14:16 02.05.2020
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկար բացակայությունից հետո հայտնվել է հանրությանը: Նրա մասնակցությամբ կադրերը հրապարակվել են Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության կայքում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Կիմ Չեն Ինը մասնակցում պարարտանյութերի արտադրության Սունչհոնի գործարանի բացման արարողությանը, շփվում պաշտոնյաների հետ: Ավելի վաղ հրապարակվել էին գործարանի բացման կադրերը, որտեղ երկրի առաջնորդը […]
13:52 02.05.2020
ՊԵԿ-ը հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել: Այսուհետ հարկ վճարողները կարող են մեկ հարթակում և՛ ներկայացնել հաշվետվությունը, և՛ կատարել հարկային պարտավորությունները՝ օգտագործելով բանկային քարտը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
11:26 02.05.2020
Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգն, այնպես էլ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծումը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, այս մասին նախագահ Արմեն Սարգսյանն ասել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրույցի ժամանակ: «Ստարտափի գործունեության մեջ շատ էական է ստեղծագործ մարդկանց ներգրավումը։ Գիտեք, որ ամենամեծ խնդիրներից […]
22:28 01.05.2020
Արցախի Հանրապետությունում, կորոնավիրուսով պայմանավորված, շարունակվում է արտակարգ իրավիճակը: Դեռևս սահմանափակումների մեղմացումների մասին չեն խոսում, թեև հերթական քաղաքացու թեստի արդյունքը բացասական է եղել: Այս մասին հայտարարել են այսօր Արցախի Հանրապետության պարետատանը կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:53 01.05.2020
Ադրբեջանում սկսվել են նավթարդյունաբերողների զանգվածային կրճատումները: Գործազուրկների բորսայում կարող է հայտնվել 10 հազար մարդ: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:41 01.05.2020
«Զրույց քաղաքացու հետ» ձևաչափում այսօր ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է օրվա խորհրդին, մասնավորապես՝ նոր աշխատատեղերի ստեղծմանը, աշխատավոր մարդու համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, Արցախի պարենային և էներգետիկ անվտանգության խնդիրներին, վերջին շրջանում իր կողմից նախաձեռնած քաղաքական քննարկումներին: Նախագահը նշել է, որ հանդիպել է Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի, խորհրդարանական և արտախորհրդարանական […]
20:14 01.05.2020
Ամեն տարի մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին ազդարարել է տարեշրջանի պաշտոնական բացման մասին։ Պայմանավորված արտակարգ դրությամբ` այս տարի Երևանի կենդանաբանական այգին փակ է։ Այսօր գրեթե բոլոր կենդանիների համար կազմակերպվել են խաղեր: Մանրամասները՝ տեսանյութում:
19:07 01.05.2020
Ապրիլի 30-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։ Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 24 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Տրանսպորտային միջոցներից երկուսը շահագործվում էր ժամկետանց համարանիշերով, […]
19:04 01.05.2020
Արցախի Հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք, որոնցից 6-ն արդեն առողջացել և դուրս է գրվել, 2 քաղաքացի շարունակում է բուժումը: Ընդհանուր արվել է 287 թեստավորում: Այս մասին մայիսի 1-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը: «Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որ մեզ […]
17:47 01.05.2020
Մայիսի 4-ից կհանվեն մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները և կվերացվեն տնտեսական գործունեության մի շարք տեսակների սահմանափակումները։ Եվ այսպես, կբացվի մշակող արդյունաբերությունը՝ գործունեության բոլոր տեսակներով։ Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք: Կթույլատրվի վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը։ Այս և այլ հարցերի շուրջ է հարցազրույցը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հետ։
17:16 01.05.2020
Թե սահմանափակումների թուլացման հետևանքով, այսպես ասած, կորոնավիրուսային ի՞նչ զարգացումներ են սպասվում, ըստ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի, հաշվարկներ անել չեն կարող: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էլ սահմանափակումները հանելու քայլը բնորոշում է որպես «յուրահատուկ թեստ»: Մանրամասները՝ տեսանյութում:
14:23 01.05.2020
Մայիսի 4-ից նոր փոփոխությունների փաթեթ է ուժի մեջ մտնելու: Այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Նրա խոսքերով՝ հանվելու է ազատ տեղաշարժի սահմանափակումը: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք կունենան: Բայց տրանսպորտի արգելքը կպահպանվի: Սիմոնյանի խոսքերով՝ փակ են լինելու նաև մոլերն ու հանրախանութները, […]
13:55 01.05.2020
Հայաստանում կարանտինի հետևանքով մնացած ռուսաստանցիների մի մասը կարողացել է վերադառնալ հայրենիք: Մոսկվան շնորհակալություն է հայտնում հայ և վրացի դիվանագետներին: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:22 01.05.2020
2005 թվականի մայիսի 1-ին «Բարսելոնայի» հիմնական կազմում Լիոնել Մեսսին խփեց իր առաջին գոլը: Դա տեղի ունեցավ հանրահայտ «Նոու Կամպ» մարզադաշտում՝ «Ալբասետեի» հետ տնային խաղում, որն ավարտվեց 2-0 հաշվով: Հատկանշական է, որ Մեսսին իր առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» լեգենդ և այն ժամանակվա առաջատար Ռոնալդինյոյի փոխանցումից հետո: Լեոնել Մեսսին կատալոնական ակումբի կազմում մինչ օրս անցկացրել է 718 […]
13:14 01.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Մեր հայրենակիցների ապաքինման ընթացքը. հայացք հիվանդանոցի ներսից»:
12:30 01.05.2020
Հազարավոր վարդագույն ֆլամինգոներ են հավաքվել հնդկական Մումբայում այն բանից հետո, երբ կորոնավիրուսային կարանտինի ընթացքում մարդկային ավելի քիչ գործունեության և աղտոտման շնորհիվ օդը և ջուրն ավելի մաքուր են դարձել, հայտնում է Daily Mail-ը: Բնակարաններից մեկից արված լուսանկարներում երևում է 150000-ից ավելի գեղեցիկ թռչուն: Բնապահպանները նշում են, որ թեպետ ֆլամինգոներն ամեն տարի գաղթում են այդ տարածք, այս […]
23:49 30.04.2020
Հանրաճանաչ սուպերմոդել Բելլա Հադիդը ցույց է տվել, թե ինչպես է ֆերմայում ժամանակ անցկացնում՝ տնկիներ տնկում և ձիերի հետ խոսում: Լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են աստղի Instagram- ի էջում, հայտնում է Корреспондент-ը: Նկարներում Հադիդը պատկերված է կեղտոտ տաբատով: Սուպերմոդելը ցույց է տվել, թե ինչպես է տնկում լավանդայի թփեր: Սուպերմոդելը նկարվել է նաև գետնին պառկած: Մեկնաբանության […]
22:41 30.04.2020
2019 թվականին Հայաստանում գրանցվել է 47 սպանություն, ինչը 12-ով ավելի է, քան վերջին 30 տարվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակը 2018 թվականին: Այս մասին խորհրդարանում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դատախազության 2019 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանի խոսքով՝ պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծ մասը կենցաղային բնույթ է կրում, լինում են […]
21:21 30.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է «կոմունալ համերաշխության բանաձևի» մասին։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/715318645675103/
20:12 30.04.2020
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` ապրիլի 30-ին, մասնակցել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից անցկացվող վեբինարին, որի ժամանակ ստարտափի մասնակիցները նախագահին հարցեր տալու հնարավորություն են ունեցել: Նախագահը խոսել է աշխարհում կորոնավիրուսի հետևանքով տեղի ունեցող փոփոխությունների ու ստարտափների կարևորության մասին: Արմեն Սարգսյանը նշել է, որ դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ միասին, մինչև պատվաստանյութ ստեղծվի, իսկ այդ […]
20:07 30.04.2020
Լևոն Մալխասյանի «ոչՊաշտոնական» համերգը՝ ջազի միջազգային օրվա կապակցությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:56 30.04.2020
Բոլոր մասնագիտություններով ընդունելության մեկ քննություն է լինելու: Այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ կարծում են՝ միայն դպրոցական գնահատականներով պատկերն այնքան էլ իրական չէր լինի: Նախարարի խոսքերով՝ յուրաքանչյուր դիմորդ բավական ժամանակ ունի այդ մեկ քննությանը լիարժեք պատրաստվելու և մասնագիտության հարցում ճիշտ որոշում կայացնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:
18:31 30.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Ես եթեր եմ մտել, որպեսզի ազդարարեմ կոմունալ ճգնաժամի ավարտը: Նախ ասեմ՝ այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով՝ անջատված է 2600 բաժանորդի էլեկտրական հոսանքը, որը ընդհանուրի 0.3 տոկոսն է, իսկ գազի պարագայում շուրջ 620 հազար բաժանորդներից՝ մոտավորապես 1300 մարդու գազը, որը 0.2 տոկոսն է կազմում»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ […]
18:25 30.04.2020
Հազարավոր սովորողներ գալիս են՝ աղոթելու Կոնֆուցիոսին՝ Չինաստանի ամենահայտնի ուսուցչին, ով քարոզում էր կրթության հասանելիություն բոլորի համար:
18:05 30.04.2020
Ապրիլի 30-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Նպատակը կանգառ-կայանման խախտումներ կատարած և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կայանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։ Արդյունքում` հայտնաբերվեց նման մի քանի մեքենա։ Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Մի մեքենա էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ «Հարգելի՛ վարորդներ, […]