21:56 22.04.2020
Նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման ամենահավանական վարկածն այն է, որ վարակը չղջիկներից փոխանցվել է մարդկանց՝ համաճարակի էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքի կենդանիների շուկայում։ Այդ պատճառով էլ Չինաստանը մարդկանց արգելել է վայրի կենդանիների միս ուտել: Ինչպիսին է աշխարհի արձագանքն ու ինչ քայլեր են ձեռնարկում Չինաստանի իշխանությունները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:47 22.04.2020
3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին տքնաջան աշխատանքի համար»,- գրել է նա։
21:30 22.04.2020
ԱԺ-ն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է անցկացրել և հատուկ ընթացակարգով քննարկել է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին երկու նախագիծ: Ճգնաժամի հետևանքների մեղմմանն ուղղված նախագծերի հեղինակները «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն են: Մանրամասները՝ տեսանյութում։
21:23 22.04.2020
Երբ և ինչ պայմաններում կարող է աշխարհը վերադառնալ կյանքի բնականոն հուն, ինչու են մարդիկ պայքարում կարանտինի դեմ՝ մեր խճանկար-անդրադարձը կարանտինից ազատվել փորձող երկրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/2319385431704631/
20:10 22.04.2020
Հաշվի առնելով, որ վերջին օրերին Շիրակի մարզի Մարալիկ, Ձորակապ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախներ՝ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ այդ համայնքների մուտքերի և ելքերի հատուկ ռեժիմ է սահմանվել։ Որոշման համաձայն՝ մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը համայնքի վարչական տարածք արգելվել է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի […]
19:05 22.04.2020
Իսրայելում կենդանիներին թույլ են տվել ազատորեն զբոսնել արգելոցի տարածքում այն բանից հետո, երբ դրանք, կարանտինով պայմանավորված, փակվեցին: Արգելոցի աշխատակիցներն ասում են, որ երկու շաբաթ անց կենդանիները հասկացել են՝ տարածքն իրենց վերահսկողության ներքո է ու սկսել են դուրս գալ իրենց ապաստարաններից:
17:41 22.04.2020
Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ ուսումնական հաստատության նախկին տնօրենը 2014-2016 թվականների ընթացքում քոլեջի գործավարի եղբորը գրանցել է որպես պահակ։ Տղամարդը աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել […]
17:33 22.04.2020
Վարդենիսում կա կորոնավիրուսի հաստատված 47 դեպք: Այդ տեղեկությունը հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Մարզպետի խոսքերով՝ 47 հիվանդներից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից 1-ն է բժիշկ, իսկ պոլիկլինիկայում հայտնաբերվել է 9 վարակակիր, որոնցից 2-ը բժիշկ է: Սանոսյանն ասաց, որ դեռ խնդիր ունեն պարզելու Վարդենիսում վարակի սկզբնաղբյուրը: Նրա խոսքերով՝ առաջին դեպքը հայտնաբերվել է […]
16:57 22.04.2020
Իրանը ռազմական առաջին արբանյակն է արձակել: Այդ մասին հայտնել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Պատասխանատուների խոսքերով՝ արձակումը հաջողությամբ է իրականացվել: «Նուր» անվանումը կրող արբանյակը Երկրի ուղեծիր ուղարկելուն մինչ այս նախորդել էին մի քանի անհաջող փորձեր: Ըստ վերլուծաբանների՝ արբանյակի արձակումը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական առումով լարված պայմաններում: Այդ լարումը սրվեց հունվարին՝ […]
15:25 22.04.2020
Մառնեուլի շրջանի Շուլավերի գյուղի բնակիչները բողոքում են, քանի որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանափակումների պատճառով գյուղատնտեսական ապրանքները չեն կարողանում իրացնել: Նրանք սպասում են տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներին և օգնություն են խնդրում: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: «Մեզ ասում են՝ մնացեք տանը, բայց ինչքա՞ն: Բոլորս վարկեր ունենք: Ասում են, թե շաբաթը մեկ անգամ գալու են, արտադրանքը տանեն, […]
14:27 22.04.2020
Ազգային ժողովում մի քանի պատգամավորներ ակնարկեցին, որ կառավարությունը պետք է դիտարկի որոշ ժամանակով տույժերը չեղարկելու մեխանիզմներ։ Այդ ակնարկներին պատասխանելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ տույժ չհաշվարկելն ուղղակի ազդելու է հարկատուների վարքագծի վրա։ Անանյանն ասաց, որ կառավարության անունից լիազորված է հայտարարել, որ կառավարությունը չի ընդունելու որևէ նախագիծ կամ նախաձեռնություն, որը վերաբերելու է տույժերը չեղարկելուն կամ […]
13:14 22.04.2020
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, օրակարգի թեմայից շեղվելով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձան ՔԿՀ-ներում հացադուլ հայտարարած կալանավորների խնդրին: Գևորգ Պետրոսյանը խոսեց ահազանգերի մասին. «Մենք հենց նոր «Վանաձոր» ՔԿՀ-ից ահազանգ ստացանք, որ 18 անձինք, արդեն քսա՞ն, դիմել են հացադուլի՝ կապված դատավարական գործընթացի երկարաձգման խնդրի հետ: Ես՝ որպես իրավաբան, հայտարարում եմ, որ մարդկանց կյանքը և առողջությունը բացարձակ իրավունքներ […]
12:46 22.04.2020
Գերմանիայում աստիճանաբար թուլացնում են հակակորոնավիրուսային սահմանափակումները: Այս շաբաթ արդեն թույլատրել են բացել որոշ խանութներ, մասնավորեապես արդեն գործելու իրավունք ունենք գրախանութները, ավտոմեքենաների ու հեծանիվների սրահները: https://www.facebook.com/dw.russian/videos/2497908396980543/
12:40 22.04.2020
Էոկոնոմիկայի նախարարի տեղակալներն այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մասին, հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերում որոշակի փոփոխություններ են արվել: Նշվել է, որ մեծ հետաքրքրություն կա գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի նկատմամբ: ԿԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ կա 13 հազարից ավելի հայտադիմում, որի ընդհանուր ծավալը կազմում է 27.6 միլիարդ դրամ:
12:12 22.04.2020
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին հայտնվել է իր տղայի՝ երգիչ Բերայի TikTok-ի էջում: Գրում է «Ալիք մեդիան» «Secret handshake with my father». այսպես է կոչվում Բերայի հրապարակած տեսանյութը: Վրաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը գրանցվելուց հետո քաղաքական, հասարակական գործիչները, կառավարության, ընդդիմության ներկայացուցիչները, համաճարակաբանները և տարբեր ոլորտների մասնագետներ ակտիվորեն քննարկում […]
12:02 22.04.2020
Եթե տնտեսվարողները ներդրումներ կատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, ապա հնարավորություն կունենան դրանք ծախսագրել իրենց հայեցողությամբ և անձամբ սահմանել հարկային պարտավորությունների ժամկետները: Նման արտոնություն է առաջարկում տնտեսվարողներին «Իմ քայլը» խմբակցությունը. այսօր ԱԺ-ում այն ներկայացրել է պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ սա համարելով ճգնաժամի հետևանքների մեղմման քայլ: «Նախագծով առաջարկում ենք լրացում կատարել Հարկային օրենսգրքում: Այսօրվա հարկային կարգավորումներով, եթե […]
11:52 22.04.2020
Ուդմուրտիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մասնակցել են կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին սկսված ֆլեշմոբին և մայրենի լեզվով երգել կարանտինի մասին: Երգի հայկական տարբերակը կատարել է «Ուրարտու» հասարակական կազմակերպության ակտիվիստուհի Սանդուխտ Զինովևան: Հնչել են երգի ռուսերեն, ադրբեջաներեն, թաթարերեն, մարիերեն տարբերակները:
22:52 21.04.2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացածների խնդրին Հայաստանի ԱԳՆ-ը տեղյակ է առաջին իսկ պահից և պլանավորում է համապատասխան գործողություններ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա անդրադարձել է նաև երեկ օդանավակայանից հայերի տարհանմանն ու բազմաթիվ այլ հարցերի: Մանրամասները՝ տեսանյութում։
22:44 21.04.2020
Պարետատանը արտակարգ պայմաններում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմանը նվիրված ասուլիս է տեղի ունեցել: Բանախոսները տեղեկացրել են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն այս տարի արգելվում է, կառավարությունը հարգանքի տուրք մատուցելու այլընտրանք է առաջարկում: Մանրամասները՝ տեսանյութում։
22:21 21.04.2020
Աշխարհում կորոնավիրուսի վարակը շարունակում է տարածվել: Գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 2.5 մլն-ը: Սպասե՞լ պատվաստանյութի, թե՞ ոչ: Զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ:
21:37 21.04.2020
Չինաստանի քիմիական գործարաններից մեկի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է Ցզյանսու նահանգում: Համաձայն նախնական տվյալների՝ չկան տուժածներ: Հրդեհի բռնկման պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն: https://twitter.com/Rntk____/status/1252625275617112067?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1252625275617112067&ref_url=https%3A%2F%2Fria.ru%2F20200421%2F1570375786.html
20:31 21.04.2020
Տուրիստական ավտոբուսների վարորդները դժգոհել են, որ կորոնավիրուսի տարածման պատճառով այս օրերին եկամտի որևէ աղբյուր չունեն և սնանկացման վտանգի առաջ են կանգնել։ Նրանք ակնկալում են կառավարության աջակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:05 21.04.2020
Երեկ՝ ընտրություններից հետո, Իսրայելում հաջողվեց կառավարություն ստեղծել: Իսրայելի շուրջ ծավալվող իրադարձությունների հեռավար քննարկում է կազմակերպվել վերլուծաբան Կարեն Վերանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:39 21.04.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 20-ը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով 10269 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն ժամանակահատվածում ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի […]
18:34 21.04.2020
Ապրիլի 20-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։ Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 12 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հիշյալ տրանսպորտային միջոցներից մեկը նաև գտնվում էր հետախուզման մեջ։ Ուժեղացված […]
17:40 21.04.2020
Պարետատանը կազմակերպված ասուլիսի ընթացքում լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին խնդրել են մեկնաբանել ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Լավրովը հայտարարել է, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները, դրանք ենթադրում են փուլային կարգավորում: «Անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է […]