TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰
Ի՞նչ կանոններ պետք է պահպանեն այս օրերին աշխատող կազմակերպությունները

18:09 29.04.2020

Ի՞նչ կանոններ պետք է պահպանեն այս օրերին աշխատող կազմակերպությունները՝ կորոնավիրուսային վարակը կանխարգելելու համար: «Մենք՝ բոլորս, երազում ենք վերադառնալ մեր կյանքի բնականոն հունին, և յուրաքանչյուրիս վարքագծից է կախված՝ որքան շուտ կգա այդ ժամանակը»,- ասում է բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ծանր թոքաբորբ՝ թոքերի կեսի ներգրավմամբ․ 64-ամյա երևանցին բուժվել է կորոնավիրուսից

17:20 29.04.2020

Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս է գրվել ծանր վիճակում եղած պացիենտ, որը հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Այս մասին հայտնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջը։ Հրապարակման համաձայն՝ երևանցի 64-ամյա Գ.Պ.-ն կորոնավիրուսային ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել ապրիլի 2-ին, ստացիոնարում գտնվելու ընթացքում նրա մոտ զարգացել էր երկկողմանի ծանր թոքաբորբ, որն ընդգրկել էր թոքային հյուսվածքի գրեթե կեսը: Կենտրոնից վստահեցնում […]

̰
Կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր. Փաշինյան

17:03 29.04.2020

Կառավարությունում քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: «Այս տարի կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, նշանակում է աշխատավարձ չստացած ընտանիքներ, նշանակում է տնտեսվարողներ, որոնք պետք է օգտվեին, շահույթ ստանային, գործունեություն ծավալեին պետական ծախսերի համատեքստում, ինչն իր հերթին բերում է մեր […]

̰
Եթե կազմակերպությունն ունի լավ վարկային ու հարկային պատմություն, ապա որևէ լրացուցիչ քննարկում աջակցության առումով տեղի չի ունենում. Խաչատրյան

16:53 29.04.2020

Բազմաթիվ ձեռնարկատերեր դժգոհում են, որ թեև համապատասխանում են պետական աջակցության ծրագրերի չափորոշիչներին, սակայն դրանց դիմելիս մերժում են ստանում: Նման իրավիճակների համար ի՞նչ լուծումներ է առաջարկում նախարարությունը: Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս հարցն են տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: «Գործնականում բացառվում է, որ եթե կազմակերպությունը բավարարել է չափանիշներին, մերժվի: Մասնավորապես, երրորդ միջոցառման […]

̰
ՀՀ վարչապետը՝ կառավարության՝ ճգնաժամից դուրս գալու առաջնային գործիքի մասին

16:30 29.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից: «Ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է»,- գրել է նա:

̰
Սոբչակի որդին «ներխուժել է» մոր՝  Վլադիմիր Սոլովյովի հետ ունեցած ուղիղ եթեր

15:30 29.04.2020

Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի որդին՝ Պլատոնը, մոր՝ Վլադիմիր Սոլովյովի հետ ուղիղ եթերի ժամանակ «ներխուժել է» ուղիղ եթեր: Այդ տեսարանը հրապարակվել է «Соловьев Live» յութուբյան ալիքում։ Երեխան մորը խնդրել է գալ հյուրասենյակ՝ համերգ դիտելու։ Սոբչակն ասել է, որ չի կարող: Սոլովյովը նույնպես միացել է խոսակցությանը, բարևել է տղային և ասել, որ նա գեղեցիկ է: Սոլովյովը հայտնել է, […]

̰
Այս տարի ամառային զորակոչն իրականացվելու է հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը. մանրամասներ

15:25 29.04.2020

Այս տարի ամառային զորակոչն իրականացվելու է հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը։ Զորակոչային նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու են մայիսի 1-ից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: Նա նաև տեղեկացրել է, թե կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվելու: Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։ Անհարկի կուտակումներից […]

̰
Նոր մանրամասներ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքում գիշերած ՀՀ քաղաքացիների մասին

15:16 29.04.2020

Վերջին մեկ շաբաթում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում շարունակել են գիշերել ՀՀ մի խումբ քաղաքացիներ: Նրանք ցանկություն են հայտնել հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք։ Երեկ օդանավակայանում գիշերող քաղաքացիներից իրավապահները պահանջել էին լքել տարածքը։ Վերջիններս երեկ գիշերել են դրսում։ Նրանք SHANTNEWS.am-ին այսօր նոր մանրամասներ են հայտնել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կա 5 վիրավոր, բոլորը Երևանում են. Գեղարքունիքի մարզպետը երեկվա միջադեպից մանրամասներ է ներկայացրել

14:32 29.04.2020

Բուժանձնակազմից տուժածներ չկան, սակայն ոստիկաններ կան, որ թեթև վնասվածքներ են ստացել: Այդ մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ նշելով, որ այս պահին կա 2 մահացած և 5 վիրավոր: Բոլոր վիրավորները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:

̰
ԱՄՆ-ը մեղադրում է Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինությունների վերահսկողության մասին պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ

13:48 29.04.2020

ԱՄՆ-ը մեղադրում է Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինությունների վերահսկողության մասին պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Պարո՛ն նախարար, ինչ-որ սրամտում եք, մենք կոնկրետ հարցեր ենք տալիս. Մարուքյանը՝ Ջանջուղազյանին

13:14 29.04.2020

ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին հարց է ուղղել Ատոմ Ջանջուղազյանին այն մասին, թե ինչու կառավարությունը բյուջեի ազատ միջոցները չի ուղղում սոցիալապես անապահով խավի խնդիրների լուծմանը: Ջանջուղազյանն իր խոսքում նշել է, որ հարցն արդեն իսկ հնչել է ու ստացել է պատասխան, հետևաբար, պատասխան ստանալու ակնկալիքով չէ, որ Մարուքյանը հարցը հնչեցնում է: Նման […]

̰
Դուք հրաշալի խուսափում եք բոլոր հարցերին ուղղակի պատասխանելուց. պատգամավորները Ջանջուղազյանին հորդորում են հարցերին կոնկրետ պատասխանել

12:56 29.04.2020

«260 մլրդ դրամի ո՞ր մասն է ուղղվելու ենթակառուցվածքային կապիտալ ծախսերին»,- ԱԺ-ում ֆինանսների նախարարին հարց է ուղղել պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Մենք գրեթե կրկնապատկել էինք մեծությունը, որն ուղղվելու էր կապիտալ ծախսերին, մենք քանի որ գործ էինք ունեցել 2018-2019թթ. ցածր ծախսերի հետ …»,- ներկայացրել է նախարարը՝ այդպես էլ հստակ պատսխան չտալով: Արման Բաբաջանյանն  արձագանքել է. «Ես ավելի լավ […]

̰
Վարակազերծման հարցով ԱԻՆ-ն աջակցում է բոլոր համայնքներին

12:26 29.04.2020

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ վարակազերծման հարցով աջակցում է բոլոր համայնքներին «Հանրապետության ամբողջ տարածքում ԱԻՆ-ը շարունակում է բնականոն դարձած վարակազերծման գործընթացը։ Անհրաժեշտության դեպքում ներգրավվում են նաև ԱԻՆ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները։ Վարակազերծման հարցով ԱԻՆ-ին դիմած բոլոր համայնքներին աջակցություն է ցուցաբերվում։ Ապրիլի 21-28-ը փրկարարներն 3055 […]

̰
Պատգամավորներն Ատոմ Ջանջուղազյանին խնդրում են «մարդկային լեզվով» բացատրել բյուջեի փոփոխությունների էությունը

12:14 29.04.2020

ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները, վերադարձել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ. պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին նախագծին: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դարձյալ պնդել է, որ խոսքը միայն կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղվող միջոցների վերաբաշխմանն է վերաբերում, ընդդիմության պատգամավորները կրկին այն համարել են խորհրդարանի լիազորությունները սահմանափակող քայլ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Առջևում դժվար ճանապարհ կա անցնելու․ Պուտին

23:25 28.04.2020

Ռուսաստանի նախագահը երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քննարկել է դաշնային և տարածաշրջանային ղեկավարների հետ: Դրա ընթացքում Պուտինն ընդգծել է, որ թեև Ռուսաստանին հաջողվել է արգելակել համավարակի տարածումը, այնուամենայնիվ, իրավիճակը «շարունակում է ծայրահեղ բարդ լինել և հիվանդության գագաթնակետը դեռ չի հաղթահարվել»: Այս մասին հայտնել է kremlin.ru-ն: «Մենք այժմ գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի նոր, թերևս ամենալարված […]

̰
Նոր ՔԿՀ-ի կառուցումից մինչև ընկերությունների լուծարում. կայացել է Երևանի ավագանու նիստը

22:40 28.04.2020

Երևանի ավագանին այսօր 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստն է գումարել: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 237 հարց: Շուրջ 5 ժամ տևած նիստի ընթացքում ավագանին սպառել է օրակարգի բոլոր հարցերը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱԺ-ում այսօր թեժ է եղել

21:28 28.04.2020

ԱԺ-ում այսօր թեժ է եղել: ԱԺ-ում բյուջեի քննարկումներ էին ընթանում, բայց միմյանց նկատմամբ քննադատությունները հասել են նրան, որ նաև վիրավորանքներ են հնչել: ԱԺ այսօրվա անցուդարձը՝ տեսանյութում:

̰
Արդյո՞ք կան ապացույցներ, որ կորոնավիրուսից բուժվածները նորից չեն վարակվի․ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ

21:18 28.04.2020

Երբ կավարտվի կորոնավիրուսային ճգնաժամը, որևէ մեկը առայժմ չի կարող հստակ ասել, բայց պանդեմիայի մի քանի օջախներում թե՛ նոր վարակակիրների, թե՛ մահվան դեպքերի նվազում է նկատվում: Արդյոք դա խնդրի վերջնական հաղթահարման սկիզբ պետք է համարել: Այս այլ հարցերին է անդրադարձել «Բուժինֆո» ծրագրի հեղինակ Վահե Տեր-Մինասյանը:

̰
Մեծ Բրիտանիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների հիշատակը

21:15 28.04.2020

Մեծ Բրիտանիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների հիշատակը: Այս մասին հայտնել է BBC-ն: Համաձայն վերջին տվյալների՝ երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 100 բուժաշխատող, ինչպես նաև տրանսպորտային փոխադրամիջոցների և այլ ոլորտի աշխատողներ:

̰
Ռուսաստանում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվել են մինչև մայիսի 11-ը

20:36 28.04.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով սահմանված ոչ աշխատանքային օրերը պետք է երկարաձգվեն մինչև մայիսի 11-ը` մարզերում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների խստագույն պահպանմամբ: Պուտինն այս մասին հայտարարել է դաշնային և տարածաշրջանային ղեկավարների հետ անցակցված տեսակոնֆերանսի ժամանակ, հաղորդում է TASS-ը: Նա հիշեցրել է, որ առջևում մայիսյան տոներն են, իսկ դրանց միջև աշխատանքային օրեր […]

̰
̰
Առաջիկայում պետք է տնտեսական գործունեության բոլոր դաշտերը բացենք. Նիկոլ Փաշինյան

19:18 28.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որը կրում է «Տնտեսական գործունեությունը պետք է կազմակերպվի բարձր կարգապահության պայմաններում» խորագիրը: «Եկել է ժամանակը բարձրաձայնելու, հանրությանը ասելու, որ առաջիկա մեկ տարում մենք ապրելու ենք կորոնավիրուսի հետ համատեղ: Եվ առաջին գործողությունը, որ պետք է բխի՝ մենք պետք է ինքներս և մեր հանրությանը ադապտացնենք կորոնավիրուսի պայմաններում ապրելու և զարգանալու»,- […]

̰
Դսեղի բնակիչը բենզասղոցով ծառեր է ապօրինի հատել և հայտնաբերվել

19:05 28.04.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ստուգել են Դսեղ գյուղի 27-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է՝ վառելափայտը պատկանում էր Դսեղ գյուղի 27-ամյա մեկ այլ բնակչի, որը բենզասղոցով ծառերն ապօրինի հատել էր […]

̰
«Դոմոդեդովո» օդանավակայանում գիշերող քաղաքացիներից իրավապահները պահանջել են լքել տարածքը

19:03 28.04.2020

Վերջին մեկ շաբաթում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում շարունակել են գիշերել ՀՀ մի խումբ քաղաքացիներ: Նրանք  ցանկություն են հայտնել հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք։ Նշենք, որ դեսպանատունը այդ խնդիրն ունեցող ՀՀ քաղաքացիներին առաջարկել է հյուրատներ, սնունդ, սակայն ոչ բոլորն են ընդունել առաջարկը։ Իսկ այսօր օդանավակայանում գիշերող քաղաքացիներից իրավապահները պահանջել են լքել տարածքը մինչև Մոսկվայի ժամանակով 17։00-ն։ Մանրամասները՝ աուդիոմեջբերման […]

̰
Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել Լոռու մարզում

18:54 28.04.2020

Ապրիլի 27-ին Լոռու մարզում բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով տեղակայված պահակետերից մեկի ոստիկանները Գուգարք գյուղ տանող ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Վահագնի գյուղի 26-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտը»։ Մեքենան բարձված էր մոտ 4 խմ փայտանյութով, որի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ […]

̰
Բրազիլիայում բժիշկները դժգոհել են աշխատանքային վատ պայմաններից

18:37 28.04.2020

Բրազիլիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի մուտքի մոտ բուժաշխատողները բողոքել են աշխատանքային ոչ պատշաճ պայմաններից: Նրանց ձեռքին ծաղիկներ ու խաչեր են եղել՝ ի հիշատակ աշխատավայրում մահացած իրենց գործընկերների: Այս մասին տեղեկացնում է RT-ն: «Մենք ստիպված էինք աշխատանքից հեռացնել 194 հոգու: Մեր պաշտպանիչ միջոցներն անբավարար են: Մենք հարգանք ենք պահանջում, աշխատանքային պատշաճ պայմաններ ենք ուզում»,- ասել է բուժքույրերից […]

̰
Եթե պարետի ընդունած սահմանափակումները հիմք չեն ունեցել, տուգանքները պետք է ներվեն․ Մարուքյան

18:30 28.04.2020

Կառավարությունն այսօր Ազգային ժողով է ներկայացրել «Արտակարգ դրության մասին» օրենքի փոփոխության նախագիծ, որով մասնավորապես նշվում է, որ արտակարգ դրության պարետը կարող է ընդունել որոշումներ։ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ճշտեց՝ արդյո՞ք դա նշանակում է, որ պարետի մինչ այս ընդունած որոշումները չեն ունեցել օրենսդրական հիմք։ Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց, որ կարգավորումները ընդունվել են կառավարության որոշումներով։ […]

̰ ̰ ̰
BACK_TO_TOP