TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քոչարի, երգ ու պար. Մոսկվայում ծիրանի վաճառքը վերածվել է տոնախմբության

18:10 18.07.2020

Մոսկվաբնակ Էդուարդ Համբարձումյանը դարձյալ ֆեյսբուքյան ուղիղ եթերում է, որում ցուցադրում է, թե ինչպես են մեր հայրենակիցները ծիրան գնում, միաժամանակ, հայերի համար անվճար հյուրասիրություն է կազմակերպվել: Տեսանյութերում երևում է նաև, թե ինչպես են մեր հայրենակիցները քոչարի պարում, երգում՝ այդկերպ ծիրանի ու հայկական մյուս մրգերի վաճառքը վերածելով տոնախմբության:

̰
Հարյուրավոր հայեր Մոսկվայում շարունակում են սպասել ծիրան գնելու իրենց հերթին. մարդկային հոսքը չի դադարում

17:09 18.07.2020

Մոսկվաբնակ Էդուարդ Համբարձումյանը դարձյալ ֆեյսբուքյան ուղիղ եթերում է, նա ցույց է տալիս, թե ինչպես է ավելանում Մոսկվայում ծիրան գնել ցանկացող մարդկանց թիվը: Տեսանյութից դատելով՝ մարդկային հոսքը չի դադարում. ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները սպասում են ծիրան գնելու իրենց հերթին:

̰ ̰
̰
Անվճար սնունդ՝ Մոսկվայում ծիրան գնելու նպատակով հերթում կանգնած մեր հայրենակիցների համար

15:05 18.07.2020

Ֆեյսբուքյան օգտատեր, մոսկվաբնակ Դավիթ Ֆրանգ Տոնոյանը լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է անվճար սնունդ բաժանվում Մոսկվայում ծիրան գնելու նպատակով հերթում սպասող մեր հայրենակիցներին: «Անվճար սնունդ ծիրան գնելու նպատակով հերթում սպասող մարդկանց համար»,- գրել է օգտաատերը: Ավելի վաղ հայտնել էինք՝ մոսկվաբնակ մեր հայրենակիցները ծիրան են գնում՝ օգնելով անելանելի վիճակում հայտնված վարորդներին: Հավելենք՝ Մոսկվայի […]

̰
Ֆրանսիական Նանտում` Պողոս և Պետրոս սրբերի տաճարում, հրդեհ է բռնկվել

14:38 18.07.2020

Հրդեհ է բռնկվել ֆրանսիական Նանտ քաղաքի Պողոս և Պետրոս սրբերի տաճարում: Տաճարը գոթական ոճի մշակութային կարևոր արժեքներից է: Դեպքի վայրում աշխատում է մոտ 100 հրշեջ: Առայժմ պարզ չէ հրդեհի պատճառը: Դեպքից երկու ժամ հետո ֆրանսիական հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրել, որոնցում երևում է, որ կրակի տարածումը կանխվել է, և շենքը հիմնականում չի տուժել, սակայն վնասի չափի […]

̰
Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու հայտարարությունը աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն. վարչապետ

13:46 18.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: Մասնավորապես, վարչապետը նշել է. […]

̰
Զորակոչ է. տղաները հպարտ են, որ գնում են բանակ. Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել

13:36 18.07.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Զորակոչ է: Տղաները հպարտ են, որ գնում են բանակ: Մեր հույսի ու երազանքի բանակը: Իսկ մենք էլ հպարտանալու ենք իրենցով և, ինչպես միշտ, ի լուր աշխարհի հայտարարելու ենք. բանակ ունենք»:

̰
Ինչպես են մոսկվաբնակ մեր հայրենակիցները ծիրան գնում՝ օգնելով անելանելի վիճակում հայտնված վարորդներին

13:17 18.07.2020

Մոսկվաբնակ Էդուարդ Համբարձումյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրում է, թե ինչպես են մեր հայրենակիցները հերթ կանգնել՝ ծիրան գնելու համար: Ավելի վաղ հայտնել էինք՝  Մոսկվայում հայ վարորդներին պարտադրել էին փակել հայկական համարանիշները, նոր ապրանքը վաճառել: Մանրամասները՝ տեսանյութում: Ավելի վաղ հայտնել էինք՝  ադրբեջանցիները Մոսկվայում ծիրան են գնել ու ոտքերով տրորել՝ այդկերպ «վրեժ լուծելով» հայերից:

̰
Արցախում ԱԹՍ խոցելը չի կարելի համարել, որ ռազմական գործողությունները տեղափոխվում են Արցախի սահման. Արծրուն Հովհաննիսյան

12:00 18.07.2020

Արդյո՞ք ՊԲ հաղորդագրությունն Արցախում ադրբեջանական ԱԹՍ խոցելու մասին ազդակ է, որ կարող են ռազմական գործողությունները տեղափոխվել արցախա-ադրբեջանական տարածք. այս հարցին այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: «Արցախում ԱԹՍ խոցելը չի կարելի համարել, որ տեղափոխվում են Արցախի սահման, որովհետև մինչ այս էլ խոցվում էին, բայց նշանակո՞ւմ է, որ չի տեղափոխվի, […]

̰
Եզրակացություններ են անում՝ ով հաղթեց, ով պարտվեց. վաղ է այդ մասին խոսելը. Արծրուն Հովհաննիսյան

11:27 18.07.2020

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում այսօր ևս ներկայացվել է սահմանային իրավիճակի ամփոփում: Կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինչպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն է արդեն հայտնել՝ ողջ սահմանագոտու երկայնքով եղել է հանգիստ: «Թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից՝ ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի, բայց դրանից րոպեներ անց ՊԲ-ն հայտնարարեց, որ Արցախի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հերթական ադրբեջանական ԱԹՍ-ն՝ […]

̰
Մենք կոտրվող չենք և նահանջելու տեղ չունենք. նախօրեին հակառակորդի կողմից վիրավորում ստացած, Չինարիի բնակիչ Արամայիս Հովակիմյան

22:55 17.07.2020

Մենք կոտրվող չենք և նահանջելու տեղ չունենք: Սա մեր սրբավայրն է, մեր գյուղն ու ծննդավայրը։ Այս մասին ասել է նախօրեին հակառակորդի կողմից վիրավորում ստացած, Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Մանրամասները՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած տեսանյութում։  

̰
Ադրբեջանն անցել է մրգաբանջարեղենային պատերազմի․ Վ․Ավանեսյանը՝ Մոսկվայի շուկայում տեղի ունեցած դեպքերի մասին

22:48 17.07.2020

Հայ-ադրբեջանական հակամարտության լարվածությունը ադրբեջանցիները փորձում են տեղափոխել երրորդ երկրների տարածքներ։ Երբեմն դա ստանում է զավեշտալի դրսևորումներ։ Երեկ Մոսկվայի շուկաներից մեկում նրանք ճզմել են հայկական ծիրանը։ Նույն շուկայում այսօր խնդիրը շատ ավելի է սրվել։ Տեղի ունեցածի մասին Մոսկվայից մանրամասներ կպատմի «Հորիզոնի» մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի ուշ SHANTNEWS-ի թղթակիցը հայտնել է, որ հայկական մթերքով […]

̰ ̰
Բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին. Տավուշի մարզպետ

22:02 17.07.2020

Այսօր ունեցել ենք խաղաղ օր, և բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին։ Այդ մասին Իջևանի տեղեկատվական կենտրոնում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Ինքս եղել եմ գյուղերում, ծանոթացել եմ ընթացքին։ Առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։ Աշխատանքները սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել։ Աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են Այգեպար […]

̰
Հաստատում եմ իսրայելական ԱԹՍ-ի՝ հայկական կողմում անվնաս հայտնվելու լուրը. Արծրուն Հովհաննիսյան

21:52 17.07.2020

ՀՀ ԶՈՒ-երը զորակոչն ու զորացրումն իրականացնում են բնականոն ընթացքով, պլանային միջոցառումներ են իրականացվում, որևէ հետաձգում չի իրականացվել և չի իրականացվելու։ Այդ մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Արծրուն Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է նաև 102-րդ ռազմաբազայի զորավարժություններին: «ՀՀ ԶՈՒ-երը ռուսական զորքերի, մասնավորապես, 102-րդ ռազմաբազայի հետ այս ընթացիկ զորավարժությունների ընթացքում ունեն համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ […]

̰
Կոնկրետ ինչ խնդիր է փորձում լուծել Բաքուն սադրանքներով․ հարցազրույց արևելագետ Վարուժան Գեղամյանի հետ

21:35 17.07.2020

Վերադառնանք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դրա հետ կապված իրադարձություններին: Արդյո՞ք սահմանային լարվածությունը Ադրբեջանում կուտակված ներքաղաքական խնդիրների հետևանք է, ինչու է փոխվել Ադրբեջանի ԱԳ նախարարը և ինչ հռետորաբանություն է կիրառում Թուրքիան այս օրերին: Արամ Աբրահամյանն այս հարցերի շուրջ զրուցել է արևելագետ Վարուժան Գեղամյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Միջադեպ Լոնդոնում․ ադրբեջանական համայնքը անկարգություններ է հրահրել Հայաստանի դեսպանատան մոտ

21:23 17.07.2020

Այսօր միջադեպ է տեղի ունեցել Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան մոտ:  Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները անկարգություններ են հրահրել։ Ադրբեջանցիները փորձել են Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում քննարկում կազմակերպել իբր Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ագրեսիա սանձազերծելու մասին: Սակայն առաջարկը չի ընդունվել: Ադրբեջանցի ցուցարարները հավաքվել են ՀՀ դեսպանատան առջև։ Նրանք ագրեսիվ պահվածքն են դրսևորել հայերի նկատմամբ, […]

̰
Եթե կատարվի որևէ սադրանք, կստանան արժանի հակահարված. Ա․Հովհաննիսյան

21:19 17.07.2020

Ըստ էության՝ ամբողջ օրը օպերատիվ իրավիճակն առաջնագծում եղել է համեմատաբար հանգիստ: Այդ մասին Իջևանում գտնվող ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է կենտրոնի պատասխանաոտւ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ քիչ են եղել կրակոցներ: Հովհաննիսյանը նաև ավելացրել է, որ կրակոցները եղել են հրաձգային զենքերից: Հովհաննիսյանը նաև նշել է, որ այսօր այցելել է զորամասերից մեկը: «Զորքերի […]

̰
Երևանում ՃՈ ուժեղացված ծառայություն է իրականացվել

21:09 17.07.2020

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները  հուլիսի 16-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` 10 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդներից երեքը վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 8, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված՝4, թաղանթապատված […]

̰
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ

20:50 17.07.2020

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն։ Այս պահին ևս մեկ հանդիպում է ընթանում։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս հանդիպումը նախապես ծրագրված չէր։ Ավելացված աշխատանքային այս հանդիպումից հետո միայն ՀՀ պատվիրակությունը վերադառնում է։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմի երգը՝ նվիրված մեր սահմանապահներին

20:25 17.07.2020

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմի երգը՝ նվիրված մեր սահմանապահներին։ Տեսանյութը ներկայացնում ենք ստորև։

̰
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից սանձազերծված էսկալացիային

20:09 17.07.2020

Մինսկում տեղի է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Բելառուսի նախագահը ջերմորեն ողջունել է ՀՀ վարչապետին Մինսկում և անդրադարձել Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանն ու խնդիրների լուծմանը: «Անկեղծ ասած, ԵՏՄ-ում կան բազմաթիվ խնդիրներ ՝ կապված այն բանի հետ, որ մենք չենք կատարել այն, ինչի մասին համաձայնություն ենք ձեռք բերել: Մենք դեռ […]

̰ ̰
Նախիջևանը բռնազավթված է. Էրդողան

17:43 17.07.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին, հայտնում է Ermenihaber-ը: «Հայաստանն, իհարկե, զավթիչ է։ Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախիջևանը (հավանաբար շփոթում է Լեռնային Ղարաբաղի հետ․- խմբ․) բռնազավթված է և Մինսկի եռյակը արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, […]

̰
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

17:40 17.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանը չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ. վարչապետի ելույթը Մինսկում

17:00 17.07.2020

ՀՀ վարչապետը, ելույթ ունենալով Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի, այդ թվում՝ երկրում համաճարակային իրավիճակին ու Ադրբեջանի կողմից սկսված ագրեսիվ գործողություններին: Իր խոսքում մասնավորապես ասել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների հարգելի անդամներ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Ալեքսանդրի Գոլովչենկոյին՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Քանի […]

̰
ԵԱՏՄ-ն ցույց տվեց իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակներում և ցույց տվեց, թե ինչ կարևոր դեր է խաղում մեր երկրների կյանքում. Փաշինյանի ելույթը Մինսկում

16:44 17.07.2020

Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետը: Նա իր խոսքում նախ՝ շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահին հյուրընկալության համար, ընդգծել՝ քանի որ սա Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի և Ղրղզստանի վարչապետ Կուբատբեկ Բորոնովի առաջին մասնակցությունն է, շնորհավորել է նրանց պաշտոնավարման […]

̰
Իմ խոսքը Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում. Փաշինյան

16:13 17.07.2020

Ներկայացնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայ-ռուսական համալսարանի բիզնես-դպրոցը դիպլոմներ է հանձնել շրջանավարտների 10-րդ խմբին

16:02 17.07.2020

Հայ-ռուսական համալսարանի բիզնես-դպրոցը, որը գործում է 2008 թվականից, այսօր դիպլոմներ է հանձնել շրջանավարտների 10-րդ խմբին։ Այս 12 տարիների ընթացքում բիզնես դպրոցն ունեցել է շուրջ 200 շրջանավարտ։ ՀՌՀ բիզնես-դպրոցը միջպետական լիցենզավորված ուսումնական հաստատություն է, որն ունի MBA ուսուցանելու և աստիճան շնորհելու լիցենզիա: МВА-ն կամ Master of Business Administration-ը միջազգայնորեն ճանաչված աստիճան է՝ ստեղծված բիզնեսի և կառավարման […]

̰
BACK_TO_TOP