TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Չինաստանից ժամանած 500 թթվածնային խտացուցիչները բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին. Փաշինյան

20:15 21.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և գրառում կատարել: «Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: […]

̰
Բլոգերը ցույց է տվել կնոջ և տղամարդու բնավորության տարբերությունը

20:03 21.06.2020

Բլոգեր Թրեյ Քեննեդին զվարճալի հոլովակ է նկարել նույն իրավիճակում տղամարդկանց և կանանց վարվելակերպի տարբերության մասին: Տեսանյութը հայտնվել է բլոգերի YouTube -յան ալիքում: Կադրերում Քեննեդին երկու կերպարով է՝ տղամարդու և կնոջ, խաղում է նույն իրավիճակում՝ երկու սեռերի տեսանկյունից: Այսպես, բլոգերը ցույց է տալիս կնոջ հուզականությունը, երբ նա իմանում է ընկերուհու նոր սիրեցյալի մասին: Շատ հարցեր է […]

̰
Չեմ բացառում որ բողոքարկենք՝ կախված որոշման բովանդակությունից. Երեմ Սարգսյան

16:41 21.06.2020

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. որ կալանավորման միջնորդության մերժման որոշումը բավականին ծավալուն է: «Կծանոթանանք հիմնավորումներին և դրանից հետո դիրքորոշում կարտահայտենք: Չեմ բացառում, որ նույնիսկ այս պարագայում բողոքարկման անհրաժեշտություն տեսնենք: Կախված որոշման բովանդակությունից»,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Ժիլինան» պարտվեց, Վահան Բիչախչյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

13:06 21.06.2020

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում 91-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել, սակայն այդ  փոխանցումը չի օգնել իր թիմին խուսափելու պարտությունից: «Ժիլինան» պարտվել է 2-3 հաշվով: «Ժիլինան» 24 խաղից հետո 48 միավորով 2-րդ տեղում է:

̰
Բունդեսլիգան հրապարակել է 32-րդ տուրի 5 լավագույն գոլերը

12:14 21.06.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է 32-րդ տուրի լավագույն գոլերը: Այս տուրում լավագույն գոլերի հեղինակներ են դարձել Մունաս Դաբբուրը, Մուսա Դիաբին, Տիմո Վերները, Ռոբերտ Լևանդովսկին, Կևին Կեմպլը:

̰
Փրկարարների եռօրյա տաժանակիր աշխատանքի արդյունքում Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է

10:00 21.06.2020

Հունիսի 21-ին, ժամը 07։00-ին հետախուզման աշխատանքներ իրականացնելու նպատակով Խոսրովի անտառ պետական արգելոց է մեկնել 17 փրկարար ծառայող։ Հետախուզման արդյունքում հրդեհի նոր օջախներ չեն հայտնաբերվել։ Հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ փրկարարներն ապահովության համար ահռելի քանակությամբ ջուր են տեղափոխել արգելոց։ Տեղում իրականացվում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ […]

̰
Հավաքների ազատությունից մինչև դիմակ կրելու կանոնների փոփոխություն․ ՀԽ-ն քննարկել է ստացված բազմաթիվ առաջարկների մի մասը

21:59 20.06.2020

Հանրային խորհուրդն ավելի քան 100 էջ առաջարկներ է ստացել, որոնք վերաբերում են կորոնավիրուսի դեմ պայքարին: Այդ առաջարկների մի մասն այսօր քննարկվել է հեռավար կարգով՝ կառավարությանն ու պարետին ներկայացնելու համար: Առաջարկները վերաբերում են տարբեր խնդիրների՝ հավաքների և գործադուլների ազատությանը, դիմակների կրման կանոններին, առևտրում և բազմաբնակարան շենքերում հակահամաճարակային նոր կանոնների սահմանմանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Համացանցում հայտնվել է այն պահը, թե ինչպես է Մեսսին տապալում մրցակցին

21:09 20.06.2020

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Սևիլիայի» դեմ հանդիպման խաղային դրվագներից մեկում  «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին չի կարողացել կառավարել իրեն և տապալել է «Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսին: Առաջին խաղակեսի ավարտին Կառլոսը խախտել է կանոնները «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ պայքարում, այնուհետև Մեսսին հրել և գցել է ֆուտբոլիստին: Հիշեցնենք՝ «Սևիլիա»- «Բարսելոնա» հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով:

̰
Արտակարգ պայմաններ ու «արտակարգ» դիմորդ. ինչ առանձնահատկություններ ունեն այս տարվա ընդունելության քննությունները

21:08 20.06.2020

Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Քննությունները մեկնարկելու են հուլիսի 2-ին և ավարտվելու են հուլիսի 8-ին: ԳԹԿ-ից վստահեցրել են, որ խստորեն պահպանվելու են Պարետի որոշումները, և իրականացվելու են անվտանգության բոլոր միջոցառումները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տեսախցիկն արձանագրել է Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում մոլեգնած պտտահողմը

20:35 20.06.2020

Այսօր` հունիսի 20-ի առավոտյան, ուժեղ պտտահողմը մեծ ավերածություններ է պատճառել Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղին: Պտտահողմը պոկել, տարել է մոտ 50-ից ավելի տան տանիքներ, փլուզվել են տների պարիսպներ, վնասվել են նաև անասնագոմերը։ Պտտահողմն այնքան ուժեղ է եղել, որ կոտրել է անգամ գերեզմանաքարերը, գյուղի էներգա և գազամատակարարման ցանցերը ևս վնասներ  են կրել, գազի և հոսանքի մատակարարումները դադարեցվել […]

̰
Ղազախստանում կայծակը հարվածել է ձիերի երամակին, սատկել են տասնյակ կենդանիներ

19:36 20.06.2020

Կայծակը Ղազախստանում հարվածել է ձիերի երամակին, որի հետևանքով մի քանի տասնյակ կենդանի է սատկել։ Կարագանդայի մարզում տեղի ունեցածի մասին գյուղացիները իմացել են իրենց ձիերի մարմինները գետում լողալիս տեսնելուց հետո։ Այս մասին հայտնում է Liter.kz կայքը։ Նշվում է, որ տարերքի պատճառով սատկել է 49 հասուն կենդանի ու 20 քուռակ։ Գյուղացիները դիմել են իշխանություններին, սակայն պարզվել է, […]

̰
Քրեական գործերը ե՞րբ կհասնեն մյուս օլիգարխներին. հարց ՀՀ ԱԺ փոխնախագահին

19:21 20.06.2020

«Մենք որևէ մեկի հարցում կաշկանդվածություն չունենք»,- լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը, մասնավորապես, անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումներին, խոսել այն մասին, թե որքանով քրեական գործերը կհասնեն նաև մյուս օլիգարխներին ու քաղաքական գործիչներին, որոնք հասարակության շրջանում ընկալվում են որպես կոռուպցիոներներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Անհնարին թվացող սիրո հաղթանակ. նոր դորամա «Շանթ»-ի եթերում` «Սերը լուսնի լույսի տակ»

19:02 20.06.2020

Ընդամենը մի քանի օրից «Շանթ» հեռուստաընկերության եթերում էկրան կբարձրանա ևս մեկ նոր կորեական դորամա: Այն շատերին ծանոթ ու սիրելի է, իսկ անծանոթներին դեռ կհասցնի գրավել: Այդ մասին աշխարհի տարբեր երկրներում ցուցադրությունների վարկանիշն է փաստում: Առհասարակ կորեական դորամաների ցուցադրությունը շարունակելը նաև մեր հազարավոր հեռուստադիտողների առաջարկն էր, ինչ-որ տեղ՝ նաև պահանջը: Շատերի մոտ նման ցանկությունն ակնհայտորեն առաջացավ […]

̰
Հնդկաստանում խոցել են զենք տեղափոխող պակիստանյան ԱԹՍ

18:45 20.06.2020

Քաշմիրի վիճելի տարածաշրջանի՝ Հնդկաստանի կողմից վերահսկվող տարածքում հնդիկ զինծառայողները խոցել են անօդաչու թռչող սարք, որը նրանց պնդմամբ՝ բաց էր թողնվել պակիստանյան վերահսկողության գոտու մեջ մտնող հատվածից։ ԱՍԹ-ն, ըստ հնդկական կողմի, զենք էր տեղափոխում։ Այս մասին հայտնում է Economic Times պարբերականը։ Սարքի վրա տեղափոխման համար ամրացված են եղել ինքնաձիգ, դրա զինամթերքը՝ պահեստատուփերով, ու նռնակներ։ Դրանք նախատեսված […]

̰
Վարչապետը քաղաքացիներին հորդորում է դիմակը ճիշտ ձևով կրել

18:23 20.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ շրջում էր Էրեբունի վարչական շրջանում՝ պաշտպանիչ դիմակներ բաժանելով քաղաքացիներին: Նա  հորդորում էր դիմակ կրել, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակ կրելը կարևորագույն նախապայման է: Վարչապետը քաղաքացիներին հորդորում էր նաև դիմակը ճիշտ ձևով կրել։

̰
Ալեն Սիմոնյանն արդեն մեկ ամիս է, ինչ շրջում է ոստիկանի ուղեկցությամբ

18:03 20.06.2020

«Ես նույնպես ինձ հետ ունեմ ոստիկանության աշխատակից, արդեն մեկ ամիս է, ինձ հետ շրջում է»,- լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նաև ՀՀ վարչապետի անվտանգության ուժեղացմանը: Սիմոնյանն ասել է, որ անվանական, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքից հետո է դիմել ոստիկանի պաշտպանությանը  ընկերների, բարեկամի խորհրդով: ՀՀ Աժ փոխնախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ որ դեպքից հետո […]

̰
Ներկայումս Բեյրութում խուճապ չկա, սակայն ապագայի համար մեզ անհրաժեշտ են ավելի հստակ առաջադրանքներ. Շահան Գանտահարյան

18:00 20.06.2020

Անցնող օրերին անսպասելի զարգացումներ տեղի ունեցան Բեյրութում. խնդիրն այն էր, որ Անկարայի հովանու ներքո գործող շրջանակները ծանր մեղադրանքներ ուղղեցին լիբանանահայ լրագրողի հասցեին, որն իր եթերում քննադատել էր Թուրքիայի նախագահին ու Անկարայի վարած քաղաքականությունը։ Լիբանանում, մասնավորապես Տրիպոլիում բնակվող և Թուրքիայի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող ցուցարարները թուրքական դրոշներով բողոքի ցույց արեցին: Ներկայումս իրավիճակը խաղաղ է Լիբանանում: Այս […]

̰
Վարչապետը դիմակ է բաժանում քաղաքացիներին

17:51 20.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բակերում դիմակ է բաժանում քաղաքացիներին՝ կոչ անելով հետևել հակահամաճարակային կանոններին: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/371885143785507/?__xts__[0]=68.ARCU-d0_gStxiY4ZuaSGm9e86e-NZ2PbHjwaDLYYFugUG99wEfP8JFu2bb6nG4-KMNWPBBAuR8lu6_7-7hp9qiy5utFmNapxAZ5mIXt24i5oAvkgPQNz_Z6ANPqjFSjbA1QHe5_UE6RTbsdz_0unBQxQuvCL0ztPl9Xa2N2KTfLCXY01bn18075gWtR21ZcVgPsDhrq6gH7bTr0RSh3qUxah6bkfM6MLhif1auh4RC2nm8TD5pdTgN_rC0CmiLjvqCPcYyoitM_dY89_CmSj65oWNuepDqVnLSiLbLBGBjOLElZrRI7FiDXPebAdlFxk-PqFw352vfu06nQnjDmxlfT0ueB2l-uO5wYtWA&__tn__=-R

̰
Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը կտորից պատրաստված դիմակ կրում. SHANTNEWS.am-ի թղթակցի հարցը

17:11 20.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ կտորից պատրաստված դիմակները չեն պաշտպանում կորոնավիրուսից այնպես, ինչպես բժշկական դիմակները, ինչո՞ւ է Ալեն Սսիմոնյանը շարունակում կտորից դիմակ կրել. SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է Ալեն Սիմոնյանից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ղադիմյանի գոլային փոխանցումը հաղթանակ է բերել «Նեմանին»

17:01 20.06.2020

«Նեմանը» Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության է հասել «Սլուցկի» նկատմամբ: Հյուրերից 30-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է 81-րդ րոպեին: 27-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 խաղի, խփել 7 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում: […]

̰
Ալեն Սիմոնյանն իր՝ վիրավորանքի և զրպարտության դեմ պայքարի մասին

16:56 20.06.2020

«Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է՝ առաջարկել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում։ Նա ցանկանում է, որ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկվի՝ վիրավորանքի դեպքում մեկ միլիոն դրամից դառնա 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 […]

̰
Վարչապետը միակ հրաժարվողը չէ. Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չգնալու մասին

16:38 20.06.2020

«Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև այն հանգամանքին, թե ինչու է ՀՀ վարչապետը որոշել չգնալ Մոսկվա: Արդյո՞ք կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում այնպիսինն են, որ պետք էր հրաժարվել այցից, հետաքրքրվել են լրագրողները: «Իրականում ամբողջ աշխարհի ղեկավարներն էդ խնդրի հետ առնչվում են: Ոչ միայն ՀՀ ղեկավարն է հրաժարվել մասնակցել, այլև  շատ […]

̰
Արդյո՞ք հանրաքվեի չեղարկումը չի նշանակում ժողովրդի ձայնը չլսել. Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը

16:26 20.06.2020

«Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին մի քանի հարց է ուղղվել ՍԴ-ի իրավիճակի լուծման վերաբերյալ: Հարցերից մեկն էլ վերաբերել է հանրաքվե կազմակերպելուց հրաժարվելուն՝ արդյո՞ք դա չի նշանակում հրաժարվել հաշվի առնել նաև ժողովրդի կարծիքը: «Այո՛, հանրաքվեն, թերևս, ամենալավ տարբերական էր, բայց համաճարակի պատճառով հասկանալի պատճառներով հանրաքվե հնարավոր չէ անցկացնել: Այս պարագայում մնում […]

̰
Ախտահանիչ նյութեր գնելիս ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել

16:07 20.06.2020

Շուկայում այսօր ախտահանիչ նյութերի մեծ տեսականի կա։ Արդյո՞ք վերահսկվում է, որ ամեն բան ծառայի իր նպատակին, արդյո՞ք սպառողը վստահ է իր գնած ապրանքի օգտակարության ու այն կիրառելու դեպքում իր առողջությունը չվնասելու հարցում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է, գործընթացը շարունակվում է. Սիմոնյան

16:05 20.06.2020

Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատմանը, ասել է, որ իշխանություններին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է: Իրենց անհանգստացնողն այլ բան է՝ մարդկանց զայրույթը: «Մենք դատարանի վճիռներն իմանում ենք բոլորի հետ միասին, երբ դրանք հրապարակային են դառնում: Մենք որևիցե մեկին […]

̰
Անտարբերություն է մեր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության միասնական ճակատի մասին

15:56 20.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է այն հանգամանքին, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում միասնական ընդդիմադիր բևեռի ձևավորմանը, որը իշխանության հրաժարականի պահանջն է դնելու: «Անտարբերություն է մեր դիրքորոշումը»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ 30 տարի շարունակ Հայաստանում նույն ճանապարհով են գնացել, հուշագրեր են ստորագրվել թե՛ ՀՅԴ-ի, թե՛ «Բարգավաճ Հայաստան» […]

̰
Քննարկման փուլում կարող է շատ բան փոխվել. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ քննարկման մասին

15:28 20.06.2020

Այսօր կայացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստը, որն անցկացվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Նիստին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ լսել են վարչապետի ելույթը, հնչել են հարցեր: Ըստ Սիմոնյանի՝ հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի: Կքննարկվի՞ արդյոք սահմանադրական փոփոխությունները հարցը. հետաքրքրվել […]

̰
Քննարկվել է ստեղծված իրավիճակը. Ալեն Սիմոնյանը՝ «Իմ քայլը» խմբակցության նիստի մասին

14:49 20.06.2020

«Իմ քայլը» խմբակցությունը նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ դա հերթական հանդիպումն էր: Սիմոնյանն ասաց, որ ելույթներ են եղել, ելույթ է ունեցել նա վարչապետը: «Քննարկվել է  ստեղծված իրավիճակը»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ

14:28 20.06.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր մենք նշում ենք Փախստականների համաշխարհային օրը Միլիոնավոր մարդիկ աշխարհում շարունակում են առերեսվել հուսահատությանը և պայքարել իրենց կյանքերի, ընտանիքների, երեխաների փրկության համար, հարկադրաբար լքել իրենց տներն ու համայնքները, լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել օտար հողում: Աշխարհահռչակ ֆրանսիահայ […]

̰
«Կառուցենք Հայաստանը նորովի». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

13:25 20.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «Կառուցենք Հայաստանը նորովի» մեկնաբանությամբ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութը Դիլիջանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների մասին է: Հիշեցնենք, որ Պարզ լիճ տանող ճանապարհը, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը, Դիլիջանի օղակաձև հրապարակը հիմնանորոգվում են։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2020 թվականի վերջին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրապարակելով ընթացիկ աշխատանքների […]

̰
BACK_TO_TOP