20:27 05.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդես է եկել ճեպազրույցով: Վարչապետը նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակվում է բարելավվել և հունիսի 4-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ այս ցուցանիշներով երկիրը […]
19:45 05.08.2020
«Փյունիկին» է միացել 21-ամյա կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ավանեսյանը «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից է և «Փյունիկում» հանդես կգա վարձակալական հիմունքներով։ Ֆուտբոլիստը հարցազրույց է տվել «Փյունիկի» մամուլի ծառայությանը:
18:51 05.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում պատասխանեց հարցին, թե ինչպես է կազմակերպվելու սեպտեմբերի 1-ը՝ արդյո՞ք նորմալ են վերսկսվելու դպրոցների դասերը։ Փաշինյանը նշեց, որ մի քանի մոդել է դիտարկվում, ու դրանք բոլորը կախված են վարակի տարածման տեմպերից։ Նրա խոսքերով՝ վարակի տարածման տեմպն էլ կախված է յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումից։ Սրանից վարչապետը բխեցրեց, որ այդ հարցերում […]
15:58 05.08.2020
Հուլիսի 31-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Աննա Սիմոնյանը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին՝ ժամը 20։15-ին, աղջիկը հայտնաբերվել է Անդրանիկի փողոցում գտնվող այգում։ Նա ներկայացվել է բաժին և բացատրություն տվել, որ այս ընթացքում շրջել է Երևանի տարբեր վարչական շրջաններում և իր հետ ոչինչ […]
14:24 05.08.2020
10 փրկարար է մահացել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, օգոստոսի 5-ին հայտարարել է քաղաքապետ Մարվան Աբբուդը: «Մենք կորցրել ենք հրշեջների թիմից 10 անդամի»,- նրա խոսքերը մեջբերում է LBC News-ը. Քաղաքապետի խոսքերով՝ կատարվածի հետևանքով վնասի չափը կազմում է 3-5 միլիարդ դոլար կամ ավելի: Հարյուրավոր քաղաքացիներ անտուն են մնացել:
13:59 05.08.2020
Բեյրութահայ բժիշկ Րաֆֆի Փոլադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է երեկ տեղի ունեցած դեպքերի մասին, նկարագրել, թե ինչ իրավիճակ է եղել Բուրջ Համուդ հայկական թաղամասի շրջակայքում, որտեղ այդ պահին գտնվել է նա: «Ժամը 6-անց էր երեկ, երբ որ իմ անձնական դարմանատուն ես կերթայի հիվանդներես մեկի տունը, երբ որ հասա խաչմերուկը, պատահեցավ այս մեծ պայթյունը: Նախքան այդ, […]
00:28 05.08.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորվել է շուրջ 2700 մարդ։ «Արեւելք»-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Պայթյունից հետո Արամ Ա կաթողիկոսը այցելել է […]
23:49 04.08.2020
Պայթյունից հետո Արամ Ա կաթողիկոսը այցելել է Բեյրութի հայկական թաղամաս։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունը․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը երբ իմացաւ Պէյրութի մէջ տեղի ունեցած պայթումին մասին, կը գտնուէր Սուրբ Աստուածածին Վանքին մէջ եւ քանի մը միաբան հայրերու ընկերակցութեամբ անմիջապէս ուղղուեցաւ վնասուած Պուրճ Համմուտի հայահոծ թաղամասեր: Նորին Սրբութիւնը Պուրճ Համմուտի քաղաքապետին եւ պատասխանատու մարմիններու ներկայացուցիչներուն […]
23:33 04.08.2020
Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին: Սգում ենք բոլոր զոհերի մահը և ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին […]
22:27 04.08.2020
Ամուլսարի տարածքից 10 անձ է բերման ենթարկվել. այս մասին Շանթնյուզին ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածն է: Այն է՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության […]
21:40 04.08.2020
Այսօր Ամուլսարի տարածքում իրավիճակը կրկին լարված էր, ինչպե՞ս ամեն բան սկսեց ու ինչ ընթացք ունեցավ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:32 04.08.2020
Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կա ավելի քան 100 վիրավոր։ Զոհերի մասին տեղեկություններ չկան: CNN-ի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառ է դարձել հրավառության համար նախատեսված պարագաների պահեստում բռնկված հրդեհը: BREAKING: Reports of a massive explosion near the Beirut port. Cause so far unknown. – […]
19:55 04.08.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ՀՀ ՃՈ կարգախմբերի հետ համատեղ, օգոստոսի 4-ին շարունակել են խիստ վերահսկողական գործառույթներ իրականացնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում: Վաղ առավոտից Կենտրոն վարչական շրջանի տարբեր հասցեներում և՛ շրջիկ կարգախմբերով, և՛ կանգառի կետերում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։ […]
18:43 04.08.2020
Մաշտոցի պուրակի մուտքի մոտ օրերս տեղի ունեցած ծառահատման և գոյություն ունեցող սրճարանի նոր կառուցապատման, ինչպես նաև մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին վերաբերող թեմաներով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ոլորտի այլ պատասխանատուներ այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Հայկ Մարությանն ասուլիսի հենց սկզբից ընդգծեց, որ քաղաքապետ դառնալու առաջին իսկ օրվանից պայքարում է ապօրինի կառույցների դեմ և անում հնարավորը […]
18:25 04.08.2020
Երևանի արյունաբանական կենտրոնում «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի միջև այսօր ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր։ Դրա շրջանակում ֆուտբոլային թիմը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում թիմի շապիկների վրա կրել հիմնադրամի տարբերանշանը: Հուշագրի նպատակը հանրությանը հիմնադրամի գոյության և գործունեության վերաբերյալ իրազեկելն է, ինչպես նաև հիմնադրամի ճանաչելիությունը բարձրացնելն ու հանրության շրջանում բարեգործության մշակույթի զարգացմանը նպաստելն […]
17:56 04.08.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր քննել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ին Սահմանադրական կարգը տապալելու գործով մյուս մեղադրյալների պաշտպանների միջնորդությունները: Դրանցից առաջինն ու առանցքայինը Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումն էր: Դատարանը պաշտպանական կողմից պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի […]
15:41 04.08.2020
The Daily Mail-ը հրապարակել է Ջորջ Ֆլոյդի ձերբակալությունից նոր տեսանյութ: Այն նկարահանվել է ոստիկանի համազգեստին ամրացված տեսախցիկով: Սկզբում ոստիկանները Ֆլոյդին զգուշացնում են ատրճանակով, իսկ հետո ատրճանակը դնելով նրա գլխին ստիպում են նստել ոստիկանական մեքենա: Ֆլոյդը խնդրում է չկրակել և խոստովանում է, որ տառապում է կլաուստրոֆոբիայով (վախ փակ տարածություններում գտնվելուց):
14:14 04.08.2020
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 17-ամյա Աննա Սիմոնյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 հեռախոսահամարով:
13:31 04.08.2020
Չինաստանի Հուբեյ նահանգի քիմիական նյութերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, որին նախորդել էր պայթյունների շարք: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 4-ը վիրավոր են: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան: Դեպքի վայրում որոնղափրկարարական աշխատանքները շարունակվում են: Դրանց մասնակցում է ավելի քան 100 մարդ և 14 հրշեջ մեքենա: […]
13:21 04.08.2020
Հայոց պատմության դասավանդման չափորոշիչների հարցը շարունակում է մնալ օրակարգային: Հիշեցնենք, Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը որոշել է ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրել «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի վրա։ Ոլորտի մասնագետների մի մասը պնդում է, որ չորս դպրոցական առարկաների առարկայական չափորոշիչների մշակող փորձագիտական թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը 2017-2019 թվականներին թուրք […]
12:15 04.08.2020
Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից։ «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել։ Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։ […]
11:21 04.08.2020
Պահնորդական նոր կազմակերպության անդամները գիշերը հանել են Ամուլսարի պահապանների տնակը՝ տեղադրելով իրենցը։ Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով տեղեկացնում է ծավալվող իրադարձությունների մասին։ «Այս 2․5 տարվա պայքարի հանգուցալուծումը պետք է այսօր լինի։ Եթե պահնորդական ինչ-որ ծառայություն կարողանում է իր վրա գործառույթ վերցնել ու ոստիկանության փոխարեն մի գիշերվա մեջ ճանապարհները բացել, որն ըստ […]
23:50 03.08.2020
«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարն այսօր հյուրընկալվել է «Հեռանկարի» տաղավարում: Լիլիթ Մկրտչյանը պատասխանել է իր և նոր չափորոշիչների հասցեին հնչած քննադատություններին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:40 03.08.2020
ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է դրվելու արցախյան հակամարտությանը վերաբերվող եվս մեկ օրինագիծ: Այն ամերիկյան հետախուզությունից պահանջում է ցեկույց ներկայացնել հուլիսի սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված բախման հանգամանքների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:03 03.08.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում դստեր մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել։ «Մոնթեան՝ կերակրելուց հետո / monthea after breastfeeding Այս շաբաթ կրծքով կերակրելու շաբաթն է: Բոլորը խոսում էին ծննդաբերության մարտահրավերների մասին, բայց ոչ ոք ինձ չէր պատրաստել կրծքով կերակրման մարտահրավերին: Ոմանց համար, այդ թվում և ինձ, դա մի ամբողջ պայքար էր […]