15:55 27.04.2020
Զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 13.375 աշխատող: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա տեղեկացրել է, որ Զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ 2019-ի վերջին տարածքային կենտրոններում գրանցվել է 85.000 աշխատանք փնտրող անձ, որից 61.000-ը գործազուրկի կարգավիճակ ունի: Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 […]
15:22 27.04.2020
2019-ին սահմանվեց նվազագույն կենսաթոշակների չափ՝ 22500 դրամ, որից ցածր չէր կարող տրամադրվել: Ավելի քան 80.000 մարդու կենսաթոշակ բարձրացվեց: Այս տարվա հունվարին երկրորդ բարձրացումն է տեղի ունեցել: Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:15 27.04.2020
Երեկ՝ ապրիլի 26-ի երեկոյան, 4 երիտասարդ է ներխուժել «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի» շենք, կոտրել նարկոլոգիական դիսպանսերի մուտքի դռների ապակիները, բացել դուռն ու ներխուժել: Երիտասարդները կոտրել են նաև առաջին հարկի ապակիները, որտեղ գտնվում են բժիշկների սենյակները, փորձել են բարձրանալ երկրորդ հարկ՝ նարկոլոգիական բաժանմունք, բայց ներս մտնել չեն կարողացել, քանի որ բաժանմունքի մուտքի դռները փակ ճաղավանդակներով են։ […]
14:49 27.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց դպրոցներում, քոլեջներում և ուսումնարաններում ավարտական քննությունների մասին: Նա տեղեկացրեց, որ ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվի, ամփոփումը տեղի կունենա նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: «Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին՝ վերջիններիս […]
14:31 27.04.2020
Ո՞ղջ է արդյոք Կիմ Չեն Ինը, թե՞ մահացել է․ ընտանիքից ո՞վ կարող է նրան փոխարինել: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
12:42 27.04.2020
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: Օրակարգում է նաև «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն […]
23:58 26.04.2020
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը 8 ձի է նվեր ստացել ազգային տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է «Хроники Туркменистана»-ն։ Ախալտեկինսկյան հեծյալի ազգային տոնը նշել են Աշխաբադի ձիարշավարանում։ Միջոցառման ընթացքում ձիերի թեմայով ստեղծագործություններ ունեցող նկարիչների, քանդակագործների և ոսկերիչների շրջանում մրցույթներ են կայացել, ինչպես նաև ձիերի շրջանում գեղեցկության մրցույթ է անցկացվել։ Տոնի ընթացքում նախագահին ձիեր են նվիրել և նա […]
17:02 26.04.2020
Մահմեդական աշխարհը նշում է սուրբ ամիսը, բայց նչ ավանդական եղանակով։ Մի կողմից Ռամադանն է, մյուս կողմից ՝ կորոնավիրուսի պանդեմիան ու կարանտինային սահմանափակումները: Ինչպե՞ս են տոնում մահմեդականներն իրենց տոնը: Մանրամասները՝ տեսանյութում։
15:07 26.04.2020
Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանությունը սկսել է կիրառել «խելացի» սաղավարտներ՝ ինֆրակարմիր տեսախցիկներով և հիվանդության ախտանշաններ ունեցող մարդկանց հայտնաբերելու համար դեմքի ճանաչման տեխնոլոգիայով, հաղորդում է արաբական Khaleej Times պարբերականը: «Սաղավարտները կարող է 5 մետր հեռավորությունից սքանավորել 200 մարդու ջերմաստիճանը 1 րոպեում՝ տալով ազդանշան, եթե վերահսկման դաշտում հայտնվի բարձր ջերմություն ունեցող անձ: Այդպիսի սաղավարտներով զինվել են Դուբայի բոլոր […]
12:10 26.04.2020
Ապրիլի 26-ին՝ ժամը 07:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչություն մասնագիտացված խումբը: Պարզվել է, որ […]
23:42 25.04.2020
Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը սպասարկում է տարեց ընթերցասերներին՝ գրքերի առաքման միջոցով։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:26 25.04.2020
Կորոնավիրուսային համաճարակի տարածման հետ կապված իրենց դժգոհությունն են հայտնել Արգենտինայի բանտերից մեկի դատապարտյալները: Նրանք պաստառներով բարձրացել են կալանավայրի տանիք և պահանջել են ազատ արձակել խոցելի խմբի դատապարտյալներին: Ի նշան բողոքի՝ նրանք այրել են ներքնակներ: Բանտում դժգոհությունները սկսվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ այնտեղ մի քանի վարակակիր կա: Այս մասին հայտնել է […]
20:54 25.04.2020
Այսօր Քաղաքացու օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/590933615105957/
19:36 25.04.2020
Ոչ հեռավոր անցյալում Թուրքիայում ինչպե՞ս էր նշվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ե՞րբ թուրքերը սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին: Այս և այլ հարցերի շուրջ է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
18:59 25.04.2020
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին, արդյո՞ք կշարունակվեն տեղումները. և ի՞նչ նշանակություն ունեն դրանք գյուղատնտեսության համար: SHANTNEWS-ի հարցերին պատասխանել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Չնայած առատ տեղումներին՝ ջրամբարները սակավաջուր են, այս մասին էլ տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը: Նրա խոսքով՝ խոշոր ջրամբարների գումարային ծավալը պակաս է […]
18:42 25.04.2020
Իտալիայում կորոնավիրուսային համաճարակի տարածման ֆոնին սահմանված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքների ջուրը բավականին մաքրվել է: The Sun-ը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում են քաղաքի ջրանցքներում լողացող մեդուզաները: Ավելի վաղ SHANTNEWS.am հայտնել էր, որ ջրի մաքրման արդյունքում Վենետիկ ջրանցքներում ձկներ և կարապներ են հայտնվել: Jellyfish glides through Venice's now-crystal clear waterways pic.twitter.com/UVgJUXxVL4 — The Sun (@TheSun) […]
18:00 25.04.2020
Անհավանական է, բայց շունը և վագրակատուն դարձել են ընկերներ, հայտնում է The Sun-ը: Dog and a cheetah become the most unlikely of friends pic.twitter.com/yk9ytdeNUO — The Sun (@TheSun) April 25, 2020
17:50 25.04.2020
Ամստերդամում Արևմտյան Եվրոպայի աﬔնահին՝ «Հայ Առաքելական Սուրբ Հոգի» եկեղեցու պատին տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ ապրիլի 24-ին նախատեսված ավանդական արարողությունն այս տարի համավարակի պատճաով չեղարկվել էր, սակայն երեկ, տեղի ոստիկանության հետ համաձայնությամբ, սահմանափակ մասնակիցներով արարողություն անցկացվել է։ «Նույնիսկ այս արտասովոր, արտակարգ պայմաններում մենք միասնական ենք, և դա նաև արտացոլվեց այն բոլոր ուղերձներում, որ հոլանդացի մեր […]
17:25 25.04.2020
Առատ տեղումներ կան, բայց ջրամբարները, միևնույն է, սակավաջուր են. այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը: Նրա խոսքով՝ խոշոր ջրամբարների գումարային ծավալը պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մանրամասները՝ աուդիոմեջբերման մեջ:
17:15 25.04.2020
Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ կազմակերպված ավտոերթի ժամանակ վթար է տեղի ունեցել: Այն տեղի է ունեցել Ջեֆերսոն պարկի հարևանությամբ: Այս մասին հայտնել է KTLA5-ը: Մահացել է 16-ամյա մի դեռահաս, ևս 4 երիտասարդ վնասվածքներ են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ տղան կորցրել է 2019 Dodge Charger մեքենայի կառավարումը և բախվել […]
15:20 25.04.2020
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին, արդյո՞ք կբարձրանա օդի ջերմաստիճանը ու կնվազեն տեղումները. SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետը: Գագիկ Սուրենյանը խոսել է նաև ցրտահարության վտանգի մասին ու հայտնել, որ խոցելի հատվածներ են Լոռին, Սյունիքի նախալեռնային գոտիները: Մանրամասները՝ աուդիոմեջբերման մեջ:
15:02 25.04.2020
ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որի «հերոսը» սև կեռնեխն է: «Կորոնավիրուսյան գարունը Երևանում։ Արդեն երկու շաբաթ է, ինչ այս սև կեռնեխն իր երգով ուշադրության կենտրոնում է ՝ փնտրում է էգին, բայց դեռ արձագանք չի ստացել»,- գրել է Ղուկասյանը՝ հավելելով, որ տեղաշարժման սահմանափակումների պայմաններում Երևանը գրավիչ է դառնում որոշ թռչնատեսակների […]
14:50 25.04.2020
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է՝ հակաճգնաժամային 10-րդ ծրագրով մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն է տրամադրվում միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ, իրենց գործունեությունը սկսել են 2020թ-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:41 25.04.2020
Հաջորդ անգամ, երբ առաքիչն ուշացնի ձեր պատվերը, մի՛ զայրացեք, գրում է Лента-ն: Գուցե երաժշտության նկատմամբ ունեցած կարոտը նրան ստիպել է նստել երաժշտական գործիքի առաջ և նվագել: В следующий раз, когда курьер будет задерживаться с вашим заказом, не сердитесь. Возможно, тоска по музыке вынудила его сесть за клавиши и немножечко поиграть pic.twitter.com/1zqE2aT1Rs — Лента.ру (@lentaruofficial) April […]
13:00 25.04.2020
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Անասնաբուժության միջազգային օրն աշխարհում նշվում է 2000 թվականից: Հայաստանում այս օրը պետական մակարդակով սկսել է նշվել 2019 թվականից»:
12:35 25.04.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ապրիլի 24-ին կազմակերպված միջոցառումների ձևաչափին. «Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը։ Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակի վրա անցկացնելու համար։ Շնորհակալություն մեր հայրենակիցներին, որոնք իրենց վիրտուալ ներկայությամբ մասնակցեցին մեր սուրբ […]
10:21 25.04.2020
Բելառուսի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացավ «հայկական դերբին»: Գեղամ Ղադիմյանի «Նեմանը» սեփական հարկի տակ ընդունել էր Հայկ Մուսախանյանի «Էներգետիկ ԲԳՈւ»-ին: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Խաղի հաշիվը 66-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը: Հայկ Մուսախանյանը 23-րդ րոպեին, Ղադիմյանի նկատմամբ կոպիտ խաղի համար արժանացել է դեղին քարտի: Հայ ֆուտբոլիստները մասնակցել […]