18:04 30.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Արտակարգ դրության ժամանակ յուրաքանչյուրն ինչ-որ չափով զրկանքի ենթարկվում է: Չկա այնպիսի քաղաքացի, որն այս ընթացքում ինչ-որ բան չկորցնի, զրկանք չկրի, ու ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»: Նա ավելացրեց, որ յուրաքանչյուր երկրում, նաև ՀՀ-ում, իշխանությունը ձգտում է առավելագույնն անել, որպեսզի կորուստները նվազագույն լինեն […]
17:58 30.04.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Երևան քաղաքի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը։ Ստացված փաստական […]
17:10 30.04.2020
Նվազագույնը ուռենու 200 կտրոն հնարավոր է տնկել 1 օրվա ընթացքում: 50-ական դրամ՝ յուրաքանչյուր ուռենու կտրոնի պատրաստման և տնկման համար, ցանկացած աշխատող օրական կարող է աշխատել մինչև 10.000 դրամ: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը՝ նշելով, որ աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը մոտ 200 մլն դրամ է: Տնկելուց հետո ցանկապատման աշխատանքներ […]
17:04 30.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է բուհերի ընդունելության կարգի և քննությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:45 30.04.2020
«Հակաճգնաժամային ծառատունկ» կամ «Հայաստանի բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ»․ սա էլ կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի կառավարության 15-րդ հակաճգնաժամային միջոցառման հակիրճ բովանդակությունն է։ Այս ծրագրով սեզոնային 1000 աշխատատեղ է ավելանում, իսկ տնկվելու են ուռենիներ։ Ծրագիրը հաստատվել է այսօր կառավարության նիստի ժամանակ, իսկ մանրամասները ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: […]
16:16 30.04.2020
«Ձեր հոսանքն անջատե՞լ են»,- այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական զանգի ժամանակ: Քաղաքացին ասաց, որ հոսանքը չեն անջատել, իրենք էլ վճարումը պարտաճանաչ կերպով արել են: «Որտե՞ղ եք աշխատում, եթե գաղտնիք չի»,- հետաքրքրվեց վարչապետը: «Գաղտնիք ա»,- պատասխանեց նա: Փաշինյանը ճշտեց, որ նա մասնավոր հատվածում է աշխատում, խնդրեց ոլորտն ասել, պարզեց՝ քաղաքացին ատամնաբույժ է: «Նոր […]
15:35 30.04.2020
«Ես երեսուն հազար ճարել եմ, էլեկտրիկին զանգել եմ, բայց ես հինգ երեխա ունեմ, ամուսին չունեմ, 9 թոռ ունեմ, ո՞նց կարելի ա, երբ որ չեն աշխատում, տղաս չի աշխատում»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ էլեկտրաէներգիայի անջատումներից տուժածներին զանգերից հերթականի ժամանակ նշեց քաղաքացիներից մեկը: «Կներեք, քանի՞ տարեկան են Ձեր երեխաները»,- հարցրեց վարչապետը: «Չորս աղջիկ են, մի տղա, տղաս […]
15:30 30.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգեր է կատարում էլեկտրաէներգիայի անջատումից տուժած քաղաքացիներին: Հերթական հեռախոսահամարը հավաքելով՝ վարչապետը նախ ճշտեց՝ քաղաքացու տան հոսանքն անջատե՞լ էին: Բացասական պատասխան ստանալով՝ Փաշինյանը փորձեց հստակեցնել՝ արդյո՞ք երեք օր առաջ էլ չեն անջատել: «Չէ, անցած ամիս է անջատած եղել»,- ասաց քաղաքացին: Պարզվեց՝ նախորդ ամիս 110 000 դրամի էլեկտրաէներգիա է սպառվել, քանի որ նաև […]
15:15 30.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգեր է կատարում կոմունալ ճգնաժամից տուժածներին: «Կոմունալների թեման ավելի խոր հասկանալու համար խնդրել եմ մի շարք բաժանորդների ցուցակներ, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով, և ուզում եմ մի քանիսի հետ խոսել՝ իրենց պատմությունն ավելի լավ հասկանալու համար»,- նշեց նա: Քաղաքացիներից մեկի հետ զրուցելով, տեղեկանալով նրանց ապրելու պայմանների մասին, […]
14:13 30.04.2020
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ապրիլի 28-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունների տեսանյութը՝ առանց մոնտաժված տարբերակի։ Shamshyan.com-ը ներկայացնում է նաև լուսանկարներ Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած ավերածությունից հետո, թե այնտեղ ժամանած ոստիկաններն ու քննիչները ինչ իրավիճակի են ականատես եղել։ Աղբյուրը ներկայացնում է նաև լուսանկարներ, թե ինչպես էին սպանության վայր ժամանում Toyota մակնիշի 47 […]
13:44 30.04.2020
Կառավարությունն այսօր 86 միլիոն դրամ է հատկացրել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պարգևատրելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա առիթով կստանա 300 հազար դրամ պարգևավճար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ վետերանները հիմա Հայաստանում 287-ն են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ անցյալ տարի իրենք կրկնակի բարձրացրել են վետերաններին […]
13:43 30.04.2020
Կառավարության այսօրվա որոշումներից մեկով զինծառայողներին արձակուրդի ճանապարհածախսի համար տրվող գումարները կմեծանան, եթե զինծառայողների ծառայության վայրի ու բնակավայրի հեռավորությունը մեծ է։ Խոսքը մասնավորապես 350 կմ-ից ավելի ճանապարհ անցնելու մասին է։ «Հաշվի առնելով, որ ՀՀ Զինված ուժերի կողմից իրականացվող խնդիրների շրջանակներում բավական մեծ է բնակության հիմնական վայրերից 175 կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ ծառայության վայրեր նշանակված զինծառայողների թիվը, այդ […]
13:38 30.04.2020
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Արցախի այս գումարման խորհրդարանի վերջին նիստում հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նա նշեց՝ այս տարիների ամենամեծ մարտահրավերը եղել է Ապրիլյան պատերազմը: «Պաշտպանության բանակը, մեր ժողովուրդը՝ Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ միասին, չեզոքացրին հակառակորդի հանցավոր ծրագրերը, պաշտպանեցին մեր երկրի անկախությունը, անվտանգությունը և արժանապատվությունը: Խոսելով այս ամենի մասին՝ կուզեի նշել՝ հեռու եմ այն […]
13:36 30.04.2020
Ինչո՞ւ է ՌԴ-ն իջեցնում գազի գինը Լեհաստանի ու Բուլղարիայի, բայց ոչ Բելառուսի ու Հայաստանի համար: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
13:28 30.04.2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում օրեր շարունակ գիշերող Հայաստանի 57 քաղաքացիները ընդունել են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջարկը և երեկ գիշեր տեղափոխվել կացարաններ կամ այնտեղ ապրող իրենց հարազատների բնակարաններ։ Հիշեցնենք, որ իրավապահները ապրիլի 28-ին այդ մարդկանցից պահանջել էին լքել օդանավակայանի տարածքը։ Մեկ օր դրսում գիշերելուց հետո նրանք նպատակահարմար են գտել ընդունել դեսպանատան առաջարկը։ Այս ամենը SHANTNEWS.am-ին փոխանցել է […]
13:10 30.04.2020
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումներից մեկով ընդլայնվել են հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառուների ոլորտները։ Իսկ շահառուների քանակը ավելացել է 36 հազարով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ պարզաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խնդրանքով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պարզաբանեց, թե որ ոլորտների աշխատողներն են ավելացվել այդ ցանկում․ 10) հագուստի արտադրություն. 11) կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների […]
12:37 30.04.2020
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում գյուղատնտեսական ոլորտի համար միանգամից 8 արտոնություն սահմանվեց, որոնք վերաբերում են վարկերի սահմաանչափերը մեծացնելուն, ինչպես նաև կառավարության կողմից համաֆինանսավորմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ դա արդյունք է այն բանի, որ մարզպետները այս ընթացքում հավաքել են գյուղացիների դիտողություններն ու առաջարկները։ Փաշինյանի հավաստմամբ՝ գյուղացիների առաջարկների 90 տոկոսն ընդունել են կառավարության որոշումներով։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը […]
12:08 30.04.2020
Կառավարությունը մտադիր է շարունակել մեղմացումների քաղաքականությունը, քանի դեռ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված չէ։ Եթե վտանգ լինի, որ այդ համակարգը չի հասցնելու սպասարկել բոլոր հիվանդներին, Տիգրան Ավինյանը նոր խստացումներ է խոստանում։ Գործադիրի այսօրվա նիստին փոխվարչապետ, պարետ Ավինյանը ասաց, որ անհրաժեշտության դեպքում կարող են ամենախիստ ու դեռ դրանից էլ խիստ սահմանափակումներ կիրառել։ Սակայն որպեսզի դրան չհասնի, Ավինյանը ասաց, […]
12:00 30.04.2020
Կառավարության նիստի ժամանակ վարչապետը պատմեց, որ երեկ ընտանիքի հետ դուրս է եկել զբոսնելու և տեսել է, որ վարակի տարածումը կանխելու համար իրենց առաջադրած պայմանները չեն պահվում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե քաղաքացիներին չկարողանան քաջալերել այդ պայմանները պահել, ապա խնդիրներ են ունենալու։ Փաշինյանն ասաց, որ զբոսնելիս տեսել է մարդկանց, որոնք խմբերով կանգնած զրուցում են, և եթե նրանցից […]
11:58 30.04.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ըստ այդմ՝ քրեական պատասխանատության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում: Այսինքն, սահմանադրական կարգը տապալած կամ այդպիսի փորձ կատարած անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը: Պատգամավորը նախագիծն այսօր ներկայացրել է Պետաիրավական […]
11:54 30.04.2020
Կառավության այսօրվա նիստի ժամանակ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ թեև շատ վարակակիրներ են հայտնաբերվել, բայց իրենց որոշումներում փոփոխություն անելու կարիք դեռ չկա։ Ավինյանն ասաց, որ առայժմ կդիտարկեն առաջիկա օրերի վիճակագրությունը։ Պարետի խոսքով՝ փոփոխությունները կախված կլինեն նաև առողջացողների թվից։ Սակայն քանի դեռ որոշումները չեն փոխվել, մայիսի 4-ից որոշակի սահմանափակումների մեղմացում կլինի։ Այնուամենայնիվ, ըստ Ավինյանի, կրթական […]
11:47 30.04.2020
Հայաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ևս 134 դեպք է արձանագրվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է, ինչի մասին կառավարության նիստի ժամանակ նշեց նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր վիճակում 17 վարակակիր կա, ծանր վիճակում է 59 մարդ։ Թորոսյանի խոսքով՝ եթե դեպքերն այսպես զարգանան, ապա իրենք կանցնեն ախտանշաններ չունեցողներին չհոսպիտալացնելու քաղաքականության։ Ինչ վերաբերում […]
23:57 29.04.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում խոսում է այսօրվա միջադեպի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանի միջև։
22:40 29.04.2020
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովն այսօր հերթական նիստն է անցկացրել: Նիստի օրակարգում էր նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա փաստել է, որ 2019-ի ընթացքում հայկական լրատվական դաշտը ազատ է եղել, սակայն օրենքը թերի է և փոփոխությունների […]
21:16 29.04.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Գեբրեյեսուսն այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտնեց, որ իրենց կանխատեսումը դեռ երկու ամիս առաջ այն էր, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ է լինելու 12-18 ամսում։ Նա նշեց, որ դրանից անցել է 2 ամիս։ Ըստ Գեբրեյեսուսի՝ ստացվում է, որ իրենց կանխատեսմամբ՝ պատվաստանյութը կհայտնվի 10-16 ամսում։ Բայց ԱՀԿ ղեկավարը հատուկ ուշադրություն հրավիրեց […]
21:13 29.04.2020
«Լիոնի» կիսապաշտպան Լյուկա Տուզարն այսօր նշում է իր 23-ամյակը: Ֆուտբոլիստն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է նշել ծննդյան օրը՝ գտնվելով տանը մենակ՝ ինքնամեկուսացման ռեժիմում: «Ծնունդս շնորհավոր»,- գրել է Տուզարը: Happy Birthday to me ?? #ForeverAlone #Confinement #StayHome pic.twitter.com/KOkOnPy79O — Lucas Tousart (@lucas_tousart29) April 29, 2020
20:17 29.04.2020
ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները, վերադարձել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ-ի պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին նախագծին: Ընդդիմության դիրքորոշումը նախագծի նկատմամբ չի փոխվել, ֆինանսների նախարարին ուղղել են հարցեր և հայտարարել, որ չեն ստացել համարժեք պատասխաններ: Նույնպիսին չի եղել վերաբերմունքը մյուս երկու նախագծերի նկատմամբ, որոնք քննարկվել են երկրորդ ընթերցմամբ, իսկ կառավարությունը հաշվի է առել նաև ընդդիմության […]
19:45 29.04.2020
SHANTNEWS-ն արդեն հայտնել է այն մասին, որ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ «Հիմա զննության է ենթարկվում, գլխապտույտ, սրտխառնոց ունի»,- ասել է Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը՝ հավելելով, որ չի կարող ասել, թե զննությունը որքան կտևի: Չի կարող պնդել կամ հերքել՝ կոտրվածքներ ունի՞, թե՞ ոչ: […]
19:13 29.04.2020
Սխտոր, օղի, շոգեբաղնիք… Մինչ ամբողջ աշխարհը փորձում է գտնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ դեղամիջոցը, տարբեր հարթակներում նաև նման միջոցներով են առաջարկում դիմագրավել հիվանդությանը: Մի՞ֆ, թե՞ իրականություն: Թեմայի շուրջ է զրույցը բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:00 29.04.2020
Լիբանանում ֆինանսական և կորոնավիրուսային զուգահեռ ճգնաժամային իրավիճակների պայմաններում բախումներ են եղել բանակի հետ։ Ցուցարարները կոտրել են Բեյրութի խանութները և բանկերի գրասենյակները։ Այս մասին հայտնում է CNN կայքը։ Հենց կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային դրությունն էլ խստացրել է ֆինանսական ճգնաժամի ուժգնությունը։ Արդյունքում երկրում սկսվել են զանգվածային անկարգություններ։ Մարդիկ բողոքում են, որ հացի փող չունեն, և կորոնավիրուսը վերջին բանն […]