10:03 31.07.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի YouTube-յան պաշտոնական ալիքը հրապարակել է 2019/20 մրցաշրջանի լավագույն դրվագների տեսանյութը:
08:35 31.07.2020
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության […]
21:55 30.07.2020
Կառավարությունում հույս ունեն սեպտեմբերին արձանագրել նոր կորոնավիրուսի ճգնաժամի ավարտ: Սա, իհարկե, այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ընդունի մարտահրավերն ու ստանձնի պատասխանատվություն դրա դեմ պայքարում: Միտքը հնչել է գործադիրի այսօրվա նիստում՝ վարչապետի կողմից: Փաշինյանն ասել է, որ կա հնարավորություն, որը կարելի է ձեռքից բաց թողնել, եթե պատշաճ լրջություն չցուցաբերվի: Ի դեպ, հայտարարություն դարձյալ քաղաքացիների համար, բայց այս […]
21:35 30.07.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում նախագահական ընտրությունների անցկացումը կարող է սահմանափակել մարդկանց իրավունքները: Նա առաջարկել է քննարկել ընտրությունները հետաձգելու հարցը: Որքանո՞վ է դա իրատեսական։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:25 30.07.2020
Որքանով է վտանգավոր Սևանի կանաչելը մարդկանց ու ձկների համար և ինչ վիճակում է գտնվում այն այս տարի, ինչ ազդեցություն են թողնում որսագողությունն ու կոյուղաջրերը լճի վրա և ինչ եղանակներ կան Սևանը փրկելու համար: Այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
19:39 30.07.2020
ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն այսօր փակ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ և պատասխանել նրանց հարցերին: Մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել է կառավարությունը: Տևական ժամանակ է՝ չեն դադարում որոշ իրավապաշտպանների, փաստաբանների և Մարտի 1-ի զոհերի հարազատների ու նախկին քաղբանտարկյալների […]
19:20 30.07.2020
Հուլիսի 30-ի առավոտյան ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Լիճք գյուղում կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ ապօրինի հրացանով կրակել էր Լիճք գյուղի բնակիչ, 83-ամյա մի տղամարդ։ Թիրախը 62-ամյա համագյուղացին էր։ 83-ամյա տղամարդը մոտ տարածությունից հրացանը […]
18:06 30.07.2020
«Նորավանք» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ արդեն երկու օր է՝ մեկնարկել են Վայքի «Արևիկ» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները։ Ակումբը հենց այս մարզադաշտում է անցկացնելու իր տնային հանդիպումները։ Նշենք, որ հաջորդ մրցաշրջանում «Նորավանքը» մասնակցելու է Առաջին խմբի առաջնությանը։ https://youtu.be/tJyimykrI2Y
13:05 30.07.2020
Ամուլսարի հարակից շրջանի բնակիչներն այսօր ակցիա են իրականացրել կառավարության դիմաց՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքի իրավունքը։ Նրանք կառավարությանն ուղղված նամակը ընթերցել են նաև լրագրողների համար։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ Ամուլսարի հարակից տարածքի բնակիչների մեծամասնության անունից են հանդես գալիս, դեռևս 2 ամիս առաջ 1200 բնակչությունով ստորագրություն են հանձնել կառավարությանը, սակայն որևէ պատասխան չստանալուց հետո հուլիսի 22-ին […]
12:25 30.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ որոշում է կայացրել ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ՀՀ շրջակա միջավայրի նախարար: «Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու այս որոշումը ընդունվում է այդ հանգամանքի բերումով: Համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ ՀՀ նախագահին»,- ասաց Փաշինյանը: Դրանից հետո ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց որոշման տեքստը: Որոշումն ընդունվեց միաձայն: […]
23:14 29.07.2020
Հունիսի 11-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ գիշերը Ախուրյան փողոցի շենքերից մեկի բակում փախցրել են իր «ՎԱԶ-212140 URBAN» մակնիշի մեքենան։ Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Շուտով պարզվեց, որ մեքենան գտնվում է Իջևանի Կուժ աղբյուր կոչվող տարածքում։ Իրավապահները նշված վայրում հայտնաբերեցին մեքենան՝ վթարված վիճակում։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական […]
22:32 29.07.2020
Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման մի քանի է արձանագրվել: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նման արձանագրումներ եղել են նաև աշխարհի տարբեր երկրներում, որը ևս մեկ առիթ է տալիս մտածելու, որ հիվանդանալ- լավանալը դեռ չի նշանակում, որ չպետք է պահպանել կանոնները, բայց, միևնույն ժամանակ, անհանգստանալու առիթ չէ […]
21:51 29.07.2020
Փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, լողալու խնդիր չկա: Այս մասին ասել է Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը: Ասուլիսը հրավիրվել է հենց Սևանում՝ նավի վրա: Եղանակային փոքր-ինչ բարդ պայմաններում բանախոսները խոսել են լճի խնդիրների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:26 29.07.2020
Հուլիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղում կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ հարևանները վիճել են։ Նախնական տվյալներով՝ մեկի կովը մտել էր մյուսի հողամաս ու փչացրել բերքը, ինչն էլ դարձել էր վեճի առիթ։ Պարզաբանումների ընթացքում մասնակիցներից մեկը տնից վերցրել էր ապօրինի հրացանն ու […]
20:00 29.07.2020
Ռուսաստանի Դաշնությունում հայ-ադրբեջանական բախումներ հրահրող անձինք պետք է պատժվեն խստորեն, այս մասին «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
19:47 29.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ պարետատան նիստից հետո անցկացրել է հերթական ճեպազրույցը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է: «Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով […]
19:06 29.07.2020
Բրազիլիայում ինքնաթիռի վաճառքի համար նախատեսված թեստ-դրայվի ժամանակ ինքնաթիռը խափանվել է։ Դրա շարժիչն ուղղակի հանգել է, երբ ինքնաթիռը 300 մետր բարձրության վրա է եղել։ Արդյունքում` փոքր ինքնաթիռը սկսել է ընկնել։ Անկման տեսանյութը հրապարակվել է Daily Mail կայքում։ Անկման ժամանակ այն կառչել է փողոցի երկայնքով տարածվող էլեկտրալարերից ու ընկել հենց փողոցի վրա, երբ այդտեղով անցնում էին մեքենաներ։ […]
18:50 29.07.2020
Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գառնի գյուղի 39-ամյա մի բնակիչ գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ աճեցնում, օգտագործում և պահում է թմրամիջոց ու ապօրինի զենք։ Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Հուլիսի 23-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Կոտայքի մարզային վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի և Կոտայքի բաժինների ծառայողները հարուցված […]
18:46 29.07.2020
Հայաստանը կորոնավիրուսի առումով ամենաշատ ակտիվ պացիենտն ունեցել է հուլիսի 6-ին: Այդ մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունի, կան բազմաթիվ ազատ մահճակալներ, և մի քանի հիվանդանոցներ վերադառնալու են հիմնական աշխատանքին: «Նախնական տվյալներով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնն ու Դիլիջանի բժշկական կենտրոնն […]
18:41 29.07.2020
Վերջին 4-5 օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով եթե կարելի է ասել, վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նվազել է նաև ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թիվը: Վարչապետը շեշտում է, որ ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թվի նվազումը, […]
18:05 29.07.2020
Պարետատան այսօրվա նիստից հետո ճեպազրույցով հանդես են գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
16:32 29.07.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 29-ին՝ ժամը 14։37-ին, արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել: Պարզվել է, որ բախվել է երեք ավտոմեքենա, կա երեք տուժած՝ շտապօգնության մեքենայի վարորդը, մեքենայում գտնվող բժիշկն ու բուժքույրը: Շտապօգնության մեքենայում հիվանդներ չեն եղել: Տուժածները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ […]
16:00 29.07.2020
Անցողիկ շեմը հաղթահարած, սակայն բուհ չընդունված դիմորդներից մի քանիսը և նրանց ծնողներն այսօր Ազգային ժողովում հանդիպում են ունեցել երեք խմբակցությունների անդամների հետ: Քննարկել են ստեղծված իրավիճակը և դրանց լուծման տարբերակները: Պատգամավորները նշել են, որ հանդիպումից հետո իրենք գրություն են ուղարկելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում:
15:52 29.07.2020
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ հուլիսի 9-ին Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով 1500 դոլարով գնել է նորածին աղջնակ։ Տեղեկությունների իրացման միջոցառումներին ներգրավվեցին ոստիկանության Կոտայքի և Արարատի մարզային վարչության, ինչպես և Հրազդանի բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց, […]
15:41 29.07.2020
Փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, լողալու խնդիր չկա: Այս մասին ասել է շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը: Ասուլիսը հրավիրվել է հենց Սևանում՝ նավի վրա: Եղանակային փոքր-ինչ բարդ պայմաններում բանախոսները խոսել են լճի խնդիրների մասին: ԳԱԱ Հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի խոսքերով՝ այս տարի բավականին թույլ է ընթանում ծաղկման գործընթացը Սևանա […]
23:35 28.07.2020
Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։ Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։ Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝ ▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, ▪ քաղաքացիներին […]