14:08 21.07.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «France 24» լրատվամիջոցին, որը ներկայացնում ենք ստորև․ Հարց. Պարոն նախարար, վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումներ տեղի ունեցան։ Երկու երկրները տասնամյակ շարունակ պայքարի մեջ են Լեռնային Ղարաբաղի ճակատագրի շուրջ։ Այնուամենայնիվ, ի տարբերություն նախորդ բռնկումների, վերջին շրջանի բախումները տեղի ունեցան վերջինիցս բավականին հեռու՝ երկու […]
13:27 21.07.2020
Սիբիրում և Հեռավոր Արևելքում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանք ընդգրկել են ավելի քան 1,6 միլիոն հեկտար տարածք: Ամենախոշոր օջախները Իրկուտսկի և Ամուրի մարզերում և Կրասնոյարսկի երկրամասում են: Հրդեհների արագ տարածմանը նպաստում են ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը: Ավելի վաղ, Գրինփիսը հայտարարել էր, որ տարվա սկզբից Ռուսաստանում այրվել է 4,6 միլիոն հեկտար անտառ:
13:04 21.07.2020
Ռուսական Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» հաղորդման շրջանակներում քննարկման թեմա են դարձել Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունները: Տավուշում աշխատող ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ներկայացրել է հայկական կողմի տեսակետը, իսկ հաղորդման մասնակիցների այն հարցին, թե կարո՞ղ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը, Սիմոն Պեգովն արձագանքել է, որ դրա իրավունքը չունի՝ գտնվում է Ադրբեջանի, […]
12:24 21.07.2020
«Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն հեռացել է երևանյան ակումբից: 34-ամյա ռուս ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կոբյալկոն «Արարատ-Արմենիային» միացել էր 2018 թվականի ամռանը: Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմում Անտոնը մասնակցել է 65 խաղի և դարձել 30 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
12:00 21.07.2020
«Ռոմայի» մամուլի ծառայությունը սոցցանցերի իր էջում հրապարակել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի` «Ինտերի» դարպասին խփած գոլի անիմացիան: Հիշեցնենք, որ իտալական Ա սերիայի 34-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ ոքի՝ 2:2 է խաղացել Միլանի «Ինտերի» հետ:
11:51 21.07.2020
Հուլիսի սկզբին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի հատելու են Հայաստանի պետական սահմանը՝ բերելով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։ Ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ: Համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ և իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ […]
23:44 20.07.2020
Որո՞նք էին անցած շաբաթվա դասերը, ինչո՞ւ էր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի նախագահը որոշել հարձակվել միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի վրա: ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը համոզված է, որ կա ոչ միայն քաղաքական, այլև ռազմական բաղադրիչ: Մանրամասները՝ տեսանյութում:
23:00 20.07.2020
ԱՄՆ Պորտլենդ քաղաքում մերկ կինը բողոքի ցույցի է դուրս եկել: Համացանցում նրան արդեն կոչում են «մերկ Աթենաս»: Համացանցում նաև հրապարակվել է տեսանյութ, որտեղ «մերկ Աթենասը» քայլում է փողոցով, ապա նրան ոստիկաններից «ծածկում է» մեկ այլ ցուցարար: Լուսանկարիչ Դեյվ Կիլլենը պատմել է, որ ոստիկանները «պղպեղային» փամփուշտներով կրակել են նրա ոտքերի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում զանգվածային […]
21:24 20.07.2020
Սիրիայում երեկ անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:59 20.07.2020
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայ-ադրբեջանական համակամարտությանը առնչվող կարևոր մի փաստաթուղթ: Նախօրեին պալատի կանոնակարգի հարցերով կոմիտեն մերժել էր երկու այլ նախաձեռնություն, որոնք նույնպես առնչվում էին խնդրին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
18:06 20.07.2020
Եվ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավոր է հաղթե՞լ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել․ «ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի՝ Բերդի տարածաշրջանում ժամկետային ծառայությունն ավարտող զինվորներն են, ովքեր վերջին իրադարձությունների բերումով հրամանատարությանը խնդրում են դեռ իրենց չզորացրել»։
17:53 20.07.2020
Բրազիլիայում համավարակն առայժմ չի հաջողվում առնել վերահսկողության տակ: Այստեղ, hամաձայն Worldometer-ի վերջին տվյալների՝ մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի 2 միլիոն 99 հազար դեպք, որից ավելի քան 79 հազարը՝ մահվան ելքով: Չնայած այս ցուցանիշներին, հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ իրենց աջակցությունն արտահայտելու նախագահին, որը ցանկանում է արագ բացել երկիրը՝ ասելով, որ վիրուսը վտանգավոր չէ բնակչության […]
16:15 20.07.2020
Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը նկարահանում է իրականացրել «Անվախ» դիրքում: Նա նշել է, որ այդտեղ նկարահանումները հիմա արգելված են, և իրենք առաջինն են, որ տեղում կկարողանան նկարահանում անել: Տեսանյութի ընթացքում Պեգովը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությունից, ցույց տվել Աղդամ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերը և խրամատները, որտեղ գտնվում են ադրբեջանական հրանոթներ […]
13:17 20.07.2020
Հուլիսի 14-ի գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սարի թաղում բնակվող 27-ամյա մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած քրեական հետախույզներն ու քննիչները չկարողացան զրուցել տուժողի հետ. նա վիրահատվում էր և ի վիճակի չէր բացատրություն տալու։ Շուտով հայտնի դարձավ, որ երիտասարդը բուժհաստատություն է տեղափոխվել Սարի թաղից, ավելին՝ վնասվածքները ստացել […]
13:11 20.07.2020
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հավաքագրված անվադողերի մեծ քանակություն: Տեսանյութին կից գրված է. «Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով վերջին օրերին հավաքվել է շուրջ 20․000 անվադող դիրքեր ուղարկելու համար։ Անվադողեր հավաքելուն մասնակցել են ոչ միայն ոստիկաններ, այլև մարզից բնակիչներ ու կազմակերպություններ»։ https://www.facebook.com/www.police.am/videos/3120111684734873/UzpfSTEwMDAwMTY5NTM2Mzg5OTpWSzoyODA0MjgwMTI5ODM5NTky/?comment_id=2804280176506254¬if_id=1595232545600661¬if_t=group_comment_mention
11:50 20.07.2020
Երեկ գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ իրավիճակ է եղել: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: «Մոտավորապես 137 կրակոցներ են եղել ՀՀ պետական սահմանագոտու տարբեր հատվածներում: Մասնավորապես Տավուշի ուղղությամբ, տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում եղել են հիմնականում անկանոն կրակոցներ, որոնց մեծ մասին, որպես կանոն, ՀՀ զինված ուժերը պատասխանել կրակ չեն […]
19:41 19.07.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Sky News Arabic» հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև. Հարց. Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական բախումների պատճառները: Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ այսօր Ձեր ծրագրում ինձ հյուրընկանելու համար: Պատճառները բազմաթիվ են, սակայն, իմ կարծիքով, հիմնական պատճառն այն է, որ հուլիսի 12-ին Հայաստանի ուղղությամբ հարձակում գործելով՝ Ադրբեջանը […]
19:00 19.07.2020
Երևանի կենդանաբանական այգու հայտնի Ծովառյուծի քանդակը երկար տարիներ մնացել էր առանց իր շուրջը գործող շատրվանների, հայտնում են այգուց: 1950 թվականին հայ անվանի գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը Երևանի կենդանաբանական այգում ստեղծել էր մի հրաշալի քանդակ՝ ծովառյուծի տեսքով։ Այն տեղադրվել է փոքրիկ ջրավազանում, որտեղ գործել են նաև գեղեցիկ շատրվաններ։ «Այս տարի, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, կենդանաբանական այգին զերծ մնաց […]
18:49 19.07.2020
Որպես ՊՆ ներկայացուցիչ ասեմ՝ այո՛, տեխնիկապես ՀՀ ԶՈՒ-ն մշտապես ունեցել է ադրբեջանական ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորություն, բայց «երբեք չի ունեցել և չունի նման ցանկություն»: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագողներից մեկի հարցին: «Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: Մենք նման ծրագրիր չունենք, և դա հայեցի չէ ոչ մի տեսակետից: Մենք […]
18:32 19.07.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այսօր հրավիրված ճեպազրույցում տեղեկացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև կրթական հաստատությունները: «Ի հավելումն պարոն նախարարի (ԿԳՄՍ նախարար-խմբ.) ասածի՝ ասեմ, որ չնայած գտնվում ենք արձակուրդի շրջանում, բայց կրթական հաստատությունների ապաստարանները դիտարկում ենք որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ և անկախ նրանից, թե ուսումնական շրջա՞ն է, թե՞ ոչ, ապաստարանները պետք է լինեն պատրաստ՝ ընդունելու […]
18:17 19.07.2020
Այսօր Տավուշի մարզպետի հետ այցելել ենք մի շարք համայնքներ, մանավորապես Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Բերդ: Դրանց մի մասում այցելել ենք նաև ուսումնական հաստատություններ: Մեզ հետաքրքրում էր, թե ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 1-ին ինչպես են նախապատրաստվել կամ նախապատրաստվում: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Հիմա քննարկում ենք սեպտեմբերի 1-ին առկա ուսուցման մեթոդով, […]
13:57 19.07.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հայկական ծիրանների բաժանման բարեգործական ակցիա մոսկվացիների համար»: Իր հերթին, Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից տեղեկանում ենք, որ հայ եկեղեցու բակում մեծ տոնախմբություն է՝ մեր հայրենակիցները, եռագույն դրոշներով, քոչարի են պարում, երգում, ուրախանում: Եկեղեցու շրջակայքը բազմամարդ է: Հիշեցնենք, […]
13:55 19.07.2020
MLS-ի հերթական տուրի շրջանակներում «Լոս Անջելեսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լոս Անջելես Գելաքսիին» և հաղթել խոշոր՝ 6-2 հաշվով: «Լոս Անջելեսի» հաղթանակին մեծապես նպաստել է թիմի ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը, որը դարձել է 4 գոլի հեղինակ: Հատկանշական է, որ հաշվի մեջ նախ՝ առաջ են անցել հյուրերը՝ 5-րդ րոպեին Լատիֆ Բլեսինգը գրավել է սեփական դարպասը: […]
13:29 19.07.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում են հրետանակոծության հետևանքները Այգեպարում: Մանրամասները՝ տեսանյութում:
11:43 19.07.2020
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Ոստիկանությունը այս պահին հսկողություն է իրականացնում Կենդանաբանական այգում: Մանրամասները՝ տեսանյութում:
22:38 18.07.2020
Երեկ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական հերթական լարվածության ֆոնին մթերք արտահանած հայկական բեռնատարների հետ կապված խնդիր էր առաջացրել մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկայում: Ադրբեջանցի սեփականատերերը արգելել էին բեռնատարների մուտքը շուկա: Բայց այդ արգելքը չի խանգարել ծիրանի իրացմանը, խնդիրը շատ արագ և ուշագրավ ձևով է լուծում ստացել: Մանրամասները՝ տեսանյութում։
22:13 18.07.2020
Հրետակոծությունների հետևանքով Տավուշի մարզի սահմանային գյուղերում կատարված գույքագրման աշխատանքները ցույց են տվել, որ առնվազն 2 տուն վերականգնման ենթակա չէ, իսկ ընդհանուր առմամբ, բացի ենթակառուցվածքների ու այլ վնասներից, մարզպետարանը հաշվառել է վերականգնման ենթակա 50 շենք-շինություն, 12-ի վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են: Այս ամենի մասին մարզպետը խոսել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ասուլիսի ժամանակ։ Լրագրողների հարցերին է […]
21:42 18.07.2020
Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերը համեմատաբար խաղաղ է անցել: ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ը հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։ Իսկ առհասարակ, Տավուշի սահմանին լարվածությունը պահպանվել է անցնող գրեթե ողջ շաբաթվա ընթացքում։ Մանրամասները՝ տեսանյութում: