TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սահարայից փոշու հսկայական ամպը մոտենում է ԱՄՆ-ին

22:57 24.06.2020

Մերձկարպատներով փոշու ամպի անցնելուց հետո Կարիբյան կղզիները պատվել են փոշու և ավազի հսկայական ամպով: Այն եկել է աֆրիկյան Սահարա անապատից: Ամպը շարժվում է դեպի Միացյալ Նահանգներ և մինչև շաբաթվա վերջ կարող է ազդել ԱՄՆ Տեխասի, Լուիզիանայի, Արկանզասի, Միսիսիպիի, նույնիսկ Թենեսի և Ֆլորիդա նահանգների վրա: Ըստ New York Post- ի՝ 50-60 տարվա ընթացքում առաջին անգամ է […]

̰
Սաակաշվիլին պատմել է՝ ինչպես է Թրամփի հետ այցելել գիշերային ակումբներ

22:44 24.06.2020

Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում պատմել է՝ ինչպես է իր նախագահության տարիներին  զվարճացել այն ժամանակ դեռևս գործարար,  ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես են Թրամփի հետ այցելել գիշերային ակումբներ, ցատկել շատրվանների վրայով՝ հավելելով, որ դա եղել […]

̰
Արտահերթ նիստ խորհրդարանում․ ԱԺ-ն քննարկել է կառավարության ներկայացրած սոցիալ-տնտեսական նախագծերը

22:00 24.06.2020

ԱԺ-ն այսօր կառավարության առաջարկությամբ արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում ընդգրկված են եղել ինչպես համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանն ուղղված նախագծեր, այնպես էլ հերթական նիստի օրակարգում չքննարկված տարեկան զեկույցները: Նիստին  դարձյալ չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 158-ի

21:57 24.06.2020

Ադրբեջանում հրապարակվել է քաղաքական բանտարկյալների նորացված ցանկը: Համավարակի ամիսների ընթացքում հարևան երկրում քաղբանտարկյալների ռեկորդային աճ է գրանցվել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են

21:16 24.06.2020

Կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կարտադրի օրական 2000 թեստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։ «Շնորհակալություն ինստիտուտի աշխատակազմին նվիրված և կարևոր աշխատանքի համար»,- գրել է վարչապետը։

̰
Դիմակը մեր օրերի «պատվաստանյութն» է․ Թորոսյան

20:50 24.06.2020

Դիմակը մեր օրերի «պատվաստանյութն» է, որը մեզ պետք է պաշտպանի կորոնավիրուսից մինչև իսկական պատվաստանյութի հաստատումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 9 մեքենա

20:19 24.06.2020

Հունիսի 23-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։ 2 վարորդ մեքենան վարում էին ոչ սթափ վիճակում, 6 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3-ի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, ևս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին […]

̰
Դարանակալած ոստիկանները բռնել են մարզահամերգային համալիրից գողություն կատարող երիտասարդներին

19:43 24.06.2020

Հունիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից փորձել էին գողություն անել։ Անհայտ անձինք նույն օրը՝ ժամը 4-ից 5։30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապամոնտաժել էին համալիրի տանիքի թիթեղը։ Մալաթիայի քրեական հետախույզներն ու համալիրի անվտանգության աշխատակիցները տեղեկություններ ձեռք բերեցին, որ թիթեղն ապամոնտաժած անձինք վերադառնալու են` դրանք հափշտակելու։ Համալիրի տարածքում կազմակերպվեց դարանակալում։ Հունիսի լույս 24-ի գիշերը կասկածվողները […]

̰ ̰
Շենգավիթում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր

18:46 24.06.2020

Այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ՀՀ ոստիկանությունը համատեղ վերահսկողություն են իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։ Տեղում կատարվել են իրազեկման ակտիվ աշխատանքներ՝ նոր կորոնավիրուսի համաճարակային անվտանգության կանոնների պահպանման՝ առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորությունը չխախտելու, մարդկային կուտակումները բացառելու, դիմակ կրելու և պարբերաբար փոխելու վերաբերյալ։ ՀՀ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու […]

̰
Վարակն ավելի շատ գիտի, քան մենք և կարողանում է այս պահին անել ավելին, քան մենք․ ԱՀԿ ներկայացուցիչ

18:15 24.06.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենն այսօր «Հեռանկարի» հեռավար ձևաչափով հարցազրույց է տվել Արամ Աբրահամյանին։ Ըստ Միշել Թիերենի՝ կորոնավիրուսը կա ու կշարունակի լինել այնքան ժամանակ, մինչև գտնվի համապատասխան պատվաստանյութ և, ինչպես գրիպի դեպքում է, մարդիկ վարակվելիս նաև շուտ կապաքինվեն։ Միշել Թիերենը, խոսելով համավարակի մասին, անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին։ […]

̰
Կռիվ, դավի, պատմություն. շատ բուռն քննարկում ունեցանք կառավարության հետ. Հայկ Մարության

18:02 24.06.2020

Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը պատմել է, որ վերջերս կառավարության հետ թեժ խոսակցություն է ծավալվել: «Շատ բուռն, սուր քննարկում էր, երբ մենք պահանջեցինք, որ պետական ծրագրի փարքինգների մասով, երբ պետական աշխատողների համար պետությունը պետք է բնակարաններ գնի: Դիրքորոշում հայտնեցի, որ պետք են ստորգետնյա փարքինգները, պետք է համապատասխանի շենքի 70-80 բնակիչներին: Կառավարության կողմից լուրջ […]

̰
Ձեր նմանների պատճառով այսօր այս վիճակն է. Մարությանը դիմակ չկրելու համար խնդրեց անջատել ավագանու անդամի խոսափողը

17:24 24.06.2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ավագանու նիստի ընթացքում հրաժարվեց կրել դիմակ՝ չնայած քաղաքապետ Հայկ Մարությանի հորդորներին: Տեսնելով, որ ավագանու անդամը հրաժարվում է կրել դիմակ, քաղաքապետը խնդրեց անջատել նրա խոսափողը: «Ձեր նմանների պատճառով այսօր այն վիճակն է մարդկանց մոտ, որ գիտեն, թե նորմալ է ամեն ինչ: Դուք Երևանի բարձրագույն մարմնի ներկայացուցիչ եք, գոնե մարդկանց […]

̰
Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող. Մակունց

16:12 24.06.2020

«Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրականացնում են ժողովրդի քվեով տրված իրենց պարտականությունները, մասնավորապես, 2015թ. Սահմանադրությանը համապատասխանեցնել ՍԴ ներկայիս մոդելը, որն այժմ չի համապատասխանում»,-  ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա […]

̰
Սմբատ Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ. Արայիկ Հարությունյան

16:02 24.06.2020

«Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված հայտարարություն էի արել, իրավապահ մարմինները նյութեր  էին նախապատրաստել, Սմբատ Գոգյանին նույնպես հրավիրել էին: Գիտեք, դրանից առաջ նա մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում՝ խառնելով մամուլն իրար, բայց Գոգյանը գնացել է և հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ: Իրավապահները մերժել էին քրեական գործ հարուցել, որովհետև բավարար ապացույցներ չկային հովանավորչության […]

̰
Սպառնալ նրանով, թե դիմելու ենք ՄԻԵԴ, անընդունելի է. Վարդանյանը՝ ՍԴ դատավորների հայտարարությունների մասին

15:20 24.06.2020

«Ես ժամանակին ասել եմ, որ ընդհանրապես զարմանում եմ, թե ինչու Սահմանադրության 213-րդ հոդվածը, որը անցումային դրույթներում է զետեղված, կարող է փոփոխվել և՛ ԱԺ-ի կողմից, և՛ հանրաքվեի միջոցով, որովհետև հոդվածն ամբողջությամբ վերաբերում է դատական իշխանության գլխին և տրամաբանական կլիներ, որ դրա նկատմամբ կիրառվեին այն նույն կանոնները, որոնք կիրառվում են դատական իշխանության գլխի փոփոխման դեպքում: ՍԴ-ում տարբեր […]

̰
75 սպա ու զինվոր գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով

13:32 24.06.2020

75 սպա ու զինվոր գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և կից լուսանկարներ հրապարակել։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր զինծառայողների քայլքը […]

̰
Մենք վերադարձնելու ենք նախագահի լիազորությունը. Էդմոն Մարուքյան

13:30 24.06.2020

«Մեզ մեկը հարցնում էր՝ ՀՀ նախագահը համաձայն է իր լիազորությունից զրկվել, դուք ինչո՞ւ եք վիճարկում: Մենք ՀՀ նախագահին չենք դիտարկում որպես անձ, այլ որպես ինստիտուտ»,- խորհրդարանում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ նախագահի հաստատմանը չի ուղարկվել ՍԴ փոփոխությունների նախագիծը: Մարուքյանն այն համոզմանն է, որ նախագահը պետք է ունենա […]

̰
Դիլիջանում հրազենով սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է

13:14 24.06.2020

Հունիսի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ձեռք բերած օպերատիվ տվյալները, պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Նորագավիթի տներից մեկում հայտնաբերեցին և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկեցին 2019 թվականի դեկտեմբերից Դիլիջանի բաժնի կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 35-ամյա մի տղամարդու, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։ Հիշեցնենք, […]

̰
Կորոնավիրուսը վտանգավոր է ոչ միայն մարդկանց, այլև կոկորդիլոսների համար. Ուրգանտի կատակը Կոկորինի դիմակի վերաբերյալ

12:42 24.06.2020

Հայտնի հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը կատակել է «Սոչի» ակումբի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոկորինի դիմակի վերաբերյալ: Կոկորինը դիմակ էր ձեռք բերել կոկորդիլոսի կաշվից, որն արժեցել է 30 հազար ռուբլի: «Հետևություն ենք անում. կորոնավիրուսը վտանգավոր է ոչ միայն մարդկանց, այլ հիմա նաև կոկորդիլոսների համար: Որ ասում են կոկորդիլոսի կաշին հաստ է և այդպիսի դիմակով դժվար է շնչել, այնքան էլ […]

̰
ԲՀԿ-ի հետ խոսել ենք, խոսակցության ժամանակ որևէ խնդիր չենք նկատել. Էդմոն Մարուքյան

12:34 24.06.2020

«Իրենք համաձայնել են միանալ ձեզ, դուք համաձայն եք միանալ նրանց, նրանք պետք է միանան նրանց, միանաք արտախորհրդարանական ուժերին, արտախորհդարանական ուժերը միանան ձեզ. էս հնացած քաղաքական բառամթերքը, որ նախկին պրոցեսներից մնացել էր, էն, որ հիշում եք, որ նախկին ընդդիմությունը պետք է միանար և չէր միանում, երբ չէր միանում, դա շատ վատ էր, բայց հետո միանում էր, […]

̰
Երևանի ավագանին հաստատեց շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջների նախագիծը

12:18 24.06.2020

Երևանի ավագանու այսօրվա նիստում ընդունվեց Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԱԾ-ում ինքնամաքրման գործընթացը կրելու է շարունակական բնույթ

12:12 24.06.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և դրանք արմատախիլ անելու գործելաոճին, հետևողական կերպով շարունակում է ձեռնարկել գործուն միջոցառումներ պետական կառավարման տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և քրեադատավարական օրենքով նախատեսված սկզբունքներն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ […]

̰
Կառավարությունը 315 մլն դոլար վարկ է վերցնելու կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար

11:59 24.06.2020

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության առաջարկը, որի համաձայն՝ գործադիրը նոր պարտք է վերցնելու՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրները լուծելու համար։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հայտնեց, թե ինչ միջոցներ են դրանք։ Փոխնախարարի խոսքով՝ վարկի մի մասը՝ շուրջ 280 միլիոն դոլարը, անմիջապես հասանելի են դառնալու, և հնարավոր է լինելու ծախսել բյուջեն կատարելու համար։ Եվս […]

̰
Պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը նիստի ժամանակ վատացավ

11:48 24.06.2020

ԱԺ-ում այսօր արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ: Թե ինչն էր պատճառը, պարզ չէ։ ԱԺ նախագահը հորդորեց կանչել բուժաշխատողին, որից հետո հայտարարեց 20 րոպե ընդմիջում: Նշենք, որ ԱԺ-ն քննարկում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և […]

̰
ԼՀԿ կդիմի ՍԴ, բայց ոչ ԲՀԿ-ի հետ միասին

11:38 24.06.2020

Կմիանա՞ արդյոք ԼՀԿ-ն ԲՀԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցում. խորհրդարանում լրագրողներն այսօր դարձյալ հարցրել են «Լուսավոր Հայաստանի»՝ ասուլիսին մասնակցող անդամներին։ «Իշխանության բազմաթիվ կողմնակիցներ, էս հարցով զբաղվողներ պնդում են, որ իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ, և դա կապված է Սահմանադրական դատարանում քննվող մեկ գործի հետ, խոսքը գնում է ՀՀ երկրորդ նախագահի գործի մասին: Մենք մինչ այս պահը […]

̰
Նախարարները, մարզպետները դիմակ են բաժանել քաղաքացիներին

21:57 23.06.2020

Այսօր մի քանի նախարարներ, փոխնախարարներ ու մարզպետներ, նաև ոստիկանության պետը շրջել են մայրաքաղաքի փողոցներում ու դիմակներ բաժանել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը այսօր շրջել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում և դիմակներ է բաժանել անցորդներին: https://www.facebook.com/zaruhibatoyan/videos/781337315735671/ Քաղաքացիներին դիմակներ է բաժանել նաև ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Վերջինս շրջել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում:   […]

̰
Մենք դեռ պետք է հաղթենք այս վարակին. Պուտինը՝ կորոնավիրուսի մասին

21:45 23.06.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր ելույթում ամփոփել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Նա հայտարարել է, որ համաճարակն արդեն նահանջում է, սակայն վարակման վտանգ դեռ կա: Այս մասին հայտնել է Комсомольская правда-ն: «Համաճարակը դեռ չի ավարտվել: Մենք դեռ պետք է հաղթենք այս վարակին»,- ասել է ՌԴ նախագահը: Իր ուղերձում Պուտինը խոսել է տնտեսությանն ու քաղաքացիներին […]

̰
Երևանում վթարի հետևանքով մարդատարը բարձրացել է մյուսի վրա

21:38 23.06.2020

Այսօր՝ հունիսի 23-ին, Երևանում վթար է տեղի ունեցել։ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում 3 մարդատար մեքենա է բախվել։ Դիմացի մեքենան հարվածից բարձրացել է մյուսի վրա։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Էդգար Բաբայանն ընդգրկվել է Դանիայի Սուպերլիգայի 29-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

21:27 23.06.2020

«Հոբրոյի» և Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանն ընդգրկվել է Դանիայի Սուպերլիգայի պաշտոնական կայքի վարկածով կազմված Սուպերլիգայի 29-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Էսբյերգի» դեմ կայացած խաղում Բաբայանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Հոբրոն» հաղթել է 1:3 հաշվով:

̰
BACK_TO_TOP