TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰
Կուբանում հայ և ադրբեջանական համայնքների առաջնորդները կոչ են անում ժողովուրդների միջև կոնֆլիկտ չհրահրել

16:13 26.07.2020

Կուբանում հայ և ադրբեջանական համայնքների առաջնորդները կոչ են անում ժողովուրդների միջև կոնֆլիկտ չհրահրել։ Մանրամասները՝ «Краснодар» հեռուստաալիքի ներկայացրած տեսանյութում։

̰
Մենք ողջ և առողջ ենք, չտրվե՛ք սադրանքներին․ ՌԴ-ում բնակվող հայերի կոչը

15:33 26.07.2020

Մենք ողջ և առողջ ենք, չտրվե՛ք սադրանքներին․ ՌԴ-ում բնակվող հայերի կոչը՝ Նաիրա Բաղդասարյանի տրամադրած տեսանյութում։  

̰
Ադրբեջանը մերժում է հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմը. ՀՀ դեսպանը՝ Լիտվայի հանրային ռադիոյին

14:15 26.07.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2015 թվականից ի վեր բազմիցս առաջարկել են Լեռնային Ղարաբաղում ևհայ-ադրբեջանական սահմանին կիրառել հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող մեխանիզմներ, որոնք Հայաստանը ողջունել է, բայց Ադրբեջանը մինչ օրս մերժում է։ Այս մասին հայտարարել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանին հրահրված ագրեսիայի կապակցությամբ Լիտվայի հանրային ռադիոյի եթերում հանդես […]

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է Մոսկվայում տղամարդը դուրս թռչում ընթացքի մեջ գտնվող մեքենայի բեռնախցիկից

13:43 26.07.2020

Մոսկվայում տղամարդը դուրս են թռչում ընթացքի մեջ գտնվող մեքենայի բեռնախցիկից՝ փրկվելով առևանգողներից։ Տեսահսկման խցիկների տեսանյութը հրապարակել է РЕН ТВ-ն։ Կադրերում երևում է, թե ինչպես է մեքենայից տղամարդն ընկնում ճանապարհի երթևեկելի հատվածի վրա։ Նա մնում է ճանապարհին ընկած, մարդիկ մոտենում են նրան, շտապօգնության մեքենան է ժամանում։ Տուժածը հոսպիտալացվել է։ Նրա մոտ գանգի կոտրվածք է և բազմաթիվ […]

̰
Համացանցում տեսանյութեր են տարածվում՝ ինչպես են ադրբեջանցիները ներողություն խնդրում

00:00 26.07.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքի 34 մասնակից։ Նրանցից շատերի նկատմամբ վարչական տուգանք կկազմվի փոքր խուլիգանության հոդվածով, բայց առնվազն 3 հոգու կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Պատիժը կրելուց հետո բոլոր ձերբակալվածներին 5 տարով կարգելվի մուտքը ՌԴ։ Մոսկվայաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը տեսանյութեր է հրապարակել, որտեղ ադրբեջանցիները զղջում և ներողություն […]

̰
Ծեծկռտուք Սևանա լճի տարածքում՝ քաղաքացիների ու ոստիկանների միջև․ պատճառը դիմակ չդնելն է․ Tert.am

23:26 25.07.2020

Սևանա լճում՝ կղզու հարակից տարածքում, արտակարգ ծառայություն իրականացնող ոստիկանների ու տեղում գործունեություն ծավալողների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ։ Tert.am-ի թղթակցին ականատեսները հայտնել են, որ ծեծկռտուքի պատճառը ոստիկանների օրինական պահանջը չկատարելն է. «Պահանջն էլ Սևանի ափին ու ավտոմեքենայի մեջ դիմակ չդնելն է, իբր դա ինչ պահանջն է,բաց տարածքում»։ Կռվին միջամտել են նաև կանայք։ Մոտ տասը րոպե տևած […]

̰
Վերջերս տեղի ունեցած անկարգությունները հայերի նկատմամբ կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից․ Մամմադով

23:08 25.07.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադիր լսեք Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Արիֆ Մամմադովի տեսաուղերձը, որտեղ նա նշում է, որ վերջերս տեղի ունեցած բոլոր անկարգությունները հայերի նկատմամբ կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։ Հիմա նա տեղեկություն ունի, որ պրովոկացիայի միջոցով փորձելու են հաշվեհարդար տեսնել Ալիևի […]

̰
Հաղթողը պետք է չտրվի սադրանքներին. զրույց Ռուբեն Բաբայանի հետ վերջին օրերի խմորումների շուրջ

22:59 25.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանի լարմանն այսօր անդրադարձ է եղել «Հեռանկարի» տաղավարում:  Արամ Աբրահամյանը զրուցել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ: Բաբայանը կարծում է, որ սովորաբար, աղմուկ է բարձրացնում պարտվող կողմը, ուստի իր համար ընդունելի չէ, որ հայերը, որպես հաղթողներ, տրվել են սադրանքին: Ըստ նրա՝  արձագանքն այլ պետք է լիներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Զենիթի» ֆուտբոլիստները կոտրել են նվաճած գավաթը

22:44 25.07.2020

Եկատերինբուրգում կայացած Ռուսաստանի գավաթի եզրափակչում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» 1:0 հաշվով հաղթեց «Խիմկիին»: Հաղթական գոլը 11 մետրանոց հարվածով խփեց Արտյոմ Ձյուբան: 84 – ГООООООООЛ! АРРРРРРТЕМ ДЗЮЮЮЮБА!#ЗенитХимки pic.twitter.com/BjeOrQXZ4p — ФК «Зенит» ✨ (@zenit_spb) July 25, 2020 «Զենիթի» ֆուտբոիստները հաղթանակը տոնելու ընթացքում կոտրել են նվաճած գավաթը: ? pic.twitter.com/VLi9ajkJ0c — ФК «Зенит» ✨ (@zenit_spb) July 25, 2020

̰
Ղադիմյանի տպավորիչ գոլի շնորհիվ «Նեմանը» հաղթեց «Բելշինային»

21:59 25.07.2020

Բելառուսի առաջնության 19-րդ տուրում «Նեմանը» հյուընկալվելիս 0:1 հաշվով հաղթեց «Բելշինային»: Հանդիպման միակ գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Ղադիմյանը: Հայ ֆուտբոլիստը 29-րդ րոպեին դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Այս գոլը Ղադիմյանի համար 8-րդն էր Բելառուսի ընթացիկ առաջնությունում: Այս հաղթանակից հետո «Նեմանը» վաստակած 34 միավորով հավասարվեց առաջատարներ ԲԱՏԷ-ին ու «Շախտյորին»:

̰
Արցախի անվտանգությունը համարում ենք Հայաստանի կարևորագույն շահերից մեկը. ազգային անվտանգության հանրային քննարկում

21:43 25.07.2020

Տարածքային ամբողջականության, Հայաստանի սուվերենության հետ միասին Արցախի անվտանգությունը համարվում է Հայաստանի կարևորագույն շահերից մեկը: Այս մասին Ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված հանրային քննարկման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գևորգ Գորգիսյանը։ Հասարակական սեկտորը ներկայացրել են Դանիել Իոաննիսյանը և Ստյոպա Սաֆարյանը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Երկրորդ օրն անընդմեջ ԲԸՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում

21:26 25.07.2020

Երկրորդ օրն անընդմեջ ԲԸՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումների նոր արձագանքները Ռուսաստանում և ԱՄՆ-ում

21:00 25.07.2020

Այս օրերին Ռուսաստանում տեղի ունեցած բախումները մտահոգիչ են, բայց կառավարելի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանը: Նա կոչ է արել չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի և հավաքի, իսկ հնարավոր սադրանքների դեպքում դիմել իրավապահ մարմիններին: Բռնության դրսևորումները դատապարտել են նաև Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տավուշի մարզում ՔՏՀԱՏՄ-ն իրականացրել է կրկնակի դիտարկումներ

20:30 25.07.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՃՈ ոստիկանության մարզային կարգախմբերի հետ համատեղ կրկնակի վերահսկողություն են իրականացրել ՀՀ Տավուշի մարզում։ Իջևան և Դիլիջան քաղաքներում կատարված խստացված վերահսկողական աշխատանքների ընթացքում ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից այսօր ևս խախտումներ չեն արձանագրվել: Հայտնաբերված որոշ թերությունների դեպքում տեղում տրվել են անհապաղ շտկման ցուցումներ:  

̰
Երևանում կենսաթոշակի, նպաստի վճարների դիմումները կուսումնասիրվեն էլեկտրոնային եղանակով

19:32 25.07.2020

Օգոստոսի 1-ից Երևանում կենսաթոշակի, նպաստի, սոցիալական ծրագրերով վճարների դիմումները կուսումնասիրվեն էլեկտրոնային եղանակով: Դիմումներն ընդունելու և խորհրդատվություն տրամադրելու համար մայրաքաղաքում սպասարկման վարչության 10 բաժին է ստեղծվել: Մանրամասները՝ կառավարության պատրաստած տեսանյութում:

̰
Սրա մեջ հայրենասիրություն չկա, ոչ մի գրամ. Ռուբեն Բաբայանը՝ արտերկրում հայ-ադրբեջանական բախումների մասին

18:06 25.07.2020

Արդյո՞ք սպասելի էր, որ հայ-ադրբեջանական սահմանային լարումը կվերաճի հայերի և ադրբեջանցիների բախումների երկու երկրների սահմաններից դուրս. այս թեմայի շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ: Բաբայանն այսել է, որ սովորաբար աղմուկ է բարձրացնում պարտվող կողմը, ուստի իր համար ընդունելի չէ, որ […]

̰
Մշակվել է աշնանային ցորենի արտադրության պետական աջակցության ծրագիրը

18:00 25.07.2020

Մշակվել է աշնանային ցորենի արտադրության պետական աջակցության ծրագիր, որով առաջարկվում է աշնանային ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պատրաստած տեսանյութից: Շահառու կարող են հանդիսանալ միայն Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 ՀԱ ցանքատարածություն մշակող տնտեսվարողները: Տնտեսվարողները կարող են սերմ ձեռք բերել միայն www.mineconomy.am կայքում հրապարակված մատակարարներից՝ […]

̰
Գյումրիի փողոցներն ու թաղամասերը հորդառատ անձրևների հետևանքով դարձյալ ջրածածկ են եղել

17:14 25.07.2020

Գյումրիի փողոցներն ու թաղամասերը երեկ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով կրկին ջրածածկ են եղել սելավաջրերով։ Տուժել են ցածրադիր հատվածներում գտնվող  թաղամասերն ու առանձնատները։ Հարակից փողոցներից գետակի նմանվող հեղեղաջրերը մեծ ուժգնությամբ հոսել են դեպի Աբովյան փողոցի նրբանցքներ՝ լցվելով ձորակում գտնվող տներն ու նկուղները։ Բնակիչները ջրի հոսքը նվազեցնելու համար իրենց ուժերով ավազե պարկերից ու տարբեր առարկաներից բարիկադներ […]

̰
Ինչպե՞ս վերադառնալ «Սիլիկոնյան հովտից» ու աշխատել Հայաստանում. Հակոբ Արշակյանի պարզաբանումը

16:44 25.07.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուղիղ եթերում խոսել է IT ոլորտում Հայաստանի հաջողություների մասին: Արձանագրել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ ընկերություններին տրվող հարկային արտոնությունների շնորհիվ այդ ոլորտում  30 տոկոսի աճ կա: Նախարարը խոսել է նաև ծրագրերի, մասնավորապես «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի մասին, որով նախատեսվում է  այս տարի 45 հայ […]

̰
«Ձյունիկ սառնարան»-ի շենքի պայթեցման աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն

15:28 25.07.2020

Հուլիսի 24-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից իրականացվելիք Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներին մասնակցելու նպատակով ժամը 16։22-ից մինչև 20։30-ն ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։ Պայթեցման աշխատանքների նախապատրաստման շրջանակներում ժամը 14։00-ից բնակչության անվտանգությունն ապահովելու համար ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]

̰
Պանդեմիայի օրերին հարուստները հետաքրքրվում են մասնավոր կղզիներով

14:51 25.07.2020

Հարուստները սկսել են հետաքրքրություն դրսևորել մասնավոր կղզիների նկատմամբ: Նման հարցումներով նրանք սկսել են պարբերաբար դիմել անշարժ գույքի գործակալներին: Միևնույն ժամանակ, անշարժ գույքի ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին ինքնամեկուսացման համար հարմար որոշ կղզիների գները չեն գերազանցում լավ մեքենայի գինը: Գործակալների խոսքով՝ համավարակը ստիպել է մարդկանց վերանայել իրենց հայացքները ներդրումներ անելու հարցում: Մասնագետների տվյալներով՝ […]

̰
Տարածքային ամբողջականության, Հայաստանի սուվերենության հետ միասին Արցախի անվտանգությունը համարում ենք Հայաստանի կարևորագույն շահերից մեկը. Արմեն Գրիգորյան

13:15 25.07.2020

Մենք Արցախին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը: Այդ մասին Ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված հանրային քննարկման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քննարկմանը մասնակցում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի […]

̰
Մոսկվայում՝ հայկական եկեղեցու մոտ, երեկ մթնոլորտը թեժ էր, սակայն ողջամտությունը հաղթեց

09:38 25.07.2020

Երեկ Մոսկվայում՝ հայկական եկեղեցու մոտ, մթնոլորտը թեժ էր։ Հավաքվածները, վրդովված ադրբեջանցիների սադրիչ գործողություններից, պատրաստ էին վճռական գործողությունների։ Այնուամենայնիվ, ողջամտությունը հաղթեց, իսկ համատեղ խորհրդանշական աղոթքը՝ հանդարտություն բերեց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS-ի թղթակից Վահե Ավանեսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վաշինգտոնը կֆինանսավորի Արցախում ականազերծման աշխատանքները․ ԱՄՆ Կոնգրեսը օրինագիծ է հաստատել

23:17 24.07.2020

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ընդունել է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները հաջորդ տարի պետք է ֆինանսավորի Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ադրբեջանցիները սադրանքներ են հրահրում ռուսական քաղաքներում․ ինչ է պատրաստվում անել Մոսկվայի հայ համայնքը

22:47 24.07.2020

Հակահայկական վանդալիզմը ավելի է ակտիվանում: Ադրբեջանցիները սադրանքներ են  հրահրում ռուսական քաղաքներում: Ինչ է պատրաստվում անել Մոսկվայի հայ համայնքը: SHANTNEWS-ի թղթակից Վահե Ավանեսյանը՝ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման մասին:  

̰
Որտե՞ղ է թաքնված հայերի նկատմամբ ադրբեջանցիների ատելության արմատը․ հարցազրույց Հրանուշ Խառատյանի հետ

22:38 24.07.2020

Ադրբեջանցիների հակահայկական սադրանքների շուրջ Հեռանկարում Արամ Աբրահամյանը զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Ռազմական գործողությունների ֆոնին նկատելի է զգայական ակտիվությունը, կարծում է ազգագրագետը: Ըստ նրա՝ դեպքերի ընթացքին ուղղակի մասնակցելու գործնական անկարողությունը կարող է հանգեցնել թշնամու, այս դեպքում՝ հայերի  դեմ ատելության պոռթկման: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այա Սոֆիայում հնչել է առաջին նամազը. ինչ էր ուզում դրանով ասել Էրդողանը

22:33 24.07.2020

86 տարի հետո առաջին անգամ նամազ է տեղի ունեցել մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում: Թուրքիայի նախագահ Էրդողանն ներկա է եղել ու անձամբ վարել: Թեմայի շուրջ զրույց  հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ծիրանային» ճակատամարտից մինչև ծեծկռտուք․ ի՞նչ է կատարվում Մոսկվայում

22:25 24.07.2020

Մոտ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում սկսված ադրբեջանական սադրանքները հայերի  ու հայկական ծիրանի դեմ անցած գիշեր այլ դրսևորումներ են ունեցել: Ռուսաստանի մայրաքաղաքում ադրբեջանցիները մեծ խմբերով սկսել են հարձակվել միայնակ  հայերի վրա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանական սադրանքները շարունակվում են. հայ-ադրբեջանական լարվածությունը առաջնագծից տեղափոխվել է աշխարհի տարբեր երկրներ

22:04 24.07.2020

Հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիայում ևս շարունակվում են  հակահայկական տրամադրությունները: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հինգ թուրք լեռնագնացներ Արարատ լեռան գագաթին տեղադրել են անգլերեն պաստառներ՝  ընդգծելով Ադրբեջանի հավակնությունները Արցախի նկատմամբ: Ակցիան կազմակերպվել է թուրք-ադրբեջանական ասոցիացիայի աջակցությամբ, որը հայտնի է իր հակահայկական տրամադրություններով: Հայ-ադրբեջանական լարվածությունը վերջին օրերին առաջնագծից տեղափոխվել է աշխարհի մեծ ու փոքր քաղաքներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP