայտ անձը հարձակվել է Միխեիլ Սաակաշվիլիի վրա, երբ նա քայլելիս է եղել դեպի կինոթատրոն՝ մարդկանց հետ հանդիպելու համար: Տեսանյութը հրապարակել է Tvalsazrisi պորտալը: Սաակաշվիլին ժամանել է Հունաստան՝ հանդիպելու այնտեղ ապրող վրացի էմիգրանտների հետ՝ նախապատրաստվելով Վրաստանում խորհրդարանական ընտրություններին: Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են դեպի կինոթատրոն ճանապարհին Սաակաշվիլիին շրջապատում երկրպագուհիները, իսկ այդ […]

̰
̰
Լսել ենք, որ ազերի զինվորները փորձել են հանձնվել, դիպուկահարները թիկունքից խփել են․ ահաբեկիչների խոսակցությունից մի հատված

14:07 12.10.2020

Բաքվի բռնապետի և էրդողանական վարչախմբի կողմից մեր տարածաշրջան ներմուծված մերձավորարևելյան ահաբեկիչների ողնաշարը ջարդվում է հայկական փառապանծ բանակի գործողությունների արդյունքում։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը ներկայացրել է իրենց ձեռքում հայտնված այդ ահաբեկիչների խոսակցությունից մի հատված։

̰
Մոսկվայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

13:34 12.10.2020

Մեկնարկեց Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
ՊԲ ՀՕՊ-ն արևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռը

13:14 12.10.2020

Պաշտպանության բանակը հայտնում է, որ ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների կողմից հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ:

̰ ̰ ̰
Օրակարգում է ՍԴ նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցը. ՍԴ-ում նիստ է հրավիրվել

11:52 12.10.2020

Սահմանադրական դատարանն այսօր նիստ է հրավիրել: Օրակարգում ՍԴ նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցն է: Լրագրողների հետ զրույցում ՍԴ անդամները հայտնել են, որ առայժմ պարզ չէ, թե արդյո՞ք այսօր վերջնական ընտրություն կկայանա, սակայն հույս ունեն, որ այն շուտ տեղի կունենա: Մանրամասները՝ տեսանյութում։ ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Առաջադրվել է նաև Արևիկ […]

̰
Միակողմանի հրադադարը, թշնամու ահաբեկչական ձեռագիրն ու արժանի հակահարվածը. hումանիտար հրադադարի երկրորդ օրվա ժամանակագրությունը

00:09 12.10.2020

Մարդասիրական նպատակներով հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից հրադադարի շուրջ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանում է հայկական կողմը, հակառակորդը շարունակում է խախտել պայմանավորվածությունն ու ոտնահարել հայկական կողմի իրավունքները: Երեկ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ  խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այս մասին հստակ տեղեկություններ էր ստացել […]

̰
«Հորիզոնի» նկարահանող խմբի տեսանյութը՝ հրթիռակոծված Մարտունուց

23:15 11.10.2020

«Հորիզոն»-ի նկարահանող խումբը շարունակում է աշխատել Արցախում։ Գործընկերներս այսօր եղել են Մարտունի քաղաքում, զրուցել տեղացիների հետ։ Չնայած հրադադարին` Մարտունին, Մարտակերտը և Արցախի խոշոր գյուղական մի շարք բնակավայրեր ողջ գիշեր  հրթիռակոծվել են։ Տեսանյութն՝ առանց մեկնաբանության։

̰
Երևանում Արցախի անկախության միջազգային ճանաչման պահանջով ավտոերթ է իրականացվել

23:04 11.10.2020

Այսօր՝ ժամը 18։00-ին, Արցախի անկախության միջազգային ճանաչման պահանջով ավտոերթ է իրականացվել Երևանում։ Քաղաքացիները մեքենաներով հավաքվել են Հրազդան մարզադաշտի մոտ, որտեղից էլ մեկնարկել է RecognizeArtsakh կոչով ավտոերթը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել հաշմանդամություն ունեցող երիտասարդի ու նրա մոր սպանությունից

22:00 11.10.2020

«Երեկ հրադադարի պայմանավորվածությունից հետո Հադրութ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել, ըստ որոշ տեղեկությունների, նաև վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ: Այնտեղ ահաբեկել են բնակչությանը, վառել են որոշ տներ, նաև սպանել են որոշ քաղաքացիական անձանց»,- ասուլիսի ժամանակ «Հորիզոնի» հարցին ի պատասխան՝ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Արցախի Հադրութ քաղաքում կատարվածի վերաբերյալ այսպիսի մանրամասներ է ներկայացրել Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Ըստ Բեգլարյանի՝ […]

̰
Ադրբեջանում խռովություն է հասունանում. TolishMedia

20:31 11.10.2020

Ինչպես հայտնում է TolishMedia– ի թղթակիցը, Բաքվի իշխանությունները ծայրաստիճան անհանգստացած են բնակչության շրջանում ամեն օր աճող հակակառավարական գործողություններով: Հավաստի տեղեկությունների համաձայն՝ իշխող ռեժիմն արդեն սկսել է նախապատրաստվել՝ կանխելու առաջիկա հնարավոր հանրահավաքները, մասնավորապես՝ ոստիկանության և ներքին զորքերի աշխատանքը կատարվում է ուժեղացված ռեժիմով: Հավաքները ցրելու համար տեխնիկական միջոցների մեծ պաշարներ արդեն հասցվել են ոստիկանություն՝ զրահապատ հատուկ մեքենաներ, […]

̰
Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա հումանիտար օգնություն. կառավարությունը տեսանյութ է հրապարակել

19:15 11.10.2020

ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։ «Համազգային ջանքերի համախմբում. Համահայկական հիմնադրամի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա հումանիտար օգնություն»,-գրված է տեսանյութին կից:

̰
ՊԲ-ն տեսանյութով ներկայացրել է հակառակորդի զինտեխնիկայի հերթական կորուստները

18:26 11.10.2020

Հյուսիս-արևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ: ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ: ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացրել է հակառակորդի զինտեխնիկայի հերթական կորուստները։

̰
ԱՀ պետական նախարարի դիտարկումները «СоловьевLIVE» հաղորդման ժամանակ

14:35 11.10.2020

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը «СоловьевLIVE» հաղորդման ժամանակ մի շարք կարևոր դիտարկումներ է արել։ «ՌԴ -ի գործուն մասնակցությամբ կրակի դադարեցման պայմանավորվածությունը կողմերին հնարավորություն է տալիս փրկելու հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր, այդ թվում Ադրբեջանում: Պատերազմական գործողությունների շարունակման դեպքում հարևան պետությունը կկանգնի հումանիտար աղետի առաջ։ Արցախում թիկունքն ամուր է, պետական բոլոր գերատեսչություններն աշխատում են օպերատիվ ռեժիմում։ Տասնյակ […]

̰
Մեկնարկել է Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը

10:03 11.10.2020

Մեկնարկել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը։ Ինչպես Հարությունյանն է նշել, այն վերաբերելու է մեր երկրի դեմ սանձազերծված պատերազմի, դրա թողած հետևանքների և մեր անկոտրում պայքարի մասին։

̰
Անհերքելի ապացույց այն մասին, որ Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում է վարձկան-ահաբեկիչների

01:03 11.10.2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անհերքելի ապացույց  է ներկայացրել այն մասին, որ՝ 1) Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում է վարձկան-ահաբեկիչների. 2) այս վարձկան-ահաբեկիչները կատարում են դաժանություններ և պատերազմական հանցագործություններ. 3) նրանք արտահայտում են բացահայտ մտադրություններ շարունակելու իրենց ահաբեկչական գործունեությունն այլ երկրներում։ [In ] Undeniable evidence proving that: 1) Azerbaijan uses terrorist mercenaries in fights […]

̰
Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է փոխանցել  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին

00:37 11.10.2020

Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին: «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գլոբալ ջանքերին։ Ես խոսել եմ Հայաստանում և Արցախում առկա իրավիճակի մասին և զրուցել շատերի հետ, որպեսզի ավելի շատ գիտակցենք այն ճգնաժամը, որը մենք չենք կարող թույլ տալ։ Իմ մտքերն ու […]

̰
Եվս մեկ ապացույց, որ սիրիացի գրոհայիններն Արցախում կռվում են hայերի դեմ

23:56 10.10.2020

Եվս մեկ ապացույց, որ սիրիացի գրոհայիններն Արցախում կռվում են հայերի դեմ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ Further proof that Syrian mercenaries are fighting against Armenians in Artsakh Еще одно доказательство того, что сирийские боевики воюют против армян в Арцахе.

̰ ̰
BACK_TO_TOP