TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+15.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կորոնավիրուսի առաջնային օջախները բակերն են, շենքերն ու թաղամասերը․ Գործադիրը կրկին անդրադարձել է համավարակային իրավիճակին

21:26 25.06.2020

Կառավարությունը վաճառքի է հանել Նորքի այգիներում շուրջ 2 հազար քմ տարածքով շենք-շինությունները՝ 1 միլիարդ 334 միլիոն դրամով: Վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասել է, որ դրա նպատակը Հայաստանում ներդրումները խթանելն է: Նիստի սկզբում անդրադարձ է եղել նաև համավարակով պայմանավորված իրավիճակին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Քաղաքական սուր բանավեճ խորհրդարանում. վարչապետը հակադարձել է ընդդիմադիրների հայտարարություններին

21:01 25.06.2020

ԱԺ-ում այսօր բյուջեի 2019թ-ի կատարողականի ներկայացումը վերածվել է սոցիալ-տնտեսական, քաղաքական ու առողջապահական հարցերի շուրջ բանավեճի: Հարցի քննարկմանը, որը տեղի է ունեցել կառավարության առաջարկությամբ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ, ներկա է գտնվել նաև գործադիրն ամբողջ կազմով: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի քննադատություններին արձագանքել է նաև վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ձեր պաշտոնավարումն աննամուսության և անամոթության վառ օրինակ է. Արման Բաբաջանյան

19:50 25.06.2020

«Իմ գնահատմամբ` Ձեր պաշտոնավարումն աննամուսության և անամոթության վառ օրինակ է: Դա շատ հատուկ է Ձեր տեսակին: Մեզ ներկայացված ձեր հաղորդումը քննարկելու ոչինչ չկա: Այն անբովանդակ, հերթապահ ձևակերպումներով փաստաթուղթ է, որի ընդհանրական նշանակությունն այն է, որ Հաշվեքննիչ պալատը, որպես մարմին, գոյություն ունեցել է, ինչ-որ բան արել է՝ պետբյուջեից  ստանալով զգալի միջոցներ: Այդ փաստաթղթում մենք չենք տեսնում […]

̰
Ոստիկանությունը հայտարարում է Պարեկային ծառայության տարբերանշանի մրցույթ

19:30 25.06.2020

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։ Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։ Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝ ▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, ▪ քաղաքացիներին […]

̰
Անկարայում ուզում են հակահայկական պայքարի նոր փուլ սկսել. Տիրան Լոքմագյոզյան

18:39 25.06.2020

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի մի շարք հարցերով, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։ Թեմայի վերաբերյալ «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը զրուցել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ո՞րն է «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշումը Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից հետ վերցրած դիմումների վերաբերյալ

18:28 25.06.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները։ Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը քննելու էր ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Դիմումը հետ վերցնելու և իրենց հետագա քայլերի մասին հայտարարություն են արել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։ «Արդյոք ի՞նչ կապ […]

̰
Հակահամաճարակային իրազեկման աշխատանքներ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

18:21 25.06.2020

Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողությունը շարունակել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Զբոսավայրերում, այգիներում, հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ հանդիպող որոշ խախտումներ՝ մարդիկ զբոսնելիս շրջում են փոքր խմբերով, դիմակները կրում են ոչ ճիշտ։ Հայտնաբերվել են նաև դիմակ չկրելու դեպքեր, որոնք արձանագրվել են ՀՀ ոստիկանության կողմից։ […]

̰
Հրդեհ Գյումրիի բնակելի տներից մեկում

18:00 25.06.2020

Հունիսի 25-ին՝ ժամը 10:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասի տներից մեկում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, այնուհետև օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը […]

̰
Լոնդոնում անկարգությունների հետևանքով տասնյակ ոստիկաններ են վիրավորվել

17:05 25.06.2020

Լոնդոնում անկարգությունների ընթացքում վիրավորվել է 22 ոստիկան: Այդ մասին հայտնում է Sky News-ը: Ոստիկաններ են կանչվել փողոցային հավաքույթի պատճառով, սակայն դրա մասնակիցները հրաժարվել են ենթարկվել ոստիկանների պահանջներին: Արդյունքում՝ բախումներ են սկսվել ոստիկանության և փողոցային հավաքույթի մասնակիցների միջև: Ոստիկանությունից հայտնում են, որ վիրավորվել է 22 ոստիկան, նրանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, չնայած անհրաժեշտ է […]

̰
Ստամբուլում հորդառատ անձրևին ու կարկուտին հաջորդել է տորնադոն

16:32 25.06.2020

Ստամբուլում հորդառատ անձրևին ու կարկուտին հաջորդել է տորնադոն: Այդ մասին հայտնում է Hurriyet Daily News-ը: Ականատեսներն այն հասցրել են նկարահանել: Տորնադոն պատճառ է դարձել 1 մարդու մահվան, մի քանիսն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

̰
Էն դատավորը, որ առանց հին կոռուպցիոն կապերի կկայացնի որոշում, մեր գլխի վրա տեղ ունի. Փաշինյան

16:02 25.06.2020

«Այո՛, ասում ենք, որ ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, ՀԿ-ները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ ձեր ասած նախկին նախագահները իրենց փողերով չբերեն, ֆինանսավորեն ֆեյքերի դասակները, ջոկատները ՀՀ-ի ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար»,- ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի քննադատությանը պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է 2019թ. բյուջեի կատարողականը: «Չհասկացա` ինչո՞ւ պիտի կառավարությունը լինի 100 […]

̰
Դանակահարություն Նոր Նորքի 5-րդ զանգվածում․ ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցանքը

16:01 25.06.2020

Հունիսի 22-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքով 41-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Նրան դանակահարել էին: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվեց: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, […]

̰
Երկրորդ նախագահի հետ քննարկումից հետո որոշեցինք հետ վերցնել ՍԴ ներկայացրած մեր դիմումները. պաշտպաններ

15:30 25.06.2020

ՀՀ երկրորդ նախագահի հետ քննարկումից հետո որոշեցինք հետ վերցնել ՍԴ ներկայացրած մեր դիմումները, քանի որ քաղաքական ուժերից մեկը՝ որպես ՍԴ չդիմելու նախապայման, մատնանշեց Ռոբերտ Քոչարյանի գործը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ պահանջելով և խնդրելով, որ նման հարցերում այլևս չշոշափեն Ռոբերտ Քոչարյանի կամ պաշտպանների անունները: «Խորհրդարանի իրավունքները պաշտպանելու և պառլամենտարիզմը չոտնահարելու […]

̰
Գույքահարկի ավելացում ոչ թե 4, այլ 6 տարում. ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը

15:20 25.06.2020

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է ևս 4 հարց. նախ՝  կառավարության կողմից ներկայացված «ՀՀ կրթության  մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական  նախագծի փաթեթը: Հիմնական զեկուցող Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկներ և լրացումներ չեն ստացվել: Նախարարը պատասխանել է այս օրերին ամենաշատը հնչող հարցին՝ սեպտեմբերին աշակերտները դասի կգնա՞ն, թե՞  ոչ: Կրկին նշել է, որ […]

̰
Կհիմնանորոգվեն պետական նշանակության ավտոճանապարհները. կառավարությունը որոշում է ընդունել

14:55 25.06.2020

Կառավարությունը պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով վերաբաշխում կատարեց 2020թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառայությունների համար հատկացնել 1,732,805.2 հազար ՀՀ դրամ, իսկ Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 434,645.0 հազար ՀՀ դրամ: Նիկոլ […]

̰
Հակահամաճարակային իրազեկման աշխատանքներ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

14:52 25.06.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողությունը շարունակել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Զբոսավայրերում, այգիներում, հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ հանդիպող որոշ խախտումներ՝ մարդիկ զբոսնելիս շրջում են փոքր խմբերով, դիմակները կրում են ոչ ճիշտ։Հայտնաբերվել են նաև դիմակ չկրելու դեպքեր, որոնք արձանագրվել են ՀՀ ոստիկանության կողմից։

̰
Ովքե՞ր են ապագա իշխանությունն ու ընդդիմությունը` ըստ վարչապետի

14:49 25.06.2020

Այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտի ու ԱԺ նիստերին չմասնակցելու մասին հարցին. «Այսօր ասում եք` քաղաքական ուժը բոյկոտել է, իշխանությունը չի մտածում, քաղաքական ուժը ինքնաոչնչացվել է, որովհետև էս ամբիոնից հերքվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն` առանց բացառության: Այսինքն՝ նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք […]

̰
Ցույց տվեք երրորդ հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, որ առնվազն 3-4 հեռուստաալիքով ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածում.  Փաշինյան

14:26 25.06.2020

ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի մասին եզրափակիչ ելույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է կորոնավիրուսով վարակված պատգամավորներին ու քաղաքացիներին առողջություն մաղթելով, որից հետո անդրադարձել ոչ թե 2019-ի կատարողականի թվային ցուցանիշներին, այլ բարձրացված հարցերի մասին: Դրանք մեծ մասամբ հնչել էին Էդմոն Մարուքյանի կողմից: «Ժողովրդավարության մասին. ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր մի կազմակերպություն արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության […]

̰
Երբվանի՞ց է փողոցում համբուրվելով բարևելը դարձել ազգային ինքնագիտակցության մաս. Փաշինյան

13:56 25.06.2020

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով: Կառավարության նիստում խոսելով կանխիկ եղանակով տրամադրված աջակցության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդյունքում մարդկանց շարժունակությունը ավելացել է: «Մենք էլ հերթ կանգնելու և սոցիալական հեռավորություն պահպանելու այդքան էլ մեծ սիրահար չենք: Եվ այդ ամենի արդյունքում մենք ունեցանք նաև, այո՛, համաճարակային իրավիճակի որոշակի վատթարացում: […]

̰
Այս պահին քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ, այլ գործելու․ Նարեկ Զեյնալյան

13:50 25.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք կողմ կլինի, որ քննիչ հանձնաժողով ստեղծեն։ Հիշեցրին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ուզում է քննիչ հանձնաժողով ստեղծել և այդկերպ բացահայտել Հայաստանում կորոնավիրուսի պայքարի շրջանակում բոլոր խնդիրները և բացերը։ «Այս պահին քննության հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ, այս պահին գործելու […]

̰
Իշխանություններին հետաքրքիր էլ չի, որ որևէ խմբակցություն բոյկոտում է. Էդմոն Մարուքյան

13:38 25.06.2020

ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը: Մարուքյանը խոսեց առանց ընդդիմադիր ուժի բյուջեն քննարկելու մասին: «Ժամանակին, երբ ունեինք նորմալ կանոնակարգ, կատարողականը երբ չէր հաստատվում, կառավարությունը ցրվում էր, հիմա նման բան չկա, կատարողականի քննարկումն անցած տարի էլ կարևոր չդարձավ, այս տարի քննարկում ենք երկու խմբակցությունով, իշխանություններին հետաքրքիր էլ չի, որ որևէ […]

̰
Պարո՛ն վարչապետ, երբ եղել եք թերթի խմբագիր, ՏՄՊՊՀ-ն դիմե՞լ է ձեզ, թե գովազդը քանի դրամով եք դնում. Մարուքյան

13:32 25.06.2020

«Հիմա վատ է իրավիճակը, ապագայում ավելի վատ է լինելու, ի՞նչ է անում իշխանությունը, ամեն ինչ անում է, որ լռեցնի ընդդիմախոսներին, փոխանակ այնպես անի, որ տնտեսությունը լավանա, մարդկանց կյանքը վատանում է, իշխանությունը զբաղված է ընդդիմախոսներով, թերթերով»,- այսօր ԱԺ-ում՝ բյուջեի քննարկման ժամանակ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա խոսեց կառավարության՝ լրատվամիջոցների գործունեությունը թափանցիկ դարձնելու քայլերի […]

̰
Առողջապահական նոր նախագիծն ի՞նչ փոփոխություններ կմտցնի նախարարության գործելաոճում

13:24 25.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է առողջապահության նախարարն այժմ ուշադրությունը սևեռել մեկ այլ օրենսդրական փաթեթի վրա, այնինչ այս օրերին առավել լուրջ խնդիրներ կան՝ կապված կորոնավիրուսի հետ: «Օրենսդրական այլ փաթեթ չի դա, այլ այդ նախագիծը միտված է այս իրավիճակն առավել կառավարելի դարձնելու […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը հաստատվեց

12:46 25.06.2020

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային 22-րդ միջոցառման քննարկմամբ: Միջոցառումը հաստատվեց: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ միջոցառման նպատական է օգնել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատաշուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած ՀՀ քաղաքացիներին: Նախարարի խոսքով՝  միջոցառման շահառու են այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային […]

̰
Այս խառնարանում կորչելու են այն ուժերը, որոնց մոտիվացիան պսևդոքաղաքական էր, փողն էր. Արարատ Միրզոյան

12:41 25.06.2020

ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նա նշեց, որ քննարկումներն անցել են հավուր պատշաճի: Նա նշեց, որ ձեռնպահ կմնար մտքեր արտահայտելուց, եթե չլինեին ընդդիմադիրների հնչեցրած մտքերը: «Չոր արձանագրումներ մի քանի կետով անհրաժեշտ են՝ կետ համար առաջին՝  սոցիալական ճգնաժամի վերաբերյալ. ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ չկա, ավելի եղել են էական քայլեր, որոնց […]

̰
«Սերը լուսնի լույսի տակ». սիրված դորաման այսօրվանից՝ ժ. 20:40-ից, «Շանթ» ՀԸ եթերում էկրան կբարձրանա

12:30 25.06.2020

Այսօրվանից՝ ժամը 20:40-ից, «Շանթի» եթերում էկրան կբարձրանա ևս մեկ ճանաչված ու սիրելի կորեական դորամա՝ «Սերը լուսնի լույսի տակ»: Այս դորամայի ցուցադրությունը մեր հազարավոր հեռուստադիտողների ցանկությունն ու խնդրանքն է: Տարբեր հարթականերում իրականացված հարցումներին՝ թե ո՞ր դորաման կցանկանայիք դիտել «Արևի հետնորդները» դրամայից հետո, մեր հեռուստադիտողների ճնշող մեծամասնությունը հենց այս դորաման է նախընտրել: Թերևս, հեռուստադիտողների այս մեծ սիրո […]

̰
Կորոնավիրուսի առաջնային օջախները բակերն են, շենքերն ու թաղամասերը. վարչապետ

12:23 25.06.2020

«Մեր խնդիրները կարգապահության կանոնները պահելու մեջ են»,- կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով վերջին շրջանում ձեռնարկված վարչական միջոցներին՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշեց, որ հունիսի 24-ին ավելի քան 1700 վարչական արձանագրություն է արձանագրվել, որից Երևանում արձանագրվել է շուրջ 930, բակերում դիմակ չկրելու մոտավորապես 400 վարչական արձանագրություն է գրանցվել: Նրա խոսքով՝ կենսաթոշակ բաժանելու մասով խնդիր կա: […]

̰
Ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն հնարավոր չէ բոլորին նույն օրը հայտնաբերել. Թորոսյանը՝ կորոնավիրուսի դեպքերի մասին

11:54 25.06.2020

«Եթե նույնիսկ բոլորին նույն օրը հետազոտենք, միևնույնն է, բոլորին չենք կարող հայտնաբերել, որովհետև վարակված քաղաքացիներ կան, որոնց մոտ վարակման դեպքը եղել է այսօր, բայց վիրուսը հնարավոր է՝ հայտնաբերվի մի քանի օրից: Ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն հնարավոր չէ բոլորին նույն օրը հայտնաբերել»,- կառավարության այսօրվա նիստում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նաև որոշ վերլուծություններ ներկայացրեց: Օրինակ, […]

̰
«Ռոման» երեկվա խաղից հետո 5-րդ հորիզոնականում է

09:34 25.06.2020

«Ռոման» Էդին Ջեկոյի դուբլի շնորհիվ, Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակներում բարդ, բայց կարևորագույն հաղթանակ տոնեց «Սամպդորիայի» նկատմամբ։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով։ Նշենք, որ «Ռոմայի» կազմում հանդիպմանն առաջին րոպեներից մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 85-րդ րոպեին: Այս խաղից հետո «Ռոման» 48 միավորով 5-րդ հորիզոնականում է, «Սամպդորիան» 16-րդն է՝ 21 միավորով։

̰
Մոսկվայում տոնական հրավառություն՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին

00:20 25.06.2020

Մոսկվայում տոնական հրավառություն՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին։  

̰
BACK_TO_TOP