TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+18.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի արձագանքը ՍԴ փոփոխություններին

21:10 23.06.2020

Սահմանադրական փոփոխությունների՝ երեկ ընդունված նախագիծը թեժ քննարկման պատճառ է դարձել:  Իրարամերժ գնահատականներ են հնչեցրել խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը:  Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունեց առանց ընդդիմության մասնակցության: Դրանով առաջարկվում է դադարեցնել  Սահմանադրական դատարանի՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունը։ Դադարեցվում է նաև դատարանի նախագահի պաշտոնավարումը և նախատեսվում նախագահի ընտրություն նոր ընթացակարգով: […]

̰
Մեքսիկայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

20:48 23.06.2020

Հզոր երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրաշարժը եղել է 7,7 մագնիտուդով: Էպիկենտրոնը Օախակա քաղաքում գտնվող Տեուանտեպեկ ծոցն է: Օջախը գտնվում է 33 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին չկան տեղեկություններ: Տեղի ունեցածի հետևանքով որոշ շրջաններ հոսանքազրկվել են: RIA Novosti լրատվականի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Մեխիկոյում ցնցումները շատ չեն զգացել: Միևնույն […]

̰
Մարադոնան պարելու ժամանակ իջեցրել է տաբատը և ցուցադրել մերկ հետույքը

20:44 23.06.2020

Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան, ով վերջին տարիներին հաճախ է ԶԼՄ-ներում հայտնվում իր արարքների և սկանդալների հաշվին, կրկին դարձել է ԶԼՄ-ների քննարկման առարկա: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում 59-ամյա նախկին ֆուտբոլիստը պարելու ընթացքում իջեցնում է տաբատը և ցուցադրում մերկ հետույքը: Una pena este Maradona, no se cuida y no le cuidan. pic.twitter.com/yfzEGU0qh5 — Gustavo […]

̰
Աշխարհը դիմակ է կրում. «Հորիզոնի» անդրադարձը պաշտպանական այս միջոցի արդյունավետության խնդրին

20:31 23.06.2020

Աշխարհի մեծ թվով երկրներում անհատական պաշտպանության միջոցները կարևոր նշանակություն են ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: 122 երկրների ամբողջ տարածքներում կամ առանձին շրջաններում պարտադիր է դարձել հանրային վայրերում անհատական պաշտպանության միջոցների, այդ թվում՝ բժշկական դիմակների և ձեռնոցների օգտագործումը։ Արդյունքների մասին՝ ռեպորտաժում:

̰
Ինչպես են աղբամանները գցում գետը. Հովսեփ Կուբատյանը տեսանյութ է հրապարակել

20:18 23.06.2020

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Ինչպես են աղբամանները գցում գետը։ Օրերս տեսանյութ էի հրապարակել, որտեղ ԵԱՍՄ աշխատակիցները Մյասնիկյան պողոտայի աղբամաններից երկուսը հայտնաբերել էին գետում։ https://www.facebook.com/kubatyan/videos/10220058413722826/ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը արդեն դիմել է ոստիկանություն։ Վստահ եմ, որ մեր համաքաղաքացուն շուտով կհայտնաբերեն»։

̰ ̰
Գերմանիայի հայ համայնքը դատական գործընթաց է սկսել հայ լրագրողին սպառնած անձնավորության դեմ

19:13 23.06.2020

Գերմանիայում ապրող մեր հայրենակիցները բացահայտել են, որ օրեր առաջ լիբանանահայ հայտնի լրագրող Նշան Տեր-Հարությունյանին սպառնալիքներ հղած անձը բնակվում է Գերմանիայում և դիմել են այդ երկրի իրավապահ մարմիններին։ Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ոստիկանության պետը շրջայց է կատարում Նորք-Մարաշում

19:02 23.06.2020

Ոստիկանության պետը շրջայց է կատարում Նորք-Մարաշում: Ոստիկանապետը դիմակներ է բաժանում քաղաքացիներին:

̰
Արայիկ Հարությունյանը և Սուրեն Պապիկյանը դիմակներ են բաժանում երևանցիներին

18:45 23.06.2020

«Դիմակ ենք բաժանում Մալաթիա-Սեբաստիայում»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս շրջում է և դիմակներ բաժանում քաղաքացիներին: «Կրիր, որ կրենք»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում: ».

̰

18:20 23.06.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել՝ նշելով, որ  Քաշաթաղի շրջանի զարգացման նոր փուլի ծրագրերի մեկնարկը տրվում է: Նա տեղեկացրել է, որ վարչակազմի ղեկավարի և տարածքային կառավարման ու զարգացման նախարարի հետ քննարկել է մանրամասները:

̰
Հակոբ Արշակյանը դիմակներ է բաժանում քաղաքացիներին

18:13 23.06.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ևս շրջում է Երևանում և դիմակներ բաժանում անցորդներին:

̰
Բաղրամյան և Սասունիկ գյուղերի միջնամասում այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք

18:10 23.06.2020

Հունիսի 23-ին՝ ժամը 11։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան և Սասունիկ գյուղերի միջնամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։25-ին, մարվել՝ 14:24-ին։ Այրվել է […]

̰
Արսեն Թորոսյանը դիմակ է բաժանում քաղաքացիներին

18:02 23.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում դիմակ է բաժանում երևանցիներին:

̰
Հայաստանում ապրիլին փակվել է 71․471, մայիսին՝ վերականգնվել 50․094 աշխատատեղ․ Փաշինյան

17:46 23.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի տնտեսության դինամիկային։ Ըստ նրա՝ եթե ապրիլին երկիրը տնտեսական ճգնաժամի առաջ էր կանգնել, ապա մայիսի տվյալները եղել են հուսադրող և ունեն դինամիկ աճման միտում։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսության վերականգնումն ուղիղ համեմատության մեջ է  պարետատան ցուցումները կատարելու մարդկանց ցանկության հետ, ինչն այս դեպքում ևս դրական տեղաշարժ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է հակահամաճարակային միջոցառումների մասին

17:04 23.06.2020

Պահպանել հակահամաճարակային կանոնները. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ևս մեկ անգամ հիշեցրեց այդ մասին: Նա խնդրեց կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն ու պարբերաբար ախտահանել ձեռքերը: Վարչապետը նաև ասաց, որ դիմակ բաժանելու ժամանակ ջերմ շփումներ է ունենում, նաև նկատեց, որ իրեն մտահոգում է այն հանգամանքը, որ դիմակ բաժանելիս մարդկանց կուտակումներ են լինում, ինչը ընդունելի չէ […]

̰
Մարկուս Ռեշֆորդը դարձել է Jay-Z-ի սպորտային գործակալության հաճախորդը

16:35 23.06.2020

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դարձել է Roc Nation Sports սպորտային գործակալության հաճախորդը, որը պատկանում է հայտնի ամերիկացի ռեփեր Jay-Z-ին: «Սա ընդամենը սկիզբն է: Բարի գալուստ ընտանիք, Մարկուս Ռեշֆորդ: Մենք հպարտանում ենք, թե ինչի ես հասել խաղադաշտից դուրս, և անհամբերությամբ սպասում ենք, որ շարունակենք ազդել հասարակության վրա»,- ասված է Roc Nation Sports-ի […]

̰
Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել, ասել՝ դու է՛լ դատավոր չես. Ֆելիքս Թոխյան

15:04 23.06.2020

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ-ի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխություններին: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված և նույն օրը երկու ընթերցմամբ էլ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։ Թոխյանը, ըստ էության, կողմ է հարցը հանրաքվեով լուծելու տարբերակին, բայց կարծում է, որ […]

̰
Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

14:51 23.06.2020

Բիշքեկի դատարանը 11 տարի և 2 ամիս ազատազրկման է դատապարտել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դատարանի որոշմամբ՝ Աթամբաևը կզրկվի նաև պետական պարգևներից և գույքից: Դատական նիստերը անցել են դռնփակ: Նախկին նախագահը […]

̰
Բակում դիմակ չկրելու փաստերով վերջին 10 օրվա ընթացքում կազմվել է 1264 արձանագրություն

14:47 23.06.2020

Պարետի որոշումներով, ի թիվս այլ պահանջների, մարդիկ դիմակ պետք է դնեն ոչ միայն կանգառներում, հանրային տրանսպորտից և տաքսիներից օգտվելիս, այլև հանրային բացօթյա վայրերում, այդ թվում՝ բակերում։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության շրջանակներում ոստիկանության կարգախմբերը ամենօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև բակերում՝ հայտնաբերելով սահմանված կարգի խախտման դեպքեր։ Անցած տասը օրվա ընթացքում, բակերում […]

̰
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը դարձյալ հետաձգվեց

13:58 23.06.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր դարձյալ հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ հակահամաճարակային անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար դատարանը […]

̰
Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին ոչ թե անձի իրավունքն է դրանց ենթարկվել-չենթարկվելը, այլ ինքն իրավունք չունի դրան ենթարկվել. Թովմասյան

13:28 23.06.2020

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններին, ըստ որի՝ դադարեցվելու է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը։ ՍԴ նախագահի գնահատմամբ՝ այն Սահմանադրությունը, որի գրմանը ինքը մասնակցել է, որը գործում է, դրանով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության։ «Ես արձանագրում եմ, որ Սահմանադրական դատարանը այդպիսի նախագիծ չի […]

̰
Բարսելոնի լարային նվագախումբը գոհացրել է բույսերին՝ նրանց համար անվճար նվագելով

13:20 23.06.2020

Կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկումից հետո Բարսելոնի օպերային տունը վերսկսել է իր աշխատանքը, սակայն ելույթ է ունեցել ոչ թե մարդկանց, այլ շուրջ 2300 բույսերից բաղկացած լսարանի առաջ: Արտասովոր համերգի կազմակերպիչները հույս են հայտնել, որ այն կհիշեցնի մարդկանց արվեստի, երաժշտության և բնության արժեքը, ինչպես նաև ճանապարհային քարտեզ կծառայի համավարակից հետո բնականոն գործունեությանը վերադառնալու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ համերգից հետո […]

̰
Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող. կդիմեմ ՄԻԵԴ. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան

12:52 23.06.2020

ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք է հայտնել, որ երեկ խորհրդարանում ընդունված նախագիծն իր վրա չի ազդում: Հիշեցնենք, որ«Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված և նույն օրը երկու ընթերցմամբ էլ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։ «Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարել եմ […]

̰
Վերջին շաբաթվա ընթացքում ԱԻՆ-ը կատարել է 8381 վարակազերծում

12:48 23.06.2020

ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում: Հունիսի 17-23-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 8381 վարակազերծում, որից 5669-ը՝ մարզերում, 2712-ը՝ Երևանում։ ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։ Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։

̰
Խոշոր հրդեհ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում․ News.am

23:43 22.06.2020

Խոշոր հրդեհ է բռնկվել Աշտարակի խճուղիում` «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԱԻՆ լրատվական ծառայությունից: «Հրդեհի տարածքում բնակելի շինություններ չկան, այրվում է մոտ 3 հա տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ»,- հայտնել են ԱԻՆ-ից:  

̰
Հեղափոխությունը շարունակվում է ամենուր և հատկապես առողջապահության մեջ․ Թորոսյան

23:37 22.06.2020

Հեղափոխությունը շարունակվում է ամենուր և հատկապես առողջապահության մեջ` անկախ կորոնավիրուսային հիվանդության համաճարակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու կից տեսանյութ հրապարակել։ «Տարիներ առաջ կարելի էր երազել, որ կառավարությունը նման ներդրումներ կանի պետական բժշկական հաստատություններում` նման կյանք փրկող ծառայությունների որակն ու հասանելիությունը բարձրացնելու համար: Շարունակելի…»,- գրել է նա։

̰ ̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի մեկնաբանությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունման վերաբերյալ

21:45 22.06.2020

Այսօր Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանն ընդունեց Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը ներկայացվել էր Հայաստանի կողմից։ Սա հանդիսանում է միջազգային օրակարգի, Հայաստանի կառավարության կարևոր հանձնառություններից մեկը, որը պարբերաբար՝ արդեն շուրջ 20 տարի, մենք ներկայացնում ենք միջազգային հանրության ուշադրությանը։ Բանաձևը վայելում էր 58 երկրների համահեղինակումը, ընդ որում՝ այստեղ ներգրավված էին երկրներ բոլոր 5 տարածաշրջաններից՝ […]

̰
Ինչու և ինչից է սկսվել Գավառի փոխհրաձգությունը. նոր մանրամասներ

21:37 22.06.2020

Գավառում ապրիլին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Արյունալի փոխհրաձգությունն ունեցել է նախապատմություն։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
19 պետությունների ղեկավարներից Հաղթանակի շքերթին ներկա կլինեն 4-ը. ինչ պատճառաբանություններով են երկրների ղեկավարները մերժել պաշտոնական Մոսկվայի հրավերը

21:31 22.06.2020

19 պետությունների ղեկավարներից հաղթանակի շքերթին ներկա կլինեն 4-ը: Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը կմանրամասնի, թե ինչ պատճառաբանություններով են երկրների ղեկավարները մերժել պաշտոնական Մոսկվայի հրավերը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP