TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+16.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նիկոլ Փաշինյանի այցը «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

14:34 07.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր աշխատանքային հերթական այցը: Հրապարակմանը կից՝ վարչապետը նշել է. «Այցելել եմ Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս»։

̰
Թորոսյանն անդրադարձավ ռեստորաններ չգնալու իր կոչին և պատգամավորների՝ այդ կոչը չլսելու խնդրին

13:56 07.07.2020

Նույնիսկ փողոցում քայլելը և այլ մարդկանց կողքով անցնելն ունի կորոնավիրուսով վարակվելու ռիսկ, բայց այն ցածր է։ Այդ ռիսկը բարձր է ռեստորաններում, հանրային սննդի վայրերում, քանի որ սնունդ ընդունելիս մարդիկ դիմակ չեն կրում։ Ռեստորաններ չգնալու իր կոչը այսպես բացատրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարը պատասխանեց այն հարցին, թե ինչու թիմակից պատգամավորները չեն […]

̰
Աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու մրցավազքը նման է Սառը պատերազմին․ Թորոսյան

13:27 07.07.2020

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չի գտնվել, սակայն աշխարհի տարբեր երկրներ արդեն մրցավազք են սկսել ապագա պատվաստանյութերը գնելու համար։ Սա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հիշեցնում է Սառը պատերազմի ժամանակ տեղի ունեցած սպառազինությունների մրցավազքը։ Առողջապահությանն նախարարն այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ որոշ երկրներ նույնիսկ նախապես գնել են ապագա պատվաստանյութերի ամբողջ պաշարները, մինչդեռ դրանք դեռ չեն էլ […]

̰
Թեստավորումների թիվը կհասցվի օրական 4 հազարի, 4 նոր լաբորատորիա կբացվի․ Թորոսյան

13:03 07.07.2020

Հայաստանի համաճարակաբանները դեմ չեն, որ թեստավորումների թիվն ավելանա։ Այս մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարարը՝ պատասխանելով ասուլիսի ժամանակ տրված հարցին։ Արսեն Թորոսյանն ասաց, որ արդեն այսօր Հայաստանում օրական մինչև 2500 թեստավորում է իրականացվում։ Ըստ Թորոսյանի՝ իրենք հիմա մեծացնում են կորոնավիրուսի թեստավորումների համար անհրաժեշտ հզորությունները։ Դրա արդյունքում սպասվում է, որ 1-2-3 շաբաթվա ընթացքում Հայաստանում պետպատվերով թեստավորումների քանակը […]

̰
Ինչու՞ շատերին չեն թեստավորում, անգամ երկկողմանի թոքաբորբ ունեցողներին՝ համոզվելու համար, որ վարակված են. նախարարը պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցերին

12:43 07.07.2020

Այսօր տեղի է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: SHANTNEWS.am-ը նախարարից հետաքրքրվել է, թե այս շրջանում Հայաստանում կա՞ թեստերի քանակի խնդիր: Հարցրել ենք՝ նկարագրելով մի իրավիճակ, երբ հիվանդը դիմում է բժշկի, պարզվում է, որ նա ունի երկկողմանի թոքաբորբ, բայց այդպես էլ նրան չեն թեստավորում: Լինում են դեպքեր, երբ պոլինիկաներում հիվանդին ասում են. «Դուք հաստատ […]

̰
Կրկնակի վարակման դեպքեր չենք արձանագրել․ Արսեն Թորոսյան

12:22 07.07.2020

Կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր Հայաստանում չեն գրանցվել, սակայն դա դեռ երաշխիք չէ, որ այդպիսիք չեն կարող լինել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշեց, որ այժմ աշխարհում շարունակվում է իմունիտետի վերաբերյալ դեբատը, ու դեռ հաստատված տեղեկություններ չկան, թե կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը որքան ժամանակով է ձեռք բերվում։ Նա օրինակ բերեց սեզոնային […]

̰
Բժիշկ-մեղուն կամ մեղվի փեթակի ևս մեկ գաղտնիք

00:00 07.07.2020

https://www.facebook.com/dw.russian/videos/263082901648939/ Շաբաթվա  ամենազարմանալի տեսանյութը: Գիտնակաները հայտնաբերել են, որ մեղուների փեթակում բժիշկ մեղու կա: Նա բառացիորեն բուժում է մյուսներին: Իսկապես զարմանալի արարածներ են:

̰
Կարանտինից հետո Լուվրը բացվել է այցելուների համար

23:39 06.07.2020

Փարիզի Լուվրը կրկին բացել է իր դռները այցելուների համար: Կորոնավիրուսային համավարակի պատճառով թանգարանը փակ էր գրեթե 4 ամիս: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այստեղ սակայն գործում են նոր կանոններ: Բոլոր այցելուները, ինչպես նաև աշխատակիցները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և պահպանեն սոցիալական հեռավորություն: Ընդհանուր առմամբ, այցելուների համար բաց կլինի սրահների մոտ 70 տոկոսը: […]

̰
Հարավաֆրիկյան Հանրապետությունում գետաձիերը թռչուններին անցկացրել են կոկորդիլոսների կողքով

23:24 06.07.2020

Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի ազգային պարկում գետաձիերն անցել են կոկորդիլոսների կողքով և իրենց մեջքին տաղափոխել են թռչունների: Տեսանյութը հարապարակվել է  Kruger National Park Videos YouTube-յան էջում: Տեսանյութում երևում է՝ ինչպես են գետաձիերի ձագերը անցնում ջրամբարի ափով՝ թռչուններն իրենց մեջքին: Այնուհետև նրանք մոտենում են կոկորդիլոսների խմբին: Ավելի քան մեկ րոպե կենդանիները պտտվում էին վտանգավոր սողունների մոտ և […]

̰
Կասեցումներ սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում և Ազգային արխիվում

19:24 06.07.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերը շարունակում են արձանագրել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման թերություններ։ ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցված ընկերությունների մեջ կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ձեռնարկություններ՝ գեղեցկության սրահներ, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, «Զբաղվածության պետական գործակալություն», «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններ: Ամենուր խախտումների վիճակագրությունը գրեթե նույնն է՝ կապված ախտահանիչների, ջերմաչափերի, […]

̰
Կորոնավիրուսի արդյունքներն ամփոփողները շտապում են․ Փաշինյանը՝ իրենց սխալների մասին հարցին

19:21 06.07.2020

Պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե որոնք են եղել կառավարության հիմնական սխալները կորոնավիրուսի դեմ պայքարում։ Մյուս հարցը վերաբերում էր նրան, թե երբ են լինելու պաշտոնյաների պատիժները այդ սխալների համար։ Փաշինյանը նախ՝ նշեց, որ իրենք լոքդաունից հրաժարվել են այն ժամանակ, երբ Հայաստանում 70 հազար աշխատատեղ էր փակվել։ Եթե լոքդաունից չհրաժարվեին, […]

̰
Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները

19:05 06.07.2020

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման ընդհանուր 137 դեպք, իսկ երեկ՝ 1 դեպք․ Իջևանի բնակչուհիներից մեկը կենցաղային պատճառներով տնից դուրս է եկել։ Այդ փաստով կազմվել է արձանագրություն։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը օրենքով նախատեսված դեպքերում […]

̰
Չենք կարող արտակարգ դրությունը անընդհատ երկարացնել, բայց նաև չենք կարող համաճարակը հաշվի չառնել․ Փաշինյան

18:57 06.07.2020

Արտակարգ դրության ժամկետը առնվազն 1-2 անգամ էլ կերկարացվի։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ փորձելու են կատարելագործել օրենսդրությունը, որ հակահամաճարակային միջոցառումները կարողանան իրականացնել նաև արտակարգ իրավիճակի պայմաններում։ Փաշինյանի խոսքերով՝ իշխանությունները չեն կարող արտակարգ դրությունը անընդհատ երկարացնել, բայց նաև չեն կարող հաշվի չառնել համաճարակային իրավիճակը։ Ըստ այդմ, Փաշինյանի խոսքերով՝ պետք […]

̰
Եթե մարդիկ դիմակներ չկրեին, բազմապատիկ ավելի շատ վարակումներ կունենայինք․ Թորոսյան

18:50 06.07.2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակումների թվի՝ համաճարակներին հատուկ էքսպոնենտալ աճ չկա։ Թեև օրական մի քանի հարյուր վարակման դեպքեր են արձանագրվում, սակայն դրանց թիվը կտրուկ չի մեծանում։ Այս մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վարչապետի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ նա նշեց, որ եթե մարդիկ դիմակներ չկրեին, վարակումների թիվը բազմապատիկ ավելի մեծ կլիներ։ Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ թեև վարակման […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի հարաբերակցությունը և՛ լավ է, և՛ վատ․ Արսեն Թորոսյան

18:34 06.07.2020

Հայաստանում շաբաթ և կիրակի օրերին մոտ 1000 վարակման դեպք է գրանցվել։ Ավելի շատ դեպքեր գրանցվել են շաբաթ օրը, քանի որ այդ օրը արված թեստավորումները ավելի շատ են եղել։ Այս մասին այսօր վարչապետի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ընդհանուր թեստավորումների քանակի համեմատությամբ վարակման հաստատված դեպքերի հարաբերակցությունը, ըստ նախարարի, մոտ 30 տոկոս է։ […]

̰
Փաշինյանն ասաց, թե երբ Հայաստանը կվերադառնա սահմանափակումներին

18:20 06.07.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության մեջ կա կարմիր գիծ, և այն հատելու դեպքում իշխանությունները կրկին սահմանափակումներ կկիրառեն Հայաստանում։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու բացատրեց, թե երբ դա կարող է լինել։ Ըստ Փաշինյանի՝ սահմանափակումներին վերադարձը կլինի այն ժամանակ կամ այն դեպքում, երբ առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել քաղաքացիներին։ Ընդ որում, ըստ Փաշինյանի, թեև […]

̰
Մարդիկ չեն հավատում իրենց անհատական ջանքի կարևորությանը համաճարակի դեմ պայքարում․ Փաշինյան

18:14 06.07.2020

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը բարդ է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում ու մասնավորապես այն երկրներում, որտեղ թվում է, թե համաճարակը հաղթահարվել էր։ Այս մասին այսօրվա պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի՝ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ չեն հավատում իրենց անհատական ջանքի կարևորությանը համաճարակի դեմ պայքարում։ Բայց վիճակը բարդացնում […]

̰
Նոր Նորք վարչական շրջանում խախտումներ են հայտնաբերվել շինանյութի առևտրի կետերում

17:00 06.07.2020

Այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Մի քանի խախտումներ են հայտնաբերվել շինանյութի առևտրի կետերում: Մասնավորապես՝ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Նոր Նորք վարչական շրջանում նախկինում խախտումներ թույլ […]

̰
«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր, հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներն ավարտվել են

16:11 06.07.2020

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ավարտվել են ռումբի հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները. պարզվել է, որ ահազանգը կեղծ էր, այս մասին աշխատանքների ավարտից հետո հայտարարել է Արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության հրդեհաշիջման աշխատանքների ղեկավար Գևորգ Մնացականյանը: «Ժամը 13։30-ին ստացվել է ահազանգը, աշխատել է երեք կինոլոգիական խումբ՝ մեկը արտակարգ իրավիճակներից, երկուսը՝ ոստիկանությունից: Աշխատանքի արդյունքում ոչ մի վտանգավոր բան չի […]

̰
Կորոնավիրուսը կարող է ախտահարել նաև արտաթոքային օրգաններ. վարակաբան

13:58 06.07.2020

Նոր տեսակի կորոնավիրուսը կարող է նաև ախտահարել արտաթոքային շատ օրգաններ: Այսօր տեղի ունեցած առցանց քննարկման ժամանակ այս մասին հայտնել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան Հասմիկ Ղազինյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը, մասնավորապես, կարող է ախտահարել ուղեղի հյուսվածքը և ամբողջ կենտրոնական նյարդային համակարգը: Բժիշկը նշել է, որ տարբեր անձանց մոտ վիրուսը կարող է տարբեր կերպ արտահայտվել: Հոգեբան […]

̰
Արջը լողացել է գլուխը պլաստմասսայե բանկայի մեջ

23:44 05.07.2020

ТАСС-ը հաղորդում է, որ արջը լողացել է Մարշ-Միլլեր լճում (Վիսկոնսին նահանգ)՝ գլուխը պլաստմասսայե բանկայի մեջ։ Նրան օգնել է մոտակայքում հանգստացող ընտանիքը։ Մի քանի րոպե է պահանջվել արջին օգնելու համար։

̰
ՃՏՊ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին․ կան տուժածներ

20:09 05.07.2020

Հուլիսի 5-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալեքսանդր Մ․, ծնված 1995 թ․) վրաերթի է ենթարկել կենդանու և […]

̰
Պուտինը նետել է մետաղադրամի նման մի առարկա, ինչը հայտնվել է տեսանյութում

17:45 05.07.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նետել է մետաղադրամի նման մի առարկա, ինչը հայտնվել է տեսանյութում: Ենթադրաբար, գործողությունը տեղի է ունենում Կրեմլում:

̰
Երևանում փրկարարները ջրափոսից դուրս են բերել արգելափակված 6 ավտոմեքենա

12:40 05.07.2020

Հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝ կամրջի տակ, ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության ավտոմեքենան դուրս […]

̰
Ռուսաստանում համաճարակի ֆոնին մեծ երեկույթ է կազմակերպվել

11:58 05.07.2020

Ռուսաստանում համաճարակի ֆոնին մեծ երեկույթ է կազմակերպվել: «Համաճարակի թեժ պահին հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Ալթայի երկրամասի Այա լճի մոտակայքում», – գրված է LIFE SHOT Telegram ալիքի կողմից հրապարակված տեսանյութին կից: Մասնակիցներն անտեսել են տարածաշրջանում հասարակական միջոցառումների արգելքը: Նրանցից ոչ մեկը դիմակ, ձեռնոց չի կրել և չի պահպանել անվտանգ հեռավորություն:

̰
Բունդեսլիգան հրապարակել է հունիսի 10 լավագույն գոլերը

10:40 05.07.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է հունիսի լավագույն գոլերը: 10 լավագույնների թվում են նաև Լեվանդովսկիի, Վերների, Սիլվայի գոլերը:

̰ ̰
̰ ̰
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից վերահսկողական աշխատանքները շարունակվել են Գեղարքունիքի մարզում

17:50 04.07.2020

Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ հուլիսի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում: Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Մարտունի, Վարդենիս քաղաքներում, մշտադիտարկվել են մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ: Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային, ներմարզային երթուղիները […]

̰
BACK_TO_TOP