20:28 03.08.2020
Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մարզերն ու մայրաքաղաքը սպասարկող սպայական գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 2533 դեպք։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 107 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է 85 ոչ սթափ վարորդ։ 18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված […]
14:49 03.08.2020
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Այսպես, ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով զննության են ենթարկել ՀՀ քաղաքացիների կողմից շահագործվող 2 տրանսպորտային միջոց: Բեռնատարները տեղափոխել […]
14:37 03.08.2020
Օգոստոսի 3-ին՝ ժամը 12։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Գագարինի փողոցի թիվ 45 տան հետնամասում այրվում է չոր խոտ։ Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 500 հակ կուտակած անասնակեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին […]
13:59 03.08.2020
Այսօր եզդի համայնքը ոգեկոչում է 6 տարի առաջ Սինջարում զոհված հայրենակիցների հիշատակը: Այս կապակցությամբ արդեն վեցերորդ տարին եզդի համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել ու ծաղկեպսակներ դրել Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող երկու հուշարձանների մոտ: Դրանցից մեկը խորհրդանշում է 2014-ին Թուրքիայի կողմից, մյուսը՝ Թուրքիայի հովանավորմամբ իսլամական խմբավորման ջարդերը եզդի ժողովդի նկատմամբ: Միջոցառման սակավամարդ լինելն այս տարի պայմանավորված […]
21:59 02.08.2020
Վիտիլիգո մաշկային հիվանդությամբ ամենահայտնի սուպերմոդելը՝ Վիննի Հարլոուն, ծննդյան տարեդարձը տպավորիչ կերպով է նշել: Լուսանկարներով նա կիսվել է ինստագրամյան իր էջում: Կանադացի սուպերմոդելը նշել է իր 26-ամյակը: Դրա համար աղջիկն ընկերների հետ մեկնել է մեքսիկական հյուրանոցներից մեկը Nobu Los Cabos-ը: Սուպերմոդելը նկարահանվել է լողավազանում՝ գունավոր բիկինիով: Կերպարը նա ամբողջացրել է մեծ թևնոցներով և աֆրիկյան հյուսքով: […]
16:59 02.08.2020
«Փյունիկը» պայմանագիր է կնքել 24-ամյա կոտ դ’իվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յոլեի հետ։ Այս մասին հայտնում է երևանայան ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը հայ ֆուտբոլասերներին հայտնի է Վանաձորի «Լոռիում» ունեցած ելույթներով։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանում Յոլեն մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
16:18 02.08.2020
Իբիցա թռչող ինքնաթիռի ուղևորները ծեծկռտուք են սկսել դիմակ կրելուց հրաժարվող զբոսաշրջիկի հետ։ Տեսանյութը հրապարակել են Twitter-ի օգտատերերը։
15:46 02.08.2020
Լոնդոնի «Արսենալը» 14-րդ անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։ «Ուեմբլիում» տեղի ունեցած եզրափակչում Միկել Արտետայի սաները 2:1 հաշվով կամային հաղթանակ են տարել «Չելսիի» նկատմամբ: Հանդիպան հաշիվը 5-րդ րոպեին բացել է «Չելսիի» ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։ 28-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 11 մետրանոցի հարվածով հավասարեցրել է հանդիպման հաշիվը: 67-րդ րոպեին գաբոնցի հարձակվողը դարձել է դուբլի հեղինակ և հաղթանակ […]
14:46 02.08.2020
Լաս Վեգասում ավարտվել է UFC Fight Night 173 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում Էդմեն Շահբազյանը մրցել է 36-ամյա ամերիկացի Դերեք Բրանսոնի հետ։ Երրորդ ռաունդում Շահբազյանը տեխնիկական նոկաուտով պարտվել է մրցակցին: 11 հաղթանակներից հետո սա Էդմենի առաջին պարտությունն էր խառը մենամարտերում։ Նշենք, որ հայազգի մարտիկը օկտագոն է դուրս եկել Արցախի դրոշով։ Time to become a contender ?? […]
14:38 02.08.2020
Արարատի մարզում այս տարի 80-ից ավելի սուբվենցիոն ծրագիր է հաստատվել: Ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 3 մլրդ դրամ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։
22:51 01.08.2020
Օգոստոսի 1-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Թումանյան-Շահալի 2632 կմ П.6 գծամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան […]
22:45 01.08.2020
Shant Digital TV-ն հատուկ նախաձեռնությամբ է հանդես գալիս, նախաձեռնություն, որն իր խորհրդանշական բնույթով տարբերվում է նախորդներից, բայց ինչպես նախորդ նախաձեռնությունները, այս մեկն էլ իր հստակ ասելիքն ու նպատակն ունի: Այն, ինչ այս անգամ նախաձեռնել է Shant Digital TV-ն, ըստ էության, խորհրդանշական է մի քանի առումներով: Բայց նախ՝ շտապենք հայտնել դրա բովանդակությունը, որն, ըստ էության, հավելյալ […]
22:32 01.08.2020
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին Հայաստանի արտաքին գործերի նախարարը կոչ է անում Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով չխոսել։ Միաժամանակ, հայկական զինված ուժերը նույնպես հրամանի են սպասում։ Սա էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձն է ադրբեջանցիների հոխորտանքներին։ Հայաստանը պատրաստվում է խաղաղության, բայց մահակն էլ ձեռքում է պահում։ Հրամանի պատրաստ են ու շարունակում են պատրաստվել նաև Արցախում։ Նախորդ պատերազմից հետո […]
20:40 01.08.2020
Բեռլինում բազմահազարանոց բողոքի ցույցեր են ընդդեմ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների: Բողոքի ակցիաները սկսվել են Ունդեր դեն Լինդեն փողոցից և շարժվել դեպի կենտրոնական փողոցներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ոստիկանության տվյալների համաձայն՝ բողոքի ցույցերին մասնակցում է 11 հազար մարդ: Նրանց մեծ մասը չի կրում դիմակ և չի պահպանում սոցիալական հեռավորություն: Համաձայն Worldometers-ի վերջին տվյալների՝ […]
23:38 31.07.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի: Շրջանի համայնքների ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, […]
22:56 31.07.2020
Հայաստանում հնարավոր է արտադրել կայանքներ, որոնցով կենսաբանական մաքրման կենթարկվեն Սևանա լիճ թափվող կեղտաջրերը. այս մասին այսօր ասել են ասուլիս հրավիրած բանախոսները: Պնդել են, որ առաջին կայանն անվճար կլինի, նվեր իրենց կողմից: Մանրամասները՝ տեսանյութում։
19:55 31.07.2020
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում կան սուբստանտիվ բանակցություններ, որոնք աշխատանքի ուղղություններից միայն մեկն են։ Այս մասին այսօր «Հեռանկարի» եթերում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Աշխատանքի երկրորդ ուղղությունը եղել է միջավայրի ձևավորումը, որն անհրաժեշտ է բանակցություններում արդյունքների հասնելու համար։ Դա վերաբերում է ռիսկերի նվազեցմանն ու խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Մնացականյանի խոսքերով՝ հակառակ կողմի հռետորաբանությունը […]
19:37 31.07.2020
Հայաստանի արտաքին քաղաքականությունը Արցախյան հակամարտության հարցում աշխատում է երեք ուղղությամբ, որոնցից մեկն էլ հենց սուբստանտիվ կամ բովանդակային քննարկումներն են։ Մնացականյանը նշեց, որ հայկական կողմի աշխատանքը միտված է հայկական գերակայությունների ներկայացմանն ու դրանց ամրագրմանը։ «Այդ գերակայությունների ճիշտ արտահայտումը հիմնական այն բաղադրիչներից է՝ համապատասխան փոխզիջում կառուցելու համար։ Դրանց արհամարհանքը չի բերելու մեզ փոխզիջման։ Չի կարող, չի լինելու […]
19:25 31.07.2020
Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ Ուկրաինան նույնպես այն պետությունների թվում էր, որ ոչ թե լարվածությունը նվազեցնելու կոչեր արեց, այլ աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Այս հարցին այսօր «Հեռանկարի» տաղավարում պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Կարծես Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, […]
19:10 31.07.2020
Հայ-ադրբեջանական սահմանային մարտերի ժամանակ կային պետություններ և կազմակերպություններ, որոնք աջակցում էին Ադրբեջանին, և կային այնպիսիները, որ կողմ էին լարվածության նվազեցմանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վստահեցնում է, որ կային նաև Հայաստանին աջակցողները, սակայն Հայաստանը այլ բանի է կարևորություն տալիս։ Այս մասին նախարարը նշել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը հյուրընկալվելիս։ Նախարարի խոսքերով՝ այն, թե ով ում է […]
19:04 31.07.2020
Հայաստանը բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ու ձևաչափերի անդամ է և ցանկացած պարագայում որոշում է՝ որքանով գործարկել այդ կազմակերպությունների մեթոդները։ Այս մասին այսօր «Հեռանկարի» եթերում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Նա մեկնաբանել է այն հարցը, թե ինչու սահմանային բախումների ժամանակ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ օգնությանը։ Մնացականյանի խոսքերով՝ գնահատման արդյունքում Հայաստանը անհրաժեշտ չի համարել ՀԱՊԿ գծով […]
18:58 31.07.2020
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ին գլխավոր վարչություն հրավիրված Էրեբունի վարչական շրջանի մի բնակիչ հաղորդում տվեց, որ բակերը առանձնացնելու նպատակով քարե պարսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200 հազար դրամ վարչական տույժի չենթարկելու համար Էրեբունու համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, որպես կաշառք, իրենից […]
18:52 31.07.2020
«Հեռանկարի» տաղավարում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասնել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելության շրջանառած այն հայտագիրը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունն այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։ «Դա մեր համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան […]
18:26 31.07.2020
Արդյո՞ք տավուշյան վերջին դեպքերի ընթացքում Թուրքիայի ներգրավվածությունը աննախադեպ էր հարցին «Հեռանկարի» տաղավարում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Թուրքիայի դիրքավորումը զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը, որը ցանկանում է տեղափոխել նաև Հարավային Կովկաս: «Հարավային Կովկասի ապակայունացնող որևէ փորձ մեզ համար անընդունելի է լինելու: Եվ մենք այդ առումով օգտագործել ենք բոլոր գործիքները՝ թե՛ […]
17:16 31.07.2020
Մայրաքաղաքում շուրջօրյա հասարակական կարգ պահպանող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները հուլիսի լույս 31-ի գիշերն ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Նախքան ծառայության մեկնարկը` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը հրահանգավորեց անձնակազմին։ Արմեն Գասպարյանը ոստիկաններից պահանջեց ահազանգերին արագ արձագանքել, օրինախախտների հետ շփումներում գործել բացառապես լիազորությունների շրջանակներում և լինել խիստ։ Վարչության պետը, անդրադառնալով համավարակի դեմ […]
16:13 31.07.2020
«Ինչպե՞ս փրկել Սևանը: Սևանի, Գավառի, Վարդենիսի, այլ քաղաքների ու հարակից համայնքների և առևտրային կազմակերպությունների կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման անհրաժեշտությունը». այս թեմայով այսօր ասուլիսի եկած բանախոսները քիմիական մաքրման կայանների փորձնական անվճար ծրագիր են առաջարկել ու դժգոհել, որ իրենց ձայնը լսելի չէ: Մանրամասները՝ տեսանյութում:
11:54 31.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Էրիկ Գրիգորյանին և շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանին համատեղ աշխատանքի համար: Վարչապետը, նաև շնորհավորելով Ռոմանոս Պետրոսյանին, իր խոսքում ընդգծել է, որ աշխարհում բնության նկատմամբ կան ծայրահեղ մոտեցումներ, մի դեպքում հանդիպում […]