16:13 17.07.2020
Ներկայացնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
16:02 17.07.2020
Հայ-ռուսական համալսարանի բիզնես-դպրոցը, որը գործում է 2008 թվականից, այսօր դիպլոմներ է հանձնել շրջանավարտների 10-րդ խմբին։ Այս 12 տարիների ընթացքում բիզնես դպրոցն ունեցել է շուրջ 200 շրջանավարտ։ ՀՌՀ բիզնես-դպրոցը միջպետական լիցենզավորված ուսումնական հաստատություն է, որն ունի MBA ուսուցանելու և աստիճան շնորհելու լիցենզիա: МВА-ն կամ Master of Business Administration-ը միջազգայնորեն ճանաչված աստիճան է՝ ստեղծված բիզնեսի և կառավարման […]
15:30 17.07.2020
Հուլիսի 16-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը։ Մասնակցում էր անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Արա Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ վարչությունը բնակչությանը կարևոր ծառայություն մատուցող ստորաբաժանում է, և աշխատակիցների մատուցած ծառայությամբ է քաղաքացին պատկերացում կազմում անձնագրային և վիզաների […]
14:41 17.07.2020
Սահմանին կանգնած զինվորի թիկունքն ամուր է. Չինարիի բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։
14:40 17.07.2020
Հուլիսի 17-ին՝ ժամը 09:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բուրաստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի Մ․, ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
14:20 17.07.2020
«Կարմրուկի, կարմրախտի, խոզուկի երկրորդ դեղաչափի պատվաստումները նվազել են 22 տոկոսով: Սա բացատրում ենք նրանով, որ ազգային օրացույցով դա կատարվում է 6 տարեկանների շրջանում, իսկ ծնողները դա թողնում են օգոստոսին, մինչ դպրոց հաճախելը: Ակնկալում ենք, որ օգոստոսին ԿԿԽ-2 պատվաստումների քանակը կավելանա»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման […]
13:45 17.07.2020
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այլ հիվանդությունների դեմ պատվաստումների գործընթացը նկատելիորեն նվազել է մոտ 27 տոկոսով, ինչը առողջապահության ոլորտի համար բարենպաստ չէ, տեղեկացրել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Իրավիճակը շտկելու համար նախարարությունը ձեռնարկել է բուժհաստատություններում համաճարակաբանական ֆիլտրի գործարկում: «Դա նշանակում է, որ եթե բուժհաստատություններն […]
12:40 17.07.2020
«Ռեալը», Լա լիգայի 37-րդ տուրում սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասնելով «Վիլյառեալին» նկատմամբ, նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Զուգահեռ մրցավեճում «Բարսելոնան» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Օսասունային»: Մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «Ռեալը» 7 միավորով գերազանցում է «Բարսելոնային»: «Արքայական ակումբը» 34-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, ինչը լավագույն արդյունքն է: «Բարսելոնան» Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել […]
12:12 17.07.2020
Լրագրողներն այսօր Մինսկում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ զրույցում հետաքրքրվել են, թե արդյոք Ադրբեջանի սկսած գործողությունները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի: Փոխարտգործնախարարը նշել է. «Կանխելու համար երկու գործոն կա՝ մեկը, որ իրականացնում է մեր ՊՆ-ն, մեր բանակը, որը ցույց է տալիս, որ այդպիսի մոտեցումները միշտ պատժվելու են, երկրորդը, բնականաբար, դիվանագիտական ասպարեզում է, որտեղ […]
11:48 17.07.2020
Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանում տեղի ունեցող պաշտոնանկություններին: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպե՞ս կազդի ԱԳ նախարարի պաշտոնանկությունը բանակցային գործընթացի վրա: «Ես չեմ կարծում, որ անձերի փոփոխությամբ պետության քաղաքականությունը փոխվում է, ցավոք, առայսօր եղել է դեստրուկտիվ, տեսնենք՝ ինչպես կլինի այսուհետ»: Անդրադառնալով սահմանի լարվածությանը՝ նշել է, որ ուժային […]
11:36 17.07.2020
Տարբեր հեռախոսների վրա, տարբեր աբոնեմենտային գծերով ստացվել են հաղորդագրութուններ՝ կեղծ, լատինատառ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ապատեղեկատվությանը: «Օպերատորներն իրավիճակը շտկել են և հիմա ուղարկում են այլ հաղորդագրություններ, որպեսզի դա հերքեն»։
11:31 17.07.2020
Վիրավորների մասով ՊՆ և ԱԱԾ տարածած տեղեկություններում հակասություններ չկան: Այս մասին ճապազրույցի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ընդհանուր առմամբ հայկական կողմն ունեցել է 36 վիրավոր, որոնց մեծ մասը ոտքի վրա, առանց բժշկական միջամտության վերադարձել է շարք։ 20 զինծառայողի քիչ թե շատ բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից 10-ը շարունակում են բուժվել։ 10-ից 5-ի վիճակը […]
11:14 17.07.2020
Անցած գիշեր ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 կրակոց։ Այդ մասին Իջևանում գտնվող ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է կենտրոնի պատասխանաոտւ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: «Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի այն հատվածում, […]
10:24 17.07.2020
Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացվում է Մինսկում՝ հենց այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել են պաշտոնական պատվիրակությոնները։ Նիստի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Նախապես ծրագրվածի համաձայն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկման հիմնական թեմաների շարքում են նաև Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից ներքին շուկայում առևտրային խոչընդոտների վերացումը, COVID-19-ի դեմ պայքարի համալիր պլանի ընդունումը։ Նախատեսված […]
10:16 17.07.2020
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը SHANTNEWS-ին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ապատեղեկատվության վերաբերյալ։ Ստեփանյանը հակառակորդի տարածած ապատեղեկատվությունը համարել է փնթի սուտ։
00:13 17.07.2020
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն խաղաղ համայնքներում կատարած փաստահավաք աշխատանքների մասին տեսանյութ: Անկախ իրավապաշտպան աշխատանքը վեր է հանել հավաստի տվյալներ 2020 թվականի հուլիսի 12-ից սկսած Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ: Արդյունքների մասին զեկույցը կազմվում է միանգամից անգլերենով՝ հրատապ ռեժիմով՝ 24 ժամ սկզբունքով:
22:32 16.07.2020
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է կորոնավիրուսի վերաբերյալ վերջին օրվա վիճակագրությունը, վարչապետն ու առողջապահության նախարարը խոսել են միտումների և հնարավոր զարգացումների մասին։ Գործադիրը քննարկել է նաև օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են մարզերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, պաշտոնյաների ծախսերի հայտարարագրման նոր մեխանիզմի ներդրմանը և մի շարք այլ խնդիրների։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:28 16.07.2020
«Շանթի» և Telcell-ի համագործակցության արդյունքում մեր HD ալիքների բազմաֆունկցիոնալ հավելվածին` Shant digital TV-ին բաժանորդագրվելը հնարավոր է դառնում ցանկացած վայրից վայրկյանների ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում:
22:25 16.07.2020
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հայկական պատվիրակությունը վարչապետի ղեկավարությամբ մեկնել է Մինսկ: Վաղը կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են առևտրի ոլորտներում եվրասիական ինտեգրման, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման հարցերը, ինչպես նաև միության երկրներում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիրը։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա Բելառուսի նախագահի հետ։ Մանրամասները պատմում է SHANTNEWS-ի […]
22:21 16.07.2020
Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, որ ադրբեջանցիները Մոսկվայում ծիրան են գնել ու ոտքերով տրորել։ Քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բան ասեմ, շատ չծիծաղեք… Մեր ուզբեկ ընկերները՝ Մոսկվայից, ասացին, որ այդ ծիրանը իրականում ՝ թուրքական է… Աստված ճզմողներին խելք տա, ուզբեկներին փող…»:
22:09 16.07.2020
Մենք ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակի դուրսհանման ապացույց։ Այդ մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ասել է ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: «Հաշվենք, որ այստեղ 10-ն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չեն, որ մնացել են դաշտում․ բնականաբար, շատ զոհեր կարող էին իրենց […]
21:57 16.07.2020
Սահմանին տիրող իրավիճակը դուրս չի մնացել նաև խորհրդարանականների ուշադրությունից. նրանք այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դատապարտող կոչեր ու հայտարարություններ են հնչեցրել: Իսկ արտահերթ նստաշրջանի օրակարգում 14 հարց էր ընդգրկված: Դրանց մի մասը, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» երկու օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը քննարկել են հատուկ ընթացակարգով: Մանրամասները՝ տեսանյութում։
21:50 16.07.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իլհամ Ալիևը Ադրբեջանի նոր արտգործնախարար է նշանակել: Ինչպես սպասվում էր, Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել: Նրա աթոռը զբաղեցնելու է Ջեյհում Բայրամովը, որը մինչ այդ զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:39 16.07.2020
Բավական ծանր օր ենք ունեցել: Այդ մասին Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Ցավոք, Չինարիում վիրավորին օգնություն ցույց տալիս խոցվել է մեքենա: Հիմնականում թիրախավորվել են Բերդ համայնքի բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։ Այսօրվա առանձնահատկությունն այն էր, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ էր ու առանձնահատուկ 30 տարիների ամբողջ պատմության ընթացքում։ Օրվա […]
21:25 16.07.2020
Կեսօրից հետո Ադրբեջանի ԶՈՒ-երը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային ԱԹՍ-ներ, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ, այլ տուժածներ չկան։ Այդ մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ասել է ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նաև նշել է, որ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-ն թույլ է տվել ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին […]
21:12 16.07.2020
Ինչու Ալիևը ռազմական գործողությունների համար ընտրեց սահմանային Տավուշը, որտեղ դրանք որևէ արդարացում չեն կարող ունենալ, արդյոք Ադրբեջանն ունի արտաքին ուժերի հավանությունը. այս թեմայի շուրջ Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:21 16.07.2020
Հուլիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը դեսպաններին ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ հուլիսի 16-ին Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսումը ՀՀ […]
18:50 16.07.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Ի շարունակություն Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին առավոտյան արված հայտարարության, ինչպես նաև միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույլտվությամբ զոհերի տարհանման մասին հաղորդագրության»:
18:43 16.07.2020
ՀՀ պատվիրակության օդանավն արդեն վայրէջք է կատարել Բելառուսի հանրապետությունում։ Պատվիրակության անդամները ՀՀ վարչապետի գլխավորությամբ պետք է մասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Բելառուսի նախագահի հետ։ Նիստերն ու հանդիպումը կկայանան վաղը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է նաև փաստաթղթերի ստորագրում, ինչպես […]